Օրերի փրփուրը
Օրերի փրփուրը ֆր.՝ L'Écume des jours | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Բորիս Վիան |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Գրվել է | 1946 |
Տեսարան | Փարիզ |
Հրատարակչություն | Գալլիմար և գեղարվեստական գրականություն |
Հրատարակվել է | մարտի 20, 1947 |
Վիքիքաղվածք | Օրերի փրփուրը |
«Օրերի փրփուրը» (ֆր.՝ L’Écume des jours), ֆրանսիացի գրող Բորիս Վիանի վեպը։ Գրվել է 1946 թվականի մարտից մինչև մայիս, առաջին անգամ հրատարակվել է 1947 թվականի ապրիլին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուրռեալիստական աշխարհում, որտեղ կենդանիներն ու անշունչ առարկաները արտացոլում են մարդկանց հույզերը, Կոլենը հարուստ երիտասարդ է. նա ապրում է շքեղ տան մեջ, որտեղ աշխատում է հնարամիտ և ոճային խոհարար Նիկոլասը։ Չնայած իր զգալի կարողությանը և շքեղ ապրելակերպին՝ Կոլենը միայնակ է, իսկ ընկերոջը՝ Շիկին և նրա ընկերուհուն՝ Ալիզին միասին տեսնելուց հետո որոշում է, որ ինքը նույնպես պետք է սիրահարվի։ Արդյունքում այդ անդիմադրելի ցանկությունը ստիպում է Կոլենին ակնթարթորեն սիրահարվել Քլոեին, որին նա հանդիպում է ընկերների կազմակերպած երեկույթի ժամանակ։ Բուռն սիրավեպից հետո Կոլենն ամուսնանում է Քլոեի հետ՝ կազմակերպելով հարսանեկան շքեղ արարողություն։ Կոլենն իր կարողության մեկ քառորդը մեծահոգաբար հատկացնում է Շիկին և Ալիզին, որպեսզի նրանք նույնպես կարողանան ամուսնանալ, որովհետև Շիկը ոչինչ չուներ և կարծում էր, որ իր հետ Ալիզը երբեք չի կարող ապահով կյանք ունենալ։
Մեղրամսի ընթացքում Քլոեն ձեռք է բերում խորհրդավոր հիվանդություն, որը հիմնականում արտահայտվում է հազով և կրծքավանդակի ցավով, և նա ու Կոլենն ստիպված են լինում ժամանակից շուտ ավարտել իրենց ճանապարհորդությունը։ Տուն վերադառնալուց հետո Քլոեն սկսում է իրեն ավելի լավ զգալ։ Այնուամենայնիվ, նրա ապաքինումը կարճ է տևում, և գնումներ կատարելիս նա ուշաթափվում է, իսկ հազի նոպաները վերսկսվում են։ Բժիշկն ախտորոշում է, որ նրա թոքերում ջրաշուշան կա, ինչը ցավոտ և հազվագյուտ հիվանդություն է, որը կարելի է բուժել միայն հիվանդին մշտապես ծաղիկներով շրջապատելով։ Բուժման ծախսերը մեծ են, և Կոլենը շուտով սպառում է իր միջոցները, ինչից հետո ստիպված է լինում աշխատանք փնտրել. մի քանի անգամ տեղավորվում է տարբեր աշխատավայրերում՝ փորձելով իր ստացած ցածր աշխատավարձով ապահովել Քլոեի բուժումը՝ նրա համար մշտապես թարմ ծաղիկներ գնելով։ Քլոեի հիվանդության զարգացմանը զուգահեռ Կոլենի բնակարանն սկսում է փոքրանալ, զրկվել իր թանկարժեք կահույքից ու տեխնիկայից, իսկ Նիկոլասը հանկարծ մեկ շաբաթվա ընթացքում տարիներով ծերանում է։
Միևնույն ժամանակ, փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրի գրքերը ձեռք բերելու համար Շիկը ծախսում է Կոլենի տված ամբողջ գումարը։ Ալիզը, վրդովված այն հանգամանքից, որ Շիկը անտեսում է իրեն՝ ամբողջ ուշադրությունը սևեռելով միայն Պարտրի հերթական գիրքը և նրան պատկանած իրերը ձեռք բերելու վրա, նրան փրկելու համար փորձում է Պարտրին համոզել դադարեցնել կամ գոնե հետաձգել հերթական գրքի հրատարակումը, իսկ երբ գրողը հրաժարվում է, աղջիկն սպանում է նրան։ Այնուհետև նա փորձում է վրեժ լուծել Պարտրի գրքերն ու իբր նրան պատկանած իրերը Շիկին վաճառող գրավաճառներից՝ սպանելով նրանց և հրդեհելով նրանց խանութները։ Միևնույն ժամանակ, Շիկին անսպասելիորեն այցելում է ոստիկանությունը՝ հարկերը ժամանակին մուծած չլինելու պատճառով։ Ոստիկանությունը փորձում է բռնագրավել Շիկի գրքերը, վերջին փորձում է դիմադրել և սպանվում է ոստիկաններից մեկի կողմից արձակված կրակոցից։
Ի վերջո, Կոլենին չի հաջողվում փրկել Քլոեին, և նրա մահվան վիշտը այնքան ուժեղ է, որ իր սիրելի մկնիկը ինքնասպանություն է գործում՝ չկարողանալով այլևս տեսնել Կոլենի տառապանքը։
Էքզիստենցիալիզմի ծաղրանմանակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպում հայտնվում է երկրորդական երգիծական կերպար Ժան-Սոլ Պարտրը, որը փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրի ծաղրանմանակումն է։ Կերպարը կոչվում է նախատիպի անվան հետ համահունչ անունով։ Հղումներ կան նաև Սարտրի տարբեր երկերին՝ նույնպես փոփոխված անուններով, օրինակ՝ «Սրտխառնոցը» վերածվել է «Փսխումի»։
Վիանի ծաղրը վերաբերում է «էքզիստենցիալիզմի նորաձև լինելու» հանգամանքին, որը ծագել է Ֆրանսիայում 1940-ականներին, և որի շնորհիվ Սարտրը վերածվել է մի տեսակ կենդանի կուռքի։ Պարոդիայի առարկան ոչ թե Սարտրի անձնավորությունն է (Վիանն այն ժամանակ շատ մտերիմ է եղել նրա հետ և անկեղծորեն հիացել է նրանով), այլ նրա մասին «առասպելը», որն ստեղծվել է բազմաթիվ երկրպագուների կողմից։ Սկզբում, որպես այդպիսի կերպար-կուռք հեղինակը նախատեսել է ներկայացնել իր երկու գրող ընկերներից մեկին՝ Ռայմոն Քենոյին կամ Պիեռ Մակ-Օռլանին։ Սարտրն իր հերթին ջերմորեն հավանության է արժանացրել «Օրերի փրփուրը» և 1946 թվականի հոկտեմբերին՝ նախքան վեպի հրատարակումը, դրանից հատվածներ է տպագրել իր «Les Temps Modernes» ամսագրում[1]։
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 թվականին վեպը էկրանավորել է ֆրանսիացի ռեժիսոր Շառլ Բելմոնը[2]։ Կոլենի դերում նկարահանվել է դերասան Ժակ Պերինը։
- 2001 թվականին վեպի հիման վրա ճապոնացի ռեժիսոր Գո Ռիձյուն նկարահանել է «Քլոե» ֆիլմը[3], որի գլխավոր դերերում հանդես են եկել Նագասե Մասատոսին (永瀨正敏) և Սինոդա Նոբորուն (篠田昇): Ֆիլմը ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի մրցույթին 2001 թվականին[4]։
- «Օրերի փրփուրը» (2013) վեպն էկրանավորել է նաև ռեժիսոր Միշել Գոնդրին[5][6][7][8]։ Քլոեի դերը կատարել է Օդրի Տոտուն, իսկ Կոլենի դերը՝ Ռոմեն Դյուրիսը։ Եվրոպայում ֆիլմը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 24-ին[9] It was released on April 24, 2013.[10]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օրերի փրփուրը» վեպը 10-րդ տեղն է զբաղեցնում «Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի» ցանկում[11]։
- 1981 թվականին կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովը «Օրերի փրփուրը» վեպի թեմայով (լիբրետոն՝ է. Դենիսովի) գրել է համանուն օպերան՝ քնարական դրաման 3 գործողությամբ և 14 տեսարանով։
- 1996 թվականին Մոսկվայի պատանի հանդիսատես թատրոնում ռեժիսոր Սերգեյ Վինոգրադովը բեմադրել է «Օրերի փրփուրը» ներկայացումը (դա դարձել է վեպի առաջին բեմադրությունը ռուսական բեմում)։ 2000 թվականին Սերգեյ Վինոգրադովը բեմադրել է ներկայացման երկրորդ տարբերակը «Սերգեյ Վինոգրադովի թատերական ընկերությունում»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 И. Стаф. Комментарий // Борис Виан. Пена дней. — М.: Художественная литература, 1983. — С. 303—305.
- ↑ IMDb. Spray of the Days (1968) Retrieved March 6, 2018.
- ↑ «クロエ(2002) | goo映画» (ճապոներեն). movie.goo.ne.jp. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ IMDb. Kuroe (2001) Retrieved March 6, 2018.
- ↑ Mark Rozeman (2013 թ․ հունվարի 25). «Watch the Trailer for Michel Gondry's Mood Indigo» (անգլերեն). pastemagazine.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Наринская А. Уважительная картина Արխիվացված 2013-07-07 Wayback Machine // Коммерсантъ Weekend. — 2013. — 28 июня.
- ↑ Латышева М. Кувшинки прилетели: В прокате «Пена дней» Мишеля Гондри Արխիվացված 2013-06-30 Wayback Machine // rbcdaily.ru. — 2013. — 28 июня.
- ↑ Маслова Л. Пенности истинные и ложные Արխիվացված 2013-07-08 Wayback Machine // Коммерсантъ. — 2013. — 6 июля.
- ↑ Lemercier, Fabien (2012 թ․ ապրիլի 10). «Cameras rolling on Michel Gondry's Mood Indigo». cineuropa.org. Cineuropa. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ IMDb. Mood Indigo (2013) Retrieved March 6, 2018.
- ↑ Josyane Savigneau Écrivains et choix sentimentaux Արխիվացված 27 մայիսի 2012 թվականին. // Le Monde. — 1999. — 15 окт.(Ֆրանսերեն)
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրերի փրփուրը» հոդվածին։ |
|