Ռոմեն Դյուրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոմեն Դյուրիս
ֆր.՝ Romain Duris
Romain Duris 66ème Festival de Venise (Mostra).jpg
Ռոմենը Վենետիկի 66-րդ կինոփառատոնում
Ծնվել էմայիսի 28, 1974(1974-05-28)[1][2][3][4] (45 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[2]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Օլիվիա Բոնամի
Համատեղ ապրող(ներ)Օլիվիա Բոնամի
Պարգևներ և մրցանակներԱրվեստի և գրականության շքանշանի սպա

Ռոմեն Դյուրիս (ֆր.՝ Romain Duris Romain Duris , մայիսի 28, 1974(1974-05-28)[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմեն Դյուրիսը ծնվել է 1974 թվականի մայիսի 28-ին Փարիզում, ճարտարապետի ընտանիքում[5]։ Ռոմենի քույրը՝ Քերոլայնը, դաշնակահարուհի էր (2005 թվականին նա է գրել «The Beat That My Heart Skipped» ֆիլմի սաունդթրեքը)[6]։

Ռոմենն արվեստ է ուսումնասիրել համալսարանում: 1994 թվականին նրան փողոցում նկատում է քասթինգի գործակալը, ով նրան հրավիրել է նկարահանվելու «Երիտասարդ սպառնալիք» ֆիլմում։ Ռոմենը նաև նկարահանվել է «Իսպանուհին» և «Գեղեցկուհիները» ֆիլմերում։ Մինչ դերասան դառնալը Ռոմենը զբաղվում էր երգարվեստով, նա եղել է թմբկահար էյսիդ ջազ ոճում «Kingsize» խմբում[6]։ Նա ապրել է Փարիզում իր ընկերուհու՝ Օլիվեր Բոնամի հետ, ով նույնպես դորասանուհի է։ 2009 թվականի մարտի 10-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Լուիջին։ Ռոմեն Դյուրիսին բացահայտեցին ոչ պրոֆեսիոնալ քասթինգի ժամանակ[6]։ Նա առաջին անգամ նկարահանվել է «Freres» և «Olivier Dahan» ֆիլմերում։ Նրա ամենասիրոլի դերասանն էր՝ Թոնի Գատլիֆան, նկարահանվել է նրա «Տարօրինակ օտարականը», «Ինձ բերել է արագիլը» և «Տարագրյալները» ֆիլմերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]