Դմիտրի Նազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Նազարով
Актёр Дмитрий Назаров.jpg
Ծնվել է1957 թվական հուլիս 4
ԾննդավայրՌուզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ՄասնագիտությունԴերասան, հաղորդավար
Ակտիվ շրջան1980մինչ այժմ
Ամուսին(ներ)Olga Vasilyeva?
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Բյուրեղապակյա Տուրանդոտ և Չայկա
IMDbID 0623373

Դմիտրի Յուրիի Նազարով (ռուս.՝ Дмитрий Юрьевич Назаров, հուլիսի 4, 1957(1957-07-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի, թատրոնի ռուս դերասան: 2000 թվականից Ռուսաստանի ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Նազարովը ծնվել է 1957 թվականի հուլիսի 4-ին Ռուզա քաղաքում: Երիտասարդ հասակում աշխատել է որպես հրուշակագործ հացի գործարանում: 1980 թվականին ավարտել է Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (Վիկտոր Կորշունովի կուրս)։

1980 թվականից մինչև 1995 թվականը աշխատել է Փոքր թատրոնում, հետո «Սֆերա» և Ռուսական բանակի թատրոններում, 2002 թվականից Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։

1993 թվականի մայիսին արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչմանը։ Մինչև 2008 թվականի ապրիլի 19-ը վարում էր «Խոհարարական մենամարտ» հեռուստաշոուն։ ՏՎՑ հեռուստաալիքի հաղորդավար է։ «Զանգ» միստիկական հեռուսերիալում տարել է գլխավոր քննիչի դերը, ով ուսումնասիրում է առեղծվածային հանցագործություններ։ 2000 թվականի մարտին արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչմանը։

2012-2014 թվականներին նկարահանվել է «Խոհանոց» կատակերգությունում՝ կատարելով Վիկտոր Բարինովի գլխավոր դերը։ Որոշ սերիաներում ցույց է տալիս իր ակտիվ երկրպագումը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբին, որին նա երկրպագում է մոտ 40 տարի։ «Բադիկների պատմությունը» մուլտսերիալի հնչյունավորման ժամանակ ընկերացել է Ալեքսանդր Կլուկվինի և Վլադիմիր Ռադչենկոյի հետ։ 2013 թվականին «Պատնիցա» հեռուստաալիքում նշանակվեց «Քաղցած խաղեր» շոուի հաղորդավար, 2013 թվականին՝ «ՍՏՍ» հեռուստաալիքում «Մեկ միլիոնի բաղադրատոմս» շոուի հաղորդավար։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կին՝ Նատալիա Նազարովա
    • Դուստր՝ Նինա Նազարովա
      • Թոռնուհի՝ Մարիա Կրոտովա
  • Երկրորդ կին՝ Նատալյա Կրասնոյարսկայա
  • Երրորդ կինը՝ Օլգա Վասիլևա
    • Որդի՝ Արսենի Նազարով
      • Դուստր՝ Արինա Նազարովա

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոքր թատրոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սֆերա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական բանակի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տաբակերկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 — Կյանքի մանրուքները — Ալեքսանդր Սերգևիչ Մակարով, բանաստեղծ, Լենա Պոլզունովայի նախկին դասընկերը
  • 1998 — Դանակների վրա — Սվետոզար Վլադենովիչ Վոդոպյանով, հողատեր
  • 2001 — Նոր երջանկություն — բիզնեսմեն, Լորայի հաճախորդը, ով համակրում է Կատյային
  • 2002 — Բաշմաչնիկ — Փայտփորիկ
  • 2002 — Կամենսկայա 3 — Ռոման Ալեքսանդրովիչ Ռուբցով, բիզնեսմեն, Եվգենիի հայրը
  • 2002 — Օրենք — դատավոր Իվան Սկլյար
  • 2003 — Ժամանակը գումար է — Վիկտոր Դոլգոպոլով
  • 2003 — Կայարան — Կայարանի պետ Վիկտոր Լարին
  • 2004 — Շտրաֆբատ — Հայր Միխայիլ
  • 2004 — Կանչ 2 — մայոր Ալեքսեյ Քրոմով
  • 2005 — Փողի օր — Դոստոևսկի
  • 2006 — Ոսկի հորթը — Ադամ Կոզլևիչ
  • 2006 — Կանչ 2 — մայոր Ալեքսեյ Քրոմով
  • 2007 — Հրապույրի դասեր — Արտյոմ
  • 2008 — Կանչ 3 — մայոր Ալեքսեյ Քրոմով
  • 2009 — Կանչ 4— մայոր Ալեքսեյ Քրոմով
  • 2011 — Ելցին — Բորիս Ելցին, Ռուսաստանի Դաշնության նախագահ
  • 2012-2015 — Խոհանոց — Վիկտոր Պետրովիչ Բարինով
  • 2012 — Լրտես — Նադյայի հայրը
  • 2013 — Մյոբիուս — Ինզիրիլլո
  • 2014 — Խոհանոցը Փարիզում — Վիկտոր Պետրովիչ Բարինով

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ — թատերական արվեստի բնագավառում ձեռքբերումների համար
  • 2000Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ — թատերական արվեստի զարգացման մեջ մեծ ավանդի համար
  • 2005 — «Ճայ» մրցանակի դափնեկիր լավագույն տղամարդու դերակատարման համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]