Սամուիլ Մարշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Սամուիլ Մարշակ
1987 CPA 5886.jpg
Ծնվել է հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1887[1]
Ծննդավայր Վորոնեժ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել է հուլիսի 4, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[2][1][3] (76 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Գրական անուն Доктор Фрикен, Уэллер և С. Кучумов
Մասնագիտություն լեզվաբան, բանաստեղծ, գրող, սցենարիստ, դրամատուրգ, գրական քննադատ և մանկագիր
Լեզու ռուսերեն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Լոնդոնի համալսարան
Ժանրեր պոեզիա
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Լենինյան մրցանակ
Маршак Самуил сов.поэт автограф.JPG
Samuil Marshak Վիքիպահեստում

Սամուիլ Յակովլևիչ Մարշակ (ռուս.՝ Самуи́л Я́ковлевич Марша́к, հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1887[1], Վորոնեժ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 4, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[2][1][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912-1914 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանի արվեստի ֆակուլտետի ունկնդիր։

1915-1917 թվականներին ռուսական հանդեսներում տպագրվել են Մարշակի առաջին թարգմանությունները անգլերեն պոեզիայից։

1920 թվականին Կրասնոդարում կազմակերպել է երկրի առաջին մանկական թատրոններից մեկը, նրա համար գրել հեքիաթ-պիեսներ։ 1923 թվականին լույս են տեսել բանաստեղծական առաջին ժողովածուները ամենափոքրիկների համար․ «Այն տունը, որ մի օր շինեց Ջեկոն» (հայ․ հրտ․ 1946), «Անխելք մկնիկի հեքիաթը» և այլն։

1923-1925 թվականներին Մարշակը գլխավորել է «Նոր Ռոբինզոն» («Новый Робинзон») հանդեսը։ Երկար տարիներ եղել է Մանկհրատի լենինգրադյան խմբագրության ղեկավարը։ Մարշակը ռուսական պոեզիան հարստացրել է Վուիլյամ Շեքսպիրի, Ռոբերտ Բըրնսի, Ռեդյարդ Կիպլինգի, Հովհաննես Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ ՀԱյտնի է նաև «Ընտիր լիրիկա» (1962, Լենինյան մրցանակ,1963) գրքով։ Մարշակը արձակագիր է, գրաքննադատ։ Նրա գործերը թարգմանված են Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ՍՍՀՄ) և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով,այդ թվում նաև հայերեն։ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ՍՍՀՄ) պետական մրցանակներ (1942․1946․1949,1951) ։ ՊԱրգևատրվել է Լենինի երկրորդ և այլ շքանշաններով

Ստեղծագործությունների ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշակը երեխաների հետ խոսում է հասկանալի, գրավիչ և կենդանի լեզվով, մանկական խաղի ձևով։ Այս առանձնահատկությունները բնորոշ են նրա ինչպես վաղ («Միստր Թվիստր», 1933, հայ․ հրտ․ 1935 և այլն), այնպես էլ պատերազմական ու հետպատերազմյան շրջանի («Զինվորական փոստը», 1944, հայ․ հրտ․ 1947, «Կլոր տարին», 1948 և այլն) գործերի համար։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշակը ռուսական պոեզիան հարստացրել է Ու․ Շեքսպիրի, Ռ․ Բյոռնսի, Ռ. Կիպլինգի, Հ․ Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» (1962, լենինյան մրցանակ, 1963) գրքով։

Մարշակն արձակագիր է, գրաքննադատ։ Նրա գործերը թարգմանված են ԽՍՀՄ և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակներ (1942, 1946, 1949, 1951)

Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Галанов Б. Е. Маршак Самуил Яковлевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 429–430.
  3. 3,0 3,1 3,2 SNAC
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb13533918b
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 331 CC-BY-SA-icon-80x15.png