Փոքր թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր Թատրոն
Maly Theatr.jpg
Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր Թատրոնի շենքը
Տեսակթատրոն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան
Գտնվելու վայրըՌուսաստան, Մոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1824, հոկտեմբերի 14
ՃարտարապետՕսիպ Բովե
Կոորդինատներ: 55°45′34.890984100012″ հս․ լ. 37°37′14.196000099997″ ավ. ե. / 55.75969194002777840° հս․. լ. 37.62061000002777433° ավ. ե. / 55.75969194002777840; 37.62061000002777433
Կայքmaly.ru
Maly Theatre Վիքիպահեստում

Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր Թատրոն, դրամատիկական հնագույն թատրոն Մոսկվայում։ Ռուսաստանի ամենամհին թատրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես բացվել է 1824 թվականի հոկտեմբերի 14-ին, սակայն մշտական դրամատիկական թատերախմբի ձևավորումը սկսվել է 18-րդ դարի 50-ական թվականներին։ 1757 թվականին, Մոսկվայի համալսարանին կից ստեղծվել է թատրոն (1759 թվականից՝ հանրային), որն անվանվել է Համալսարանական Թատրոն անունով։ 1760 թվականին կոչվել է Մոսկվայի ռուսաստանյան թատրոն, որի հիման վրա, 1780 թվականին կազմակերպվել է «Պետրովկայի թատրոնը», գործել է Մ․ Մեդոքսի կառուցած շենքում (այժմյան Մեծ թատրոնի տեղում, նախկին Պետրովսկի հրապարակում)։

Vladimir Putin 6 June 2001-1.jpg

1806 թվականին թատերախումբը ընդգրկվել է արքունական թատրոնների համակարգում։ Փոքր թատրոնը մեծ դեր է խաղացել ռուս մշակույթի զարգացման գործում, նպաստել ռեալիզմի և հեղափոխոխական ռոմանտիզմի հաստատմանը ռուսական բեմում։ Փոքր թատրոնի գաղափարական ուղղվածության ձևավորման վրա ներգործել են Վ․ Բելինսկու, Ա․ Գերցենի, Ն․ Չեռնիշևսկու, Ն․ Դոբրոլյուբովի գեղագիտական հայացքները։ Թատրոնի դերասանական արվեստում միշտ զուգակցվել են խոր կենսական ռեալիզմը, որի հիմնադիրն էր Մ․ Շչեպկինը, և կրքոտ հեղափոխական ռոմանտիզմը, որի խոշոր ներկայացուցիչը դարձավ Պ․ Մոչլաովը։ 1853 թվականից Փոքր թատրոնի հիմնական դրամատուրգն էր Ս․ Օստրովսկին, որի պիեսների մեծ մասը բեմադրվել են այստեղ (թատրոնը համարվում է «Օստրովսկու տուն»)։ Այդ դրամատուրգիայի հիման վրա է ձևավորվել Յադովսկիների դերասանական ընտանիքի արվեստը։ 19-րդ դարի կեսին այդ բեմում հանդես են եկել նշանավոր դեւասաններ Ս․ Շումսկին, Ի․ Սամարինը և Վ․ Ժիվոկինին, 19-րղ դարի վերջին և 20-րղ դարի սկզբին՝ Մ․ Երմոլովան, Գ․ Յեդոտովան, Ա․ Լենսկին, Ա․ Ցուժին Սոմբատովը, Կ․ Ռիբակովը, Ե․ Լեշէ ովսկայան, Ա․ Յաբլոչկինան, Ա․ Օստաևը, Վ․ Մասսալիտինովան, Վ․ Ռիժովան, Ե․ Տուրչանինովան և ուրիշներ։ Խորհրդային իշխանության հենց առաջին սարիներից Փոքր թատրոնի արվեստը մոտեցել է հեղափոխական արդիականությանը։ 1919 թվականին թատրոնը կոչվել է ակադեմիական։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրվել են Գորկու «Ծերուկ» (1919), Լունաչարսկու «Օլիվեր Կրոմվել» (1921) և այլն։ Հեղափոխության հուժկու արձագանքն էր Տրենյովի «Լյուբով Ցարովայա» ներկայացումը (1926)։ Ռոմաշովի «Հրե կամուրջ» (1929), Լեոնովի «Սկուաարևսկի» (1934), Գուսևի «Փառք» (1936), Կոռնեյչուկի «Ուկրաինայի տափաստաններում» (1941) խորհրդային և Գորկու «Թշնամիներ» (1933), «Բարբարոսնեյր» (1941), Ա․ Օստրովսկու «Կատաղի փոյղեր» (1937), «Գայլեր և ոչխարներ» (1941), Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (1938), Շեքսպիրի «Օթելլո» դասական պիեսների ներկայացումները հավաստել են թատրոնի զարգացման նոր փուլը՝ հարստացված սոցիալիստ, ռեալիզմի մեթոդով։

Alexander Ostrovsky Maliy theater.jpg

1937 թվականին, Տրենյովի «Նևայի ափի»-ն ներկայացման մեջ առաջին անգամ կերտվել է Լենինի կերպարը։ Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) տարիներին Փոքր թատրոնում ստեղծվել են մի շարք հայրենասիրական ներկայացումներ՝ Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1942), Լեոնովի «Արշավանք» (1943) և այլն։ 1930–1950-ական թվականներին առավել արդյունավետ են գործել ռեժիսորներներ՝ Կ․ Խոխլովը, Ի․ Սուդակովը, Կ․ Զուբովը, Լ․ Վոլկովը, Ա․ Դիկին, դերասաններ՝ Պ․ Սադովսկին, Ն․ Ռիբնիկովը, Մ․ Կլիմովը, Ի․ Իլյինսկին, Մ․ Բլյումենտալ–Տամարինան, Վ․ Պաշեննայան, Մ․ Ցարյովը, Ե․ Շարովան, Դ․ Զերկալովան, Ե․ Գոգոլևան, Մ․ Ժարովը, Ն․ Աննենկովը, Բ․ Բաբոչկինը և ուրիշներ։ Թատրոնը շարունակել է բեմադրել Ա․ Օստրովսկու պիեսները, խաղացանկը հարստացնելով նաև ռուս և համաշխարհային դասական հեղինակների ստեղծագործություններով։

Dramaturg-A-Рќ-Ostrovskij-1823-1886-aktery-N-Рќ-Ermolova-1853-1928-P-S-Nochalov-1800-1848-N-S-CSHepkin-1788-1863-i-P-N-Sadovskij-1818-1872--ic1949 1451.jpg

Բեմադրություններից են՝ Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանություն»-ը (1956), Չեխովի «Իվանով»-ը (1960), Գորկու «Հովեկներ» (1964), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1967), Դրուցեի «Մեր ջահելության թռչունները» (1972), Ա․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհաննովիչ արքան» (1973)։ Թատրոնի գործունեությանը տարբեր տարիներ մեծապես նպաստել են գեղարվեստական ղեկավարներ Ա․ Ցուժին–Սումբատովը, Ի․ Սուդակովը, Պ․ Սադովսկին, Կ․ Զուբովը, Բ․ Ռավենսկիխը, Ե․ Սիմոնովը, Մ․ Ցարյովը։ Թատրոնն ունի մասնաճյուղ։ 1937 թվականին Փոքր թատրոնը պարգևատրվել է Լենինի, 1974 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով[1]։ Թատրոնին կից գործում է թատերական դպրոց, որն սկզբնավորվել է 1809 թվականին կազմակերպված Մոսկվայի ուսումնարանից (1938 թվականից՝ Շչեպկինի անվ․ թատեր․ ուսումնարան)։ 1929 թվականին թատրոնի շենքի առջև կանգնեցվել է Ա․ Օստրովսկու հուշարձանը (բրոնզ, գրանիտ, քանդակագործ՝ Ն․ Անդրեև)։ Փոքր թատրոնում են ստեղծագործում (1981ԽՍՀՄ ժող․ արտիսներ Ն․ Աննենկովը, է․ Բիստրիցկայան, Ե․ Գոգոլևան, Ի․ Իլյինսկին, Ի․ Լյուբեզնովը, Վ․ Խոխրյակովը, Ռ․ Նիֆոնտովան, Ն․ Ռիժովը, Ե․ Սամոյլովը, Մ․ Ցարյովը, ՌՍՖՍՀ ժող․ արտիստներ՝ Բ․ Գորբունովը, Տ․ Երեմեևան, Ց․ Կայուրովը, Ց․ Սոլոմինը, Բ․ Տելեգինը և ուրիշներ։ Փոքր թատրոնի հետ հայերի առնչությունները սկսվել են նրա գործունեության հենց առաջին տասնամյակներից։ Այստեղ է աշխատել Ա․ Դավիդովը (Կարապետյան), որը 1883 թվականին, Մոսկվայում Պ․ Ադամյանին ծանոթացնել է Ա․ Օստրովսկու հետ։ Ա․ Օստրովսկու և Ֆեդոտովայի ծանոթն է եղել Գաբրիել Սունդուկյանը, որի դուստրը՝ Թ․ Սունդուկյանը, մինչև կյանքի վերջը աշխատել է այդ թատրոնում, նախ իբրև դերասանուհի, ապա՝ հուշարար։ 1908 թվականին Ա․ Ցուժին–Սումբատովը ընտրվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ։ Հայ թատերական գործիչների և Փոքր թատրոնի միջև առավել սերտ կապեր են հաստատվել խորհրդային իշխանության տարիներին։ 1941 թվականից Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնի հյուրախաղերը միշտ անց են կացվում Փոքր թատրոնում։ 1928 թվականին Փոքր թատրոնի խմբի հետ Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո») է խաղացել Վ․ Փափազյանը։ Հ․ Ղափլանյանը այդ թատրոնում բեմադրել է Ս․ Դանգուլովի «Ճանաչում», Լ․ Ուկրաինկայի «Քարե տիրակալը», է․ Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ» պիեսները։ Բ․ Ռավենսկիխը Երևանի դրամատիկական թատրոնում բեմադրել է Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»։ Փոքր թատրոնում բեմադրվել է Գ․ Սարգսյանի «Գլխապտույտ» պիեսը։ Փոքր թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում (1970, 1982, 1984

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дмитриев Ю. А. Государственный академический Малый театр։ Очерки. М.։ РОССПЭН, 2011. 663 с., ил., 1000 экз., ISBN 978-5-8243-1561-5.
  • Теляковский В. А. Дневники Директора Императорских театров. 1898—1901. Москва / Под общ. ред. М. Г. Светаевой. Подгот. текста С. Я. Шихман и М. Г. Светаевой. Вступ. ст. О. М. Фельдмана. Коммент. О. М. Фельдмана, М. Г. Светаевой и Н. Э. Звенигородской. М.։ АРТ, 1998. — 748 с.
  • Ежегодник Малого театра. 1955—1956. Сост. Л. Муравьева. М.։ Искусство, 1961. — 494 с.
  • Московский Малый театр 1824—1924 / Под ред. А. И. Южина. — М.: Государственное издательство, 1924. — 708 с. — 2200 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png