Գոշա Կուցենկո
Գոշա Կուցենկո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան, Moscow State Institute of Radio-engineering Electronics and Automation? և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, բանաստեղծ, երգիչ, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հասարակական գործիչ և հեռուստատեսային դերասան |
Համատեղ ապրող(ներ) | Մարիա Պորոշինա |
Երեխա(ներ) | Polina Kutsenko? |
Պարգևներ և մրցանակներ | |
kutsenko.ru | |
Գոշա Կուցենկո (իրական անունը՝ Յուրի Գեորգիևիչ Կուցենկո, մայիսի 20, 1967[1], Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական կինոյի և թատրոնի դերասան, կինոռեժիսոր, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և հասարակական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2013)[2]։ Լայն ճանաչման է արժանացել «Մայրիկ, մի՛ վշտացիր» (ռուս.՝ «Мама, не горюй») և «Անտիկիլլեր» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1967 թվականի մայիսի 20-ին Զապորոժիեում (Ուկրաինական ԽՍՀ), Ուկրաինայի ռադիոարդյունաբերության նախարարության ղեկավար Գեորգի Պավլովիչ Կուցենկոյի (1932-2012)[3] և բժիշկ-ռենտգենաբան Սվետլանա Վասիլևնա Կուցենկոյի (օրիորդական ազգանունը՝ Նազիմովա, 1937-2011) ընտանիքում[3][4]։ Յուրի անունն ստացել է ի պատիվ Յուրի Գագարինի։ Հայրական տատը եղել է օպերային երգչուհի[5]։
Հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Լվով։ Ավարտել է Լվովի № 56 դպրոցը (ներկայում՝ Լվովի ուկրաինական հումանիտար գիմնազիա)։ Ընդունվել է Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց չի ավարտել այն և զորակոչվել է Խորհրդային բանակ։ Ծառայությունն անցկացրել է կապի զորքերում։
1988 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ընդունվել Մոսկվայի ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի պետական ինստիտուտ, բայց այն նույնպես չի ավարտել։ Երկու տարի անց ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, որն ավարտել է 1992 թվականին։ Որպես դերասան սկսել է աշխատել Մոսսովետի անվան թատրոնում։ Մասնակցել է ռեժիսոր Վիկտոր Շամիրովի «Ճշմարտության խաղ» (ռուս.՝ «Игра в правду») անտրեպրիզային ներկայացմանը Իրինա Ապեկսիմովայի, Դմիտրի Մարյանովի և Կոնստանտին Յուշկևիչի հետ միասին։
Որպես դիզայներ համագործակցել է Be Free ընկերության հետ[6]։
Հրավիրվել է ՈՒՀԱ բարձրագույն լիգայի ժյուրի։
2016 թվականին հայտարարել է, որ ավարտում է դերասանական կարիերան և մտադիր է զբաղվել ռեժիսորական գործունեությամբ[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը՝ Մարիա Պորոշինա, դերասանուհի,
- Դուստր՝ Պոլինա Կուցենկո (ծնվել է 1996 թվականին), դերասանուհի[8],
- Երկրորդ կինը՝ Իրինա Միխայլովնա Սկրինիչենկո (ծնվել է 1980 թվականին), «Fashion Group» գործակալության ֆոտոմոդել, նկարահանվել է կինոյում[9],
- Դուստր՝ Եվգենիա Կուցենկո (ծնվել է 2014 թվականին),
- Դուստր՝ Սվետլանա Կուցենկո (ծնվել է 2017 թվականին)։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Գոշա Կուցենկոն մասնակցել է «Պուտինի օգտին» (ռուս.՝ «За Путина!») հասարակական շարժման հիմնադիր համագումարին[10][11]. С 2008 по 2013 год состоял в партии[12][13][14]։ Ընդ որում՝ 2011 թվականի Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դերասանը հանդես է եկել «Яблоко» կուսակցության օգտին[15][16], 2012 թվականի նախագահական ընտրություններում սատարել է Միխայիլ Պրոխորովին, իսկ իդեալական համակարգ համարել է «ուտոպիական կոմունիզմը»[17]։ Վրացական իշխանությունների վրա է բարդել 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմի պատասխանատվությունը և կազմակերպել բարեգործական համերգ, որի շահույթը հատկացվել է Ցխինվալի վերականգնմանը[18][19][20]։ Ընդգրկած է եղել Սերգեյ Սոբյանինի նախընտրական շտաբում 2013 թվականի Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ[21][22]։ Հանդես է եկել Սերգեյ Ուդալցովի[17] և Ալեքսեյ Նավալնիի[23] քրեական հետապնդման դեմ։ Սատարել է «Քաղաքն առանց թմրանյութերի» հիմնադրամին[24]։ 2014 թվականին Գոշա Կուցենկոն եղել է երիտասարդության հարցերով «Սելիգեր» ֆորումի հյուրը[25][26]։
2011 թվականի օգոստոսի 1-ին դարձել է «Քայլ միասին» (ռուս.՝ «Шаг вместе») բարեգործական հիմնադրամի հիմնադիր, որն ստեղծվել է ՄՈՒԿ ախտորոշմամբ երեխաներին օգնելու նպատակով[27]։
2015 թվականին Գոշա Կուցենկոն եղել է «Жизнь с ДЦП. Проблемы и решения» ամսագրի հիմնադիրներից, որը միակն է Ռուսաստանում և հրատարակվում է բարեգործների ու հովանավորների միջոցներով, իսկ ամսագրի գլխավոր խմբագիրը դարձել է Միլա Սոլովյովան։
Գոշա Կուցենկոն կոչ է արել դադարեցնել պատերազմներն Ուկրաինայի արևելքում[28][29][30]։ Հետագայում ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել մեկնել առաջին գիծ որպես խաղաղարար 2014 թվականին. «Ես շատ եմ ափսոսում, որ կոնֆլիկտ սկզբում չգնացի Ուկրաինա։ Ես ունեի այդպիսի մտադրությունը՝ հայտնվել կոնֆլիկտի գոտում որպես խաղաղարար։ Բայդ այդ ժամանակ նոր էր ծնվել իմ երեխան։ Եվ դա ինձ հետ պահեց»[31]։
2018 թվականին Գոշա Կուցենկոն եղել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինի վստահված անձ[32]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 – Մարդը «Ալֆա» թիմից (ռուս.՝ Человек из команды «Альфа»)
- 1991 – Մումիան ճամպրուկից (ռուս.՝ Мумия из чемодана) – Գոշա
- 1992 – АБВГД Ltd – ավազակ
- 1993 – Երազներ (ռուս.՝ Сны) – դերձակ Շտոկման
- 1993 – Թուջե աստվածների երեխաները (ռուս.՝ Дети чугунных богов) – Ֆեոդոր
- 1993 – Ի հեճուկս բոլորին (ռուս.՝ Вопреки всему)
- 1994 – Մանգաղ և մուրճ (ռուս.՝ Серп и молот) – ոստիկան (հնչյունավորել է Ալեքսեյ Սերեբրյակովը)
- 1994 – Նոկտյուրն թմբուկի ու մոտոցիկլի համար (ռուս.՝ Ноктюрн для барабана и мотоцикла)
- 1994 – Առնետային թաղում ըստ Բրեմ Ստոքերի (ռուս.՝ Крысиные похороны по Брэму Стокеру) – նոր վանական (քուրմ)
- 1995 – Կարիճի նշանի ներքո (ռուս.՝ Под знаком Скорпиона) – Մաքսիմ Պեշկով (հնչյունավորել է Վյաչեսլավ Բառանովը)
- 1996 – Գործեր ծիծաղելի, գործեր ընտանեկան (ռուս.՝ Дела смешные – дела семейные) – Գոշա
- 1997 – Կոմսուհի դե Մոնսորո (ռուս.՝ Графиня де Монсоро) – Կլոդ, հերցոգ դե Շևրյոզ
- 1997 – Մայրիկ, մի՛ վշտացիր (ռուս.՝ Мама, не горюй) – Արթուր
- 1999 – Լավերն ու վատերը (ռուս.՝ Хорошие и плохие) – Ալեքսեյ Իվանովիչ Ժուկով
- 1999 – Ութուկես դոլար (ռուս.՝ 8 ½ $, Восемь с половиной долларов) – հնդկացի
- 2000 – 33 քառակուսի մետր (ռուս.՝ 33 квадратных метра) («Վկաները որոշում են ամեն ինչ» սերիա) – Յուրի Գեորգիևիչ
- 2001 – Ապրիլ (ռուս.՝ Апрель) – Արթուր
- 2002 – Խառնիչ (ռուս.՝ Смеситель)
- 2002 – Ճանապարհ (ռուս.՝ Дорога) – Իգոր
- 2002 – Անտիկիլլեր (ռուս.՝ Антикиллер) – մայոր Կորենև, Աղվես
- 2002 – Արյան միայնություն (ռուս.՝ Одиночество крови) – Վլադիմիր
- 2002 – Շարժման մեջ (ռուս.՝ В движении) – հյուր
- 2002 – Հատուկ նշանակության ջոկատ (ռուս.՝ Спецназ) – Շարաֆ Ռաշդի
- 2002 – Հետաքննությունը վարում են գիտակները։ Մի փութ ոսկի (ռուս.՝ Следствие ведут ЗнаТоКи. Пуд золота) – Սմուրին
- 2003 – Քրեական տանգո (ռուս.՝ Криминальное танго) – ոստիկան
- 2003 – Քիդնեփինգ (ռուս.՝ Киднеппинг) – «Ոզնի»
- 2003 – Ոսկեդար (ռուս.՝ Золотой век) – Ուելսի արքայազն, հետագայում՝ թագավոր Գեորգ IV
- 2003 – Անտիկիլլեր 2։ Հակաահաբեկչություն (ռուս.՝ Антикиллер 2: Антитеррор) – մայոր Կորենև, Աղվես
- 2003 – Չորրորդ ցանկությունը (ռուս.՝ Четвёртое желание) – Մորոզով
- 2004 – Գիշերային պահակախումբ (ռուս.՝ Ночной дозор) – Իգնատ
- 2004 – Մարս (ռուս.՝ Марс) – Բորիս Նիկիտին
- 2005 – Մահացու ուժ-6։ Բարեհուսո հրվանդան (ռուս.՝ Убойная сила-6: «Мыс Доброй надежды») – Ռիբակով
- 2005 – Նեղ կամուրջ (ռուս.՝ Узкий мост) – Բորիս Յակուշև, պատկերասրահի սեփականատեր
- 2005 – Մարալի որս (ռուս.՝ Охота на изюбря) – Ինոկենտի Միխայլովիչ Լուչկով, «Իվեկո» բանկի անվտանգության պետ
- 2005 – Եսենին (ռուս.՝ Есенин) – Յակով Բլյումկին
- 2005 – Հարպաստում (ռուս.՝ Гарпастум) – Ալեքսանդր Բլոկ
- 2005 – Կայսրության կործանումը (ռուս.՝ Гибель империи) – Գիբսոն
- 2005 – Թուրքական գամբիտ (ռուս.՝ Турецкий гамбит) – Իսմայիլ բեյ
- 2005 – 180 և բարձր (ռուս.՝ От 180 и выше) – Ալիկ
- 2005 – Վերջին ուիքենդը (ռուս.՝ Последний уик-энд) – Կատաղած
- 2005 – Մարսյան ժամանակագրություններ (ռուս.՝ Марсианские хроники)
- 2005 – Մայրիկ, մի՛ վշտացիր 2 (ռուս.՝ Мама, не горюй 2) – Արթուր
- 2005 – Ցերեկային պահակախումբ (ռուս.՝ Дневной дозор) – Իգնատ
- 2006 – Վայրենիները (ռուս.՝ Дикари) – Այ Յայ
- 2006 – Жесть – մերկ տղամարդ
- 2006 – Առաջինը տանը (ռուս.՝ Первый дома) – Գավրիլե Պետրովիչ Շերեմետև («Хмырь»)
- 2007 – Любовь-морковь – Անդրեյ Գոլուբև
- 2007 – Պարագրաֆ 78 (ռուս.՝ Параграф 78) – Գուդվին
- 2007 – Հանդուգն օրեր (ռուս.՝ Дерзкие дни) – Կապիտան
- 2007 – Փայլ (ռուս.՝ Глянец)
- 2008 – Ամեն ինչ կարող են թագավորները (ռուս.՝ Всё могут короли) – Մաքս Շալնով, լրագրող
- 2008 – Ինդիգո (ռուս.՝ Индиго) – Վադիմ Սուխանով
- 2008 – Տասներեք ամիս (ռուս.՝ Тринадцать месяцев) – Գլեբ Ռյազանով
- 2008 – Любовь-морковь 2 – Անդրեյ Գոլուբև / Գլեբ Գոլուբև
- 2009 – Բնակելի կղզի (ռուս.՝ Обитаемый остров) – ընդհատակային Վեպլ
- 2009 – Նվեր (ռուս.՝ Подарок) – ռուս գեներալ
- 2009 – Անտիկիլլեր Դ. Կ. (ռուս.՝ Антикиллер Д. К.) – մայոր Կորենև, Աղվես
- 2009 – Վարպետների գիրքը (ռուս.՝ Книга мастеров) – Կոշչեյ Անմահ
- 2010 – Ձգում (ռուս.՝ Рывок) – քեռի Դիմա
- 2010 – Ադամանդե ձեռքը 2 (ռուս.՝ Бриллиантовая рука 2) – Լյոլիկ
- 2010 – Սիրո հեգնանք (ռուս.՝ Ирония любви) – գեներալ
- 2010 – Փոխհատուցում (ռուս.՝ Компенсация) – Սերգեյ Միայլովիչ Մալցև
- 2010 – Վերադարձ «Ա» (ռուս.՝ Возвращение в «А») – գնդապետ օդաչու
- 2011 – Любовь-морковь 3 – Անդրեյ Գոլուբև
- 2011 – Հեքիաթ։ Կա (ռուս.՝ Сказка. Есть)
- 2011 – Ֆանտոմ (ռուս.՝ Фантом) – Մատվեյ
- 2011 – Մանիպուլյատոր (ռուս.՝ Манипулятор)
- 2011 – Վարժությունների գեղեցիկի մեջ (ռուս.՝ Упражнения в прекрасном) – Եվգենի Կալինին
- 2011 – Տոնածառեր 2 (ռուս.՝ Ёлки 2) – պրոֆեսոր Անդրեյ Նիկոլաևիչ, դերասան վիշապի դիմակով
- 2011 – Իմ ընկերը հրեշտակ է (ռուս.՝ Мой парень – ангел) – պրոֆեսոր Վոլինցև
- 2012 – Ինքնասպանները (ռուս.՝ Самоубийцы) – Միտուս
- 2012 – Օգոստոս։ Ութին (ռուս.՝ Август. Восьмого) – դերասան Գեորգի (կամեո)
- 2012 – Тот ещё Карлосон! – Նովիցկի
- 2012 – Մայրեր (ռուս.՝ Мамы) (նովել «Գործողություն «Մարտի 8») – հայր
- 2012 – Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում (ռուս.՝ Со мною вот что происходит) – Արտյոմ
- 2012 – Ջենտլմեններ, հաջողությո՛ւն (ռուս.՝ Джентльмены, удачи!) – Շատուն
- 2013 – Խոսակցություն (ռուս.՝ Разговор) – Բորիս
- 2013 – Ցրիչը «Դրախտից» (ռուս.՝ Курьер из «Рая») – Եգոր Գլազունով
- 2013 – О.К. գանձը (ռուս.՝ Сокровища О.К.) – Իվան Ահեղ, Սյույումբիկե աշտարակի հսկիչ
- 2013 – Տոնածառեր 3 (ռուս.՝ Ёлки 3) – պրոֆեսոր Անդրեյ Նիկոլաևիչ
- 2013–2014 – Балабол – Բիստրիցկի
- 2013 – Ճշմարտության խաղ (ռուս.՝ Игра в правду) – Տոլյա
- 2013 – Ստուդիա 17 (ռուս.՝ Студия 17) – կամեո (1 սերիա)
- 2013 – Քաջընթացիկները (ռուս.՝ Залётчики) – Նիոկլայ Ալեքսանդրովիչ
- 2013 – Անիրական սեր (ռուս.՝ Нереальная любовь)
- 2014 – Неформат – Ռոման Արսենև
- 2014 – Գենա Բետոն (ռուս.՝ Гена Бетон) – Գենա Բետոն
- 2014 – Աստղ (ռուս.՝ Звезда) – կամեո
- 2015 – Հաջողության աստղագուշակ (ռուս.՝ Гороскоп на удачу) – Նիկոլայ Վասիլևիչ
- 2015 – Անտեսանելիները (ռուս.՝ Невидимки) – անտեսանելի Գոշա
- 2015 – Լոնդոնգրադ (ռուս.՝ Лондонград) – Սանյա Խանին
- 2015 – Դիպուկահար։ Վերջին կրակոցը (ռուս.՝ Снайпер: Последний выстрел) – Վոլոխով
- 2015–2017 – Վերջին մենթը (ռուս.՝ Последний мент) – Ալեքսեյ Դիվով
- 2015 – Օզ երկիրը (ռուս.՝ Страна Оз) – Ռոման
- 2015 – Խորություն (ռուս.՝ Глубина) – Լեոնիդ / Հրաձիգ
- 2016 – Բժիշկ (ռուս.՝ Врач) – Յում
- 2016 – Տոնածառեր 5 (ռուս.՝ Ёлки 5) – պրոֆեսոր Անդրեյ Նիկոլաևիչ
- 2017 – Սիրո մասին։ Միայն չափահասների համար (ռուս.՝ Про любовь. Только для взрослых) (երրորդ նովել) – Լյոշա
- 2017 – Գրաֆոմաֆիա (ռուս.՝ Графомафия) – Սիզուխին
- 2018 – Տնային կալանք (ռուս.՝ Домашний арест) – Գեորգի Բորիսովիչ Կրուգլով, ԱԴԾ գեներալ
- 2018 – Արգելոց (ռուս.՝ Заповедник) – Մարկով, Անիմատոր
- 2018 – Նախագահի արձակուրդը (ռուս.՝ Каникулы президента) – նախագահը գրիմով
- 2018 – Շտապ օգնություն (ռուս.՝ Скорая помощь) – 'Կոնստանտին Կուլիգին
- 2018 – Օլգա (ռուս.՝ Ольга) – Վլադիմիր
- 2019 – Առաջընթացի հարվածին արժանացածները (ռուս.՝ Сбитые прогрессом)
- 2019 – Բալկանյան սահման (ռուս.՝ Балканский рубеж) – Բեկ
- 2019 – Գալակտիկայի դարպասապահը (ռուս.՝ Вратарь Галактики) – կարմրադեմ հսկիչ
- 2019 – Ասա ճշմարտությունը (ռուս.՝ Скажи правду) – Ռոման, Օլգայի ամուսինը
- 2019 – Սիրուհիները (ռուս.՝ Любовницы) – Օլեգ (բժիշկ)
- 2019 – Սկլիֆոսովսկի (ռուս.՝ Склифосовский) – Պոլյակով
- 2019 – Լազարաթ (ռուս.՝ Лазарат) – ոստիկան
- 2019 – Две девицы на мели – հաղորդավար
- 2019 – Балабол – էպիզոդ
- 2019 – Վերջին նետումը (ռուս.՝ Последний бросок)
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 – Բուրատինոյի վերադարձը ({{lang-ru|Возвращение Буратино]] – արջ
- 2014 – Ալիսան գիտի, թե ինչ անել ({{lang-ru|Алиса знает, что делать!]] (11 серия) – Զդոբ
- 2015 – Երեք դյուցազուն․ Քայլ ձիով ({{lang-ru|Три богатыря. Ход конём]] – Պոտանյա
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 – Ճշմարտության խաղ (ռուս.՝ Игра в правду)
- 2015 – Եթե սիրում ես (ռուս.՝ Если любишь)
- 2016 – Բժիշկ (ռուս.՝ Врач)
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 – Անտիկիլլեր Դ. Կ.։ Սեր առանց հիշողության (ռուս.՝ Антикиллер Д. К.: Любовь без памяти)
- 2011 – Упражнения в прекрасном
- 2012 – Որդի (ռուս.՝ Сын)
- 2012 – Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում (ռուս.՝ Со мною вот что происходит)
- 2013 – Ճշմարտության խաղ (ռուս.՝ Игра в правду)
- 2015 – Եթե սիրում ես (ռուս.՝ Если любишь)
- 2016 – Բժիշկ (ռուս.՝ Врач)
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 – Վայրենիները (ռուս.՝ Дикари)
- 2011 – Упражнения в прекрасном
- 2012 – Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում (ռուս.՝ Со мною вот что происходит)
- 2013 – Ճշմարտության խաղ (ռուս.՝ Игра в правду)
- 2015 – Եթե սիրում ես (ռուս.՝ Если любишь)
- 2016 – Բժիշկ (ռուս.՝ Врач)
- 2019 – Բալկանյան սահման (ռուս.՝ Балканский рубеж)
Կոմպոզիտոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 – Неформат
Երաժշտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Գոշա Կուցենկոն եղել է ռոք խմբի մենակատար, որը կոչվել է «Баранина-97»։ Այդ խմբի հետ նա սկսել է իր առաջին ելույթները։
2004 թվականին ընկերացել է TOKiO խմբի գաղափարի հեղինակ և հիմնադիր Յարոսլավ Մալիի հետ, նկարահանվել խմբի երկու տեսահոլովակներում՝ «Москва» և «Я звезда»։
2004 թվականին սկիզբ է առել «Гоша Куценко & Anatomy of Soul» համագործակցությունը, որը գոյություն է ունեցել չորս տարի։ Այդ ընթացքում երաժիշտները տվել են մի քանի տասնյակ համերգներ Ռուսաստանի տարբեր քաղաքներում և մասնակցել «Нашествие», «Էմաուս», «Հին Նոր Ռոքը» և այլ փառատոնների։ Այդ շրջանի երգերն ընդգրկվել են «Մարս», «Չորրորդ ցանկությունը», «Ամեն ինչ կարող են թագավորները» (ռուս.՝ «Всё могут короли»), «Վայրենիները» (ռուս.՝ «Дикари») ֆիլմերի սաունդթրեքներում։ «Капли» երգի համար նկարահանվել է տեսահոլովակ։
2008 թվականին Գոշա Կուցենկոն սկսել է մասնակցել փորձերին ու ստուդիական ձայնագրություններին։ Արդյունքում ստեղծվել է աշխատանք, որը միավորել է մի քանի երաժշտական ուղղությունների ներկայացուցիչներին։ Գոշա Կուցենկոյի առաջին ալբոմը՝ «Май Ворлд»[34], որ թողարկվել է «Мазай коммуникейшенс» ընկերության կողմից 2010 թվականին, ներկայացվել է Մոսկվայում դերասնաի ծննդյան օրվա նախորդ օրը՝ մայիսի 19-ին, «Гусятникофф» ռեստորանում։
2010 թվականին Գոշա Կուցենկոն կատարել է գլխավոր դեր «Король и Шут» խմբի «Фокусник», ինչպես նաև «Каста» խմբի «Горячее время» տեսահոլովակներում։
2012 թվականին թողարկվել է Գոշա Կուցենկոյի և «Чи-Ли» խմբի «Я хочу побить посуду» սինգլը։
2014 թվականի նոյեմբերին «Артист» ակումբում ներկայացվել է Գոշա Կուցենկոյի նոր ալբոմը՝ «Музыка»[35]։
2018 թվականի մարտին թողարկվել է «DUЭТО!» ալբոմը, որում ներառվել են 12 զուգերգեր ռուսական էստրադայի հայտնի փոփ երգիչներ Պոլինա Գագարինայի, Վալերիայի, Թեոնա Դոլնիկովայի, Քեթի Տոպուրիայի, Յոլկայի, Անժելիկա Վառումի, IOWA-ի, Յուլիա Պակի, Իրինա Ապեկսիմովայի, Յուլյա Սամոյլովայի, Սվետլանա Սվետիկովայի հետ։
2018 թվականի նոյեմբերին լույս է տեսել Գոշա Կուցենկոյի չորրորդ ալբոմը՝ «Слова»։ Ալբոմում ներառվել են «Скорая» և «Ольга» երգերը, որոնք դարձել են «Շտապ օգնություն» և «Օլգա» սերիալների սաունդթրեք։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստահաղորդումներ և վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995-1997 – Партийная зона (ТВ-6, Լեռա Կուդրյավցևայի հետ միասին)[36]
- 2003 – Трюкачи (Առաջին ալիք, հաղորդավար)[37]
- 2004 – Факультет юмора (REN-TV, հաղորդավար)
- 2004 – «Ինչպես է նկարահանվել գիշերային պահակախումբը (ռուս.՝ Как снимался «Ночной дозор», ֆիլմ ֆիլմի մասին, Առաջին ալիք)
- 2004 – Վերադարձ տուն։ Գոշա Կուցենկո, քաղաք Լվով (Ուկրաինա) (ռուս.՝ Возвращение домой. Гоша Куценко, город Львов (Украина), Առաջին ալիք)
- 2004 – Антикиллер-2. Техника боя (ֆիլմ ֆիլմի մասին, Առաջին ալիք)
- 2005 – Թուրքական գամբիտ։ Խաղի կանոնները (ռուս.՝ Турецкий Гамбит. Правила игры, ֆիլմ ֆիլմի մասին, Առաջին ալիք)
- 2005 – Կայսրության անկումը։ Հետգրություն (ռուս.՝ Гибель Империи. Постскриптум, ֆիլմ ֆիլմի մասին, Առաջին ալիք)
- 2005 – Մայրիկ մի՛ վշտացիր 2։ Ֆիլմ ֆիլմի մասին (ռուս.՝ Мама не горюй-2. Фильм о фильме, НТВ)
- 2005 – Убойная сила. Будни африканского розыска (ֆիլմ ֆիլմի մասին, Առաջին ալիք)
- 2005 – Особенности «Охоты на Изюбря» (ֆիլմ ֆիլմի մասին, Առաջին ալիք)
- 2005 – Եսենին։ Վերջաբան (ռուս.՝ Есенин. Послесловие, ֆիլմ ֆիլմի մասին, Առաջին ալիք)
- 2006 – Ցերեկային պահակախումբ։ Բոլորը դուրս գան կիսախավարից (ռուս.՝ Дневной дозор. Всем выйти из сумрака, ֆիլմ ֆիլմի մասին, Առաջին ալիք)
- 2007 – Պարագրաֆ 78։ Ֆիլմ ֆիլմի մասին (ռուս.՝ Параграф 78. Фильм о фильме)
- 2008 – Розыгрыш
- 2009 – Обитаемый остров. Фильм о фильме (ֆիլմ ֆիլմի մասին, СТС)
- 2009 – Մեծ տարբերություն (ռուս.՝ Большая разница) – սքեթչ աստղի հետ 12-րդ թողարկումում – Իլյա Մուրոմեց
- 2010 – Հարավային Բուտովո (ռուս.՝ Южное Бутово) (19 սեպտեմբերի, 2010)
- 2012 – Երկու աստղ (ռուս.՝ Две звезды)
- 2013 – Երջանկության իրավունք (ռուս.՝ Право на счастье, ОТР, հաղորդավար, Քսենյա Ալֆյորովայի հետ)[38]
- 2014 – Ծանր օրվա երեկո (ռուս.՝ Вечер трудного дня, Беларусь 1)
- 2015 – Երեկոյան Ուրգանտ (ռուս.՝ Вечерний Ургант) (03 դեկտեմբերի, 2015)
Հաճախ նկարահանվել է գովազդային հոլովակներում[39]։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի «Պոլա Նեգրի» մյուզիքլում[40]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 – Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (23 հոկտեմբերի, 2013 թվական) – արվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար[41],
- 2018 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ (21 օգոստոսի, 2018 թվական) – հայրենական մշակույթի, արվեստի, զանգվածային լրատվամիջոցների զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[42]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա ընդունվելիս թլվատության պատճառով ներկայացել է որպես Գոշա, ոչ թե Յուրի (Գոշա անունը նա վերցրել է ի պատիվ իր հոր)։ Հետագայում արտասանության թերությունն ուղղել է, բայց բեմական կեղծանունը թողել է[43][44]։
- Ըստ իր խոստովանության՝ Միխայիլ Կազակովի հետ ունեցած արտաքին նմանության պատճառով երիտասարդ տարիքում ներկայացել է որպես նրա որդին[45]։ Հետագայում «Նեղ կամուրջ» ֆիլմում դերասանները մարմնավորել են հոր և որդու։
- Սիրելի երաժշտական խումբը՝ Muse, սիրելի երգը՝ «Space Dementia»[46]։
- 2015 թվականի մայիսին ձայնագրել է Մոսկվայի մետրոյի Կալուժսկո-Ռիժսկայա գծի կայարանների անունները[47]։
- 2008 թվականին նկարահանվել է Ամեգա խմբի «Ноги» տեսահոլովակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143841955 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 23 октября 2013 года № 796 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 3,0 3,1 Гоша Куценко потерял отца // Собеседник, 12 апреля 2012
- ↑ Куценко Гоша — Биография — Актёры советского и российского кино
- ↑ Мама Гоши Куценко: Сын постарел в один миг! // Собеседник, 24 марта 2011
- ↑ Вардан Оганджянян. Селеберти и бизнес // "Вестимо" : Еженедельная бесплатная газета. —Москва, 2013, 17-23 июня. — № 6(28).
- ↑ Гоша Куценко решил стать режиссёром // runews24.ru, 22 декабря 2016
- ↑ Гость программы: актриса Полина Куценко // 5-tv.ru, 15 марта 2016
- ↑ Гоша Куценко женился во второй раз Արխիվացված 2017-07-31 Wayback Machine // Российская газета, 9 ноября 2012
- ↑ «Движение «За Путина» объяснило народу, почему Путин должен остаться». NEWSru.com. 2007 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Наталия Антипова (2007 թ․ նոյեմբերի 16). «Мы победим, потому что мы борцы». Известия. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Актер Гоша Куценко вступил в партию власти». Коммерсантъ. 2008 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Актер Гоша Куценко вступил в ряды «Единой России»». Новая газета. 2008 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Анна Тян (2013 թ․ հուլիսի 1). «Гоша Куценко: «Свадьбы пока не будет, пусть друзья деньги копят»». Вести. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Будучи членом «Единой России», я голосовал за «Яблоко» — Гоша Куценко». PenzaNews. 2011 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Куценко, Меньшова и Покровский голосовали за «Яблоко»». Официальный сайт партии «Яблоко». 2011 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 17,0 17,1 «Гоша Куценко: Я за цензуру в кино и политике». ФедералПресс. 2012 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Благотворительный концерт-акция «Х.. войне»: участвуют Гоша Куценко и Иван Демьян». Сайт клуба «Б2». 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Российский актер Гоша Куценко пожертвовал на восстановление Цхинвали». Кавказский узел. 2008 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Куценко снимет фильм о войне в Южной Осетии». Росбалт. 2010 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «В штаб Собянина вошли Александр Масляков и Гоша Куценко». Lenta.ru. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Предвыборный штаб С.Собянина укрепили Г.Куценко и А.Масляков». РБК. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Это взорвет политическую жизнь». РИА Новости. 2013 թ․ հուլիսի 18. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Данил Свечков (2012 թ․ դեկտեմբերի 2). «В субботу в офис Фонда «Город без наркотиков» пришел Гоша Куценко». Комсомольская правда. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Гоша Куценко встретился с участниками Селигера». Федеральное агентство по делам молодёжи. 2014 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Ольга Трусова (2014 թ․ հուլիսի 24). «Наши на «Селигере» говорили с Куценко о политике». Ока-инфо. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Фонд «Шаг вместе»
- ↑ Елена Юрченко (2014 թ․ հուլիսի 26). «Гоша Куценко написал письмо-песню Петру Порошенко». Комсомольская правда. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Дмитрий Ильинский (2014 թ․ սեպտեմբերի 20). «Гоша Куценко: На Украине умываются кровью бабушек и детей». Собеседник. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Елена Юрченко (2015 թ․ հունվարի 26). «Гоша Куценко жарко дискутирует с украинцами о войне». Комсомольская правда в Украине. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Гоша Куценко: "Горжусь моими зрителями в Украине и желаю всем мира"». Комсомольская правда в Украине. 2016 թ․ հոկտեմբերի 5.
- ↑ Владимир Варфоломеев (2018 թ․ օգոստոսի 26). «Но есть и новички». Эхо Москвы.
- ↑ «Гоша Куценко презентует в Ростове первый сольный альбом». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Гоша Куценко презентует свой первый сольный альбом
- ↑ «Гоша Куценко об Украине, войне, президенте, службе в армии и об уходе из кино». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Лера Кудрявцева показала, какой была в начале карьеры». Elive. 2015 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Ван Дамм устроил истерику Гоше Куценко». Կոմսոմոլսկայա պրավդա. 2003 թ․ հոկտեմբերի 23.
- ↑ «День защиты детей. Теленеделя с Александром Мельманом». Московский комсомолец. 2013 թ․ հունիսի 6.
- ↑ «Гоша Куценко придает ускорение. В рекламном агентстве "БизнесЛинк Реклама" реализовано два проекта: "Сминт" и "Чупа-Чупс классик"». Dp.ru. 2003 թ․ ապրիլի 21.
- ↑ «ЦАТРА POLA NEGRI (Центральный академический театр Российской Армии)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 23 октября 2013 года № 796 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 21 августа 2018 года № 488 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Гоша Куценко». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Гоша Куценко». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Гоша Куценко: В молодости я выдавал себя за сына Михаила Козакова // KP.RU
- ↑ Гоша Куценко(չաշխատող հղում)
- ↑ M24.RU — Михалков на Кольцевой и Кобзон на «серой»: чьими голосами говорит метро — Сетевое издание М24 — Москва 24
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոշա Կուցենկոյի պաշտոնական կայքը
- Сайт благотворительного фонда Гоши Куценко «Шаг вместе»
- Гоша Куценко RUSactors.ru կայքում
- Сайт журнала «Жизнь с ДЦП. Проблемы и решения»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոշա Կուցենկո» հոդվածին։ |
|
- Մայիսի 20 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Զապորոժիե քաղաքում ծնվածներ
- Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարանի շրջանավարտներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ
- Ռուս սցենարիստներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ռուս կինոռեժիսորներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Ռուս երգիչներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Ռուս հաղորդավարներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս պրոդյուսերներ
- «Կինոտավրի» դափնեկիրներ