Անժելիկա Վառում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անժելիկա Վառում
Анжелика Варум в 2003 году .jpg
Բնօրինակ անունուկր.՝ Марія Юріївна Варум
Ի ծնե անունՄարիա Վառում
Նաև հայտնի է որպեսАнжелика Варум
Ծնվել էմայիսի 26, 1969(1969-05-26)[1] (50 տարեկան)
Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերփոփ երաժշտություն և դենս փոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հաղորդավար, երգերի հեղինակ և հեռուստահաղորդավարուհի
Գործիքներկիթառ, վոկալ և երգեցողություն
Լեյբլ«Varum Records Company»
ԱմուսինԼեոնիդ Ագուտին
Կայքavarum.com

Անժելիկա Վառում (ռուս.՝ Анжелика Варум, իսկական անունը՝ Մարիա Յուրևնա Վառում (ռուս.՝ Мари́я Ю́рьевна Вару́м), ծնվել է 1969 թ. մայիսի 26-ին, Ուկրաինական ԽՍՀ Լվով քաղաքում, (ԽՍՀՄ)), ռուս և խորհրդային էստրադային երգչուհի, դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ (2011)[2], Էստրադայի գործիչների միջազգային միության անդամ[2]։

Երգչուհու առաջին՝ «Good Bye, мой мальчик» ալբոմը թողարկվել է 1991 թվականին, որից հետո թողարկվել են ևս 13 ալբոմներ։ Նրա 60-ից ավելի երգեր դարձել են հիթ և պարբերաբար հնչում են տարբեր ռադիոալիքներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Վառումը ծնվել է 1969 թվականի մայիսի 26-ին Լվովում՝ կոմպոզիտոր Յուրի Վառումի (1949—2014) ու թատերական ռեժիսոր Գալինա Շապովալովայի ընտանիքում[3]։

Մարիան դաշնամուրի դիմաց նստել է 5 տարեկանից, իսկ կիթառը ձեռքը վերցրել է դպրոցական տարիներին։ Արդեն ավարտական տարիներին նա դպրոցական թատրոնի հետ գնում էր հյուրախաղերի՝ կիթառի վրա նվագելուն զուգահեռ ուկրաինական ազգային երգեր կատարելով։

Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Մոսկվայի Բորիս Շուկշինի անվան թատերական ինստիտուտը[4], բայց չկարողացավ քննությունները հանձնել ուկրաինական ակցենտի պատճառով։ Դրանից հետո նա սկսեց աշխատել հոր ակումբում որպես հետին պլանի երգիչ։ Մի քանի տարի նա հանդես էր գալիս որպես հետին պլանի երգչուհի մի շարք էստրադային երգիչների համար[3]։

1990 թ. հոր խնդրանքով[3] ձայնագրել է «Կեսգիշերային կովբոյ» (ռուս.՝ «Полуночный ковбой») երգը, որ շատ կարճ ժամանակում տարածվեց ու սիրվեց։ Հաջողություն ունեցավ նաև Վառումի առաջին ձայնասկավառակը՝ «Good Bye, мой мальчик» (1991)։

Երկու տարի անց Անժելիկան ձայնագրեց «Լյա-լյա-ֆա» (ռուս.՝ «Ля-ля-фа») ձայնասկավառակը, որը կարճ ժամանակում դարձավ հանրահայտ։ Այն ընդգրկում էր 11 երգ, այդ թվում՝ «Նկարիչը, որ նկարում էր անձրև» (ռուս.՝ «Художник, что рисует дождь»)[5], որի համար ռեժիսոր Օլեգ Գուսևը նկարահանեց Անժելիկայի առաջին տեսահոլովակը։

1995 թվականի սկզբին թողարկվեց «Ընտրյալներ» ձայնասկավառակը, որոշ ժամանակ անց՝ նույն տարվա վերջում, թողարկվեց «Աշնանային ջազ» (ռուս.՝ «Осенний джаз») ալբոմը, որը՝ որպես 1995 թվականի լավագույն ալբոմ, արժանացավ «Օվացիա» մրցանակի, համանուն տեսահոլովակը ճանաչվեց տարվա լավագույն տեսահոլովակ, Անժելիկա Վառումը՝ տարվա լավագույն երգչուհի։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը — Յուրի Վառում (1949—2014)[6], խորհրդային ու ռուս կոմպոզիտոր։
  • Մայրը — Գալինա Շապովալովա, թատրոնի ռեժիսոր։
  • Եղբայրը — Միխայիլ Վառում (ծնվել է 1990 թ.)[7]։
  • Առաջին ամուսինը — Մաքսիմ Նիկիտին, Անժելիկայի նախկին համադասարանցին։ Նրանք աշխատել են միասին և ամուսնացած են եղել 8 տարի[8]։
  • Երկրորդ ամուսինը— Լեոնիդ Ագուտին (ծնվել է 1968 թ. հուլիսի 16-ին), ռուս երգիչ, բանաստեղծ-երգահան, կոմպոզիտոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2008)։ Նրանք միասին են 1997 թվականից։ Ամուսնացել են 2000 թվականի հուլիսի 14-ին[9] (այլ տվյալներով՝ հուլիսի 18-ին) Ռուսաստանում, սակայն հարսանիքը տեղի է ունեցել Վենետիկում։
    • Դուստրը — Ելիզավետա Վառում[10](ծնվել է 1999 թ. փետրվարի 9-ին)։ 2003 թվականից ապրում է Մայամիում Անժելիկայի ծնողների ու եղբոր հետ։ Սովորում է քոլեջում։ Ստեղծել է իր ռոք խումբը՝ «Without Gravity» (արաբ․՝ «Առանց ձգողականության»‎‎), որի հետ ելույթ է ունենում դպրոցական համերգներում, խմբի համար գրում է երաժշտություն, նվագում է կիթառ[11]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 — Good bye, мой мальчик (հայ․՝ Ցտեսություն, իմ տղա)
  • 1993 — Ля-ля-фа (հայ․՝ Լյա-լյա-ֆա)
  • 1995 — Избранные (հայ․՝ Ընտրյալներ)
  • 1995 — Осенний джаз (հայ․՝ Աշնանային ջազ)
  • 1996 — В двух минутах от любви (հայ․՝ Սիրուց երկու րոպե հեռավորության վրա)
  • 1996 — Зимняя вишня (հայ․՝ Ձմեռային բալ)
  • 1998 — Только она… (հայ․՝ Միայն նա)
  • 1999 — The Best (հայ․՝ Լավագույնը)
  • 2000 — Служебный роман (հայ․՝ Ծառայողական սիրավեպ)
  • 2002 — Стоп, любопытство (հայ․՝ Կանգ առ, հետաքրքրասիրություն)
  • 2007 — Музыка (հայ․՝ Երաժշտություն)
  • 2009 — Если он уйдет (հայ․՝ Եթե նա գնա)
  • 2013 — Сумасшедшая (հայ․՝ Խելագարը)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
1991 «Вавилон» (հայ․՝ Բաբելոն) Դմիտրի Մեսխիև «Ля-ля-фа» (հայ․՝ Լյա-լյա-ֆա)
«Барабашка»
1992 «Человек-свисток» (հայ․՝ Մարդ-սուլիչ) Ալեքսանդր Ցեկալո
1993 «Художник, что рисует дождь» (հայ․՝ Նկարիչը, որ նկարում է անձրև) Օլեգ Գուսև
1995 «Осенний джаз» (հայ․՝ Աշնանային ջազ) «Осенний джаз» (հայ․՝ Աշնանային ջազ)
1996 «Не сегодня» (հայ․՝ Ոչ այսօր) «В двух минутах от любви» (հայ․՝ Սիրուց երկու րոպե հեռու)
«Ни ответа, ни привета» (հայ․՝ Ոչ պատասխան կա, ոչ ողջույն)
«Зимняя вишня» (հայ․՝ Ձմեռային բալ) Եվգենի Սերդյուկովսկի «Зимняя вишня» (հայ․՝ Ձմեռային բալ)
1997 «Другая женщина» (հայ․՝ Ուրիշ կինը)
«Королева» (հայ․՝ Թագուհի)
(feat. Լեոնիդ Ագուտին)
Օլեգ Գուսև «Только она» (հայ․՝ Միայն նա)
1999 «Все в твоих руках» (հայ․՝ Ամեն ինչ քո ձեռքերում է)
(feat. Լեոնիդ Ագուտին)
Արմեն Պետրոսյան «Служебный роман» (հայ․՝ Ծառայողական սիրավեպ)
2000 «Не жди меня» (հայ․՝ Մի՛ սպասիր ինձ) Օլեգ Գուսև
«I Wanna Be Loved by You» (հայ․՝ Ուզում եմ` սիրես ինձ)
2001 «Будешь рядом ты» (հայ․՝ Կողքիս կլինես դու) Ֆյոդոր Բոնդարչուկ «Stop любопытство!» (հայ․՝ Կանգ առ, հետաքրքրասիրությու՛ն)
«Stop любопытство!» (հայ․՝ Կանգ առ, հետաքրքրասիրությու՛ն)
2002 «Если ты когда-нибудь меня простишь» (հայ․՝ Եթե երբևէ ինձ ներես)
(feat. Լեոնիդ Ագուտին)
«Пожар» (հայ․՝ Հրդեհ) «Музыка» (հայ․՝ Երաժշտություն)
2004 «Самая лучшая» (հայ․՝ Լավագույնը)
(feat. Վիա Սլիվկի)
Օլեգ Գուսև
2007 «Ты и я» (հայ․՝ Դու ու ես) Ֆյոդոր Բոնդարչուկ
«Две дороги, два пути» (հայ․՝ Երկու ճանապարհ, երկու ուղի)
(feat. Լեոնիդ Ագուտին)
2008 «Где ты» (հայ․՝ Որտեղ ես դու), (երեք տարբերակ) Ալեքսեյ Դուբրովին
2009 «Если он уйдет» (հայ․՝ Եթե նա գնա) «Если он уйдет» (հայ․՝ Եթե նա գնա)
«Давай забудем» (հայ․՝ Արի մոռանանք) Անժելիկա Վառում
2011 «Как не думать о тебе» (հայ․՝ Ինչպես չմտածել քո մասին)
(feat. Լեոնիդ Ագուտին)
Անդրեյ Սերգեև «Две звезды» (հայ․՝ Երկու աստղ)
2012 «Где ты» (հայ․՝ Որտեղ ես դու) «Сумасшедшая» (հայ․՝ Խելագարը)
2013 «Сумасшедшая» (հայ․՝ Խելագարը) Սերգեյ Տկաչենկո
«Я всегда с тобой» (հայ․՝ Ես միշտ քեզ հետ եմ)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 — Ջուլիա
  • 1995 — Հին երգեր գլխավորի մասին (երաժշտական հեռուստաֆիլմ)
  • 1996 — Հին երգեր գլխավորի մասին 2 (երաժշտական հեռուստաֆիլմ)
  • 1997 — Հին երգեր գլխավորի մասին 3 (երաժշտական հեռուստաֆիլմ)
  • 1998 — Հին երգեր գլխավորի մասին 4 (երաժշտական հեռուստաֆիլմ)
  • 1999 — Երկինքն ալմաստների մեջ— Վիկա
  • 1999 — Դ. Դ. Գ. Դետեկտիվ Դուբրովսկու գործը — Լենա Պոսադսկայա
  • 2000 — Հին երգեր գլխավորի մասին. հետգրություն (երաժշտական հեռուստաֆիլմ)
  • 2003 — Կամենսկայա- 3. երբ աստվածները ծիծաղում են — Սվետլանա Մեդվեդևա
  • 2005 — 12 աթոռ
  • 2006 — Առաջին շտապօգնություն
  • 2008 — 2008 ամանորյա գիշերն Առաջինում
  • 2009 — 2009 ամանորյա գիշերն Առաջինում
  • 2010 — Գեղեցկությունը պահանջում է...

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի` 2011 թ. դեկտեմբերի 29-ի № 1708 հրամանը «Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակներով պարգևատրելու մասին»: // graph.document.kremlin.ru
  3. 3,0 3,1 3,2 Անժելիկա Վառումի կենսագրությունը // c-cafe.ru
  4. Яна Атискова. «Анжелика Варум: улыбка всегда с ней». // h.ua (2 августа 2007 года)
  5. Կնոջ գաղտնիքներ. Անժելիկա Վառում // babilon.md (27 ապրիլի, 2012 թ.)
  6. Մահացել է երաժիշտ Յուրի Վառումը // itar-tass.com (6 հունիսի, 2014 թ.)
  7. Անժելիկա Վառումը նոր ալբոմ է ձայնագրում // newsmusic.ru (23 նոյեմբերի, 2009 թ.)
  8. Անժելիկա Վառումը «Вокруг ТВ» կայքում: // vokrug.tv
  9. Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վառումը նշել են անագե հարսանիքը // kp.by (15 հուլիսի 2010 թ.)
  10. Ինչու՞ չեն Լեոնիդ Ագուտինի դուստրերը կրում նրա ազգանունը // eg.ru (15 հուլիսի, 2013 թ.)
  11. Լեոնիդ Ագուտին. «Երբ իմ դուստրերը վերջապես ծանոթացան, ես երջանկությունից ժպտում էի հիմարի նման»: // 7days.ru (հուլիս, 2013 թ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]