Իմ ընկերը հրեշտակ է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Իմ ընկերը հրեշտակ է
Мой парень — ангел
Постер фильма «Мой парень — ангел».jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2011
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎերա Ստորոժևա
Սցենարի հեղինակՆատալյա Նազարովա
ԴերակատարներԱրթուր Սմոլյանինով, Սերգեյ Պուսկեպալիս[1], Իվան Օխլոբիստին[1] և Աննա Ստարշենբաում
ԵրաժշտությունԳարի Միլլեր
Տևողություն97 րոպե
Բյուջե2 700 000 ԱՄՆ դոլար[2]
Շահույթ2 372 984 ԱՄՆ դոլար[2]

Իմ ընկերը հրեշտակ է (ռուս.՝ Мой парень — ангел), ռեժիսոր Վերա Ստորոժևայի ամանորյա կատակակերգությունը: Ռուսաստանում ֆիլմ էկրան է բարձրացել 2012 թվականի հունվարի 2-ին: Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակ» պատմվածքի էկրանավորումն է[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 31: Սաշա Նիկոլաևնան առավոտյան պատրաստվում է համալսարանի քննության: Հանկարծ նրա շիկակարմիր կատուն դուրս է գալիս պատուհանից: Սաշան փորձում է բռնել նրան... ընկնում է պատուհանից: Ամեն ինչ կարող էր վատ ավարտվել, եթե նա չընկներ հրեշտակի վրա:

Ինչպես պարզվում է, հրեշտակի անունը Սերաֆիմ է: Սկզբում Սաշան նրան խենթ է համարում, սակայն շուտով սիրահարվում է հրեշտակին: Իսկ կարելի՞ է սիրել հրեշտակին:

Վերջում հերոսուհին պետք է որոշի` մնալ հրեշտակի հետ, թե ոչ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արթուր Սմոլյանինով` Սերաֆիմ, հրեշտակ/Սերգեյ, Սերաֆիմի կրկնակը
  • Աննա Ստարշենբաում` Սաշա Նիկոլաևա
  • Օլգա Պոպովա` Վարյա, Սաշայի ընկերուհին
  • Սերգեյ Պուսկեպալիս` Սաշայի հայրը
  • Գոշա Կուցենկո` Վոլինցև, համալսարանի պրոֆեսոր
  • Նիկիտա Եֆրեմով` Վալերա, Սաշայի ընկերը
  • Իվան Օխլոբիստին` շտապ օգնության մեքենայի վարորդ
  • Իվան Խակամադա` կինոռեժիսոր
  • Եկատերինա Վուլիչենկո` հարդարող № 5
  • Իվան Մակարևիչ` Ռոդիոն` երեկույթի կազմակերպիչ
  • Անդրեյ Լեոնով` տաքսու վարորդ
  • Ալլա Մեշերյակովա ` շնիկով տիկին
  • Քրիստիաան Բաբուշկինա` շտապ օգնության բժիշկ
  • Ռամիլ Մուբինով` դռնապան

Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտական պրոդյուսերությունն ու սաունդթրեքի ձայնագրությունն իրականացրել է «Gary Miller Production - Malibu - USA» ստուդիան «Իմպրովիզ» կոմպոզիցիան ֆիլմում օգտագործել է «Սայր» կինոընկերության թույլտվությամբ:

Թողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD ձևաչափով ֆիլմի թողարկումը տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 31-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]