Դմիտրի Մարյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Մարյանով
Դմիտրի Մարյանով.jpg
Ի ծնե անուն՝Дмитрий Юрьевич Марьянов
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 1, 1969(1969-12-01)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 15, 2017(2017-10-15) (47 տարեկանում)
Վախճանի վայր՝Լոբնյա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Երկիր՝Ռուսաստան
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասան և հաղորդավար
IMDb։ID 0555728
maryanov.ru

Դմիտրի Մարյանով (ռուս.՝ Дмитрий Юрьевич Марьянов, դեկտեմբերի 1, 1969(1969-12-01), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 2017(2017-10-15), Լոբնյա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Հայրը՝ Յուրի Մարյանովը, ավտոմեխանիկ էր: Մայրը՝ Լյուդմիլա Ռոմանովա Մարյանովան, եղել է հաշվապահ (մահացել է 2006 թվականին, երբ Դմիտրին 37 տարեկան էր):

Առաջինից մինչև յոթերորդ դասարան Դիման սովորել է № 123 Թատերական դպրոցում: Զբաղվել է մարմնամարզությամբ, պարերով, լողով, ֆուտբոլով: Եղել է «Գիտական կապիկ» փոքր էքսցենտրիկ թատրոնի դերասան:

1992 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանը:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 25-ին մերձմոսկովյան Լոբնյա քաղաքում Դմիտրի Մարյանովը իրեն վատ է զգում, երբ մեքենայով ամառանոցից վերադառնում էր Մոսկվա: Նրա հետ էին նաև ընկերները, և նրանք ոստիկանության հետ միասին գնում են Լոբնյայի հիվանդանոց: Հասնելով այնտեղ, Մոսկվայի ժամով 19:30 մահը վրա հասավ: Ըստ ԶԼՄ-ների, մահվան պատճառ է դարձել թրոմբի պոկվելը[1][2][3][4][5][6]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ոչ պաշտոնական կինը՝ Օլգա Անոսովա
    • Որդին՝ Դանիիլ
  • Երկրորդ ոչ պաշտոնական կինը՝  Իրինա Լոբաչյովա
  • 2015 թվականի սեպտեմբերի 2-ին ամուսնանում է Քսենյա Բիկի հետ, որը նրանից փոքր էր 17 տարի[7]: Ամուսնությունից հետո ամուսինները խոստովանեցին, որ Քսենյայի աղջիկը՝ Անֆիսան, Դմիտրիի կենսաբանական աղջիկն է [8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]