Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում
ռուս.՝ Со мною вот что происходит
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Շամիրով
ՊրոդյուսերԳոշա Կուցենկո
Սցենարի հեղինակՎիկտոր Շամիրով և Գոշա Կուցենկո
ԴերակատարներԳոշա Կուցենկո
ԵրաժշտությունՄիքայել Թարիվերդիև
Տևողություն72 րոպե
Բյուջե300 000 $
Շահույթ14 000 $

«Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում» (ռուս.՝ «Со мною вот что происходит»), ռուսական անկախ գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն ու սցենարի համահեղինակը Վիկտոր Շամիրովն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Գոշա Կուցենկոն[1]։ Սյուժեն ծավալվում է երկու գլխավոր հերոսների՝ Արտյոմի ու Վալենտինի շուրջ, որոնք ամանորյա իրարանցման պայմաններում չեն հասցնում իրականացնել պլանավորված գործերն ու հանդիպումները[2]։

Ֆիլմի հիմանական թեման էքզիստենցիալ մենակությունն է[3]։ Գլխավոր հերոսների առջև ծառանում է մեծ քաղաքի խնդիրն ու օտարացվածությունը կենցաղային խնդիրների առատության պայմաններում[4]։

Պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսին՝ «Կինոտավր» XXIII կինոփառատոնի բացման ժամանակ, որտեղ ֆիլմը ներկայացվել է գլխավոր մրցանակի[5]։ Հետագայում ֆիլմը ցուցադրվել է ռուսական ու արտասահմանյան մի շարք կինոփառատոններում[2]։ Քննադատները դրական են գնահատել կինոստեղծագործությունը՝ ընդգծելով Գոշա Կուցենկոյի դերասանական խաղը, որն արժանացել է մի քանի մրցանակների տարբեր կինոֆորումներում[1]։ Սանկտ Պետերբուրգում կայացած «Виват, кино России!» կինոդիտման ժամանակ ֆիլմը մասնակցել է հիմնական մրցույթին ու ստացել մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար[6]։ Նոյեմբերին Օնֆլերում կայացած ռուսական կինոյի փառատոնում ֆիլմն արժանացել է գրան պրիի[2][4]։

Ռուսական և ուկրաինական վարձույթում ֆիլմի թողարկումը կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին «Другое кино» ընկերության հովանու ներքո[7][8]։ Հեռուստատեսությամբ ֆիլմի պրեմիերան կայացել է Առաջին ալիքով դեկտեմբերի 23-ին[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլգոգրադից Մոսկվա է գնում գավառաբնակ Վալենտինը, որն արդեն անցել է երիտարդության տարիքը։ Նա հյուրընկալվում է իր հաջողակ եղբոր՝ գրասենյակային աշխատող Արտյոմի մոտ, որը երազում է առաջ գնալ իր կարիերայում։ Դեկտեմբերի 30-ին եղբայրներն իմանում են, որ իրենց հայրն անբուժելի հիվանդ է։ Վալենտինը, որ շատ էր հուզվել իմացածից, ուշանում է գնացքից մոսկովյան խցանումների պատճառով։ Սակայն նա պետք է տուն հասնի մինչև Ամանոր, որովհետև խոստածել է այն տոնել ծնողների հետ և նրանց մոտ տանել իր երեխաներին։ Արտյոմը խոստանում է եղբոր համար ձեռք բերել ինքնաթիռի տոմս, իսկ ինքը պատրաստվում է ամանորյա կորպորատիվին, որի ժամանակ պետք է երգի «Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում» հայտի երգը։ Արտյոմի ղեկավարը, որ «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի մեծ սիրահար է, կազմակերպել է վոկալիստների մրցույթ իր աշխատակիցների միջև։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական նպատակը՝ տպավորություն գործել և առնանձնանալ ամբոխից։ Սակայն այդ նույն ճակատագրի հեգնանքով չվերթի նախորդ գիշերը վերածվում է անքուն մարաթոնի, որովհետև հարևանները պատի մյուս կողմում վեճ են սարքում։ Եղբայրներն ստիպված են լինում հյուրընկալել նրանց դստերը՝ ներքուստ միայնակ դեռահաս Ալյոնային, որը ոչ մեկի պետք չէ։ Արդյունքում նրանք ուշանում են չվերթից։ Ամանորի նախօրեին իրավիճակը վերջնականապես դուրս է գալիս վերահսկողությունից. եղբայրները, Ալյոնայի ընկերակցութամբ հաղթահարելով մայրաքաղաքային խցանումները, սկսում են շարժվել դեպի իրենց հույսերի վերջնական կործանում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոշա Կուցենկո — Արտյոմ
  • Վիկտոր Շամիրով — Վալենտին
  • Ալեքսանդրա Պետրովա — Ալյոնա
  • Օլեսյա Ժելեզնյակ — Նաստյա
  • Մարգարիտա Շուբինա — Օլգա
  • Ալեքսեյ Տրոցյուկ — Իգոր
  • Օլգա Զայցևա — Կատյա
  • Ջերարդ Մայքլ Մաքքարթնի — տարերկրացի
  • Ալեքսանդր Գրիշաև — Ալեքսանդր
  • Պավել Սբորշչիով — Պավել
  • Ալեքսանդր Ռոբակ — Ալյոնայի հայրը

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը գրվել է 2007 թվականին, սակայն նկարահանումներ չեն իրականացվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով[9]։ Ռեժիսորի ընկեր Անդրեյ Նովիկովը համաձայնել է հանդես գալ որպես նախագծի պրոդյուսեր, մի որոշ ժամանակ անց բավական գումար է հավաքվել նկարահանումների համար[9]։ Չնայած դրան՝ Վիկտոր Շամիրովը նշում է, որ նախագիծը նկարահանվել է կամավորների, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ուսանողների ու նկարահանող անձնակազմի անդամերի ծանոթների օգնությամբ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Камерная драма Виктора Шамирова с театральными паузами, отличными диалогами и нецелевым использованием Куценко» (ռուսերեն). The Hollywood Reporter. 9 декабря сентября 2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 Инга Домбровская (29 ноября 2012). «Главный приз фестиваля русского кино в Онфлере получил фильм «Со мною вот что происходит»» (ռուսերեն). RFI. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 Михаил Серафимов (10 декабря 2012). «"Пародировать сегодня нечего"» (ռուսերեն). Огонёк. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 Анастасия Белокурова (12 декабря 2012). «Потерявшие солнце» (ռուսերեն). Завтра. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «В основном конкурсе "Кинотавра" будет 14 фильмов» (ռուսերեն). РИА Новости. 3 мая 2012. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Завершился фестиваль "Виват, кино России!"» (ռուսերեն). Metro. 29 сентября 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. ««Со мною вот что происходит» на сайте дистрибьютора «Другое кино»» (ռուսերեն). Другое кино. 6 декабря 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. Михаил Клочков (4 декабря 2012). «Премьеры России — 6 декабря» (ռուսերեն). Кинопоиск. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Премьера фильма «Со мною вот что происходит» на «Первом»» (ռուսերեն). Первый канал. 23 декабря 2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.