Լեռա Կուդրյավցևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռա Կուդրյավցևա
Lera kudr.jpg
Լեռա Կուդրյավցևա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Валерия Львовна Кудрявцева
Ի ծնե անունВалерия Львовна Кудрявцева
Ծնվել էմայիսի 19, 1971(1971-05-19)[1] (48 տարեկան)
Ուստ Կամենոգորսկ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Երկիր{{{2}}} Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավար
Գործիքներվոկալ
Գործունեություն1995-ներկա ժամանակ
ՇրջանավարտՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ԱմուսինIgor Makarov?
Կայքkudravtseva.ru

Լեռա Կուդրյավցևա (ռուս.՝ Лера Кудрявцева, մայիսի 19, 1971(1971-05-19)[1], Ուստ Կամենոգորսկ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ռուս հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռան ծնվել է 1971 թ. մայիսի 19-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում[2]: Նրա հայրը հայտնի մաթեմատիկոս Լև Կուդրյավցևն է[3]: Ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի (ԳԻՏԻՍ) դերասանական բաժինը։ Պարել է Եվգենի Օսինի, Բոգդան Տիտոմիրի, Իգոր Սարուխանովի համույթներում։ 1995 թվականից աշխատում է հեռուստատեսությունում՝ TV6, Muz TV, ՏՆՏ ալիքներում։ 2010 թվականից վարում է ՏՆՏ հեռուստաալիքի «Կեր և նիհարիր» հաղորդումը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1992 թթ. ամուսնացած էր երաժիշտ, «Լասկովիյ մայ» խմբի անդամ Սերգեյ Լենյուկի (ծնվ. 1967 թ.) հետ[4]: Ունեն ընդհանուր զավակ՝ Ժան Լենյուկ։

2004-2007 թթ. երկրորդ ամուսնությունը գործարար Մատվեյ Մորոզովի (ծնվ. 1972 թ .) հետ[5])[6][7][8]:

2008-2012 թթ. հանդիպել է երգիչ Սերգեյ Լազարևի հետ[9][10][11]: 2012 թվականին զույգը բաժանվել է[12], որից հետո Լեռան սկսել է հանդիպել հոկեյիստ Իգոր Մկարովի հետ։

Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004-2007 Կոտրված լապտերների փողոցներ (հեռուստասերիալ)
  • 2007 Բու Մուվի. Մեղրային պայման
  • 2007 Աշխարհի տանիքի վրա
  • 2008 Արկածներ փնտրողները
  • 2008 Գումար դստեր համար
  • 2008 Շատ ռուսական դետեկտիվ
  • 2008 Ամենալավ ֆիլմը
  • 2009 Սիրո ողջ հմայքը
  • 2010 Ալֆա և Օմեգա
  • 2010 Արկածներ փնտրողները
  • 2010 Երջանիկ ենք միասին (հեռուստասերիալ)
  • 2011 Ամենալավ ֆիլմը 3-D
  • 2011 Վեպ ոչ իսկական սիրո մասին
  • 2012 Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի
  • 2012 Երջանիկ կյանքի կարճատև դասընթաց (հեռուստասերիալ)
  • 2012 Արկածներ փնտրողները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]