Jump to content

Ալեքսեյ Սերեբրյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Սերեբրյակով
ռուս.՝ Алексей Серебряков
Ալեքսեյ Սերեբրյակովը մամուլի ասուլիսի ժամանակ
Ծնվել էհուլիսի 3, 1964(1964-07-03)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1986)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1978 - մինչ օրս
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
алексейсеребряков.рф

Ալեքսեյ Վալերևիչ Սերեբրյակով (ռուս.՝ Алексей Валерьевич Серебряков, հուլիսի 3, 1964(1964-07-03)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ (2010)[4]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի հուլիսի 3 Մոսկվայում[5]։

Ավարտել է Թատերական արվեստի պետական ինստիտուտը 1986 թվականին Օլեգ Տաբակովի դասարանը[5], այնուհետև աշխատել է Սըզռան քաղաքի դրամատիկական թատրոնում որպես դերասան։ 1986 թվականից մինչև 1991 թվականը խաղում էր Մոսկվայի Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոն-ստուդիայում։

2009 թվականի սեպտեմբերից խաղում էր «Լենկոմ» թատրոնում, նաև Մոսկվայի օպերետայի թատրոնի «Մետրո» մյուզիքլում։

2012 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա։ Տեղափոխվելու պատճառը, ըստ դերասանի, դարձել է Ռուսաստանում տիրող անբարենպաստ սոցիալական իրավիճակը, որը կապված է ագրեսիայի, անհանդուրժողականության աճի և իշխանությունների կողմից քաղաքացիական իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումների հետ[6][7]։

Ալեքսեյ Սերեբրյակովը խաղացել է գլխավոր դերը «Լևիաֆան» սոցիալական դրամայում, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականին։ Այդ դերակատարության համար Ռուսաստանի կինոյի պատմության մեջ երկրորդ անգամ նա առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի։

«Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2915 թվականի հուլիսի 17-ին «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնում կայացավ «Քլինչ» լիամետրաժ կինոնկարի պրեմիերան, որտեղ Ալեքսեյ Սերեբրյակովը կատարում էր գլխավոր դերը։ Ֆիլմի նկարահանումները, ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Պուսկեպալիսի խոսքերով, տևեցին վեց տարի։ Փառատոնի հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց այս ֆիլմը, որը կարելի է նկարագրել որպես ֆարսի հազվադեպ ժանրին պատկանող գործ։ Այն նկարագրում է ռուս գրականության ուսուցիչ Ֆյոդորովի մի օր, որ լի է անհեթեթ իրադարձություններով անբարենպաստ սոցիալական իրավիճակի պատճառով, որ տիրում է հատկապես Մոսկվայում[8]։

Թատերական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ֆեդրա» դերասաններ Ալլա Դեմիդովայի և Դմիտրի Պևցովի հետ
  • «Մետրո» մյուզիքլում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://2011.russiancinema.ru/index.php?e_dept_id=1&e_person_id=840
  2. 2,0 2,1 http://baskino.com/actors/%C0%EB%E5%EA%F1%E5%E9+%D1%E5%F0%E5%E1%F0%FF%EA%EE%E2/
  3. 3,0 3,1 http://auroraproduction.com.ua/en/project/syndrome/actor/27
  4. Պատվավոր կոչումը շնորհվել է ՌԴ նախագահի հրամանով № 196 16.02.2010 (3 էջ)(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 «Алексей Серебряков». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  6. «Алексей Серебряков увёз семью в Канаду» (ռուսերեն). Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «"Хам победил". Актёр Алексей Серебряков эмигрировал в Канаду» (ռուսերեն). glavnoe.ua. 2012 թ․ փետրվարի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.