Պոլինա Գագարինա
Պոլինա Գագարինա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Полина Сергеевна Гагарина |
Ի ծնե անուն | Պոլինա Սերգեյի Գագարինա |
Ծնվել է | մարտի 27, 1987 (31 տարեկան) Սարատով, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2003 - մեր օրեր |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (2010) |
Ամուսին | Պյոտր Կիսլով |
Պարգևներ | |
Կայք | gagarina.com |
![]() |
Պոլինա Սերգեյի Գագարինա (մարտի 27, 1987[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս էստրադային երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի, մոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987-2002: Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կյանքի առաջին տարիները Պոլինան անցկացրել է Հունաստանում, որտեղ էլ ավարտել է առաջին դասարանը ընդհանուր դպրոցում։ Պոլինայի մայրը պրոֆեսիոնալ պարուհի էր։ 1991 թվականին Պոլինան պայմանագիր է ստորագրում հույն պրոդյուսերի հետ՝ Հունաստանի մայրաքաղաքում՝ «Ալսոս» բալետում որպես բալետի դերասանուհի աշխատելու համար։ Աթենքում Պոլինան ապրում է 3 տարի, նա ինտենսիվորեն ուսումնասիրում է հունարենը և քերականությունը։ 1993 թվականին Պոլինայի հայրը մահանում է սրտի ինֆարկտից։ Գագարինների ընտանիքը այդ ողբերգությունից հետո հայրենիքից հեռու չէր կարող ապրել, այդ պատճառով Պոլինան մոր հետ վերադառնում է Ռուսաստան։ Սակայն Ռուսաստանում նրանք երկար չեն մնում։ 1993 թվականի սեպտեմբերին Պոլինան մոր հետ վերադառնում է Աթենք և ընդունվում է տեղի դպրոցներից մեկի առաջին դասարան։ Ամառային արձակուրդներն անցկացնելով Ռուսաստանում, Պոլինան կանգնում է խնդրի առաջ՝ մնալ հայրենիքում և շարունակել կրթությունը այնտեղ, թե վերադառնալ Աթենք։ Տատիկի պնդելով Պոլինան մնում է ապրելու նրա հետ Սարատովում։ Պոլինան ընդունվում է երաժշտական դպրոց, սկզբում կատարում էր Ուիթնի Հյուսթոնի երգերը, որն էլ առանձնահատկություն է մտցնում երաժշտական դասարանում։
Պոլինան ավարտելով երաժշտական դպրոցը, 14 տարեկանում ընդունվում է ջազ-էստրադային պետական երաժշտական քոլեջ։ 2-րդ կուրսում նրան դասավանդում է Նատալյա Անդրիանովան։ Նա Պոլինային մասնակից է դարձնում Աստղերի ֆաբրիկա երաժշտական նախագծին։
2003: Աստղերի ֆաբրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Պոլինան մասնակցում է «Աստղերի ֆաբրիկա-2» հեռուստանախագծին։ Նա կատարում էր Մաքսիմ Ֆադեևի երգերը և հաղթում է։ Նախագծի ավարտից հետո Պոլինան հրաժարվում է համագործակցել Ֆադեևի հետ։
2004-2007: Կարիերայի սկիզբ և «Попроси у облаков» ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Պոլինային հրավիրում են «Playgirls» խմբում երգելու։ 2005 թվականին նա պայմանագիր է ստորագրում АРС Records լեյբլի հետ։ Իսկ խմբում հրաժարվում է երգել։
2005 թվականին Պոլինան մասնակցում է «Նոր ալիք» միջազգային մրցույթին։ Յուրմալայում նա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Իր հեղինակային «Колыбельная» երգը մրցույթից հետո դառնում է հիթ։ 2005 թվականին նկարահվնել է տեսահոլովակը։
2006 թվականին թողարկվել են «Morning» և «Я твоя» սինգլների տեսահոլովակները։ Հենց այդ տարում թողարկվել է նաև «Помню» սինգլը։
2007 թվականին ձայնագրում է «Я тебя не прощу никогда» սինգլը, որի հեղինակն էր Կոնստանդին Մելաձեն։ 2007 թվականի հուլիսի 12-ին թողարկում է դեբյուտային «Попроси у облаков» ալբոմը, որում այնպիսի հիթեր կային, ինչպիսիք են՝ «Колыбельная», «Я твоя» և «Я тебя не прощу никогда»:
2008-2010: «О себе» ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Պոլինան ընկերուհու՝ «Фабрики звёзд»-ի հաղթող Իրինա Դուբցովայի հետ ձայնագրում է «Кому, зачем?» երգը։ Երգը մեծ ճանաչում է ձեռք բերում և սիրվում բոլորի կողմից։
2010 թվականի մարտի 11-ին թողարկում է երկրորդ սոլո ալբոմը՝ «О себе»: Ալբոմում ներառված էին մի շարք հիթեր, որոնցից են «Кому, зачем?», «Любовь под солнцем» և «Где-то живёт любовь»: Պոլինան ալբոմի մասին ասել է. «Նոր ալբոմ, կյանքի նոր փուլ։ Ես ալբոմը անվանել եմ «О себе», քանի որ ինչը գոյություն ունի այդ երաժշտության մեջ իրական է»։
Հունիսի 11-ին «Муз-ТВ 2010» մրացանակաբաշխության ժամանակ Պոլինա Գագարինան և Իրինա Դուբցովան հաղթում են «Լավագույն դուետ» անվանակարգում։ 2010 թվականի հունիսին ավարտում է Школа-студия МХАТ-ը։
2011-2015: Հաջողություն, երրորդ ստուդիական ալբոմ և Եվրատեսիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի գարնանը Ուկրաինայում սկսվում է «Ազգային աստղ 4» երաժշտական շոուն, որտեղ Ուկրաինան ներկայացնող մասնակիցները զուգերգ էին կատարում ռուսական և ուկրաինական էստրադայի ներկայացուցիչների հետ։ Պոլինան երգում էր Միխայիլ Դիմովի հետ։

2011 թվականի օգոստոսին Պոլինան ստանում է «Золотой граммофон» մրցանակ «Я тебя не прощу никогда» երգի համար։ Տարվա վերջում թողարկում է «Осколки» սինգլը և նրա տեսահոլովակը։
2012 թվականի հունվարին հրապարակում է նոր սինգլ՝ «Спектакль окончен», իսկ հունվարի վերջին՝ սինգլի տեսահոլովակը։ Գարնանը ուկրաինական հեռուստաընկերությունը ցուցադրում էր «Катина любовь» հեռուստասերիալը, որի սաունդթրեքը դառնում է Պոլինայի «Вернись любовь» երգը։
Օգոստոսին թողարկում է «Нет», սինգլը։ Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին Պոլինան ստանում է RU.TV -ի կողմից մրցանակ «Լավագույն ձայն» անվանակարգում։
2013 թվականին Պոլինան համարվում էր «Fashion»-երգչուհի։ Հուլիսի 22-ին թողարկում է «Навек» սինգլը։
2014 թվականի ապրիլի 14-ին եղել է «Шагай» երգի պրեմիերան[4]։
2014 թվականի նոյեմբերի 12-ին Պոլինա Գագարինան թողարկում է անգլերենով իր առաջին երգը՝ «DAY»:
2015 թվականի մարտի 11-ին Առաջին ալիքը տեղեկացրեց, որ 2015 թվականի մայիսին Պոլինա Գագարինան պետք է ներկայացնի Ռուսաստանը Եվրատեսիլ 2015-ում «A Million Voices» երգով։
2015 թվականի մայիսի 19-ին առաջին կիսաեզրափակչի արդյունքում Պոլինան հայտնվեց տասնյակում և անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ փուլում Պոլինան գրավում է երկրորդ տեղը։
«Glamour» ամսագրի տվյալներով Պոլինա Գագարինան ճանաչվում է 2015 թվականի «Տարվա կին»։
-
Եվրատեսիլ, Վիեննա
-
Առաջին կիսաեզրափակչի ժամանակ
-
Առաջին կիսաեզրափակչի ժամանակ
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականին ամուսնացել է Պյոտր Կիսլովի հետ
- 2007 թվականի հոկտեմբերի 14-ին ծնվում է որդին՝ Անդրեյը
- 2010 թվականի մարտի 30-ին ամուսնալուծվում է[5]
- 2014 թվականի սեպտեմբերի 9-ին ամուսնանում է 2-րդ ամուսնու՝ Դմիտրի Իսխակովի հետ[6]
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 - Дочки-матери - կատարում է գլխավոր երգը
- 2012 - Катина любовь - կատարում է գլխավոր երգը
- 2012 - Монстры на каникулах - երիտասարդ վամպիր Մևիս (հնչյունավորում)
- 2014 - Оз: Возвращение в Изумрудный город - Դորոտի Գեյլ (հնչյունավորում)
- 2015 - Одной левой - Սոֆի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bashinform.ru/news/culture/2024-08-31/polina-gagarina-stala-narodnoy-artistkoy-bashkirii-3906701
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.youtube.com/watch?v=xri70MQHBXA
- ↑ Ամուսնալուծում
- ↑ «Պոլինան կրկին ամուսնացել է» (ռուսերեն). 2014 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Պոլինա Գագարինայի համերգային գրաֆիկը Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- Հարցազրույց 7 Days կայքում
- Պոլինա Գագարինա 2013 Արխիվացված 2014-02-14 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլինա Գագարինա» հոդվածին։ |
|
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մարտի 27 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ռուս երգչուհիներ
- Աստղերի ֆաբրիկա (Ռուսաստան)
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Ռուս մոդելներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- Ռուսաստանի փոփ-վոկալիստներ