Ինդիգո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդիգո
Երկիր Ռուսաստան
Ժանրթրիլեր, կինոֆանտաստիկա և թրիլեր
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌոման Պրիգունով
ՊրոդյուսերՌենատ Դավլետյարով
ԴերակատարներԵլենա Դրոբիշևա, Իվան Յանկովսկի, Արտյոմ Տկաչենկո, Գոշա Կուցենկո, Միխայիլ Եֆրեմով, Pyotr Skvortsov?, Նիկիտա Պրեսնյակով և Իրինա Գորբաչովա
ԵրաժշտությունԱրկադի Ուկուպնիկ
Տևողություն90 րոպե
Բյուջե2 600 000 $

«Ինդիգո» (ռուս.՝ «Индиго»), ռուսական ֆանտաստիկ թրիլլեր, որը նկարահանել է ռեժիսոր Ռոման Պրիգունովը։ Պրեմիերան կայացել է 2008 թվականի մարտի 26-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքինից սովորական դեռահասների ընկերախումբը հետաքրքրասեր աչքերից թաքնվում է մոսկովյան բարձրահարկ շենքի տանիքում։ Թաքնվել և միասին մնալը նրանց ստիպում է ընտրյալ լինել։ Նրանք ինդիգո են, ապագայի մարդիկ։ Նրանք զգում են վտանգը, հասկանում են կենդանիների լեզուն, կարդում են մտքերը և հիշում իրենց անցյալի կյանքը։ Նրանց յուրահատկությունը վախեցնում է ոմանց և հիացնում մյուսներին։ Նրանք հանգիստ չեն տալիս ծնողներին, ուսուցիչներին, բժիշկներին, մամուլին և ոստիկանությանը։

Ինդիգո երեխաների առաջնորդ Անդրեյ Կալյաևը ահազանգում է, երբ իր ընկերները սկսում են անհետանալ մեկը մյուսի հետևից։ Բացահայտելով խորհրդավոր և սարսափելի իրադարձությունների մանրամասները՝ Անդրեյը գալիս է այն եզրակացության, որ քաղաքում վերջերս կորած բոլոր դեռահասներն ինդիգո են։ Անհայտ ուժերն ունեն իրենց ծրագրերը։ Եվ նա, ով որս է հայտարարել ապագայի մարդկանց դեմ, գիտի, թե ինչպես գտնել դրանք։ Փրկվելու համար Անդրեյը, նրա ընկերուհին՝ Տանյան և նրանց ընկերները ստիպված կլինեն օգտագործել իրենց բոլոր ունակությունները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իվան Յանկովսկի Անդրեյ Կալյաև Անդրեյ Կալյաև
Մարիուս Շտանդել Դենիս Դենիս
Մարիա Շուկշինա Իրինա Սերգեևնա Արդաշնիկովա Իրինա Սերգեևնա Արդաշնիկովա
Արտյոմ Տկաչենկո Պավե Մաքսիմովիչ Սոշին Պավե Մաքսիմովիչ Սոշին
Միխայիլ Եֆրեմով Պյոտր Դանիլովիչ Կալյաև Պյոտր Դանիլովիչ Կալյաև
Գոշա Կուցենկո Վադիմ Բորիսովիչ Սուխանով Վադիմ Բորիսովիչ Սուխանով
Ելենա Դրոբիշևա Վերա Կալյաևա Վերա Կալյաևա
Ռոման Շմակով Ժեկա Ժեկա
Պավել Սլիվա Լյոխա Լյոխա
Պավել Յասենոկ Զախար Զախար
Պյոտր Սկվորցով Տիխոն Տիխոն
Իվան Մուդրով Վովչիկ Վովչիկ
Անաստասիա Ռիչի Տանյա Տանյա
Նիկիտա Պրեսնյակով առաջին տղան, Զախարի ընկերը առաջին տղան, Զախարի ընկերը
Իրինա Գորբաչովա

Ֆիլմի վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում ֆիլմը հավաքել է 4 675 200 դոլար։ Ֆիլմը դիտել է մոտ 641,2 հազար հանդիսատես։ 2009 թվականին ֆիլմը ստացել է «MTV-Ռուսաստան» մրցանակ։

Ֆիլմի մասին գրախոսների կարծիքը չափազանց բացասական է։ Ռուս և արտասահմանյան քննադատների գնահատականների ագրեգատորի տվյալներով՝ ներքին քննադատները ֆիլմը միջին հաշվով գնահատել են 100 միավորից 38, իսկ արտասահմանցիները՝ 100-ից 13[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Рецензии на фильм Индиго (2008), отзывы». Критиканство. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]