Իվան Յանկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Յանկովսկի
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 30, 1990(1990-10-30) (33 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0946159

Իվան Ֆիլիպի Յանկովսկի (ռուս.՝ Ива́н Фили́ппович Янко́вский, հոկտեմբերի 30, 1990(1990-10-30), Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան։ «Ոսկե արծիվ» մրցանակի քառակի դափնեկիր, երկու անգամ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում («Տիկին ագռավ» (2017) և «Աշխարհի չեմպիոն» (2021) ֆիլմերում) և երկու անգամ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում («Տեքստ» (2020) և «Կրակ» (2022) ֆիլմերում)։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Յանկովսկի թոռը՝ Ֆիլիպ Յանկովսկու և Օքսանա Ֆանդերայի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում։ Հայրը դերասան և ռեժիսոր Ֆիլիպ Յանկովսկին է, մայրը՝ դերասանուհի Օքսանա Ֆանդերան։ Պապը դերասան Օլեգ Յանկովսկին է, տատիկը՝ դերասանուհի Լյուդմիլա Զորինան։ Իվանն ունի կրտսեր քույր՝ Էլիզաբեթը, որը նույնպես դերասանուհի է։

Մանուկ հասակում զբաղվել է սպորտով։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 10 տարեկանում՝ փոքր դեր խաղալով «Արի ինձ տեսնելու» ֆիլմում, որի համառեժիսորն էր նրա պապը՝ Օլեգ Յանկովսկին։

8-րդ դասարանից սովորել է Մոսկվայի միջազգային կինոդպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։ Ավարտել է դերասանա-ռեժիսորական ֆակուլտետը։

Առաջին գլխավոր դերը խաղացել է 2008 թվականին Ռոման Պրեպպունովի «Ինդիգո» ֆանտաստիկ թրիլերում։

2013 թվականից համարվում է Թատերական արվեստի ստուդիայի դերասան։ Որպես հյուր արտիստ նա զբաղված է Էրմոլովայի թատրոնի ներկայացումներով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի վերջից հանդիպել է դերասանուհի Վերա Պանֆիլովայի՝ «Ալիսա» ռոք խմբի առաջնորդ Կոնստանտին Կինչևի դստեր հետ[1]։ 2020 թվականին զույգը բաժանվել է[2]։

Ամուսնացած է դերասանուհի Դիանա Պոժարսկայայի հետ։ Զույգը պաշտոնապես հաստատել է իրենց հարաբերությունները 2021 թվականի մարտին[3]։ 2021 թվականի հունիսի 26-ին զույգը որդի է ունեցել, որին անվանել են Օլեգ[4][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ֆ Արի ինձ տեսնելու Վանյա, տղա-հրեշտակ
2008 ֆ Ինդիգո Անդրեյ Կալև
2014 ֆ Յանկովսկի ինքն իր դերում
2015 ֆ Լաթերի միություն Անդրեյ
2015 ֆ Առանց սահմանների Արտյոմ
2016 ֆ Գիշերային պահապաններ Պավել
2016 ֆ Տիկին ագռավ Անդրեյ, օպերայի երգիչ
2016 ֆ Աղբյուր Իվան
2018 ֆ Գործարան Վովկա
2019 ֆ Տեքստ Պյոտր Հազին
2019 ֆ Փրկման միություն Միխայիր Բեստուժև-Րյումին
2020 ֆ Կրակ Ռոման Իլին
2021 ս Տոպի Դենիս Տիտով
2021 ֆ Աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպով
2021 ֆ Մի բուժիր ինձ Իլյա, խիրուրգ-տրավմատոլոգ
2022 ս Փրկման միություն։ Զայրույթի ժամանակ Միխայիր Բեստուժև-Րյումին
2022 ս Տնային դաշտ Ֆիլ Նիկիտին
2022 ֆ Լաց լինել չի կարելի Ալեքսեյ
2023 ս Ֆիշեր Եվգենիյ Բոկով
2023 ս Կամավորի երգացանկը Շտապիչ
2023 ֆ Իկարիա Անտոն
2023 ֆ Քամի Իվան
2023 ս Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա Վովա Ադիդաս
2024 ս Ոճիր և պատիժ Ռոդիոն Ռասկոլնիկով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Внук Янковского встречается с дочерью Кинчева
  2. ««Я счастлива без Янковского»: дочь Кинчева о разрыве со звездой фильма «Текст»». Cosmopolitan (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. https://www.vokrug.tv/article/show/16147169921/
  4. Иван Янковский впервые стал отцом: Кино: Культура: Lenta.ru
  5. Янковский и Пожарская стали родителями — Газета.Ru | Новости