Օքսանա Ֆանդերա
![]() ռուս.՝ Оксана Олеговна Фандера | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1967[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1993) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Oleg Fandera? |
Ամուսին(ներ) | Ֆիլիպ Յանկովսկի |
Երեխա(ներ) | Ivan Yankovsky? և Ylizaveta Yankovskaya? |
Օքսանա Օլեգովնա Ֆանդերա (ռուս.՝ Оксана Олеговна Фандера, նոյեմբերի 7, 1967[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օքսանա Ֆանդերան ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 7-ին Օդեսայում։ Հայրը՝ դերասան Օլեգ Ֆանդերան, կիսով ուկրաինացի է, կիսով՝ գնչու, իսկ մայրը հրեա է[3]։ 1960-ական թվականներին Օլեգ Ֆանդերան եղել է Օդեսայի Ա. Իվանովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, 1970-ական թվականների սկզբին տեղափոխվել է Խաբարովսկ, աշխատել է Ուսուրիյսկում՝ Կարմիր դրոշի արևելյան ռազմական շրջանի թատրոնում։ Երբ Օքսանա Ֆանդերան եղել է տասնչորս տարեկան, նրա մայրն ամուսնացել է երկրորդ անգամ, և նրանք տեղափոխվել են Մոսկվա։
1988 թվականին Օքսանա Ֆանդերան զբաղեցրել է երկրորդ տեղը «Մոսկվայի գեղեցկուհի» մրցույթում, որ առաջին գեղեցկության մրցույթն էր Խորհրդային Միությունում։
1993 թվականին Օքսանա Ֆանդերան ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը (Անատոլի Վասիլևի արվեստանոց)։
Օքսանա Ֆանդերայի առավել նշանակալի կինոդերերից են իր ամուսնու՝ ռեժիսոր Ֆիլիպ Յանկովսկու «Շարժման մեջ» (ռուս.՝ «В движении»), «Պետական խորհրդական» (ռուս.՝ «Статский советник») և «Քարե գլուխ» (ռուս.՝ «Каменная башка») ֆիլմերում մարմնավորած կերպարները։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ դերասան Օլեգ Ֆանդերա (1934-2002), Ռուսաստանի ժողովրդական արտիստ,
- Ամուսինը՝ Ֆիլիպ Յանկովսկի (ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 10-ին), ռուս դերասան, կինոռեժիսոր, խորհրդային դերասան Օլեգ Յանկովսկու որդին։ Ամուսնացել են 1990 թվականին[4].
- Որդի՝ Իվան Յանկովսկի (ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում), ռուս դերասան, սովորել է Մոսկվայի միջազգային կինոդպրոցում, 2013 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը (Սերգեյ Ժենովիչի արվեստանոց) և ընդունվել Մոսկվայի «Թատերական արվեստի ստուդիա» թատրոն[5][6]։ Նկարահանվել է «Արի ինձ տեսնելու» (ռուս.՝ «Приходи на меня посмотреть», Հրեշտակ), «Ինդիգո» (Անդրեյ կալյաև), «Дама Пик» (Պավել Լունգին),
- Դուստր՝ Ելիզավետա Յանկովսկայա (ծնվել է 1995 թվականի մայիսի 1-ին), սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1979 | ֆ | Էլեկտրոնիկի արկածները | Приключения Электроника | աշակերտուհի |
1988 | ֆ | Նավ | Корабль | |
1988 | ֆ | Առավոտյան խճուղի | Утреннее шоссе | Նատաշա |
1989 | ֆ | Ձմեռը դրախտում | Зима в раю | Կատյա |
1989 | ֆ | Ստալինգրադ | Сталинград | Նատաշա |
1990 | ֆ | Հիմարները մեռնում են ուրբաթ օրերին | Дураки умирают по пятницам | Յանա |
1995 | ֆ | На углу, у Патриарших | Նատալյա Նիկոլաևնա Ռումյանցևա | |
1998 | ֆ | Լավ խոտան, վատ խոտան | Дрянь хорошая, дрянь плохая | |
2000 | ֆ | Ցուցափեղկ | Витрина | |
2000-2001 | ս | Սև սենյակ | Чёрная комната | Կատյա |
2002 | ֆ | Շարժման մեջ | В движении | Վերա |
2002 | ֆ | Արյան միայնություն | Одиночество крови | Գրետա |
2002 | ֆ | Шатун | Իրինա Գոնչարովա | |
2003 | ֆ | Երրորդ տարբերակ | Третий вариант | Սերաֆիմա |
2004 | ս | Արծաթե հովտաշուշան-2 | Ландыш серебристый 2 | Ժաննա |
2005 | ֆ | Կոզառոզա | Казароза | Զինաիդա Կոզառոզա |
2005 | ֆ | Պետական խորհրդական | Статский советник | ահավեկիչ «Ասեղ»,կոմսուհի Օլգա Դոբրինսկայա |
2008 | ֆ | Քարե գլուխ | Каменная башка | Տանյա |
2008 | ֆ | Սիրո կարմիր մարգարիտ | Красный жемчуг любви | Մարիա |
2010 | ֆ | Про любоff | Լադա | |
2011 | ֆ | Որջի կրակները | Огни притона | Լյուբա |
2012 | ֆ | Վարդերի հովիտ | Долина роз | Սոֆյա |
2012 | ֆ | Մինչև գիշերը չբաժանի | Пока ночь не разлучит | ռեստորանի այցելու |
2012 | ֆ | Соловей-Разбойник | Իզաբելա Պապայանի («Պրիմա») | |
2013 | ս | Քաղաքային լրտեսներ | Городские шпионы | Կատյա Ռակիտինա |
2014 | ս | Հրաշագործ | Чудотворец | Վերա Չերնիշյովա |
2015 | ս | Ամանորյա երթ | Новогодний рейс | Վերա Պավլովնա |
2015 | ֆ | Խորություն | Глубина | Մադամ |
2016 | ֆ | Салют-7. История одного подвига | ||
2016 | ֆ | Բրուտոս | Брут | |
2018 | ֆ | Ալեքսանդր Խրիստոֆորովի հավերժական կյանքը | Вечная жизнь Александра Христофорова | Մարգարիտա |
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հոկտեմբերի 3-4-ը Օքսանա Ֆանդերան մասնակցել է «Կարենինա։ Կենդանի հրատարակություն» միջազգային օնլայն մարաթոնին, որ կազմակերպել էր Լև Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» տոն-թանգարանը «Google» ընկերության հետ համատեղ. առաջին անգամ յոթ հարյուր մարդ աշխարհի տարբեր երկրներից ու քաղաքներից ուղիղ եթերում երեսուն ժամ կարդացին «Աննա Կարենինա» վեպը[7]։
2015 թվականի սեպտեմբերի 25-ին դերասանուհին մասնակցել է Անտոն Չեխովի ստեղծագործությունների թատերականացված օնլայն ընթերցանությանը, որ կոչվում էր «Չեխովը կենդանի է» (ռուս.՝ «Чехов жив»):
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 – ներկայացվել է «MTV Russia Movie Awards» մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում» և «Լավագույն համբույր» (Կոնստանտին Խավենսկու հետ, ֆիլմ «Պետական խորհրդական»),
- 2011 – ներկայացվել է Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակի «Կնոջ լավագույն գլխավոր դերի համար» (ֆիլմ «Որջի լույսերը»)[8],
- 2012 – ստացել է Չեբոքսարիի V միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կնոջ դերի լավագույն կատարման համար» (ֆիլմ «Որջի լույսերը»)[9],
- 2012 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարման համար» (ֆիլմ «Որջի լույսերը»)։
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օքսանա Ֆանդերան՝ որպես քարտուղարուհի-մեքենագրուհի, աշխատել է Վյաչեսլավ Զայցևի Մոսկվայի նորաձևության տանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Биография Оксаны Фандеры Archived 2016-11-24 at the Wayback Machine. // Газета «Новые известия» // cinema.newizv.ru
- ↑ «…и Янковский» Газета «Комсомольская правда» // kp.ru (24 июня 2005 года)
- ↑ Актёры театра. Иван Янковский. Краткая биография, роли в театре, фильмография. Официальный сайт Московского театра «Студия театрального искусства» // sti.ru
- ↑ Елена Рагожина (2013-05-01)։ «Оксана Фандера: «Я себя чувствую очень свободно»»։ Журнал «New Style»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ ««Каренина. Живое издание»: 700 человек в прямом онлайн-эфире прочитали роман Толстого.» (ռուսերեն)։ Государственный музей Л. Н. Толстого // tolstoymuseum.ru։ 2014-10-03։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-27-ին։ Վերցված է 2015-09-26
- ↑ «Лауреаты и номинанты премии «Белый слон» Гильдии киноведов и кинокритиков России за 2011 год»։ Официальный сайт Гильдии киноведов и кинокритиков России // kinopressa.ru։ Վերցված է 2014-01-05
- ↑ «Фильм «Сибирь. Монамур» получил гран-при «За лучший игровой фильм» на кинофестивале в Чебоксарах»։ «ИТАР-ТАСС»։ 26 мая 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 2012-05-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օքսանա Ֆանդերա. կենսագրություն, ֆիլմագրություն Archived 2017-10-23 at the Wayback Machine. // ruskino.ru
|