Էլեկտրոնիկի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Էլեկտրոնիկի արկածները
Приключения Электроника
Приключения электроника постер.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ[1][2][3]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, երաժշտական ֆիլմ[4], արկածային ֆիլմ, քրեական վեպ, կինոֆանտաստիկա, կինոկատակերգություն, մյուզիքլ և մանկական ֆիլմ
Թվական1979 և 1980[3][5][1]
Լեզուռուսերեն[4][6]
ՌեժիսորԿոնստանտին Բրոմբերգ
Սցենարի հեղինակԵվգենի Վելտեստով
ԴերակատարներՅուրի Տորսուև, Վլադիմիր Տորսուև, Նիկոլայ Գրինկո, Ելիզավետա Նիկիշչիխինա, Վասիլի Սկրոմնի, Մաքսիմ Կալինին, Եվգենի Լիֆլից, Նիկոլայ Կարաչենցով, Վլադիմիր Բասով և Մայա Բուլգակովա
ՕպերատորԱլեքսանդր Պոլինիկով և Konstantin Aprjatin?
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ԿինոընկերությունՌադիո-1 և Օդեսայի կինոստուդիա
Տևողություն216 րոպե

«Էլեկտրոնիկի արկածները», ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգի խորհրդային, մանկական, երաժշտական, 3 սերիա ունեցող հեռուստաֆիլմ: Խորհրդային և ռուսական կինոյի ամենահայտնի, մանկական, լիամետրաժ ֆիլմներից է։ Ֆիլմի երաժշտությունը գրել է երգահան Եվգենի Կռիլատովը։

Ֆիլմը նկարահանվել է Եվգենի Բելտիստովայի համանուն պոեմի հիման վրա, «Էլեկտրոնիկ՝ ճամպրուկից դուրս եկած տղա» (1964) և «Ռեսի՝ անորսալի ընկեր» (1971)։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1980 թվականի մարտի 23-ին Օդեսա քաղաքի «Ուկրաինա» կինոդահլիճում, իսկ նույն թվականի մայիսի 2-ին ֆիլմը թողարկվել է հեռուստատեսությամբ։ Ֆիլմում հնչում է 1980-ական թվականների ամենահայտնի, մանկական երգերից մեկը՝ «Крылатые качели» (թևավոր ճոճանակներ)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերիա՝ «Փախուստ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Գրոմովի լաբորատորիայից փախչում է Էլեկտրոնիկ անունով մի ռոբոտ, որը երազում էր մարդ դառնալ։ Էլեկտրոնիկը երկու ջրի կաթիլի պես նման էր վեցերորդ դասարանի աշակերտ Սերգեյ Սիռոեժկինին, որի նկարը տեղադրված էր ամսագրի կազմին, և որի արտաքինը պրոֆեսորը օգտագործել էր ռոբոտի ստեղծման համար։ Նրանց միջև միակ տարբերությունն այն է, որ Էլեկտրոնիկը զգացմունքներ չունի և չի կարող ժպտալ։ Պատահականորեն հանգամանքները դասավորվում են այնպես, որ «երկվորյակները» հանդիպում են միմյանց։

Այդ ժամանակ Ստամպոմը հանցավոր խումբ է ստեղծում։ Նա պատվիրում է Ուրիին՝ գտնել և իր մոտ բերել Էլեկտրոնիկին, որը պետք է նրանց օգներ թալանելու պատկերասրահի նկարները։ Տիրոջ հրամանը կատարելու համար Ուրին մոտոցիկլետով հասնում է ԽՍՀՄ:

Սիռոեժկինի կարգախոսն է՝ պետք է ապրել երջանիկ, առանց լարվածության։ Ծանոթանում է Էլեկտրոնիկի հետ. Էլեկտրոնիկը միշտ զարմացնում է նրան իր ունակություններով և Սիռոեժկինը արագ ընդունում է նրան իր փոխարեն՝ առաջարկելով Էլեկտրոնիկին իր փոխարեն գնալ դպրոց և անգամ գնալ իր տուն, համոզելով, որ այդ կերպ նա մարդ կդառնա։ Ոչ ոք չէր կարող տարբերել էլեկտրոնիկին Սերգեյից։ Ռոբոտը գտնում է ընկերներ։ Սերգեյի ծնողները, ինչպես նաև ուսուցիչները չեն նկատում փոխանակումը և միայն ուրախանում են տղայի հաջողություններով։

Ժամանակի ընթացքում Սիռոեժկինը հասկանում է, որ նա մենակ է մնում, իր բոլոր գործերը ռոբոտն է կատարում։ Գիտակցելով իր նոր կարգավիճակի անելանելիությունը՝ Սերգեյը որոշում է «դուրս գալ ընդհատակից» և պատմել ընկերներին, որ ինքն իրեն փոխարինել է Էլեկտրոնիկով։

Երկրորդ սերիա՝ «6-րդ բ դասարանի գաղտնիքը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռին ամեն անգամ հանդուրժում է անհաջողությունը՝ զարմանալով Էլեկտրոնիկի անհավանական ունակությունները։ Նա միանգամից չէր կարող բռնել ռոբոտին, քանի որ չգիտեր, թե ինչպես ղեկավարեր նրան։

Սերգեյը, վերադառնալով դպրոց, ավելի վատ դրության մեջ է ընկնում, քանի որ Էլեկտրոնիկը իր անհավանական ունակություններով դարձել էր «դպրոցի աստղ»: Ընկերները ամեն ինչ անում էին, որպեսզի «թաքցնեին» Սերգեյին, սակայն նրանց միջև տարբերությունը շատ ակնհայտ էր։

Այդ ժամանակ Էլեկտրոնիկը Սերգեյին էլ չէր խանգարում, նա սկսում է օգտագործել իր ունակությունները մարդկանց օգնելու համար, հիմնականում վերանորոգում էր մեխանիզմները և սարքերը: Մանկական խաղալիքների խանութում օգնելու համար նրան տալիս են խաղալիք շուն, որից նա ստեղծում է իր համար ընկեր և ուղեկից, շան անունն էր Ռեսի։ Ռեսին վերահսկվում է ձայնային հրանգներով, որը փոխանցվում է ռադիոյով և որը Էլեկտրոնիկը ստեղծել էր իր և Սերգեյի համար։

Գալիս է մի օր, երբ դպրոցի հոկեյի հավաքականը պետք է մրցի ուժեղ մրցակցի հետ։ Ընկերները երկար քննարկումից հետո որոշում են, որ պետք է Էլեկտրոնիկը իրենց հետ խաղա, քանի որ Սերգեյը չի կարող։ Սակայն խաղի ժամանակ Էլեկտրոնիկը, չիմանալով հոկեյի էությունը, խաղում էր իր ընկերների դեմ։ Էլեկտրոնիկին փոխարինում է Սերգեյը, որը խփում է որոշիչ գոլը։ Պրոֆեսոր Գրոմովը, որը խաղը դիտում է խաղը, վերջապես գտնում է Էլեկտրոնիկին։ Գաղտնիքը բացահայտվում է։

Ուրին, հատուկ ճամպրուկի օգնությամբ բռնում է Էլեկտրոնիկին։

Երրորդ սերիա՝ Տղան շան հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրին տանում էր Էլեկտրոնիկին, սակայն Ռեսին նրանց հետևից վազում էր և Ռեսին Ուրիի հետ հասավ օդանավակայան։ Ուրին շնորհակալության փոխարեն անվստահություն է ստանում․ Ստամպը ցանկանում էր իմանալ, թե որտեղ է գտնվում Էլեկտրոնիկի ղեկավարման կոճակը և չէր հավատում Ուրիին, որ այդպիսի կոճակ չկա։ Սակայն Ստամպը համոզվում է, որ Էլեկտրոնիկի հետ պետք է վերաբերվել ինչպես երեխայի հետ։

Այդ ժամանակ Սերգեյ Սիռոեժկի դպրոցում քաոս է սկսվում։ Բոլոր ուսուցիչները պահանջում են Սերգեյին, որպեսզի նա սովորի և պատասխանի բոլոր դասերը Էլեկտրոնիկից ոչ պակաս։ Ընկերների օգնությամբ Սերգեյին հաջողվում է պատրաստել բոլոր դասերը:

Ստամպը համոզում է Էլեկտրոնիկին, որ քաղաքային թանգարանում կան հանրահայտ նկարիչների գողացված աշխատանքներ և խնդրում է նրան, որպեսզի գողանա այդ նկարները, որ նրանք ցույց տան դա ժողովրդին։ Էլեկտրոնիկը մեդալիոն հաղորդիչի օգնությամբ ցանկանում է կապվել Սերգեյի հետ, որպեսզի խորհուրդ հարցնի, սակայն անօգուտ, Սերգեյի երկրորդ հաղորդակցության սարքը կորել էր և Էլեկտրոնիկին ոչ ոք չէր պատասխանում։ Էլեկտրոնիկը և Ռեսին մտնելով թանգարան, անջատում են տագնապը և ներս են թողնում գողերին։ Երբ թանգարանից բոլոր նկարները հանել էին, Ուրին բացում է Էլեկտրոնիկի աչքերը և ասում Ստամպի նպատակները։ Էլեկտրոնիկը իր սխալը ուղղելու համար որոշում է հետ վերադարձնել գողացվածը և սկսում է հետևել գողերին։ Նա կարողանում է հետ վերցնել նկարները և իր ունակությունները օգտագործելով վերանորոգում է հին պալատի ժամերը։ Մի քանի րոպե հետո հավաքվում է ամբողջ բնակչությունը և իմանում ճշմարտությունը։

Ֆիլմի վերջում Պրոֆեսոր Գրոմովը գտնում է Էլեկտրոնիկին և որոշում ռոբոտին նվիրել դպրոցին։ Նրանք գնում են դպրոց և բոլոր դպրոցականները ու ուսուցիչները հավաքվում են նրա մոտ։ Հնչում է «Դու մարդ ես» երգը։

Էկրանների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրիեմերան տեղի է ունեցել 1980 թ. մարտի 23-ին, Օդեսա քաղաքի «Ուկրաինա» կինոդահլիճում, իսկ նույն թվականի մայիսի 2-ին ֆիլմը ցուցադրվել է հեռուստատեսությամբ։

1980 թ. ֆիլմը Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել է երկու անգամ, հուլիսին և դեկտեմբերին։ 1980 ֆիլմը ցուցադրվել է 4 անգամ։ Ավելի ուշ ֆիլմը ցուցադրվել է նաև արձակուրդներին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում

  • Յուրա Տորսուև՝ Սերգեյ Սիռոեժկին
  • Վոլոդյա Տորսուև՝ Էլեկտրոնիկ
  • Նիկոլայ Գրինկո՝ պրոֆեսոր Վիկտոր Իվանովիչ Գրոմով
  • Ելիզավետա Նիկիշիխինա՝ Մաշա, Գրոմովի օգնականը
  • Վասյա Սկրոմնի՝ Մակար Ստեպանովիչ Գուսև («Гусь»)
  • Օքսանա Ալեքսեևա՝ Մայա Սվետլովա («Майка»)
  • Մաքսիմ Կլինին՝ Վովա Կորոլկով («Профессор»)
  • Ժենյա Լիվշից՝ Չիժիկով-«Рыжиков»
  • Դիմա Մաքսիմով՝ Վիկտոր Սմիրնով
  • Լերա Սոլույան՝ Զոյա Կուկուշկինա («Колбаса»)
  • Նիկոլայ Կարաչենցով՝ Ուրի
  • Վլադիմիր Բասով՝ Ստամպ

Դերերում

  • Մայա Բուլգակովա՝ դպրոցի տնօրեն
  • Եվգենի Վեսնիկ՝ մաթեմատիկայի ուսուցիչ
  • Նիկոլայ Բոյարսկի՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ
  • Ռոզա Մակագոնովա՝ երգի ուսուցիչ
  • Մարինա Սամոյովա՝ նկարչության ուսուցիչ
  • Նատալյա Վասաժենկո՝ Սերգեյի մայրը
  • Յուրի Չեռնով՝ Սերգեյի հայրը
  • Վալենտինա Վոլկովա՝ խանութի աշխատող
  • Լև Պերֆիլով՝ Ստամպի հանցակիցներից
  • Գենադի Յալովիչ՝ Ստամպի հանցակիցներից
  • Օքսանա Ֆանդերա՝ Սերգեյի համադասարանցին
  • Գալինա Օստաշևսկայա՝ Ուսուցչուհի
  • Չինգիզ՝ Ռեսի, Էլեկտրոնիկի շունը

Երգեր

  • «Песенка Урри»
  • «Мы маленькие дети»
  • «До чего дошёл прогресс…»
  • «Крылатые качели»
  • «Грустная песенка Сыроежкина»
  • «Песня игрушек»
  • «Это что же такое…»
  • «Это знает всякий»
  • «Песенка Стампа»
  • «Бьют часы на старой башне»
  • «Ты - человек»

Ամբողջ երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Եվգենի Կրիլատովը, իսկ բառերը՝ Յուրի Էնտինը։ Ռեժիսորը մի քանի անգամ ստիպել էր Կրիլատովին, որպեսզի փոխի երաժշտությունը, այսպիսով մի անգամ Կրիլատովը վիճում է ռեժիսորի հետ և հողաթափերով՝ մերկ ոտքերով, առանց վերարկուի Մայակովսկու հրապարակից գնացել է մինչև Բելառուսյան երկաթուղային կայարանը, իսկ փողոցում ցուրտ աշուն էր։

ֆիլմի երգերը հեռուստապրիեմերայից հետո ձայնագրվեցին «Кругозор» սկավառակի վրա (№ 8 1980 թվականին, ձայնագրվել են «Мы-маленькие дети», «Крылатые качели», «Бьют часы на старой башне»), «Кругозор» գործարանի ճկուն սկավառակի վրա (ձայնագրել է «До чего дошёл прогресс», «Мы-маленькие дети», «Крылатые качели», «Ты-человек» երգերը) երկու դեպքում էլ ձայնագրվել է Էլեկտրոնիկի ձայնով։ «Мелодия» ֆիրմայի սկավառակի վրա Էլեկտրոնիկի երգերը ձայնագրվել են Մեծ Մանկական երգչախմբի կատարմամբ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Եվգենի Վելիստով
  • Ռեժիսոր՝ Կոնստանտին Բրոմբերգ
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Պոլինիկով
  • Նկարիչ՝ Վլադիմիր Լիկով
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Կրիլատով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակ 1982 թվականին։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին «Мир Фантастики» ամսագիրը Էլեկտրոնիկին տվեց 1 տեղը «Самые-самые роботы» աղյուսակում։

Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախատեսված էր, որ Էլեկտրոնիկի և Սիռոեժկինի դերը պետք է խաղա մեկ տղա, սակայն ռեժիսորը մտածեց, որ պետք է նկարահանվեն զույգեր, որոնց ընտրման համար նայել էին հարյուրից շատ զույգեր ամբողջ խորհրդային միությունից։ Վալոդյա և Յուրա Տորսուրները 368-րդն էին ցուցակում։ Ուղարկելով նրանց փորձերի, իրեն ղեկավարեց № 23 դպրոցի ուսուցիչը, որտեղ և նրանք սովորել էին։ Այդ փորձին նրանք եկել էին ձմեռային օրով, երբ դրսում 40° ցուրտ էր, իրենցից բացի ուրիշ ոչ ոք չէր եկել։ Սիռոեժկինի և Էլեկտրոնիկի դերերը խաղալու համար պահանջվում էր, որպեսզի նրանք կարողանային նվագել կիթառ, պարել, մոտոցիկլետ վարել իմանալ և երգել։ Տորսուրները բոլորն էլ կարողանում էին անել, նրանք նաև հաճախում են երաժշտական դպրոց: Եվ դրա համար գլխավոր դերում խաղացին նրանք, չնայած սկզբից ընտրում էին ավելի փոքրերին։

Փորձերի ժամանակ երեխաները պետք է իրենց դերը խաղային ավտոտնակում, երբ Սիռոեժկինը բացատրում էր Էլեկտրոնիկին, թե ինչպես մարդ դառնալ։ Նկարահանման փորձերի ժամանակ եղբայրները կռվում էին, թե ով է նրանցից խաղալու Էլեկտրոնիկի դերը։ Վերջում Վոլոդյան տեղը զիջեց Յուրային, քանի որ նա մեծն էր։ Սակայն նկարահանումների հենց առաջին օրը Կոնստանտին Բրոմբերգին ինչ-որ բան դուր չեկավ և նա փոխեց տղաների տեղերը։

Բայց երբ Տորսուևների դերը հաստատվեց, բարզվեց, որ Մակար Գուսևի դերը կատարող տղան հասակով ավելի կարճ է քան տղաները։ Այդպիսով բոլորի ուշադրության կենտրոնում էր գտնվում մի հարց գտնել Գուսևի դերակատարին։ Վերջնականապես որոշվեց, որ Գուսևի դերը խաղալու է Վասյա Սկրոմնովը։

Մայա Տորսուևի դերը խաղացել է Յանա Պոպլավսկին։

Մաքսիմ Կալինինային, որը խաղում էր ինտելեկտուալ Կորոլկովի դերը, գտել էին «Դինամո» լողավազանում հենց այնտեղ էլ կատարել են ֆիլմի փորձերը։ Բացի այդ, նկարիչ Վլադիմիր Լիկովը երազում տեսել էր, որ Կորոլկովի դերակատարը պետք է լինի երկար մազերով, շիկահեր և ակնոցներով։ Սակայն դերի համար հաստատված Մաքսիմ Կալինինը նայվում էր ճիշտ հակառակը՝ սևահեր և նորմալ տեսողությամբ[7]:

Պրոֆեսոր Գրոմովի դերում ընտրել էին Ռոստիսլավ Պլյատին, Բրունո Ֆրեյնդլիխին, Լեոնիդ Բրոնևոյին և Ալեքսեյ Սաֆոնովին։ Սակայն արդյունքում Գրոմովի դերը կատարեց Նիկոլայ Գրինկոն։

Գրոմովի օգնական Մաշայի դերը առաջարկեցին Իրինա Մուրավյովային, բայց նա ուներ շատ ծանր գրաֆիկ այդ իսկ պատճառով էլ չկարողացավ խաղալ դերը։ Մաշայի դերը տվեցին Ելիզավետա Նիկիշիխանային։

Հանցագործ Ստամպի դերը խաղացել է Անատոլի Պապանովը:

Ֆիզկուլտուրայի ուսուցչի՝ Ռոստիսլավի դերում խաղաց Սերգեյ Ֆիլիպովը, սակայն նա հիվանդացավ։ Կար քննարկում, որ Ֆիլիպովը «անպիտան է», այդ իսկ պատճառով նրա փոխարեն հանդես եկավ Նիկոլայ Բոյարսկին։

Ֆիլմի տեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիռոեժկինը ֆիլմում մոպեդ է վարում։
  • Սիռոեժկինի հայրը, որը վարորդ է աշխատում վարում է «Škoda-706RTTN» արտադրության բեռնատար մեքենա, որի վրա գրված է «Минавтотранс»:
  • Ուրիի մոտոցիկլետը ՝ «Ява-634» Չեխոսրովակիայի արտադրություն է։
  • Ստամպը ֆիլմում վարում է «Buick Elektra» արտադրության մեքենա։
  • Գողերի մեքենաներն են՝ «Pontiac Ventura», «Ford Taunus», «Opel Rekord», Ford 20M, Opel Commodore[8], ինչպես նաև միկրոավտոբուս «Nysa»:
  • Պրոֆեսոր Գրոմովը և նրա օգնական Մաշան վարում են «Москвич-2140»:

Ցենզուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ֆիլմի ցուցադրումից հետո, «Ты - человек» երգը կտրեցին ֆիլմից, այդ պատճառով երրորդ սերիայում, ի տարբերություն առաջին երկուսից, վերջանում է առանց վերջնական կրեդիտների։

Երգը վերադարձրել են մի քանի տարի հետո վերանայումի[9] ընթացքում, 1988 թվականի հունվարին, սակայն ոչ լրիվ։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին ռեժիսոր Կոստանտին Բրոմբերգը որոշում է նկարել նոր սերիա սակայն նկարահանումները այդպես էլ չեն սկսվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]