Կոնստանտին Բրոմբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Բրոմբերգ
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 17, 1939(1939-10-17)
Ծննդավայր՝Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հունվարի 10, 2020(2020-01-10) (80 տարեկան)
Վախճանի վայր՝Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
 ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, բեմադրող ռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր
Պարգևներ՝
ԽՍՀՄ պետական մրցանակ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 0111299

Կոնստանտին Լեոնիդովիչ Բրոմբերգ (ռուս.՝ Константи́н Леони́дович Бро́мберг, հոկտեմբերի 17, 1939(1939-10-17), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 10, 2020(2020-01-10), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), խորհրդային կինոռեժիսոր, մանկական և երաժշտական ֆիլմերի հեղինակ, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1996), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1982)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Կոնստանտին Լեոնիդովիչ Բրոմբերգը ծնվել է 1939 թվականին Խարկովում։ 1958-1959 թվականներին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության թղթակից և Վորկուտայի հեռուստաստուդիայի ռեժիսոր։ 1965 թվականին Կոնստանտին Բրոմբերգն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարի ֆակուլտետը, որտեղ սովորել է Իոսիֆ Մանևիչի արվեստանոցում։ Այնուհետև աշխատել է որպես հեռուստատեսային ռեժիսոր[2]։

Կոնստանտին Բրոմբերգը ստեղծել է Եվգենի Մռավինսկու, Հերբերտ ֆոն Կարայանի, Իվան Անդրոնիկովի մասին ֆիլմերի շարքեր։

1980-ական թվականներին համագործակցել է CNN-ի հետ։ Այնուհետև բնակվել է Դետրոյթում (Միացյալ Նահանգներ) և այլևս կինեմատոգրաֆով չի զբաղվել[1]։

Մահացել է 2020 թվականի հունվարի 10-ին, Դետրոյթում[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968՝ «Կոլկա Պավլյուկովի երկար օրը»
  • 1973՝ «Նա իսկական շեփորահար էր»
  • 1975՝ «Ես առյուծ ունեմ»
  • 1979՝ «Էլեկտրոնիկի արկածները»
  • 1982՝ «Հրաշագործները»
  • 1989՝ «Երալաշ» երգիծական կինոհանդես, թիվ 74, 75 և 76 թողարկումներ. «Ֆիրմային կերակրատեսակ», «Ուղիղ փոխանցում», «Ընտրություններ»

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Умер режиссер фильмов «Приключения Электроника» и «Чародеи» Константин Бромберг».
  2. 2,0 2,1 2,2 2,3 «В США умер режиссер фильмов "Приключения Электроника" и "Чародеи" Константин Бромберг».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]