Եվգենի Մռավինսկի
Եվգենի Մռավինսկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1903[1][2] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 19, 1988[1][2] (84 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Լեյբլ | Մելոդիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, «Պատվո նշան» շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Լենինյան մրցանակ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ |
Կայք | mravinsky.org |
Եվգենի Ալեքսանդրովիչ Մռավինսկի (հունիսի 4, 1903[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - հունվարի 19, 1988[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), խորհրդային դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան։ 1932-1938 թվականներին՝ Ս․ Մ․ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1938 թվականից Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Երկացանկում տեղ են գտել Լուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Չայկովսկու, Հ․ Մահլերի, Ա․ Հոնեգերի, խորհրդային կոմպոզիտորների սիմֆոնիկ գործեր։ Մռավինսկու ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Դմիտրի Շոստակովիչի 5-րդ, 6-րդ, Ե․ Ա․ Մռավինսկի 8-րդ (նվիրված ԷՄ-ուն), 9-12-րդ սիմֆոնիաները, Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա պոեմը (1947)։ 1936-1937 թվականներին և 1961 թվականից դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում (1963 թվականից՝ պրոֆեսոր)։
Ստացել է Լենինյան (1961), ԽՍՀՄ պետական (1946) մրցանակներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Мравинский Евгений Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119385805 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 59)։ ![]() |
|
- Հունիսի 4 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 19 մահեր
- 1988 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս դիրիժորներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Բոգոսլովսկոե գերեզմանատանը թաղվածներ
- Անավարտ հոդվածներ