Արթուր Հոնեգեր
| Արթուր Հոնեգեր | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ֆրանսերեն՝ Arthur Honegger |
| Ի ծնե անուն | գերմ.՝ Oscar-Arthur Honegger |
| Ծնվել է | մարտի 10, 1892[1][2][3][…] Հավր[4][5] |
| Երկիր | |
| Մահացել է | նոյեմբերի 27, 1955[4][1][2][…] (63 տարեկան) Փարիզ[4][5] |
| Գերեզման | Saint-Vincent Cemetery |
| Ժանրեր | սիմֆոնիա, օրատորիա, string quartet? և սաունդթրեք |
| Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և կոմպոզիտոր |
| Գործիքներ | ջութակ |
| Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց |
| Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Ցյուրիխի գեղարվեստի համալսարան |
| Անդամակցություն | Վեցյակ, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
| Ամուսին | Andrée Vaurabourg?[6] |
| Պարգևներ | |
| Կայք | arthur-honegger.com |
| Ստորագրություն | |
Արթուր Հոնեգեր (ֆրանսերեն՝ Arthur Honegger, մարտի 10, 1892[1][2][3][…], Հավր[4][5] - նոյեմբերի 27, 1955[4][1][2][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի կոմպոզիտոր և երաժշտական գործիչ։ Ծագումով՝ շվեյցարացի, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1953)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզի կոնսերվատորիայում աշակերտել է Ա. Ժեդալժին, Շ. Մ. Վիդորին, Վ. դ'Էնդիին։ Եղել է «Վեցյակ» ստեղծագործական խմբի անդամ։ Որպես դիրիժոր իր երկերի կատարումով հանդես է եկել Եվրոպայում (ԽՍՀՄ-ում՝ 1928 թվականին) և ԱՄՆ-ում։ Ֆրանսիայի ժողովրդական երաժշտական ֆեդերացիայի անդամ էր (1930-ական թվականներ) մասնակցել է մասսայական բացօթյա ներկայացումների երաժշտական ձևավորմանը, այդ թվում՝ «14 հուլիսի» (ըստ Ռ. Ռոլանի, 1936), «Ազատություն» (1937)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եռանդուն գործել է ժողովրդական ճակատում։ Հոնեգերի բազմաժանր ստեղծագործությունը աչքի է ընկնում հումանիստական, հակաֆաշիստական ուղղվածությամբ, ֆրանսական ու շվեյցարական երաժշտության ավանդույթների և 20-րդ դարի երաժշտական մշակույթի լավագույն նվաճումների զուգորդումով։ Մեծ ավանդ ունի օրատորիալ ժանրերի (այդ թվում՝ օպերա-օրատորիայի) զարգացման ասպարեզում («Դավիթ արքա», 1921, 3-րդ խմբ.՝ 1924, «Ժաննա դ'Արկը խարույկի վրա», 1935, դրամատիկական օրատորիաները և այլն)։ Գրել է 5 սիմֆոնիա (1930-1950), սիմֆոնիկ այլ երկեր («Մոնոպարտիտ», «Պասիֆիկ 231» և այլն), կանտատներ («Ազատության երգ», 1942), օպերաներ («Հուդիթ», «Անտիգոնե» և այլն), օպերետներ, բալետներ («Շամիրամ», «Երգ երգոց» և այլն), գործիքային անսամբլներ և պիեսներ, երգեր (այդ թվում՝ Ա. Չոպանյանի խոսքերով), երաժշտություն ռադիոյի, կինոյի, դրամատիկական ներկայացուցումների համար, ինչպես նաև «Ես կոմպոզիտոր եմ» գիրքը (1948)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- 1 2 3 4 5 6 Онеггер Артюр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Grove Music Online — OUP.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Հոնեգեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 543)։ |
- Մարտի 10 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Հավր քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1955 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի երաժշտագետներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Գիտական հասարակությունների անդամներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա