Ցյուրիխի գեղարվեստի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցյուրիխի գեղարվեստի համալսարան
գերմ.՝ Zürcher Hochschule der Künste[1] և անգլ.՝ Zurich University of the Arts[2]
Изображение логотипа
ՏեսակKunstgewerbeschule?
Հիմնադրված է2007[3]
Տիպպետական
Ուսանողներ2481[4]
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[5], ORCID[6], swissuniversities?[7] և Consortium of Swiss Academic Libraries?[8]
Երկիր Շվեյցարիա
ՏեղագրությունՑյուրիխ և Ցյուրիխ
ՀասցեPfingstweidstrasse 96
Կայքzhdk.ch(գերմ.) և zhdk.ch/en/zurich-university-of-the-arts-1(անգլ.)
Ցյուրիխի գեղարվեստի համալսարան (Շվեյցարիա)##
Ցյուրիխի գեղարվեստի համալսարան (Շվեյցարիա)
Ցյուրիխի գեղարվեստի համալսարան, Շվեյցարիա
 Zürcher Hochschule der Künste Վիքիպահեստում

Ցյուրիխի գեղարվեստի համալսարան (ZHdK, գերմ.՝ Zürcher Hochschule der Künste), Շվեյցարիայի ամենամեծ գեղարվեստի համալսարանը, ունի շուրջ 2500 ուսանող[9][10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է 2007 թվականին Ցյուրիխի արվեստի և դիզայնի դպրոցի (HGKZ) և երաժշտական, դրամատիկական ու պարի դպրոցի (HMT) միավորման արդյունքում։ Ցյուրիխի կիրառական գիտությունների համալսարանի չորս փոխկապակցված համալսարաններից մեկն է։

Համալսարանը տրամադրում է բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, այստեղ դասավանդվում է արվեստ, դիզայն, երաժշտություն, թատրոն, կինո, պար։ Իրականացնում են նաև հետազոտություն, մասնավորապես՝ գեղարվեստական հետազոտություններ և դիզայնի հետազոտություններ[11]։

Ցյուրիխի գեղարվեստի համալսարանին փոխկապակցված են Ցյուրիխի դիզայնի թանգարանը, Գեղարվեստի թատրոնը, Mehrspur երաժշտական ակումբը և մեդիա-տեղեկատվական կենտրոնը (MIZ)։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ունի 5 ֆակուլտետ

Երաժշտության ֆակուլտետը համալսարանի ամենամեծ ֆակուլտետն է։ Ապահովում է գործիքային և ձայնային վերապատրաստումներ դասական, ջազ և ժողովրդական երաժշտության, ինչպես նաև խմբավարության և կոմպոզիցիայի դասընթացներ։ Ֆակուլտետը ներառում է նաև համակարգչային երաժշտության և ձայնային տեխնոլոգիայի ինստիտուտը (ICST) և իրականացնում է երաժշտության մեկնաբանման հետազոտություն։ Ֆակուլտետն ունի իր ձայնագրման լեյբլը։

Թատերական արվեստի և կինոյի ֆակուլտետը տրամադրում է թատրոնի (դերասանական խաղ, ռեժիսուրա, դրամատուրգիա, բեմանկարչություն, թատերական կրթություն), կինոյի և պարի մասնագիտացված դասընթացներ։ Ֆակուլտետը ներառում է Թատերական արվեստի և կինոյի ինստիտուտը (IPF)։

Արտ և մեդիա ֆակուլտետը ապահովում է գեղարվեստական կրթությամբ մասնագետներ՝ վիզուալ արվեստ, մեդիա արտ, լուսանկարչություն, արվեստի տեսություն։ Ֆակուլտետի կազմի մեջ է մտնում Ժամանակակից արվեստի հետազոտության ինստիտուտը (IFCAR) և Գերազանցության հասարակական կենտրոնը։

Մշակութային վերլուծության ֆակուլտետը ապահովում է դասընթացներ նկարչության ուսուցիչների, արվեստի գծով լրագրողների, ցուցահանդեսների կազմակերպիչների համար։ Տրամադրում է նաև արվեստի մագիստրոսի կոչում, ունի փոխկապակցված հետազոտական ինստիտուտներ՝ Արվեստի տեսության ինստիտուտ (ith), Արվեստի կրթության ինստիտուտ (IAE), Արվեստի կրթական ծրագրերի ինստիտուտ (ICS)։

Դիզայնի ֆակուլտետը առաջարկում է արտադրանքի նախագծման, արդյունաբերական նմուշների և վիզուալ հաղորդակցման կրթական ծրագրեր։ Ֆակուլտետի կազմում ներառվում է Դիզայն հետազոտության ինստիտուտը[12]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Theaterhochschule Zürich, 1871, 1873, Dominique Spirgi, Christine Wyss
  • Claude Lichtenstein: Hochschule für Gestaltung und Kunst Zürich. Museum für Gestaltung Zürich. (Schweizerische Kunstführer, Nr. 777, Serie 78). Hrsg. Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Bern 2005, ISBN 978-3-85782-777-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.zhdk.ch/
  2. https://www.zhdk.ch/en/zurich-university-of-the-arts-1
  3. https://www.zhdk.ch/ueberuns/geschichte-575
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. https://eua.eu/about/member-directory.html
  6. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  7. https://www.swissuniversities.ch/en/organisation/members
  8. https://consortium.ch/primaerpartner/
  9. «Zurich University of the Arts (ZHdK)». http://www.cumulusassociation.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite journal}}: External link in |journal= (օգնություն)
  10. «Departement Design & Art Education Zurich University of the Arts». http://www.cumulusassociation.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite journal}}: External link in |journal= (օգնություն)
  11. «Zürcher Hochschule der Künste». http://www.eenc.info. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite journal}}: External link in |journal= (օգնություն)
  12. «Zurich University of the Arts». http://www.sharenetwork.eu. {{cite journal}}: External link in |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]