Շառլ-Մարի Վիդոր
Շառլ-Մարի Վիդոր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Charles-Marie Widor |
Ի ծնե անուն | ֆր.՝ Charles-Marie Jean Albert Widor[1] |
Նաև հայտնի է որպես | Aulétès |
Ծնվել է | փետրվարի 21, 1844[2][3][4][…] Լիոն, Հուլիսյան միապետություն[5][1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 12, 1937[2][4][6][…] (93 տարեկան) կամ 1937 Փարիզ[5] |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | classical composer, երգեհոնահար, music arranger, երաժշտության ուսուցիչ, երաժշտական քննադատ, համալսարանի դասախոս և ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա, Փարիզի կոնսերվատորիա և Փարիզի Ֆոնտեբլո կոնսերվատորիա |
Կրթություն | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ամուսին | Mathilde de Montesquiou-Fézensac? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
![]() |
Շառլ-Մարի Վիդոր (ֆր.՝ Charles-Marie Widor, փետրվարի 21, 1844[2][3][4][…], Լիոն, Հուլիսյան միապետություն[5][1] - մարտի 12, 1937[2][4][6][…] կամ 1937, Փարիզ[5]), ֆրանսիացի երգեհոնահար, կոմպոզիտոր և երաժիշտ-մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիդորի հայրը երգեհոնահար և երգեհոն պատրաստող է եղել, նա ընկերություն է արել XIX֊րդ դարի մեծ վարպետ, երգեհոնահար Արիստիդա Կավայե֊Կոլյայի հետ, որի առաջարկությամբ էլ Վիդորն ընդունվել է Բրյուսելի կոնսերվատորիան, որտեղ սովորել է երգեհոնահար Ժակ Նիկոլյա Լեմենսի և Ֆրանսուա Ժոզեֆ Ֆետիի մոտ։ Դասընթացի ավարտից հետո 1869 թվականին Վիդորը հրավիրվել է ժամանակավորապես զբաղեցնելու Փարիզի Սեն֊Սյուլպիս եկեղեցու երգեհոնավարի պաշտոնը՝ մահացած Լեֆեբյուրա֊Վելի փոխարեն և այդ պաշտոնում մնացել է մինչև 64 տարեկանը, չնայած նրա հետ այդպես էլ մշտական պայմանագիր չեն ստորագրել (1934 թվականին Վիդորին փոխարինել է նրա ամենանշանավոր աշակերտը՝ Մարսել Դյուպրեն)։
1890 թվականից Վիդորը եղել է երգեհոնի պրոֆեսոր, իսկ 1896 թվականից Փարիզի կոնսերվատորիայի կոմպոզիտոր։ Վիդորի աշակերտներից են եղել ֆրանսիական և համաշխարհային երաժշտության այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Լուի Վերնը, Դարիուս Միյոնը, Էդգար Վարեզը, Ալբերտ Շվայցերը, Դիմիտրիե Կուկլինը[7]։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիդորի կոմպոզիտորական ժառանգությունը շատ մեծ է և ներառում է՝
- երգեհոնի համար տաս սիմֆոնիաներ
- չորս օպերա
- մի շարք նվագախմբային ստեղծագործություններ (որոնցից ամենահայտնին է սիմֆոնիկ պոեմ «Վալպուրգյան գիշեր», դաշնամուրի և ջութակի կոնցերտը)։
- երգեր և սիրերգեր
Սակայն Վիդորի ստեղծագործության հիմքը կազմում են երգեհոնային ծավալային գործերը, որոնք Վիդորն անվանել էր սիմֆոնիաներ (պայմանավորված նրանով, որ Կավայե֊ Կոլի կողմից անցկացված երգեհոնաշինության ռեֆորմը էականորեն մեծացրել է այդ գործիքի դիապազոնն ու արտահայտչական հնարավորությունները)։
Վիդորը տասնամյակների ընթացքում վերադարձել է իր սիմֆոնիայի երաժշտությանը. դրանցից մի քանիսը ներկայացվել է ութ տարբեր խմբագրմամբ։
Երգեհոնի համար գրված Վիդորի տաս սիմֆոնիաներից ամենանշանավորն ու հաճախ կիրառվողը հինգերորդն է (որն ավարտվել է հայտնի Տոկկատայով) և վեցերորդը (երկուսն էլ հրապարակվել են 1887 թվականին)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ծննդական
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Шарль Мари Видор — биография композитора. Концерты Видора в Москве: афиша на 2018 год, купить билеты»։ Վերցված է 2018-11-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1844 ծնունդներ
- Լիոն քաղաքում ծնվածներ
- Մարտի 12 մահեր
- 1937 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի երգեհոնահարներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Երաժշտական քննադատներ