Անվան այլ կիրառումների համար տես՝ Վորկուտա (այլ կիրառումներ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Վորկուտա , քաղաք (1943 -ից) Կոմի ԻՍՍՀ -ում։ Գտնվում է բևեռային շրջագծից 160 կմ հյուսիս , Բոլշեզեմելյան տունդրայում , Վորկուտա գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան ։ 106 հազար բնակիչ (1983 )։ Ածխի արդյունահանման խոշոր կենտրոն է Պեչորայի ածխային ավազանում ։ Կա Փայտամշակման կոմբինատ, մեխանիկական, մեխանիկական վերանորոգման, շինանյութերի, երկաթբետոնե իրերի, աղյուսի գործարաններ, թռչնաֆաբրիկա, ջերմային տնտեսություն, տնկարան և այլն։ Վորկուտայում է գտնվում Լենինգրադի լեռնային ինստիտուտի մասնաճյուղը ։ Քաղաքն ունի 3 միջնակարգ ուսումնական հաստատություն, 2 թատրոն ։ Հիմնադրվել է 1931 թվականին՝ ածխի արդյունահանման հետ կապված։ 1970 թվաակնի դեկտեմբերի 28 -ին պարգևվատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 498 )։