Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տղայի խոսքը (այլ կիրառումներ)
Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա
Изображение логотипа
Երկիր Ռուսաստան
ՀիմքՏղայի խոսքը։ Քրեական Թաթարստան 1970-2010-ականներ
Լեզուռուսերեն
ՌեժիսորԺորա Կրիժովնիկով
Գլխավոր
դերերում
Իվան Յանկովսկի, Ռուզիլ Մինեկաև, Լեոն Կեմստաչ, Ելիզավետա Բազիկինա, Աննա Պերեսիլդ, Անաստասիա Կրասովսկայա, Սերգեյ Բուրունով, Յուլյա Ալեքսանդրովա և Անտոն Վասիլյև
ՊրոդյուսերՖեոդոր Բոնդարչուկ
ՍցենարիստԺորա Կրիժովնիկով և Անդրեյ Զոլոտարյով
Նկարահանման վայրՅարոսլավլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էնոյեմբերի 9, 2023-ից դեկտեմբերի 21, 2023

«Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» (ռուս.՝ Слово пацана. Кровь на асфальте), 1980-ականների վերջին Կազանի երիտասարդական խմբավորումների մասին ռուսական քրեական հեռուստասերիալ, որը նկարահանվել է ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովի կողմից՝ Ռոբերտ Գարաևի «Տղայի խոսքը։ Քրեական Թաթարստան 1970-2010-ականներ» գրքի հիման վրա։ Գլխավոր դերերը մարմնավորել են Լեոն Կեմստաչը, Ռուզիլ Մինեկաևը, Իվան Յանկովսկին, Անաստասիա Կրասովսկայան և Աննա Պերեսիլդը։

Սերիալը նկարահանվել է «Toomuch Production» կինոընկերության կողմից «НМГ Студия»-ի հետ համատեղ՝ Ինտերնետի զարգացման ինստիտուտի աջակցությամբ՝ «Start» օնլայն կինոթատրոնի պատվերով։ Պրեմիերան կայացել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին «Wink» և «Start» առցանց կինոթատրոններում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների վերջին, երբ ԽՍՀՄ-ում տեղի էր ունենում վերակառուցում, և Խորհրդային Միության դարաշրջանը մոտենում էր իր ավարտին, կյանքը դառնում էր անկայուն և փոփոխական։ 1980-ականները բերում են ազատություն, բայց նաև առաջանում են բազմաթիվ հանցավոր խմբավորումներ քաղաքների փողոցներում։ Որոշ երիտասարդներ սկսում են դաստիարակվել փողոցներում, իսկ մյուսների համար դժվար դառնում գտնել իրենց տեղը այս անկանխատեսելի իրականության մեջ։

Գլխավոր հերոսը՝ տասնչորս տարեկան Անդրեյը, ապրում է մոր և հինգ տարեկան քրոջ հետ։ Նա սովորում է երաժշտական դպրոցում և հաճախ է բախվում փողոցային դեռահասների հետ, որոնք նրան ճնշում են։ Իրեն պաշտպանելու համար Անդրեյը ընկերություն է անում այդ դեռահասներից մեկի՝ Մարատի հետ։ Մարատը օգնում է նրան ներգրավվել փողոցային կյանքի աշխարհում։ Երիտասարդական խմբավորումները պայքարում են տարածքի յուրաքանչյուր կտորի համար, նրանք պաշտպանում են իրենց կյանքի իրավունքը՝ նույնիսկ խախտելով օրենքներն ու խոստումները։ Միակ բանը, որ նրանց համար կարևոր է, երդումներն են, որոնք տրվել են ընկերներին, որոնց հետ նրանք դիմակայում են մեծահասակների աշխարհի բռնություններին և վախերին։

Այս ամենի հետ մեկտեղ, միևնույն ժամանակ զարգանում է Անդրեյի և ոստիկանության երիտասարդ աշխատակցուհի Իրինայի հարաբերությունները[1]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իվան Յանկովսկի Վովա «Ադիդաս» Վովա «Ադիդաս»
Ռուզիլ Մինեկաև Մարատ «կրտսեր Ադիդաս» Մարատ «կրտսեր Ադիդաս»
Լեոն Կեմստաչ Անդրեյ Վասիլև «Վերարկու» Անդրեյ Վասիլև «Վերարկու»
Ելիզավետա Բազիկինա Նատաշա Նատաշա
Աննա Պերեսիլդ Այգուլ, Մարատի ընկերուհի Այգուլ, Մարատի ընկերուհի
Անաստասիա Կրասովսկայա Իրինա Սերգեևնա, կրտսեր լեյտենանտ Իրինա Սերգեևնա, կրտսեր լեյտենանտ
Սերգեյ Բուրունով Կիրիլ Սուվորով, Վովայի և Մարատի հայր Կիրիլ Սուվորով, Վովայի և Մարատի հայր
Յուլիա Ալեքսանդրովա Սվետլանա Միխայլովնա, Անդրեյի մայր Սվետլանա Միխայլովնա, Անդրեյի մայր
Անտոն Վասիլև Իլդար Յունուսովիչ, մայոր Իլդար Յունուսովիչ, մայոր
Լև Զուլկարնաև Վախիտ Զիմալետդինով «Ձմեռ» Վախիտ Զիմալետդինով «Ձմեռ»
Նիկիտա Կոլոգրիվի Կաշեյ, «Ուիվերսամ»-ի նախկին լիդեր Կաշեյ, «Ուիվերսամ»-ի նախկին լիդեր

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարող/ երաժշտություն Թրեք
Solovyova, Ziborov «Котылу»
Xloers Loneliness
Lunacy
АИГЕЛ «Пыяла»
Альянс» «На заре»
Վիկտոր Ցոյ, «Կինո» «Перемен»
Վիլլի Տոկարև «В шумном балагане»
Վլադիմիր Կուզմին «Только ты и я»
Եգոր Լետով «Зоопарк»
Իգոր Տալկով «Летний дождь»
«Комбинация» «Не забывай»
«Мираж» «Новый герой»
«Снова вместе»
«Солнечное лето»
«Я не шучу»
Ստաս Նամին, «Цветы» «Богатырская сила»
Յուրի Շատունով, «Ласковый май» «Розовый вечер»
«Седая ночь»

Պրեմիերա և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի մոտալուտ թողարկման մասին առաջին տվյալները հայտնվել են 2023 թվականի օգոստոսին, երբ թողարկվել է թիզերը։ Արտադրությամբ զբաղվել են «TOOMUCH Production» և «НМГ Студия» կինոընկերությունները՝ Ինտերնետի զարգացման ինստիտուտի աջակցությամբ[2]։

Սերիալը ներառում է ութ սերիա, որոնց ցուցադրությունը սկսվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին «Wink» և «Start» առցանց կինոթատրոններում[3][4]։

«Տղայի խոսքը» սերիալը հաղթել է 2023 թվականի «Նոր եթերաշրջան» փառատոնի «Ամենասպասված սերիալ» գլխավոր անվանակարգում[5]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Слово пацана. Кровь на асфальте». 2023 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «Иван Янковский рассказал о сериале «Слово пацана» к выходу первого тизера». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  3. ««В городе неспокойно. Двор идет на двор»: вышел тизер криминальной драмы «Слово пацана»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Вышел тизер нового сериала Жоры Крыжовникова «Слово пацана» с Иваном Янковским». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  5. ««Новый сезон»: «Слово» пацанов». Ведомости (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.