Վլադիմիր Կուզմին
Վլադիմիր Կուզմին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 31, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Dnipro Conservatory? (1983) |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող, կիթառահար, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և Բազմագործիքավորող |
Ամուսին | Վերա Սոտնիկովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | vladimirkuzmin.org |
![]() |
Վլադիմիր Բորիսի Կուզմին (ռուս.՝ Влади́мир Бори́сович Кузьми́н, մայիսի 31, 1955, Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), խորհրդային և ռուսաստանյան երաժիշտ (կիթառահար, երգերի հեղինակ, վոկալիստ)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1955 թվականին Մոսկվայում։ Նրա հայրը ծովային հետևակի սպա Բորիս Գրիգորի Կուզմինն (1928—2013) է, մայրը՝ օտար լեզուների ուսուցչուհի Նատալյա Իվանի Կուզմինան (1930—2001)[2]։ Վլադիմիրի ծնվելուց հետո նրա հորը տեղափոխեցին Հյուսիսային նավատորմի կայազոր Մուրմանսկի մարզում։ 1962 թվականին առաջին դասարան է գնացել Բիխովի ( Բելառուս) կայազորում։ Դպրոցի պատվավոր հյուրերի գրքում նա գրություն է թողել հասցեագրված իր մանկությանը։ Վլադիմիրը սովորել է Պեչենգա ավանի № 5 դպրոցում։ Եղել է գերազանցիկ։ Մանկուց տարված է եղել երաժշտությամբ, սովորել է երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։ 5 տարեկանից սկսել է էլեկտրակիթառ նվագել։ Նա իր առաջին երգը գրել է 6 տարեկանում։ Սովորելով վեցերորդ դասարանում՝ հավաքել է իր առաջին խումբը, որի հետ համերգներին և դպրոցական երեկույթներին կատարել է իր հեղինակային երգերը և Բիթլզի, Ռոլինգ Սթոունզի և այլ խմբերի քավըրներ[2]։ 1978-1983 թթ․ սովորել է Դնեպրոպետրովսկի Գլինկայի անվան երաժշտական գիմնազիայի փողային բաժնի ֆլեյտայի դասարանում՝ Սերգեյ Դմիտրիի Պյատնովի ուսուցչությամբ։ Չնայած այն բանին, որ Կուզմինը սկսել է ֆլեյտայի իր ուսումը զրոյից, շուտով նա առաջ է անցել իր համակուրսեցիներից, իսկ պետական քննության համար ընտրել է ամենաբարդ ստեղծագործությունները․ Բախի «Սյուիտ N2», Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքը» և Ժաննա Կոլոդուբի «Պոեմ»-ը։ Նա դրանք այնպես է կատարել, որ Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Յուրևիչը նրա բնութագրում գրել է․ «Ուսանողը ցուցաբերեց բավականին խորը ըմբռնում կոմպոզիտորի ոճի նկատմամբ և գործիքների լավ տիրապետում։ Ունի գեղեցիկ ձայն, գերազանց ինտոնացիա, գեղեցիկ «բախական» շտրիխով, վստահ մաքուր մատների տեխնիկայով․․․ Գնահատական-հինգ[3]»։
Համագործակցությունը Ալլա Պուգաչովայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուզմինին ավելի մեծ ճանաչում է բերել համագործակցությունն Ալլա Պուգաչովայի հետ։ 1986 թվականի սկզբներին կայացավ Իգոր Նիկոլաևի «Две звезды» (2 աստղ) երգի պրեմիերան, որը Պուգաչովան և Կուզմինը կատարեցին դուետով։ Երգը շատ արագ հայտնի դարձավ, և շուտով Կուզմինը դարձավ «Ռեցիտալ» խմբի վոկալիստը և կիթառահարը, Պուգաչովայի նվագակցողը։ 1996 թվականին նա Պուգաչովայի հետ առաջին անգամ դուրս եկավ «Песня года» (Տարվա երգը) հեռուստատեսային երաժշտական փառատոնի եզրափակիչ; 1987 թվականի հունվարին նրանք միասին մասնակցեցին Սան Ռեմոյի իտալական երգի փառատոնին, 1986-1987 թվականների ընթացքում կայացան մի շարք հյուրախաղեր ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում (Շվեդիա, Ֆինլանդիա, Դանիա, Շվեյցարիա, Գերմանիա և այլն)։ Կուզմինը երգեր էր գրում Պուգաչովայի համար։ 1986 թվականի վերջին նրանք ձայնագրեցին սպլիտ-ալբոմ «Он, она и дождь», որը պիտի թողարկվեր 1987 թվականին։ Սակայն ալբոմը այդպես էլ չթողարկվեց, քանի որ Կուզմինն ու Պուգաչովան դադարեցրին համագործակցությունը։ Երգերի մի մասը, որոնք կատարում էր Կուզմինը, թողարկվեցին «Ռոմեո և Ջուլիետ» ալբոմում, իսկ ամբողջությամբ գաղափարը իրականացվեց 10 տարի անց՝ «Две звезды» (2 աստղ) ալբոմում։ 1987 թվականին «Мелодия» ընկերությունը թողարկեց Վլադիմիր Կուզմինի առաջին սոլո ալբոմը՝«Моя любовь» (Իմ սեր)։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը՝ Բորիս Գրիգորևիչը, ապրում էր Դնեպրոպետրովսկում։ Երբ այցելում էր որդուն, մոտոցիկլետով էր գնում նրա մոտ, չնայած իր, մեծ տարիքին։ Մահացել է 2013 թվականի մայիսի 30-ին ՃՏՊ-Ի արդյունքում[4]։ Մայրը՝ Նատալյա Իվանովնան նույնպես մահացել է։ Կրտսեր եղբայրը՝ Ալեքսանդր Կուզմինը, «Դինամիկ» խմբի դաշնակահարն էր։ Ապրում էր Սան Դիեգոյում 1992 թվականից սկսած (այնտեղ մնաց «Դինամիկ»-ի ԱՄՆ-ի համերգից հետո)։ Երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, ունի իր սեփական ձայնագրման ստուդիան՝ «Սեկտ-ակորդ», որտեղ թողարկում է իր և եղբոր ալբոմները։ Ամուսնացած է ունի երեխաներ։ 2010 թվականին վերադարձել է Ռուսաստան, որտեղ և ապրում է հիմա։ Կրտսեր քույրը՝ Իրինան, ապրում է Մոսկվայում։
Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Կուզմինն ամուսնացել է 3 անգամ։ Նրա կանայք են եղել՝ Տատյանա Բորիսի Արտեմևան (1977-1985)- բանաստեղծուհի, նրա մի քանի երգերի բառերի հեղինակ։ Ունեցել են 3 երեխա։ 1990 թվականին[5] ամուսնացել է ամերիկացի ֆոտոմոդել Քելի Քերզնի հետ։ Քաղաքացիական ամուսնությամբ կապված է եղել թատրոնի և կինոյի դերասանուհի Վերա Սոտնիկվի հետ (1993-2000 թթ․)։ Այժմ ամուսնացած է Եկատերինա Տրաֆիմվի հետ[6][7][8]։
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Կուզմինն ունեցել է 5 երեխա․ Ելիզավետա Կուզմին (1977-2002) [9], Ստեփան Կուզմին (1983-2009)[10], Սոնյա Կուզմին (1985), արտամուսնական երեխաներ․ Մարթա Կուզմին (1986), Նիկոլ (1987)։ Ունի նաև որդեգրված երեխա՝ Նիկիտա Կուզմինը (1988)։ 2002 թվականի դեկտեմբերի 13-ին Ելիզավետա Կուզմինին սպանել են իր սեփական բնակարանում։ 2009 թվականի հոկտեմբերի 18-ին Մոսկվայում մահացավ ողբերգական մահով Ստեփան Կուզմինը, ով իր տանը (18-րդ հարկում) բռնկված հրդեհի ժամանակ, փորձում էր փրկվել՝ անցնելով հարևանի պատշգամբ, չկարողացավ հավասարակշռությունը պահել և ընկավ ներքև։ Որդեգրված որդին՝ Նիկիտա Կուզմինը, մեծ խաբեության մասնակից դարձավ, որից ստացավ ոչ պակաս, քան 500 միլիոն դոլար։ Մանհեթենի դատախազությունը մեղադրեց նրան և իր հանցակիցներին համակարգչային խաբեության, անօրեն ֆինանսական օպերացիաների և փողերի լվացման մեջ։ Հետաքննության արդյունքում 2013 թվականի հունվարի 23-ին պարզվեց, որ հանցանքների պատիժը կազմում է 95 տարի։ Արդյունքում Նիկիտա Կուզմինին դատապարտեցին 3 տարի ազատազրկմամբ, քանի որ նա պատիժը կրեց այն ժամանակ, երբ ընթանում էր հետաքննություն[11][12][13]։
Պարգևներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 թվականի հունվարի 7-ին ՌԴ նախագահ Դ․Ա․ Մեդվեդևի հրամանով արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիտի կոչման[14]։
- Մշակույթին ծառայելու, «Հանուն հայրենիքի», «Գթասրտության» շքանշաններ
- Ռուսաստանի արժանի արտիստ (2002)
- 1986-մրցանակ «Տարվա երգ» (դուետ Ալլա Պուգաչովայի հետ «2 աստղ»)
- 1988-մրցանակ «Տարվա երգ» (երգ «Կապիտան»)
- 1996-մրցանակ «Ոսկե գրամոֆոն» (երգ «7 ծովեր»)
- 1999-մրցանակ «Տարվա երգ» (երգ «Ես չեմ մոռանա քեզ»)
- 2000-մրցանակ «Ոսկե գրամոֆոն» (երգ «Շեմեր»)
- 2003-մրցանակ «Ոսկե գրամոֆոն» (երգ «Իմ կյանքի հեքիաթը»)
- 2004-մրցանակ «Տարվա երգ» (երգ «730 օր տարում»)
- 2005-մրցանակ «Տարվա երգ» (երգ «Ճրագ»)
- 2006-մրցանակ «Տարվա երգ» (երգ «Դու ինձ համար ամեն ինչ ես»)
- 2012-մրցանակ «Տարվա երգ» (Ուկրաինա) (երգ «Ես չեմ մոռանա քեզ»)
- 2014-մրցանակ «Music Box» (երգ «Պարահրապարակ»)
Սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինամիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1982-Դինամիկ I
- 1982-Դինամիկ II
- 1983-Վերցրու քեզ հետ
- 1984-Հրաշք- երազահանություն
- 1985-Հեռագրային լարերի երաժշտություն
Կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983-Ամառային գծերի նավամատուցողուհի
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985-Ձայն
- 1985-Իմ սեր
- 1986-Քանի դեռ չի եկել երկուշաբթին
- 1987-Ռոմեո և Ջուլիետա
- 1988-Ինձ նայիր այսօր
- 1989-Արցունքները կրակում
- 1991-Dirty Sounds
- 1992 — Crazy About Rock’n’Roll
- 1992-My Girlfriend Luck
- 1995-Երկնային ձգտում
- 1996-7 ծովեր
- 1997-2 աստղ
- 1997-Մեղավոր հրեշտակը
- 1999-Մեր լավագույն օրերը
- 2000-Ցանցեր
- 2001-Ռոքեր
- 2002-Ռոքեր-2
- 2003- Ինչ-որ ավելի լավ բանի մասին
- 2006-Սուրբ առվակ
- 2007-Գաղտնիք
- 2012 — End or Fin
- 2013 — End or Fin
- 2013 — End or Fin
- 2014 — End or Fin
- 2014-Պայծառացում
- 2017-Ռոքեր 3
Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հանկարծակի փակուղի
- Ցտեսություն
- Եթե գնանք երկուսով
- Աստղային դիմակահանդես
- Ոսկե կառուսել
- Երբ դու ինձ կկանչես
- Կալամբինա
- Մայրի՜կ, ես դժբախտության մեջ եմ
- Իմ հակառակորդը կիթառն է
- Իրոք
- Գտիր ինձ
- Մի հեռացիր
- Երգող թռչունը
- Քեզ հետ և առանց քեզ
- Սիմոնա
- Երազումս տեսել եմ փոքրիկ քաղաք
- Կարոտ
- Այդ կիթառով երիտասարդը
- Ես հիմա գիտեմ
- Ես նվագում եմ ձեզ համար
Այլ հեղինակների երգերի կատարող[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այլևս չեմ հանդիպի
- 2 աստղ
- Երանելի քարը
- Կենդանակերպի նշանը՝ առնետ
- Գեղեցկության թագուհին
- Իմ հույսերի աշխարհը
- Դատարկ խոսք
- Դու մի տխրիր
- Ես քեզ չեմ մոտենա
- Բարկացած շինջոկատը
- Abracadabra
- And I Love Her
- Back In The U.S.S.R.
- Don’t Let Me Down
- I Saw Her Standing There
Չթողարկված[խմբագրել | խմբագրել կոդը]
- Before You Accuse Me (Take A Look At Yourself)
- Catfish Blues
- Gli Innamorati
- Goodbye, America
- River [Proud Mary]
- Russian Boys
- Save Me Tonight
- Shake Your Body
- Սիրո լաբիրինթներում
- Հեռու որոտ
- Ճանապարհ
- Երբ շրջապատում միայն թշնամիներ են
- Ձիեր
- Փոքրիկ սատանա
- Մեզ աշխարհ է պետք
- Երազանքի նման
- Սիրո բացակայություն
- Ես-վարպետ
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրաշք երազահանություն
- 2 աստղ
- Միայն ես ու դու
- Իմ սեր
- Ես վերադարձա տուն
- Սիմոնա
- Ռոմեո և Ջուլիետ
- Երբ դու ինձ կկանչես
- Պիոներ Ֆեդոտով Միտյա
- Հոգի
- California Rain
- Ինչպես ես ապրում առանց ինձ
- Հե՜յ, սիրունիկ
- Ես Կազանովան չեմ
- Ես քեզ չեմ մոռանա
- 7 ծովեր
- Եթե իմանայիր
- Իմ սեր
- Մեր սիրո աշունը
- ԻՆչու ես դու հեռանում
- Գեղեցկության թագուհին
- Երկինքներ
- Ինչ-որ ավելի լավի մասին
- Երազանքի 4 օր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 2,2 И. Ганин. Мурманский календарь: 31 мая. От жизни в Мурманске у Кузьмина остались самые светлые воспоминания․
- ↑ Забытая мелодия для Аллы («Днепр вечерний», 2008, 24 окт.; В Днепропетровске Кузьмина звали «гитарастом»
- ↑ «Мосправда»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-22-ին։ Վերցված է 2017-08-23
- ↑ Дочь Владимира Кузьмина зарезал её возлюбленный. NEWSru.com
- ↑ Новая жена изменила жизнь Владимира Кузьмина
- ↑ Владимир Кузьмин женится на 19-летней золушке из Елабуги(չաշխատող հղում)
- ↑ «Почему Кузьмин приехал в Тулу без жены»։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-20-ին։ Վերցված է 2017-08-23
- ↑ «Убийца дочери Владимира Кузьмина объявлен в розыск»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին։ Վերցված է 2017-08-23
- ↑ Сын музыканта Владимира Кузьмина погиб, спасаясь от пожара
- ↑ Сыну Владимира Кузьмина грозит почти 100 лет тюрьмы
- ↑ Сыну Кузьмина грозит 97 лет тюрьмы
- ↑ Сын Владимира Кузьмина заразил американские ракеты смертельным вирусом
- ↑ Указ президента РФ от 28.10.2002 № 1269 «О награждении государственными наградами Российской Федерации»
|
- Մայիսի 31 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս երաժիշտներ
- «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Ռուս կիթառահարներ
- Ռուս երգիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով