Յուրի Շատունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Շատունով
Shatunov (Laskoviy May).jpg
Բնօրինակ անունЮрий Шатунов
Ի ծնե անունռուս.՝ Юрий Васильевич Шатунов
Ծնվել էսեպտեմբերի 6, 1973(1973-09-06) (45 տարեկան)
Կումերտաու, Բաշկորտոստան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրերդիսկո, փոփ երաժշտություն և շանսոն
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կոմպոզիտոր, երգերի հեղինակ, հնչյունային օպերատոր և կոմպոզիտոր
Երգչաձայնcountertenor
Գործիքներվոկալ
Կայքshatunov.com
Ստորագրություն
Ստորագրություն

Յուրի Վասիլևիչ Շատունով (ռուս.՝ Юрий Васильевич Шатунов, սեպտեմբերի 6, 1973(1973-09-06), Կումերտաու, Բաշկորտոստան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգիչ, «Լասկովի մայ» խմբի մենակատար (1986-1991

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 6-ին Բաշկիրիայի ԻԽՍՀ-ի Կումերտաու քաղաքում՝ Վասիլի Դմիտրիևիչ Կլիմենկոյի (ծնված 1950 թվականին) և Վերա Գավրիլովնա Շատունավայի (հունվարի 27, 1955 - նոյեմբերի 7, 1984)։ Հայրն ու մայրն ամուսնացել էին, երբ համապատասխանաբար 23 և 18 տարեկան էին։ Հոր վերաբերմունքը որդու նկատմամբ սառն էր, այդ պատճառով էլ Յուրին կրում էր մոր ազգանունը, իսկ վաղ մանկությունը (մինչը 4 տարեկանը) անցկացրել է Պյատկի գյուղում՝ մորական տատի ու պապի՝ Եկատերինա Իվանովնա Շատունովնայի (դեկտեմբերի 5, 1924 - նոյեմբերի 26, 2002) և Գավրիլ Եգորովիչ Շատունովի (հունիսի 4, 1923 - հունվարի 20, 1976) մոտ[1][2]։

Երբ տղան 3 տարեկան էր, ծնողներն ամուսնալուծվեցին, իսկ 1977 թվականին նա մոր հետ տեղափոխվեց Սավելևկա գյուղ։ Որոշ ժամանակ անց մայրն ամուսնացավ երկրորդ անգամ։ Սակայն խորթ հայրը ալկոհոլի հետ կապված խնդիրներ ուներ, և Յուրին հաճախ էր տանից փախչում ազգականների, առավել հաճախ տատիկի և պապիկի մոտ։

1980 թվականին Շատունովն սկսեց սովորել Հին Օտրադա գյուղի դպրոցում, բայց սրացող հիվանդության պատճառով 1984 թվականի սեպտեմբերից (այդ ժամանակ Յուրին դարձավ 11 տարեկան) մայրը որդուն տեղափոխեց Կումերտաու քաղաքի թիվ 2 դպրոց-ինտերնատ։ Երկու ամիս անց՝ 1984 թվականի նոյեմբերի 7-ին Վերա Շատունովան մահացավ սրտի անբավարարությունից։ Հայրը հետաքրքրություն չէր ցուցաբերում որդու նկատմամբ, և Յուրիին դաստիարակության վերցրեց մորաքույրը՝ Նինա Գավրիլովնան (Տյուլգան գյուղում)։ Սակայն այնտեղ էլ Յուրին սկսեց փախչել տնից և 1984 թվականի նոյեմբերից մինչև 1985 թվականի հոկտեմբերը թափառել է Բաշկիրիայում և Օրենբուրգի մարզում։

1985 թվականի նոյեմբերին Օրենբուրգում կազմակերպվեց հանձնաժողով, որտեղ էլ որոշվեց Շատունովի հետագա ճակատագիրը։ Այնտեղ Յուրին հանդիպեց Ակբուլակ գյուղի մանկատան տնօրեն Վալենտինա Նիկոլաևնա Տազեկենովային։ Կարեկցելով դեռահասին՝ նա ազդեց հանձնաժողովի որոշման վրա, և Յուրիին տեղափոխեցին նրա ղեկավարած մանկատուն։ 1986 թվականի հոկտեմբերին Տազեկենովային նշանակեցին Օրենբուրգ քաղաքի թիվ 2 դպրոց-ինտերնատի տնօրեն, Յուրին գնաց նրա հետ։ Օրենբուրգի ինտերնատում նա ծանոթացավ գեղարվեստական ինքնագործունեության խմբակի ղեկավար Սերգեյ Բորիսովիչ Կուզնեցովի հետ, և սկսվեց «Լասկովի մայ» խմբի պատմությունը։

«Լասկովի մայ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի հոկտեմբերին Յուրին ծանոթացավ երաժշտական խմբակի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի հետ, որն այդ ժամանակ իր երգի համար կատարող էր փնտրում։ Արդեն հոկտեմբերին Սերգեյ Կուզնեցովը նրա համար գրում է առաջին՝ «Вечер холодной зимы» և երկրորդ՝ «Метель в чужом городе» երգերը, և սկսվում են փորձերը։ Այդպես ձևավորվեց «Լասկովի մայ» խմբի առաջին կազմը, որում, բացի Կուզնեցովից և Շատունովից, ընդգրկված էին Վյաչեսլավ Պոնոմարևը (բաս-կիթառ) և Սերգեյ Սերկովը: 1986-1988 թվականներին խումբը հաջողությամբ ելույթ է ունենում ինտերնատի դիսկոտեկներում և տեղի «Օրբիտա» մշակույթի պալատում։ Այդ ժամանակ ստեղծվեցին «Լասկովի մայ» խմբի հիմնական հիթերը՝ «Белые розы», «Лето», «Пусть будет ночь», «Седая ночь», «Ну, что же ты», «Тающий снег»: 1988 թվականին Մանկական արվեստի տանը Կուզնեցովը ձայնագրում է «Լասկովի մայ» խմբի առաջին ալբոմը և նույն օրը ձայնագրությունները տանում երկաթուղային կայարանի կրպակ[3]:

Այդ նույն 1988 թվականին Անդրեյ Ռազինը, որն այդ ժամանակ ԽՍՀՄ մշակույթի նախարարության «Միռաժ» խմբի մենեջերն էր, գնացքում պատահաբար լսեց «Լասկովի մայ» խմբի երգի ձայնագրությունը։ Նա միանգամից ցանկացավ գտնել այդ երգը կատարող տղային։ Առաջին իսկ կայարանում Ռազինն իջավ գնացքից և գնաց հակառակ ուղղությամբ[4]: Մի քանի օր հետո Ռազինը ժամանեց Օրենբուրգ, բայց Շատունովին այնտեղ չգտավ. նա փախել էր։ Այդ պատճառով էլ Մոսկվա մեկնեցին Սերգեյ Կուզնեցովն ու Կոնստանտին Պախոմովը։ Կուզնեցովը Յուրի Շատունովին Մոսկվա տարավ սեպտեմբերին, և իր գործունեությունն սկսեց նոր «Լասկովի մայ» խումբը։ Յուրիին, ինչպես և խմբի մյուս անդամներին, Օրենբուրգի ինտերնատից տեղափոխեցին Մոսկվայի թիվ 24 ինտերնատ, որտեղ նրանք ապրում էին, և սկզբնական շրջանում այնտեղ էր գտնվում ստուդիան։ 1989 թվականին Սերգեյ Կուզնեցովը Կոնստանտին Պախոմովի հետ լքեց խումբը, իսկ խմբի ղեկավար դարձավ Անդրեյ Ռազինը։

«Լասկովի մայ» խումբը մեծ ճանաչում ուներ ինչպես երիտասարդ լսարանի, այնպես էլ տարեցների շրջանում, և ճանաչված էր ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց կողմից։ Օրական համերգների թիվը հասնում էր 8-ի, իսկ ամսական ունենում էին ավելի քան 40 համերգ։ Խումբն իր գոյության ընթացքում ունեցել է 10-ից ավելի մենակատարներ։ Խումբը լուծարվեց 1992 թվականին՝ Յուրի Շատունովի կողմից խումբը լքելուց անմիջապես հետո։

«Լասկովի մայ» խմբից հետո, 1992-2010[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լասկովի մայ» խմբից հեռանալուց հետո Յուրի Շատունովը մեկնեց Գերմանիա, որտեղ ստացավ հնչյունային օպերատորի կրթություն։ Այդ ժամանակ նա աշխատում էր հիմնականում ստուդիայում՝ չտալով մենահամերգներ[5]։ Արտիստի պրոդյուսերը դարձավ Արկադի Կուդրյաշովը, որի հետ Շատունովը ծանոթ էր երկար տարիներ։ 1992 թվականին ձայնագրվեց Շատունովի անհատական առաջին ալբոմը՝ «Вот и кончился май» խորհրդանշական անունով, սակայն ալբոմը հետագայում անվանվեց «Знаешь»։

«20-րդ կինոտավր» կինոփառատոնում «Լասկովի մայ» ֆիլմի ցուցադրության ժամանակ, 2009 թվականի հունիսի 11

1992 թվականին Յուրին Ալլա Պուգաչովայի կողմից հրավեր ստացավ մասնակցելու նրա «Սուրբծննդյան հանդիպումներ» համերգ-փառատոնին։ Յուրին համաձայնվեց և դեկտեմբերի վերջին առաջին անգամ բեմ բարձրացավ որպես մենակատար՝ կատարելով նոր՝ «Звёздная ночь» երգը։

1994 թվականի գարնանը Ռուսաստանի ձայնագրության ամենամեծ ստուդիաներից մեկը՝ PolyGram Russia ընկերությունը, Յուրի Շատունովին համագործակցելու առաջարկ արեց։ Բանակցությունները տեղի ունեցան արագ, և մի քանի օրից արտիստը պայմանագիր կնքեց Բորիս Զոսիմովի հետ։ Նկարահանվեց «Звёздная ночь», ապա «И упав на колени» երգերի տեսահոլովակըները։ Տեսահոլովակի պրեմիերան կայացավ 1994 թվականի ամռան վերջին-աշնան սկզբին։ Նկարահանվեց նաև երրորդ տեսահոլովակը՝ «Чужая боль», սակայն վնասված ժապավենի պատճառով եթերում չհայտնվեց։ 1994 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Շատունովի նոր՝ «Ты помнишь» ալբոմի շնորհանդեսը։

1996 թվականին Շատունովը թողարկեց «Искусственное дыхание» ռեմիքսների ալբոմը։

1999 թվականին Իրկուտսկում՝ Բորիս Ռոժանսկու ստուդիայում, Յուրի Շատունովը ձայնագրում է մի քանի բոլորովին նոր երգեր (դեմո տարբերակներ) («Не плачь», «Последний снег», «Ночной вокзал», «Случайная встреча», «Отзвенело лето», «А ночь темна», «Слезы твои», «Просто мечты», «Июльский дождь»), որոնց գոյության մասին նրա երկրպագուների մեծ մասն անգամ չէր կասկածում։ Բանն այն էր, որ տվյալ ստեղծագործությունները թողարկվել էին միայն Գերմանիայում «Ласковый май 2000. Ты это еще не слышал!» «ծովահենային» սկավառակի միջոցով։ Երգերի հեղինակը Կոնստանտին Գուբինն էր։

2001 թվականին թողարկվեց «Вспомни май» ալբոմը, որտեղ գլխավոր հիթը «Забудь» երգն էր։

Յուրի Շատունովը «80-ականների դիսկոտեկա» 8-րդ փառատոնի ժամանակ, 2009 թվականի նոյեմբեր

2002 թվականին Յուրին «Седая ночь» հիթի համար ստանում է «Տարվա երգ-2002» մրցանակ։

2009 թվականի սեպտեմբերի 18-ին Յուրի Շատունովը «Լասկովի մայ» գեղարվեստական ֆիլմին աջակցելու նպատակով մեկնեց Մեծ շրջագայության Ռուսաստանի քաղաքներ։

2010 - այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Շատունովը մասնակցել է «Միասին երջանիկ են» սերիալի նկարահանումներին, որի նոր եթերաշրջանն սկսվել է փետրվարի 1-ին ՏՆՏ հեռուստաալիքով։ Երգիչը խաղում էր ինքն իր դերը․ ըստ սյուժեի՝ Գենան նրան պատմում է մահացու հիվանդ քրոջ մասին, որին կարող է փրկել միայն իր մանկության կուռքի հետ հանդիպումը։ «90-ականների աստղերի ժամանումը սերիալի դերասանների համար նկարահանման հրապարակում զվարճանալու ևս մեկ առիթ հանդիսացավ։ Այսպես, Յուլիա Զախարովան (սերիալում՝ Ելենա Պոլենո) ամեն դուբլում «կուռքին» տեսնելիս այնպես էր ճղճղում, որ Յուրին սարսափից մոռացավ տեքստը։ Բայց երբ վերջապես նրան հաջողվեց արտասանել իր վերջնաբառը, նա հանգստացավ և հաճույքով միացավ ստեղծագործական գործընթացին՝ իմպրովիզացիաներ անելով և դերասանների հետ ծիծաղելով հաջող քայլերի համար»[6]։

2010 թվականի մարտի 1-ին «Մոնոլիտ» ընկերությունը «Ռետրո FM» ռադիոկայանի տեղեկատվական աջակցությամբ թողարկեց CD 1988-1989 թվականների օրիգինալ ձայնագրություններով և Յուրի Շատունովի այդ ժամանակվա օրիգինալ լուսանկարներով։ Բոլոր ձայնագրություններն առաջին անգամ թվայնացվել և պաշտոնապես թողարկվել են թվային ձևաչափով[7]։ «Детство» հիթի համար ստացավ «Տարվա երգ-2009» մրցանակ։

2011 թվականի աշնանը երգչի պաշտոնական կայքում հայտնվեցին նոր տրեկներ, որոնցից են՝ «От белых роз», «Тет-а-тет» և «Глупые снежинки» վերաձայնագրված տարբերակը։ Կայքում տեղադրվեց նաև «От белых роз» երգի տեսահոլոովակը, որում ներկայացվում էին երգչի երկրպագուների նկարները, ինչպես նաև նրա համերգներից և տեսահոլովակներից հատվածներ։ Այդ թվականին «Седая ночь» հիթի համար կրկին ստացավ «Տարվա երգ-2012» մրցանակ։

2012 թվականին թողարկվեց «Я верю…» ալբոմը։ Ստեղծվեց shatunov.com պաշտոնական կայքը։ Սկսվեց հյուրախաղային մեծ շրջագայությունը նոր՝ «Я верю…» ալբոմի աջակցության համար։

2013 թվականին թողարկեց «А лето цвета…» և «Тет-а-тет» տեսահոլովակները։ Շարունակեց հյուրախաղերը «Я верю…» ալբոմի աջակցության համար։ «А лето цвета…» երգի համար ստացավ «Տարվա երգ-2013» մրցանակ։

2014 թվականին Յուրի Շատունովը սկսեց նոր ալբոմի երգերի ձայնագրությունը։ 2015 թվականի օգոստոսին երգչի պաշտոնական կայքում հայտնվեց «Звезда» երգը, որի հեղինակը Սերգեյ Կուզնեցովն է։

2015 թվականի փետրվարի 23-ին «Звуковая дорожка» մրցանակաների հանձնման հոբելյանական արարողության ժամանակ Յուրի Շատունովն ստացավ մրցանակ ռուսական շոու-բիզնեսի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայրը՝ Վերա Գավրիլովնա Շատունովա (հունվարի 27, 1955 - նոյեմբերի 71984)[8]։
  • Հայրը՝ Վասիլի Դմիտրիևիչ Կլիմենկո, ծնվել է 1950 թվականին, բնակվում է Կումերտաու քաղաքում։ Վերա Գավրիլովնա Շատունովայից բաժանվելուց հետո կազմել է նոր ընտանիք, ունի տղա և աղջիկ[2]։
  • Կինը՝ Սվետլանա Գեորգիևնա Շատունովա, մասնագիտությամբ իրավաբան է։ Ծանոթացել են 2000 թվականի դեկտեմբերին, 2007 թվականի հունվարի 12-ին Գերմանիայում կայացել է նրանց հարսանիքը[9]։
  • Որդին՝ Դենիս Յուրևիչ Շատունով (ծնված՝ սեպտեմբերի 5, 2006)[10]։ Կնքվել է 2007 թվականի սեպտեմբերի 8-ին Սոչիի կենտրոնում գտնվող Սուրբ Անդրեյի եկեղեցում։ Կնքահայրը Անդրեյ Ռազինն է, իսկ կնքամայրը՝ Սվետլանա Շատունովայի ավագ քույր Գալինան[11][12][13]։
  • Դուստրը՝ Էստելլա Յուրևնա Շատունովա (ծնված՝ մարտի 13, 2013, Բադ-Համբուրգ, Գերմանիա)[14]։
  • Տատիկը՝ Եկատերինա Իվանովնա Շատունովա (դեկտեմբերի 5, 1924 - նոյեմբերի 26, 2002)։
  • Պապիկը՝ Գավրիլա Եգորովիչ Շատունով (հունիսի 4, 1923 - հունվարի 20, 1976)։
  • Մորաքույրը՝ Նինա Գավրիլովնա Դոլգուշինա (Շատունովա, փետրվարի 3, 1948 - փետրվարի 4, 2014), բնակվել է Կույուրգազինսկի շրջանի Հին Օտրադա գյուղում։ Այդ գյուղում անցել է Յուրի Շատունովի մանկությունը (մինչև մանկատուն ու ինտերնատ տեղափոխվելը)։

Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում է հոկեյով, դայվինգով, համակարգչային խաղերով (Յուրի Շատունովը դարձել է Բոլիդներով համակարգչային մրցարշավի Ռուսաստանի չեմպիոն)[15]։ Օգնում է մանկատներին՝ ցուցաբերելով նյութական օգնություն և տալով բարեգործական համերգներ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Юрий Шатунов (6498917405).jpg

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 — «Первый альбом»
  • 1988 — «Ласковый май»
  • 1994 — «Ты помнишь...»
  • 2001 — «Вспомни май»
  • 2002 — «Седая ночь»
  • 2002 — «Падают листья»
  • 2004 — «Если хочешь… Не бойся»
  • 2006 — «Запиши мой голос»
  • 2012 — «Я верю...»

Չհրատարակված[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 — «Знаешь»
  • 2000 — «Дневник»

Հավաքածուներ և ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 — «Белые розы» (վերահրատարակվել է 1996 և 2000 թվականներին)
  • 1995 — «Розовый вечер» (վերահրատարակվել է 1996 և 2000 թվականներին)
  • 1996 — «Искусственное дыхание — 10 хитов в ремиксах»
  • 2002 — «Золотой альбом»
  • 2003 — «Белые розы 2003»
  • 2003 — «Розовый вечер вновь»
  • 2010 — «Ласковый май — оригинальные записи 1988—1989 гг.»

Հիթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Белые розы»
  • «Розовый вечер»
  • «Тающий снег»
  • «Седая ночь»
  • «Лето»
  • «Взрослые»

  • «Ты просто был»
  • «Звездная ночь»
  • «И упав на колени»
  • «Детство»
  • «Мама»
  • «Забудь»
  • «Запиши мой голос на кассету»
  • «После выпускного»
  • «Майский вечер»
  • «От белых роз»
  • «А лето цвета…»
  • «Тет-а-тет»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 — «Тающий снег»
  • 1989 — «Белые розы»
  • 1989 — «Розовый вечер»
  • 1989 — «Лето»
  • 1990 — «Ты просто был»
  • 1991 — «Закрой за мною дверь»
  • 1991 — «Все напрасно»
  • 1994 — «Звездная ночь»
  • 1994 — «И упав на колени»
  • 2001 — «Забудь»
  • 2002 — «Детство»
  • 2002 — «Седая ночь»
  • 2002 — «Забудь» (ռեմիքս 2002)
  • 2003 — «Падают листья»
  • 2004 — «Не бойся»
  • 2006 — «Запиши мой голос на кассету»
  • 2008 — «Майский вечер»
  • 2011 — «От белых роз»
  • 2012 — «А лето цвета…»
  • 2013 — «Тет-а-тет»
  • 2014 — «Я верю»
  • 2014 — «Грезы»
  • 2014 — «Поезда»
  • 2015 — «Одноклассники»
  • 2015 — «И я под гитару»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Почём нынче ласковые Յուրի Շատունով
2010 ս Երջանիկ են միասին Счастливы вместе Յուրի Շատունով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]