Հարմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրոմկա տիպի ռուսական հարմոն

Հարմոն կամ հարմոնիկա, մետաղյա լեզվակներով օդհունչ երաժշտական գործիք։ Ձեռքի առաջին հարմոնը ստեղծել է գերմանացի վարպետ Կ. Ֆ. Լ. Բուշմանը, 1822-ին։ Ռուսաստանում արտադրվել է սկսած XIX դ. 30 - 40-ական թթ. (Տուլա

Ռուս վարպետները ստեղծել են երկու հիմնական տիպի հարմոնների տարատեսակներ։ Առաջին տիպը՝ փուքսը սեղմելիս և ընդարձակելիս յուրաքանչյուր կոճակ առաջացնում է տարբեր հնչյուններ։ Դրանցից են՝ Տուլայի, Սարատովի, Պետերբուրգի (բայանի նախօրինակը), մարիական հարմոնները։ Երկրորդ տիպում փուքսի ընդարձակումը և սեղմումը չի փոխում հնչյունի բարձրությունը։ Դրանցից են՝ «ռուսյանկա», «լիվենկա», Ելեցի դաշնամուրային (ակորդեոնի նախօրինակը), սիբիրյան, ազգայիններից՝ թաթարական, կուբոս, փշինե, կոմուզ հարմոնները։

Ռուսաստանում միաժամանակ օգտագործում էին գերմանական և վիեննական հարմոնները, միաշարք և երկշարք հարմոնները։

Հարմոնը Ռուսաստանում առավել տարածված ժողովրդական գործիքներից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png