Սերգեյ Կուզնեցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կուզնեցով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1986(1986-05-07)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Օրյոլ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Նիկա (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2004 Ռուսաստան Նիկա (Մոսկվա) Սիրող.
2004 Ռուսաստան Լուչ-Էներգիա 15 (1)
2005 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 14 (0)
2006—2008 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 0 (0)
2006  Ռուսաստան Լուչ-Էներգիա 2 (0)
2007  Ռուսաստան Կռիլյա Սովետով 9 (0)
2008  Ռուսաստան Կուբան 38 (5)
2009 Ռուսաստան Ռոստով 6 (0)
2010—2011 Ռուսաստան Խիմկի 19 (5)
2010—2011  Ռուսաստան Կռիլյա Սովետով 27 (2)
2012—2013 Ռուսաստան Մորդովիա 16 (0)
2013—2015 Ռուսաստան Արսենալ 44 (4)
2015—2017 Ռուսաստան Տոմ 39 (9)
2017 Ռուսաստան Արարատ (Մոսկվա) 0 (0)
2018 Ռուսաստան Ռոտոր 8 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Գենադևիչ Կուզնեցով (ռուս.՝ Сергей Геннадьевич Кузнецов, մայիսի 7, 1986(1986-05-07)[1], Օրյոլ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կուզնեցովը «Նիկա» ֆուտբոլային ակումբի սան է, որի կազմում 2002-2004 թվականներին հանդես է եկել ՍՖԼ-ում։

2004 թվականի կեսերին տեղափոխվել է առաջին դիվիզիոնի «Լուչ-Էներգիա» ակումբ։ Վլադիվոստոկի թիմի կազմում Կուզնեցովը երկրի առաջնությունում անցկացրել է 15 խաղ, որից հետո նրա վրա ուշադրություն է դարձրել Մոսկվայի «Դինամոն», ուր էլ նա տեղափոխվել է 2005 մրցաշրջանից առաջ։ «Սպիտակաերկնագույնների» կազմում Պրեմիեր լիգայում 2005 թվականին անցկացրել է 14 խաղ։

Նախքան 2006 մրցաշրջանն սկսելը տեղափոխվել է Մոսկվայի մեկ այլ ակումբ՝ «Լոկոմոտիվ», որտեղ խաղացել է ակումբի երկրորդ կազմում։ 2006 թվականի ամռանը վարձավճարով վերադարձել է «Լուչ-Էներգիա» ակումբ, սակայն Վլադիվոստոկի թիմի կազմում մինչև մրցաշրջանի ավարտը ՌՖՊԼ-ում անցկացրել է երկու հանդիպում։

2007 թվականին Կուզնեցովը վերադարձել է «Լոկոմոտիվ» և առաջնության ամբողջ առաջին կեսը նույնպես անցկացրել է «երկաթուղայինների» երկրորդ կազմում։ 2007 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբ մինչև 2007 թվականի վերջը։ «Կռիլյա Սովետովի» կազմում նորամուտը կատարել է 2007 թվականի օգոստոսի 25-ին «Զենիթ» ակումբի դեմ խաղում (1:3)։ Ընդհանուր առմամբ 2007 մրցաշրջանում «Կռիլյա Սովետովի» կազմում անցկացրել է 9 խաղ Ռուսաստանի առաջնությունում։

2007/08 միջմրցաշրջանում Ալեքսանդր Տարխանովից հետո վարձավճարով տեղափոխվել է «Կուբան» ակումբ, որի կազմում էլ անցկացրել է 2008 թվականի մրցաշրջանը՝ մասնակցելով 38 խաղի, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Մրցաշրջանի արդյունքներով «Կուբանը» կարողացել է դուրս գալ ՌՖՊԼ՝ առաջին դիվիզիոնում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

2009 թվականին տեղափոխվել է «Ռոստով», սակայն Պրեմիեր Լիգայում անցկացրել է ընդամենը 6 խաղ, իսկ մրցաշրջանի վերջում հեռացել է թիմից։ 2010 թվականի մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է առաջին դիվիզիոնի «Խիմկի» ակումբի կազմում, որտեղ 19 խաղերում խփել է հինգ գոլ։ 2010 թվականի ամռանը վարձավճարով վերադարձել է «Կռիլյա Սովետով» ակումբ[2]։ Սամարայի թիմի կազմում Կուզնեցովը դարձել է հիմնական կազմի խաղացող՝ Ռուսաստանի առաջնության երկրորդ շրջանի բոլոր 15 խաղերն անցկացնելով թիմի մեկնարկային կազմում և միայն մեկ անգամ փոխարինվելով։ Ձմռանը «Կռիլյա Սովետովը» երկարաձգել է ֆուտբոլիստի վարձավճարային պայմանագիրը[3]։ Հաջորդ մրցաշրջանը նույնպես նա սկսել է ակումբի հիմնական կազմում, սակայն վնասվածքից հետո, որը ստացել է 12-րդ տուրի՝ «Վոլգայի» դեմ խաղում, Կուզնեցովը այլևս Սամարայի թիմի կազմում չի հայտնվել։

2012 թվականին տեղափոխվել է «Մորդովիա» ակումբ, որին օգնել է դառնալ ՖԱԼ առաջության հաղթող և պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ ՌՖՊԼ։ «Մորդովիայի»՝ Պրեմիեր լիգա դուրս գալուց հետո թիմի կազմում մասնակցել է ընդամենը երեք խաղի և 2012/13 մրցաշրջանի ավարտին հեռացել է ակումբից։

2013 թվականի հունիսին տեղափոխվել է Տուլայի «Արսենալ» ակումբ[4], որի հետ միասին ՖԱԼ առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այդպիսով, Կուզնեցովը արդեն երրորդ անգամ տարբեր թիմերի կազմում դուրս է եկել Պրեմիեր լիգա։ 2014/15 մրցաշրջնում «Արսենալի» կազմում անցկացրել է 27 խաղ Ռուսաստանի առաջնությունում։

2015 թվականի հուլիսին մեկ տարվա պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ[5]։ Ակումբի կազմում նորամուտը կատարել է հուլիսի 15-ին «Ֆակել» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Եվգենի Բաշկիրովին։ Առաջին գոլը «Տոմի» կազմում խփել է 2015 թվականի հուլիսի 27-ին «Զենիթ-2» ակումբի դարպասին։ Ընդհանուր առմամբ 2015/16 մրցաշրջանում Կուզնեցովը խփել է 8 գոլ ՖԱԼ առաջնության 34 խաղերում։ Դրանից հետո նա մասնակցել է «Տոմի» փլեյ-օֆֆի երկու խաղերին ընդդեմ «Կուբանի», որոնց արդյունքներով Տոմսկի թիմն իրավունք է ստացել հանդես գալու Պրեմիեր լիգայում։ Կուզնեցովի համար ՌՖՊԼ անցումը դարձել է չորրորդը տարբեր թիմերի կազմում։ 2016 թվականի հունիսի 23-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է ևս մեկ տարով։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 12-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Դինամո (Մոսկվա) Պրեմիեր Լիգա 2005 14 0 3 0 0 0 0 0 17 0
Ընդհանուր 14 0 3 0 0 0 0 0 17 0
Ռուսաստան Լուչ-Էներգիա 1. Դիվիզիոն 2004 15 1 0 0 0 0 0 0 15 1
Պրեմիեր Լիգա 2006 2 0 1 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 17 1 1 0 0 0 0 0 18 1
Ռուսաստան Կուբան 1. Դիվիզիոն 2008 38 6 2 0 0 0 0 0 40 6
Ընդհանուր 38 6 2 0 0 0 0 0 40 6
Ռուսաստան Ռոստով Պրեմիեր Լիգա 2009 6 0 1 1 0 0 0 0 7 1
Ընդհանուր 6 0 1 1 0 0 0 0 7 1
Ռուսաստան Խիմկի 1. Դիվիզիոն 2010 19 5 1 0 0 0 0 0 20 5
Ընդհանուր 19 5 1 0 0 0 0 0 20 5
Ռուսաստան Կռիլյա Սովետով Պրեմիեր Լիգա 2007 2007 9 0 0 0 0 0 0 2007 9
2010 2010 15 0 0 0 0 0 0 2010 15
2011/2012 12 2 0 0 0 0 0 0 12 2
Ընդհանուր 36 2 0 0 0 0 0 0 36 2
Ռուսաստան Մորդովիա ՖԱԼ 2011/12 13 0 0 0 0 0 0 0 13 0
Պրեմիեր Լիգա 2012/2013 3 0 1 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 16 0 1 0 0 0 0 0 17 0
Ռուսաստան Արսենալ (Տուլա) ՖԱԼ 2013/14 17 1 0 0 0 0 0 0 17 1
Պրեմիեր Լիգա 2014/2015 27 3 3 0 0 0 0 0 30 3
Ընդհանուր 44 4 3 0 0 0 0 0 47 4
Ռուսաստան Տոմ ՖԱԼ 2015/16 34 8 0 0 0 0 2 0 36 8
Պրեմիեր Լիգա 2016/2017 5 1 1 0 0 0 0 0 6 1
Ընդհանուր 39 9 1 0 0 0 2 0 42 9
Ռուսաստան Ռոտոր ՖԱԼ 2017/18 8 1 0 0 0 0 0 0 8 1
Ընդհանուր 8 1 0 0 0 0 0 0 8 1
Ամբողջ կարիերա 237 28 13 1 0 0 2 0 252 29

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Կուբան»

Ռուսաստան «Մորդովիա»

Ռուսաստան «Արսենալ» Տուլա

Ռուսաստան «Տոմ»

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Եկատերինա, դուստրերը՝ Դարյա և Աննա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ««Рубин» дозаявил Кузьмина и отзаявил Семака и другие изменения в составах клубов премьер-лиги» (ռուսերեն). Sports.ru. 2010 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. ««Крылья Советов» продлили аренду Кузнецова» (ռուսերեն). Sports.ru. 2011 թ․ հունվարի 10. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. ««Арсенал» подпишет контракты с новичками в Кишинёве» (ռուսերեն). Sports.ru. 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Сергей Кузнецов и Петр Тен стали игроками «Томи»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2015 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կուզնեցով» հոդվածին։