Աննա Պերեսիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Պերեսիլդ
Ծնվել էմայիսի 20, 2009(2009-05-20) (14 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Ալեքսեյ Ուչիտել, մայր՝ Յուլյա Պերեսիլդ

Աննա Ալեքսեևնա Պերեսիլդ կամ Անկա Պերեսիլդ (ռուս.՝ Анна Алексеевна Пересильд, մայիսի 20, 2009(2009-05-20), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դերասանուհի, դերասանուհի Յուլյա Պերեսիլդի և ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի դուստրը։ Նկարահանվում է ֆիլմերում 2018 թվականից՝ հայտնի է դարձել հիմնականում «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» (2023 թվական) սերիալի գլխավոր դերերից մեկով։

Արտաքին պատկերներ
Աննա Պերեսիլդ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Պերեսիլդը ծնվել է 2009 թվականին Մոսկվայում։ Նրա մայրը դերասանուհի Յուլյա Պերեսիլդն է, հայրը՝ ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը[1][2]։ Հայտնի է, որ Աննայի ծնողները դեմ են եղել, որ Աննան նկարահանվի ֆիլմերում և որոշ ժամանակ մերժել են համապատասխան առաջարկները[3]։ Այնուամենայնիվ, 2018 թվականին Աննան նկարահանվել է Սերգեյ Մոկրիցկու «Սևագիր» ֆիլմում։ 2020 թվականին նկարահանվել է Նատալյա Կոնչալովսկայայի «Առաջին ձյունը» ֆիլմում[4][5][6], 2022 թվականին Աննա Գորոյանի «Տիբերա» ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը, ընդ որում՝ այս դերի համար ստացել է կանանց գլխավոր մրցանակը Տորեվիեխայի «SOL» կինոփառատոնում[7][8][9]։ Գրախոսները նրա խաղը բարձր են գնահատել[10]։

2023 թվականին Աննա Պերեսիլդը նկարահանվել է Ժորա Կրիժովնիկովի «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» ֆիլմում։ Կատարել է Այգուլի դերը[11][12]։ «Տղայի խոսքը» դարձել է 2023 թվականի ռուսական ամենահայտնի հեռուստանախագծերից մեկը, իսկ Աննան դրա շնորհիվ սկսել է հայտնի դառնալ շրջանցելով մորը։ Այս մասին են վկայում, մասնավորապես Yandex որոնողական համակարգի տվյալները[13]։

Աննա Պերեսիլդը վաղուց է դարձել լրատվամիջոցների հետաքրքրության առարկա՝ որպես հայտնի մոր դուստր։ Մի շարք դաշնային հեռուստաալիքներ նրա հետ հարցազրույց են վերցրել 2021 թվականին Բայկոնուրում[14], երբ նրա մայրը նկարահանվելիս է եղել «Մարտահրավեր»-ում։ Աննա Պերեսիլդը կատարել է ֆիլմի համար գրված համանուն երգը։ Մայր ու դուստր մասնակցել են «Երկու աստղ» հեռուստատեսային շոուին։ 2022 թվականին «Մոսկվա» ամսագրում հրապարակվել է Աննա Պերեսիլդի կարծիքը մայրաքաղաքի կյանքի առանձնահատկությունների մասին[15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Юлия Пересильд: «Бороться за роли и бороться за мужчин бессмысленно»». Marie Claire. 2017 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. Юлия Пересильд призналась, что Алексей Учитель — отец её дочерей Արխիվացված 2017-09-10 Wayback Machine // cosmo.ru, 9 сентября 2017
  3. «Тяжело». Пересильд озвучила их с Учителем позицию о кинокарьере дочерей. Актриса и режиссер пытались не допустить, чтобы их дети снимались в кино
  4. Старшая дочь Юлии Пересильд и Алексея Учителя получила новую роль в кино
  5. 11-летняя дочь Юлии Пересильд и Алексея Учителя дебютировала в кино
  6. Пересильд и Учитель воссоединились на премьере фильма своей дочери
  7. «Фильм «Тибра» получил приз на фестивале SOL в Испании». КУЛЬТ'ГОРОДА (ռուսերեն). 2022 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  8. Пересильд заявила, что у ее дочери все в порядке с головой
  9. Дочь Юлии Пересильд стала девочкой-альбиносом в триллере «Тибра». В работе над картиной также приняли участие Юрий Мороз и Виктория Исакова
  10. «Тибра»: Рецензия Киноафиши
  11. «Есть одна договоренность»: дочь Пересильд и Учителя раскрыла правду об отношениях с родителями после их расставания
  12. Дочь Юлии Пересильд сыграла девочку, пережившую насилие: «Было очень страшно»
  13. В поисковике Яндекса дочь Юлии Пересильд обогнала мать по популярности
  14. «Ты — наш космос»: дочери Юлии Пересильд встретили ее после возвращения на Землю
  15. Дочь Пересильд высказалась о москвичах
  16. «Всегда в цене»: юной дочери Пересильд нашли необычную работу