Նատալյա Կոնչալովսկայա
Նատալյա Կոնչալովսկայա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6 (19), 1903 կամ հունվարի 18, 1903 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն կամ Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 12, 1988 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, մանկագիր, թարգմանչուհի և գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Ամուսին | Սերգեյ Միխալկով |
Զավակներ | Նիկիտա Միխալկով, Անդրեյ Կոնչալովսկի և Ekaterina Semyonova? |
Ազգականներ | Վասիլի Սուրիկով |
Նատալյա Պետրովնա Կոնչալովսկայա (ռուս.՝ Ната́лья Петро́вна Кончало́вская, հունվարի 6 (19), 1903 կամ հունվարի 18, 1903, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն և Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 12, 1988, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մանկագիր, բանաստեղծ և թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Պետրովնա Կոնչալովսկայան ծնվել է 1903 թվականի հունվարի 6-ին (19) Սանկտ Պետերբուրգում[1]։ Հայրը՝ նկարիչ Պյոտր Պետրովիչ Կոնչալովսկի (1876-1956), եղբայրը՝ նկարիչ Միխայիլ Պետրովիչ Կոնչալովսկի, մորական կողմի պապը՝ նկարիչ Վասիլի Իվանովիչ Սուրիկով (1848-1916), մայրը՝ Օլգա Վասիլևնա Սուրիկովա (1878-1958)։
1927 թվականին, առանց ծնողների իմացության, մեկնել է Ամերիկա իր սիրեցյալի՝ «Ամթորգ»-ի ներկայացուցիչ, գործարար Ալեքսեյ Ալեքսեևիչ Բոգդանովի հետ։ Բոգդանովը հեռագրով բաժանվել է իր առաջին կնոջից և Յոկոհամայից Սան Ֆրանցիսկո ծովային ճանապարհորդության ժամանակ ամուսնացել Կոնչալովսկայայի հետ։ Սակայն նրանք շուտով բաժանվել են ու առանձին վերադարձել Ռուսաստան։ Այդ միության արդյունքում ծնվել է դուստրը՝ Եկատերինա Սերգեևնա Միխալկովան (1931-2019, կրում է խորթ հոր ազգանունը)։ Եկատերինան ամուսանցել է գրող Յուլիան Սեմյոնովի (1931-1993) հետ։ Ունեցել են դուստր՝ Օլգա Սեմյոնովան (ծնված 1967)[2][3]։
1936 թվականին Նատալյա Կոնչալովսկայան ամուսնացել է սկսնակ մանկագիր Սերգեյ Միխալկովի (1913-2009) հետ։ Ընտանիքն ուներ երկու որդի՝ Անդրեյը (ծն․՝ 1937) և Նիկիտան (ծն․՝ 1945), որոնք հետագայում դարձել են հայտնի կինոռեժիսորներ։
Կոնչալովսկայան մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում։ Նա թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (թիվ 4 տեղամաս)՝ ընտանեկան գերեզմանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնչալովսկայան պարգևատրվել է «Պատվո նշան» (1963) և «Ժողովուրդների բարեկամության» (1983) շքանշաններով։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 - «Ընտիր երկեր 2 հատորով»։ Մոսկվա։ Գեղարվեստական գրականություն («Избранное: В 2 томах». — М.: Художественная литература.):
- Խոհարարություն
- 1957 - «Մանկական սնունդ», Մոսկվա (Սերգեյ Միխալկովի համահեղինակությամբ)։
Արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 - «Չժոնգուո, նին հաո»։ Մոսկվա (Յուլիան Սեմյոնովի համահեղինակությամբ)
- 1960 - «Սիբիրյան երկրի որդին»։ Մոսկվա։
- 1961 - «Սիբիրյան երկրի որդին»։ Մոսկվա։
- 1964 - «Անգին նվեր»։ Մոսկվա։
- 1965 - «Երգը հավաքված բռունցքի մեջ»։ Մոսկվա։
- 1972 - «Տրուբադուրները և սուրբ Մարիամները» (վիպակ 2 մասից)։
- 1973 - «Հիշողության պահոց»։ Մոսկվա։
- 1976 - «Մագնիսական ձգողություն»։ Մոսկվա։
- 1976 - «Նոտային այբուբեն»։ Մոսկվա, Մանկիկ։
- 1980 - «Հիշողության պահոց»։ Մոսկվա
- 1981 - «Վիշնևսկու որոնումներում»։ Մոսկվա
- 1988 - «Էդիթ Պիաֆ. Երգ հավաքված բռունցքի մեջ»։ Կ.։
- 1989 - «Կախարդություն և աշխատասիրություն»։ Մոսկվա։
Պոեմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խատինյան մարգագետին
- Մեր հինավուրց մայրաքաղաքը. - Մոսկվա Գիրք1 - 1947 թվական, Գիրք 2 - 1950 թվական, Գիրք 3. - 1953։
Բանաստեղծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանաստեղծություններ՝ 1940-1970:
- Море
- «Сегодня чарку терпкой влаги…»
- Постояльцы
- Осеннее
- Соболь
- Բանաստեղծությունների ցիկլեր
- В мастерской художника Никогосяна (Նկարիչ Նիկողոսյանի արվեստանոցում, ցիկլ)
- Рождение негра
- Забытый портрет
- Портрет Сарьяна (Սարյանի դիմանկարը)
- Выставка Сарьяна (ցիկլ, Սարյանի ցուցահանդեսը)
- Вернисаж
- «У родника в селе Туманян» (Թումանյան գյուղի աղբյուրի մոտ)
- «Сбор хлопка в Араратской долине» (Բամբակի բերքահավաք Արարատյան դաշտում)
- «С высот Арагаца» (Արագածի բարձունքներից)
- Картинки Лондона (ցիկլ)
- В Гайд-парке
- Реклама
- У Букингемского дворца
- Собачья жизнь
- Итальянские фрески (ցիկլ)
- Аль фреско
- На улицах Рима
- Стеклодувы в Мурано
- Флорентинка на исповеди
- Первое причастье
- Свидание с Буонарроти
- Везувий
- Բանաստեղծություններ երեխաների համար (ցիկլ)
- Про паровозы
- Про огород (կատակ)
- Про чучело огородное
- Про сапоги
- Про белого бычка
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кончаловская Наталья Петровна // Писатели Москвы: Биобиблиографический справочник / Сост.: Е. П. Ионов, С. П. Колов. — М.: Московский рабочий, 1987. — С. 220. — 543 с.
- Кончаловская Н. П. Избранное: В 2-х томах. — Т. 1: Стихотворения и поэмы; рассказы. — Т. 2: Рассказы; повести. — М.: Художественная литература, 1987.
- Кончаловская Н. П. Избранное: В 2-х томах. — М.: Художественная литература, 1987. — Т. 1: Стихотворения и поэмы; рассказы.
- Кончаловская Н. П. Избранное: В 2-х томах. — М.: Художественная литература, 1987. — Т. 2: Рассказы; повести.
- Арзамасцева И. Н. Кончаловская Наталья Петровна // Русские детские писатели XX века: Биобиблиографический словарь. — М.: Флинта; Наука, 1997. — С. 235—238. — ISBN 5-02-011304-2.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Писатели Москвы, 1987
- ↑ Андрей Сергеевич Михалков-Кончаловский Низкие истины : семь лет спустя. — М.: Эксмо, 2006. — С. 71. — 540 с. — ISBN 5-699-13465-4
- ↑ «Юлиан Семенов написал за дочь сочинение. На трояк». MK.ru (ռուսերեն). 2007 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кончаловская Наталья Петровна Արխիվացված 2009-09-01 Wayback Machine
- Стержень семьи: Интервью с Татьяной Михалковой о Кончаловской
- Могила Н. П. Кончаловской
|
- Հունվարի 19 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Հունվարի 18 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 12 մահեր
- 1988 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային մանկագիրներ