Յուլիան Սեմյոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիան Սեմյոնով
Ծննդյան անունռուս.՝ Юлиан Семёнович Ляндрес
Ծնվել էհոկտեմբերի 8, 1931(1931-10-08)[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 15, 1993(1993-09-15)[4] (61 տարեկան) կամ սեպտեմբերի 5, 1993(1993-09-05)[1][5] (61 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, գրող, լրագրող, բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, արձակագիր և հասարակական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի արևելագիտության ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Ժանրերհրապարակախոսություն, դետեկտիվ, արձակ և բանաստեղծություն
Ուշագրավ աշխատանքներԳարնան տասնյոթ ակնթարթները
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
ԶավակներՕլգա Սեմյոնովա
Изображение автографа
Կայքюлиан-семенов.рус
 Julian Semenov Վիքիպահեստում

Յուլիան Սեմյոնովիչ Սեմյոնով (իսկական ազգանունը՝ Լյանդրես, հոկտեմբերի 8, 1931(1931-10-08)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 15, 1993(1993-09-15)[4] կամ սեպտեմբերի 5, 1993(1993-09-05)[1][5], Մոսկվա, Ռուսաստան[6]), ռուս խորհրդային գրող (արձակագիր, հրապարակախոս, բանաստեղծ), սցենարիստ, մանկավարժ և լրագրող[7], ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական ​​մրցանակի դափնեկիր (1976)։

«Դետեկտիվ և քաղաքականություն» ամսագրի և «Հույժ գաղտնի» (ռուս.՝ Совершенно секретно) թերթի հիմնադիր (1989)[8][9], որի համար էլ անուն է հնարել[10]։ Համարվում է խորհրդային ​​պարբերականներում «հետաքննական լրագրության» ժանրի առաջամարտիկներից[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիան Սեմյոնովը (ձախից) և նրա հայրը՝ Սեմյոն Լյանդրեսը

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի սկզբում Յուլիան Սեմյոնովին և մորը տարհանել են Էնգելս[15]։

1948 թվականին ընդունվել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ։ Ուսման տարիներին ընկերացել է Եվգենի Պրիմակովի հետ։ 1952 թվականի ապրիլի 29-ին՝ հոր ձերբակալությունից հետո, նրան հեռացրել են վերջին կուրսից և վտարել կոմերիտմիությունից։ Սակայն Ստալինի մահից և հոր ազատ արձակումից հետո նա վերականգնվել է։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի Մերձավոր Արևելքի ֆակուլտետը։

Այնուհետև Մոսկվայի պետական ​​համալսարանում դասավանդել է փաշթոերեն, միաժամանակ սովորել պատմության ֆակուլտետում։

Մասնագիտական ​​գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականից սկսել է ուժերը փորձել լրագրության ոլորտում, տպագրվել «Օգոնյոկ», «Պրավդա», «Լիտերատուրնայա գազետա», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Սմենա» թերթերում, 1962-1967 թվականներին եղել է «Մոսկվա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

1960-1970 թվականներին երկար ժամանակ աշխատել է արտասահմանում՝ որպես վերոհիշյալ հրատարակությունների թղթակից (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Կուբա, Ճապոնիա, ԱՄՆ, Լատինական ԱմերիկաԽՍՀՄ պետական ​​հեռուստատեսության և ռադիոյի սեփական թղթակից Վալենտին Զապևալովի վկայությամբ, 1970-ականների վերջին և 80-ականների սկզբին Սեմյոնովը մի քանի տարի աշխատել է Գերմանիայի մայրաքաղաք Բոննում` որպես «Լիտերատուրնայա գազետա»-ի սեփական թղթակից[16]։

Իր լրագրողական կարիերայի ընթացքում տայգայում եղել է վագրերի որսորդների հետ, եղել է բևեռային կայանում, ինչպես նաև Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարարությունում մասնակցել ադամանդե խողովակաշարի բացման արարողությանը, եղել Աֆղանստանում, Իսպանիայում, Չիլիում, Կուբայում և Պարագվայում[17]։

Սեմյոնովը արհեստավարժ ձևով աշխատել է արխիվների հետ։ Նրան է վերագրվում հետևյալ մեջբերումը․ «Նա, ով վերահսկում է անցյալը, չի կորչի ներկայում և չի մոլորվի ապագայում»։

1989 թվականին հիմնել է առաջին մասնավոր խորհրդային հրատարակությունը՝ «Հույժ գաղտնի» (ռուս.՝ Совершенно секретно) տեղեկագիրը։ Հայեցակարգի և փորձնական համարի վրա աշխատելու համար ներգրավել է «Взгляд» հաղորդաշարի հաղորդավար Եվգենի Դոդոլևին և «Նովոստի» հրատարակչական գործակալության լրագրող Ալեքսանդր Պլեշկովին, ով ավելի ուշ ըստ երևույթին թունավորվել է Փարիզում ֆրանսիական «VSD» ամսագրի գլխավոր խմբագրի հետ համատեղ ընթրիքի ժամանակ (Էդուարդ Լիմոնովի հետ զբոսանքից հետո)․ «Ոչ ոք չէր կասկածում, որ դա մահափորձ էր ոչ թե Պլեշկովի, այլ Յուլիանի վրա»։

Օլգա Սեմյոնովան իր հարցազրույցներից մեկում[18] պատմել է․

Յուլիան Սեմյոնովը երբեք փողասեր չի եղել և Ռուսաստանում առաջիններից էր, ով բարեգործական գործունեությամբ էր զբաղվել... Իր հիմնած «Հույժ գաղտնի» թերթից նա խորհրդանշական աշխատավարձ էր ստանում՝ տարեկան 1 ռուբլի։

«Հույժ գաղտնի» հոլդինգի պաշտոնական կայքը ընդգծում է հրատարակության և այդ ժամանակաշրջանի իր մրցակիցների միջև եղած տարբերությունը[19]

«Հույժ գաղտնի»-ի և «Օգոնյոկ»-ի կամ «Մոսկովյան լուրեր»-ի տարբերությունը միայն մեկ բան էր՝ Յուլիան Սեմյոնովը զրոյից էր ստեղծել իր թերթը։ Այդ հավակնոտ մարդը, ով ուներ ամեն ինչ՝ ազգային համբավ և լիակատար բարգավաճում, ապահովված իր բեսթսելլերների 12 միլիոն տպաքանակով, երբեք կանգ չէր առնում և միշտ ցանկացել է լինել առաջինը։ Իսկ «Հույժ գաղտնի» թերթը մտել է հայրենական լրագրության պատմության մեջ՝ որպես առաջին անկախ, ոչ պետական ​​լրատվամիջոց մեր հետհեղափոխական հայրենիքում։

Հետագայում հիմնել է «ДЭМ» հրատարակչությունը և «Դետեկտիվ և քաղաքականություն (ДИП)» ամսագիրը, ակտիվորեն մասնակցել է վերակառուցմանը, գրել ստալինիզմը դատապարտող մի շարք քաղաքական ուղղվածությամբ աշխատություններ՝ «Լրագրող», «Կուտուզովսկի պողոտայի գաղտնիքը», «Չգրված վեպեր», «Դատավարություն-38»[20]։

«Լիմոնիանա կամ անհայտ Լիմոնով» գրքում պատմվում է, որ Սեմյոնովը մասնակցել է հայրենադարձ Լիմոնովի և նրա ստեղծագործությունների ԽՍՀՄ վերադարձին[21]։

Սեմյոնովը խորհրդային պարբերականներում «հետաքննող լրագրություն» ժանրի առաջամարտիկներից է եղել։ 1974 թվականին Մադրիդում հարցազրույց է վերցրել նացիստ ոճրագործ և Հիտլերի սիրելի Օտտո Սկորցենից, ով նախկինում կտրականապես հրաժարվել է հանդիպել լրագրողների հետ, իսկ Գերմանիայում «Լիտերատուրնայա գազետա»-ում որպես թղթակից աշխատելիս հարցազրույց է վերցրել նախկին ռեյխսմինիստրր Ալբերտ Շպեերից և ՍՍ-ի ղեկավարներից Կարլ Վոլֆից[անաղբյուր]։ Նրանց հետ զրույցները, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Միությունից արտասահման տեղափոխված Սաթե սենյակի և այլ մշակութային գանձերի որոնման պատմությունը Սեմյոնովը հրապարակել է 1983 թվականին «Դեմ առ դեմ» վավերագրական պատմվածքում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատության ձեռքբերումը՝ ամենաթանկը, որ ունի մարդը, ուղեկցվում է վերակառուցման էությանն ու շարժմանը այնպիսի հակադրությամբ, որ կարելի է միայն հիանալ... Այնպիսի զգացողություն կա, որ հասունանում է ցանկություն նորից ստանալու «ուժեղ ձեռք»... «Մեծերի, հանճարների, նշանավորների» մենիշխանությունը, մեծարումը տանում է աղետի։ Մենք դա զգացել ենք մեր սեփական փորձից։

«Մոսկովսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցից, 22 նոյեմբերի 1989
  • ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար,
  • ԽՍՀՄ-Արգենտինա բարեկամության ընկերության փոխնախագահ,
  • Լատինական Ամերիկայի երկրների հետ համերաշխության խորհրդային կոմիտեի անդամ,
Յուլիան Սեմենովը (աջից) հարավսլավացի գործընկերոջ հետ, Հարավսլավիա, 1989
  • ԽՍՀՄ գրողների միության անդամ, 1960,
  • Դետեկտիվ և քաղաքական վեպի միջազգային ասոցիացիայի (MADPR) նախագահ (1986) և «Դետեկտիվ և քաղաքականություն» ժողովածուի գլխավոր խմբագիր, որը հրատարակվել է այդ ասոցիացիայի կողմից «Նովոստի» մամուլի գործակալության հետ համատեղ, որը շատ բան է արել ԽՍՀՄ-ում դետեկտիվ ժանրի մասսայականացման համար։

Դմիտրի Լիխանովը հիշում է[22]

Նա ստեղծել է МАДПР անունով կազմակերպություն։ Հիշում եմ, որ մենք թռանք Մեքսիկա՝ կոնգրեսի, որը նախագահում էր մեքսիկացի գրող, ով կասկածում էր, որ Յուլիանը ՊԱԿ-ի գործակալ է։ Յուլիանը ծաղկեպսակ էր պատվիրել տեղի ծիսական գրասենյակից և մեր ամբողջ խորհրդային պատվիրակությունը գնաց և այդ ծաղկեպսակ դրեց Տրոցկու գերեզմանին։ Եվ քանի որ այդ գրողը տրոցկիստ էր, անմիջապես մոռացավ Յուլիանի նկատմամբ ունեցած թշնամանքի մասին։

Բարոն Էդուարդ ֆոն Ֆալց-Ֆեյնի հետ ստեղծել է Սաթե սենյակի որոնումների միջազգային կոմիտե, որի կազմում են եղել նաև Ժորժ Սիմենոնը, Ջեյմս Օլդրիջը և Գեորգ Շտայնը։ Որոնումները արդյունք չեն տվել։ Ֆոն Ֆալց-Ֆեյնի հետ նա զբաղվել է կորցրած մշակութային արժեքների որոնմամբ և Ռուսաստան վերադարձնելով։ Ռուսական գանձերը հայրենիք վերադարձնելու միջազգային կոմիտեի գործունեության արդյունքում Ռուսաստան են վերադարձվել Ֆյոդոր Շալյապինի աճյունը, Դյագիլև-Լիֆարի գրադարանի մի մասը, եզակի գոբելեն թագավորական ընտանիքի պատկերով Լիվադիայի պալատից և շատ այլ մշակութային արժեքներ[անաղբյուր]։ 1988 թվականին Յուլիան Սեմյոնովը, Վասիլի Լիվանովը և Վիտալի Սոլոմինը բացել են մոսկովյան «Դետեկտիվ» փորձարարական թատրոնը (ստեղծվել է Մոսխորհրդի գործկոմի որոշմամբ՝ ԽՍՀՄ ՆԳՆ-ի հետ համաձայնությամբ)։ Թատրոնը տեղակայված է եղել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ սպաների կենտրոնական տան (ՍԿՏ) շենքում (Լուբյանկա 13)։ Այդտեղ ներկայացվել են սուր սյուժետային պիեսներ և մանկական բեմադրություններ։ 1992 թվականին, երբ Սեմյոնովն արդեն ծանր հիվանդ էր, իսկ թատերախումբը ղեկավարում էր Լիվանովը, թատրոնը փակվել է տարածքի վարձակալության շուրջ ծագած կոնֆլիկտի պատճառով[անաղբյուր]։

Կյանքի վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիան Սեմենովի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

«Նա փափագում էր փոփոխություններ և չափազանց շատ էր ցանկանում դա, գրում էր Գորբաչովին․ «Ես խնդրում եմ Ձեզ, Միխայիլ Սերգեևիչ, մարդկանց հող տվեք։ Մերը ոչ ոքինը չէ», բայց նա հաստատ չէր ուզում (ԽՍՀՄ) փլուզումը։ Նա ուժեղ երկիր էր ուզում»,- վկայում է նրա դուստրը[23]։

1990 թվականի մայիսի 20-ին կաթվածից հետո Սեմյոնովը հայտնվել է անկողնուն գամված վիճակում և այլևս չի կարողացել վերադառնալ աշխատանքի։ Սեմյոնովը մահացել է 1993 թվականի սեպտեմբերի 15-ին՝ 62 տարեկան հասակում[24]։

Օլգա Սեմյոնովան «Պատմություններ հոր մասին։ Յուլիան Սեմյոնովը դստեր աչքերով»[25] ֆիլմում ասել է, որ իր հորը «վերացրել են»։ Նույն վարկածն է առաջ քաշվում նաև Դմիտրի Լիխանովի սցենարով նկարահանված «Նա շատ բան գիտեր...» ֆիլմում[26]։ «Վերացումը» հիշատակվում է նաև գրողի նախկին գործընկերների հուշերում[27][28][29]։ Ռեժիսոր Բորիս Գրիգորևը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է[30]

Իհարկե, մենք մահկանացու ենք, բայց Սեմյոնովի հիվանդության և մահվան հետ կապված ամեն ինչ չէ, որ պարզ է, ինձ թվում է, որ նրան պարզապես օգնել են հեռանալ... Յուլիանը անցավ շատերի համար ոչ հարմար ճանապարհներով, նա մտավ այնպիսի ոլորտներ, որտեղ նրան չէին ուզում ներս թողնել... Ուստի, նրա հետ պատահած կաթվածը ինձ մոտ մեծ կասկածներ է հարուցում։ Իհարկե, դրանք միայն իմ զգացմունքներն են, ես բժիշկ չեմ, և ապացույցներ չունեմ։

Որոշ աղբյուրներ պնդում են, որ Սեմենովի աճյունը, ըստ նրա կտակի, ցրվել է Սև ծովում, իսկ Նովոդևիչյան գերեզմանատանը գտնվում է նրա խորհրդանշական գերեզմանը[31][32]։

Գրողի դուստրը՝ Դարիա Սեմյոնովան, հերքում է այդ տեղեկությունը․ «Հայրիկին դիակիզել էին։ Դիակիզումից հետո աճյունասափորը մեկ ամիս գտնվում էր իմ արվեստանոցում, քանի որ մեզ թաղման տեղ չէին տալիս։ Իսկ երբ տվեցին, ես ինքս գնացի գերեզմանոց, փոս փորեցի և աճյունասափորը դրեցի այնտեղ։ Բայց հետո ես չկարողացա սալաքարը դնել, ուստի առաջին անձրևից հետո աճյունասափորի վերին մասը դուրս էր եկել։ Ես ստիպված էի ամեն ինչ նորից կրկնել։ Եվ հիմա այնտեղ մի սալաքար կա տեղադրված»[33]։

Աշխատանք կինեմատոգրաֆի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Սեմյոնովը գրել է ֆիլմերի սցենարներ՝ հիմնականում իր ստեղծագործությունների մոտիվներով։ Գրողի ամբողջական ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 20 էկրանավորված ստեղծագործություններ[34], դրանցից են` «Մայոր Վիխր» (1967), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973), «Պետրովկա, 38» (1980), «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել...» (1984), «Առերեսում» (1985)։

Սեմյոնովը հանդես է եկել նաև որպես «Գիշերը 14-րդ զուգահեռականում» ֆիլմի ռեժիսոր (1971) և դերասան «Աշխատանքային օրեր և տոներ» (1961) և «Սոլյարիս» (1972, ռեժիսոր՝ Անդրեյ Տարկովսկի) ֆիլմերում։

Յուլիան Սեմյոնովի անվան մշակութային հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիան Սեմյոնովի անվան մշակութային հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին Օլգա Յուլիանովնա Սեմյոնովի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել և տարածել ռուս խորհրդային գրող Յուլիան Սեմյոնովի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև բարեգործությունները։ Հիմնադրամը բարեգործական աջակցություն է ցուցաբերում ուղղափառ ապաստարաններին, մանկատներին և այլ մանկական հաստատություններին Ռուսաստանի Դաշնությունում և շտապ բժշկական օգնության կարիք ունեցող երեխաներին[35]։

Հիմնադրամը նաև հետևում է ԱՊՀ երկրներում գրողի ստեղծագործությունների տպագրությանը և հեղինակային իրավունքի հետ կապված այլ հարցերի։ Հիմնադրամը աշխատանքներ է տարել գրողի 80-ամյակի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ, տե՛ս հոբելյանական միջոցառումների ցանկը[36], ստեղծվել է «Անհայտ Յուլիան Սեմյոնովը» վավերագրական նոր ֆիլմը[37], լույս է տեսել Օլգա Սեմյոնովայի «Յուլյան Սեմյոնով» գրքի երկրորդ՝ սրբագրված և լրացված հրատարակությունը (ЖЗЛ շարքը)[38], լույս է տեսել «Յուլիան Սեմենովի Ղրիմը» նոր ալբոմը[39][40]։

Հիմնադրամը պահպանում և զարգացնում է նաև Ֆորոսի (Ղրիմ) մոտ գտնվող Օլիվա (Վերխնյայա Մուխալատկա) ավանում գտնվող Յուլիան Սեմյոնովի հուշահամալիր տուն-թանգարանի ցուցադրությունը[41]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյա հիշատակին նվիրված» մեդալ (1970) [անաղբյուր],
  • Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական ​​մրցանակ (1976 թվականի դեկտեմբերի 23)՝ Մաքսիմ Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի Կենտրոնական կիոստուդիայի կողմից նկարահանված «Գարնան տասնյոթ ակնթարթ» բազմասերիանոց գեղարվեստական հեռուստատեսային ֆիլմի համար[42],
  • ԽՍՀՄ ՊԱԿ-ի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (1978),
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (6.10.1981),
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982),
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (11/16/1984)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիան Սեմյոնովի տուն-թանգարանը Օլիվայում
  • 2001 թվականին[43] գրողի կրտսեր դուստրը՝ Օլգա Յուլիանովնա Սեմյոնովան, Ֆորոսից (Ղրիմ) ոչ հեռու գտնվող Օլիվա (Վերխնյայա Մուխալատկա) ավանում բացեց գրողի հուշահամալիր տուն-թանգարանը[41]։
  • 2011 թվականին, գրողի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Յուլիան Սեմյոնովի անվան մշակութային հիմնադրամը և Մոսկվայի ժուռնալիստների միությունը սահմանեցին Յուլիան Սեմյոնովի անվան ամենամյա մրցանակ ծայրահեղ աշխարհաքաղաքական լրագրության ոլորտում[44]։
  • 2011 թվականի հոկտեմբերին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի խմբագրությունը բացեց գրողի հուշատախտակը, ով երկար տարիներ համագործակցել է այդ հրատարակության հետ[45]։
  • 2012 թվականի սեպտեմբերի 29-ին Յալթայում (Ղրիմ) բացվեց Սեմյոնովի հուշարձանը՝ «Օրեանդա» հյուրանոցի դիմաց։ Հուշարձանի հեղինակն է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը[46]։
  • 2016 թվականին Մոսկվայում (Սոլնցևո շրջանում) փողոց է անվանակոչվել Յուլիան Սեմյոնովի անունով[47]։
  • 2016 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ը Սանկտ Պետերբուրգում, Նախագահի գրադարանի ցուցասրահներում անցկացվել է «Կինովեպ պատմությամբ։ 20-րդ դարի Ռուսաստանը Յուլիան Սեմյոնովի աչքերով» ցուցահանդեսը նվիրված գրողի կյանքին և ստեղծագործությանը։
  • 2016 թվականի հոկտեմբերի 11-ին գրողի դուստրը՝ Օլգա Սեմյոնովան ներկայացրել էր իր հոր առաջին գիրքը՝ «Դիվանագիտական ​​գործակալը», որը գրվել էր 1958 թվականին։ Գիրքը հիսուն տարվա ընթացքում առաջին առանձին հրատարակությունն էր։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Մոսկվայում, Մյասնիցկայայի վրա գտնվող «Բիբլիո-Գլոբուս» առևտրի տանը[48]։
  • Յուլիան Սեմյոնովի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 6-ին Օրենբուրգում, Օրենբուրգի մարզի Միացյալ պետական ​​արխիվի պատմական շենքի պատին տեղադրվեց հուշատախտակ, որտեղ 1957 թվականին աշխատել է լրագրող Յուլիան Լյանդրեսը և նյութեր հավաքել իր առաջին «Դիվանագիտական ​​գործակալ» գրքի համար[49]։
Գրողի ստեղծագործությանը և հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ
  • «Յուլյան Սեմյոնով։ Ինչպես հեռացան կուռքերը» (ռեժիսոր՝ Միխայիլ Ռոգովոյ, 2005)[50]։
  • «Յուլյան Սեմյոնով։ Տեղեկատվություն մտորումների համար» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Պասեչնի, 2006)[51]
  • «Յուլյան Սեմյոնով։ Ազդեցության գործակալ» (ռեժիսոր՝ Միխայիլ Կուզովենկով, 2006),
  • «Յուլյան Սեմյոնով։ «Գաղտնի գրիֆի տակ» (ռեժիսոր՝ Ալեքսեյ Ալենին, 2007),
  • «Պատմություններ հոր մասին։ Յուլիան Սեմյոնովն իր դստեր աչքերով» (ռեժիսոր և սցենարիստ՝ Ալևտինա Տոլկունովա, 2011)[25]
  • «Յուլյան Սեմյոնով։ Նա չափազանց շատ բան գիտեր...» («Առաջին ալիք», 2011)[52][53]
  • «Անհայտ Յուլիան Սեմյոնովը» (ռեժիսոր՝ Սերգեյ Ստաֆեև, 2011)[54],
  • «Յուլյան Սեմյոնով։ Վերջին օրը» («Աստղ», 2020)[55],
  • «Յուլյան Սեմյոնով։ 001 գործակալի գաղտնիքները» («Միր», 2021)[56],
  • «Յուլյան Սեմյոնով։ ԽՍՀՄ-ում ծնվածները» («Միր», 2021)[57],
  • «Յուլիանա Սեմենովի Ղրիմը» («Առաջին ալիք», 2021)[58][59],
  • «Յուլյան Սեմյոնով։ Կյանքը որպես դետեկտիվ» («Կենտրոն ՀԸ», 2021)[60]։

Գրքեր Յուլիան Սեմյոնովի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անհայտ Յուլիան Սեմյոնովը»։

Երկհատորյակը, որը կազմվել և մեկնաբանվել էր Օլգա Սեմյոնովայի կողմից, պարունակում էր լայնածավալ նյութեր, որոնք ներառում էին Յուլիան Սեմյոնովի կյանքը, ստեղծագործական և հասարակական գործունեությունը։ «Վեչե» հրատարակչություն, 2009։

  • «Բացահայտում» հատորում ներառված են Յուլիան Սեմյոնովի այն ստեղծագործությունները, որոնք նախկինում չեն տպագրվել կամ հայտնի չեն ընթերցողների լայն շրջանակին։ «Բարոն», «Սկորցենիի մեկնաբանությունը», «Բացահայտում», «Երեք թարգմանություն Օմար Կաբեզասից, մեկնաբանություններով» վիպակները, «Պիեռ Օգյուստ դը Բոմարշեի երկու դեմքերը», «Հայրերի զավակները», «Դատավարություն-38» պիեսները, պատմվածքներ, հոդվածներ, ակնարկներ։ Առաջին անգամ տպագրվում են գրողի բանաստեղծությունները։

«Ես կարճ ժամանակ հետո կմեռնեմ…» հատորում ներառված են Յուլիան Սեմյոնովի նամակագրությունը հոր՝ Սեմյոն Լյանդրեսի և ընտանիքի հետ. պարունակում է ընթերցողների նամակներ, ընկերների և գործընկերների նամակներ, հոդվածներ գրողի աշխատանքի մասին, հարցազրույցներ, հուշեր նրա մասին, ինչպես նաև 1960-ականների օրագրեր և ճամփորդական գրառումներ։

2016 թվականին «Վեչե» հրատարակչությունը լույս է ընծայել «Անհայտ Յուլիան Սեմյոնովը։ Վերադարձ Շտիրլիցին» հրատարակության երրորդ հատորը։ Ժողովածուում առաջին անգամ հեղինակային ձեռագրերից տպագրվում են «Ելք» (1966), «Բռնվիր ամպերից» (1967), «Պարոն բոլշևիկ» (1960), «Կոմիսար Իվանովի կյանքը» (1967) վիպակները, «Գաղտնագրում Բլյուխերի համար» (1965) «Սադրանք» (1968), «Որոնում-891» (1981) պիեսները, նախկինում չհրապարակված պատմվածքներ և ակնարկներ, առաջին անգամ վերահրատարակվել է «Մարդիկ գրոհում են երկինքը» (1960) վավերագրական վիպակը։

2021 թվականին լույս է տեսել մատենաշարի հաջորդ հատորը՝ «Անհայտ Յուլիան Սեմյոնովը։ Անկեղծություն», այստեղ ընդգրկվել են նախկինում չհրապարակված 58 պատմվածքներ, «Տեռոր օպերացիայի տապալումը», «Դեկտեմբերի 20», «Հատկապես վտանգավոր հանցագործ» գրական սցենարները, օրագրային գրառումներ և նամակագրություններ[61]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 301—303. — ISBN 5-94848-307-X
  6. СЕМЁНОВ // Румыния — Сен-Жан-де-Люз. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 722. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 29). — ISBN 978-5-85270-366-8.
  7. Семёнова О. Ю. Юлиан Семёнов. — 2-е изд. — М.: Молодая Гвардия, 2011. — ISBN 978-5-235-03487-7
  8. «Телеканал «Культура». Вспоминая Юлиана Семёнова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. «Юлиан Семёнов. Создатель Штирлица и газеты «Совершенно секретно»». memorycode.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. «Юлиан Семёнов. Информация к размышлению». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
  11. Пионеру жанра «журналистские расследования» исполнилось 90 лет
  12. «Посмертный детектив Юлиана Семенова. Наследство писателя досталось чужим людям». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  13. «Дом-музей Юлиана Семенова в Instagram: «20 марта на 88 году жизни после продолжительной болезни скончалась вдова Юлиана Семенова Екатерина Сергеевна Семенова. Вечная память.»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  14. «Семёнова Ольга Юлиановна на сайте kino-teatr.ru». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. «Юлиан Ляндрес в эвакуационных списках еврейского населения в музее Яд-Вашем (Иерусалим)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  16. [Российская газета, 22 октября 2009. Николай Долгополов. Разведка без мифов]
  17. Ольга Семенова «Неизвестный Юлиан Семенов», От Составителя Արխիվացված 2016-12-29 Wayback Machine
  18. «На вилле «Штирлиц» в Крыму Пугачёва пела для Семёнова ФОТО &124; Новости Культуры &124; Дочь знаменитого писателя открыла для посетителей отцовский дом, где можно окунуться в атмосфер». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  19. «История «Совершенно секретно» на сайте издательства». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  20. ПРОЦЕСС-38
  21. «Каспаров. Ru // «У Лимонова появился новый биограф, не очень доброжелательный, но с хорошим архивом»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  22. ««Король цвета крови» // «Совершенно секретно»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  23. «Какой национальности был Штирлиц // Комсомольская правда». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  24. «Ольга Семёнова: «Мой отец, Юлиан Семёнов, был несломленным человеком», «Вечерняя Москва», 10 октября 2011 года». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  25. 25,0 25,1 «Вести. Ru: Рассказы об отце. Юлиан Семёнов глазами дочери». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  26. «Юлиан Семёнов. `Он слишком много знал…` — Скоро в эфире — Первый канал». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  27. «#23 (87)::Пошли-ка все на Хэм». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  28. ««Однако» #34 (98) // «Юлиан Семёнов vs Эдик Лимонов»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  29. «Отца Штирлица убили из-за поисков «золота партии»?». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  30. «Газета «Бульвар Гордона» &124; Режиссёр Борис ГРИГОРЬЕВ: «Со смертью Юлиана Семёнова дело нечисто — мне кажется, ему помогли уйти»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  31. «Ссылка на сайт». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  32. «Ссылка на сайт». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  33. Марина Бойкова (2018 թ․ հոկտեմբերի 12). «ДАРЬЯ СЕМЕНОВА: «КОГДА Я ПРИХОЖУ НА МОГИЛУ, УБИЙЦА СЫНА ЧАСТО ТАМ СИДИТ»». Woman HIT. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  34. см. полную фильмографию Արխիվացված 2021-04-18 Wayback Machine на сайте Культурного Фонда Юлиана Семёнова
  35. «Помощь, пришедшая вовремя». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին., газета «Возглас»
  36. ««8 октября 2011 года — 80 лет Юлиану Семёнову»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  37. ««8 октября 2011 года — 80 лет Юлиану Семёнову»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  38. «Культурный Фонд Юлиана Семенова — Фильмотека». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  39. «Ольга Семенова Юлиан Семенов (Жизнь замечательных людей)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  40. «Альбом «Крым Юлиана Семенова»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  41. 41,0 41,1 «Дом-музей Юлиана Семёнова в Оливе (Крым)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  42. «Постановление Совета Министров РСФСР от 23 декабря 1976 года № 677 «О присуждении Государственных премий РСФСР 1976 года в области литературы, искусства и архитектуры.»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  43. «Память». xn----7sbhlaoumgel5a7n.xn--p1acf. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  44. «Лауреаты Международной премией имени Юлиана Семёнова в области экстремальной геополитической журналистики — 2012». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին.
  45. «Памятник Юлиану Семёнову // Издательский Дом «Новый Взгляд»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
  46. «Отца Штирлица увековечили в мраморе // «Московский комсомолец»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  47. «Карта Москвы: улицы, дома, организации — Яндекс. Карты». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  48. «Вышла первая книга Юлиана Семёнова». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  49. «В Оренбургской области открыли мемориальную доску в память о писателе Юлиане Семеновом». ТАСС. 2021 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  50. «Фильм «Как уходили кумиры. Юлиан Семёнов»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
  51. «Фильм «Юлиан Семёнов. Информация к размышлению» — Рецензии, трейлеры, кадры из фильма, расписание сеансов — Афиша». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  52. ««Юлиан Семёнов. Он слишком много знал…». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2011 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  53. «Фильм «Юлиан Семёнов — он слишком много знал…»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  54. «Фильм «Неизвестный Юлиан Семёнов»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  55. ««Юлиан Семёнов. Последний день». Телепередача». tvzvezda.ru (ռուսերեն). Звезда. 2020 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  56. ««Юлиан Семёнов: Тайны агента 001». Телепередача». mirtv.ru (ռուսերեն). Мир. 2021 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  57. ««Юлиан Семёнов. Рождённые в СССР». Телепередача». mirtv.ru (ռուսերեն). Мир. 2021 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  58. ««Крым Юлиана Семенова». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2021 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  59. ««Крым Юлиана Семенова». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2021. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  60. ««Юлиан Семёнов. Жизнь как детектив». Документальный фильм». www.tvc.ru (ռուսերեն). ТВ Центр. 2021. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  61. [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիան Սեմյոնով» հոդվածին։