Անդրեյ Տարկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անդրեյ Տարկովսկի
Andrei Tarkovsky.jpg
Ծնվել է ապրիլի 4, 1932(1932-04-04)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Zavrazhye, Կադիյսկի շրջան, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է դեկտեմբերի 29, 1986(1986-12-29)[1][3][4][5][6] (54 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա[1]
Կրթություն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Գործունեության տարիներ 1958–1986
Կրոն Ուղղափառություն
Մասնագիտացում կինոռեժիսոր, դերասան, մոնտաժող, սցենարիստ, կենսագիր և կինոդերասան
Ամուսին Իրվա Ռաուշ (1957–1970)
Լարիսա Կիզիլովա (1970–1986)
Պարգևներ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Լենինյան մրցանակ, BAFTA և Ոսկե առյուծ
IMDb ID ID 0001789

Անդրեյ Տարկովսկի (ապրիլի 4, 1932(1932-04-04)[1][2][3][4][5][6], Zavrazhye, Կադիյսկի շրջան, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 1986(1986-12-29)[1][3][4][5][6], Փարիզ, Ֆրանսիա[1]), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Տարկովսկին ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Արսենի Տարկովսկու ընտանիքում։ Մանկությունն անցել է Յուրևեց քաղաքում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հաճախել է միջնակարգ դպրոց։ Հայրենական պատերազմի պատճառով մոր հետ վերադարձել է հայրենի գյուղ, հայրը մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականին ընտանիքը վերստին մեկնել է Մոսկվա։

1951–1952 թվականներին սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի արաբագիտական բաժնում։ 1952–1953 թվականներին աշխատել է Գունավոր մետաղների և ոսկու համառուսական գիտահետազոտական ինստիտուտում և երկրաբանական խմբերում։ 1960 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը. աշակերտել է կինոռեժիսոր Միխայիլ Ռոմին։

Տարկովսկու առաջին կինոնկարը «Մարդասպաններ» (1956, ըստ Էռնեստ Հեմինգուեյի) կարճամետրաժ ֆիլմն է։ Նրա դիպլոմային աշխատանքը՝ «Գլանվակ և ջութակ» կարճամետրաժ կինոնկարը (1960), 1961 թվականին Նյու Յորքի ուսանողական ֆիլմերի փառատոնում արժանացել է Գլխավոր մրցանակի։

1962 թվականից աշխատել է Մոսֆիլմ կինոստուդիայում։ Նա «Անտարկտիդա` հեռավոր երկիր» (1959), «Հազարից՝ մեկ հնարավորություն» (1968), «Զգուշացի՜ր, օձեր են» (1979) ֆիլմերի սցենարների հեղինակ և համահեղինակ է։ Նկարահանվել է «Ես 20 տարեկան եմ», (1965), «Սերգեյ Լազո» (1967) ֆիլմերում։ Որպես ռեժիսոր՝ Տարկովսկին համաշխարհային ճանաչման է արժանացել «Իվանի մանկությունը» (1962) լիամետրաժ կինոնկարով, որն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների (Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» և այլն)։ Հետագայում Տարկովսկու բոլոր ֆիլմերը դարձել են երկրի մշակութային կյանքի նշանավոր իրադարձություններ՝ էապես ազդելով հասարակության հոգևոր զարգացման վրա։ Նրա «Անդրեյ Ռուբլյով» կինոնկարը (1971) ներառվել է կինոյի պատմության 100 լավագույն ֆիլմերի ցանկում։

Ռեժիսորի ստեղծագործության մեջ առավել նշանակալի են «Սոլյարիս» (1972, ըստ Ստանիսլավ Լեմի) և «Ստալկեր» (1979, ըստ Արկադի և Բորիս Ստրուգացկիների) կինոնկարները, որտեղ Տարկովսկին փիլիսոփայորեն վերաիմաստավորել է գրական հիմքերը՝ տալով դրանց նոր հնչողություն։ «Հայելի» (1974) ինքնակենսագրական ֆիլմում արտացոլված են մանկության բազում տպավորություններ (հոր հեռանալն ընտանիքից, կենցաղային դժվարությունները, շրջափակումը Երկրորդ աշխարհամարտի (1939–1945 թթ.) ժամանակ, միայնակ մոր կերպարը)։

Տարկովսկին բեմադրել է Վիլյամ Շեքսպիրի «Համլետը» (1972, Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոն), Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունովը» (1983, Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոն)։ 1982 թվականին մեկնել է Իտալիա. նկարահանել է «Կարոտախտ» (1983) կինոնկարը։ Անհատի զոհաբերման թեման առավելապես զարգացրել է իր վերջին՝ «Զոհաբերություն» (1986, Շվեդիա) ֆիլմում։

Մեջբերումներ Անդրեյ Տարկովսկուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես չէի կարողանա ապրել, եթե իմանայի իմ կյանքի մասին ամեն ինչ։ Հավանաբար, կյանքը կորցնում է իր իմաստը, եթե իմանում ես՝ ինչպես այն կավարտվի։ Ես, իհարկե, նկատի ունեմ սեփական ճակատագիրը։ Այս իրողության մեջ կա ինչ-որ անհավանական, մարդկային կարողություններից վեր մեծահոգությունն ինչ-որ մեկի, ում առաջ մարդն իրեն մանուկ, անպաշտպան և միաժամանակ պաշտպանված է զգում։ Այս ամենը նրա համար է, որ մեր գիտելիքները լինեն ոչ լիարժեք, որպեսզի չխեղենք անսահմանությունը, որպեսզի հույս ունենանք։

Չիմացությունը վեհաշուք է, գիտելիքը՝ գռեհիկ[7]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից գործում է Անդրեյ Տարկովսկու անվան հիմնադրամը, 1993 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում սահմանվել է նրա անվան կինոմրցանակ։ 2007 թվականին Իվանովոյում (ՌԴ) բացվել է Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» միջազգային կինոփառատոնը։ 2009 թվականին Կաննի կինոփառատոնում ներկայացվել է Լարս ֆոն Տրիերի «Հակաքրիստոսը» ֆիլմը՝ նվիրված Անդրեյ Տարկովսկուն։

Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի առջև տեղադրված է Տարկովսկու հուշարձանը (2009)։ Յուրևեց քաղաքում բացվել է Տարկովսկու տուն-թանգարանը։ Տարկովսկու անունով կոչվել է դ 3345 փոքր մոլորակը[8]։

Տարկովսկու և կնոջ՝ Լարիսայի գերեզմանը Փարիզում

Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբը» ֆիլմը նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]