Jump to content

Մեկ հնարավորություն հազարից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեկ հնարավորություն հազարից
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ և արկածային ֆիլմ
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոն Քոչարյան
Սցենարի հեղինակԱրթուր Մակարով և Անդրեյ Տարկովսկի
ՕպերատորՎադիմ Ավլոշենկո
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն81 րոպե

«Մեկ հնարավորություն հազարից» (ռուս.՝ «Один шанс из тысячи»), 1968 թվականի խորհրդային հերոսական արկածային ֆիլմ, որը նկարահանվել է Անդրեյ Տարկովսկու գեղարվեստական ղեկավարությամբ ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին հետախույզների ջոկատը կապիտան Միգունկոյի գլխավորությամբ նետվում է գերմանացիների կողմից գրավված Ղրիմ։ Հանգամանքների անսպասելի դասավորությամբ հետախուզական խումբը գրավում է Աբվերի աշխատակիցների մեքենան, որն ուղևորվում էր դիվերսիոն դպրոց։ Նրանցից մեկը՝ գերմանացին, զոհվում է, իսկ երկրորդը՝ դավաճան Դվիգուբսկին, վախենալով իր կյանքի համար, համաձայնում է խորհրդային հետախույզին ներկայացնել սպանված գերմանացի սպայի փոխարեն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Սոլոնիցին - կապիտան Միգունկո (հնչյունավորել է Անատոլի Կուզնեցովը)
  • Արկադի Սվիդերսկի - Սեմերին երկվորյակներ
  • Ալեքսանդր Ֆադեև կրտսեր - լեյտենանտ Օսյանին
  • Հարի Շվեյց - Հարի Հացել
  • Վլադիմիր Մարենկով - Վլադիմիր Սոկոլով
  • Օլեգ Խալիմոնով - Վիկտոր Կարցև
  • Ժաննա Պրոխորենկո - Նինա
  • Նիկոլայ Գրինկո - Դենիս Կոռնեևիչ Պրոխորենկո
  • Արկադի Տոլբուզին - գնդապետ
  • Գուրգեն Թոնունց - Կեստեր
  • Նիկոլայ Կրյուկով[1] - Նիկոլայ Լեոպոլդի Դվիգուբսկի
  • Գրիգորի Շպիգել - Շիրախ
  • Օլեգ Սավոսին - «Կիկլոպ», մայոր Կրախտ (հնչյունավորել Է Յուրի Սարանցևը)
  • Լև Պոլյակով - Օտտո
  • Վոլդեմար Ակուրատերս - ֆոն Բյուլով
  • Վլադիմիր Լապին - Վենցել
  • Յուրի Պրոկոպովիչ - Շտուբե

էպիզոտներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Վիննիկ
  • Վիկտոր Պավլովսկի - Վայզինգ
  • Էդդի Ռոզներ
  • Վալենտին Ռուդովիչ
  • Ա. Սոկոլով
  • Մարկ Տոլմաչյով
  • Վալերի Շապկին
  • Գենադի Յալովիչ - լրտես

Լուսագրերում նշված չեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Բարմին - գեներալ
  • Լայմոնաս Նորեյկա
  • Վյաչեսլավ Գոստոնսկի - Ֆրիշ
  • Լևոն Քոչարյան

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Լևոն Քոչարյան
  • Սցենարիստներ՝ Լևոն Քոչարյան, Արթուր Մակարով, Անդրեյ Տարկովսկի
  • Գլխավոր օպերատոր՝ Վադիմ Ավլոշենկո
  • Նկարիչներ՝ Վլադիմիր Ֆիլիպով, Պավել Խոլշչևնիկով
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Սենատկին
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
  • Մոնտաժող՝ Էլվիրա Սերով
  • Հնչյունվել օպերատոր՝ Վլադիմիր Կուրգանսկին
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • Կոստյումները՝ Ս. Խիլկևիչ
  • Գրիմարար՝ Վ. Լաֆերովա
  • Խմբագիր՝ Վ. Բերեզինսկի
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Բորիս Մաչերետ, նկարիչ՝ Ն. Կիրիչենկո
  • Տնօրեն՝ Վիկտոր Բրաշևան

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Քոչարյանը որոշել է նկարահանել արկածային ֆիլմ նավաստիների մասին։ Ա. Տարկովսկու գալով՝ տորպեդային կատերների նավաստիների մասին պատմությունը վերածվել է դեսանտայինների մասին պատմվածքի, որոնք հայտնվել են թշնամու թիկունքում։ Ֆիլմն ստեղծել են Բոլշայա Կարետնայայի ընկերախմբի անդամները՝ Քոչարյանը, Տարկովսկին, Ա. Մակարովը, Ա. Սվիդերսկին և այլք ։ Վլադիմիր Վիսոցկուն[2][3] հրավիրել են նկարահանվելու ֆիլմում, սակայն նա հրաժարվել է ազատ ժամանակ չունենալու պատճառով և իր փոխարեն առաջարկել է Օ. Խալիմոնովի թեկնածությունը։

Այն բանից հետո, երբ Քոչարյանը ծանր հիվանդացել է, Տարկովսկին հրաժարվել է շարունակել աշխատանքը ֆիլմի վրա՝ առաջարկելով նոր ռեժիսոր նշանակել։ Բժիշկները կանխորոշել են Քոչարյանի կյանքի ամիսը, բայց նա համառորեն շարունակել է նկարահանումները։ Երբ նրա առողջական վիճակը վատացել է, ֆիլմի մոնտաժն ու նկարահանումները կատարել է Էդմոնդ Քեոսայանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1969 թվականի ուշ աշնանը Մոսկվայի Կինոյի տանը[4]։

Դավաճանի ազգանունը՝ Դվիգուբսկի, հավանաբար ընտրվել է ոչ պատահաբար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հաճախ սխալմամբ նշվում է Նիկոլայ Կրյուչկովի ազգանունը։
  2. О Владимире Высоцком вспоминает Олег Николаевич Халимонов
  3. Марк Цыбульский. Владимир Высоцкий в Одессе
  4. Виктор Бакин — Фрагменты из книги «Владимир Высоцкий без мифов и легенд» (2015 թ․ փետրվարի 18). «Даёшь Гуляйполе!». isrageo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Землянухин, Мирослава Сегида Домашняя синематека. Отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — ISBN 5-900902-05-6