Ոսկե արծիվ (կինոմրցանակ)
«Ոսկե արծիվ» Ռուսաստանի ազգային կինոմրցանակ։ Ստեղծվել է Ռուսաստանի Գիտության և ազգային կինեմատոգրաֆիկական արվեստների ակադեմիայի կողմից (ակադեմիայի նախագահ Վլադիմիր Նաումով)։ Շնորհվում է 2002 թվականից[1]։ Ընտրությունը ըստ անվանակարգերի իրականացնում է փորձագիտական խորհուրդը. մրցանակը շնորհվում է ակադեմիայի գործող անդամների և թղթակից անդամների քվեարկության արդյունքում։
Մրցանակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակը տրվում է 2002 թվականի մարտի 4-ից։ «Ոսկե արծիվ» մրցանակի արձանիկը պատրաստված է ոսկեզօծ բրոնզից, թևերի ծայրերը պատված են էմալով և ներկայացված է ռուսական եռագույնը։ Այն տեղադրված է հասպիսե պատվանդանի վրա։ Քանդակագործը Վիկտոր Միտրոշինն է (տրվել է մինչև 2013 թվականը ներառյալ)։ 2014 թվականից տրվել է մրցանակի նոր արձանիկ (բարձրությունը 30 սմ, քաշը 953,10 գրամ, ոսկեզօծ բրոնզից պատվանդանը պատրաստված հնդկական մարմարից թևերի ծայրերը պատված է էմալով և եռագույն ռուսական դրոշով, արծվի աչքերի տեղում 0,04 կարատի զմրուխտ է)։ 2016 թվականին մրցանակը ստացավ նախնական դիզայնը։ Արձանիկը պատրաստել էր արարողության գործընկեր՝ Mercury ոսկերչական ընկերությունը[2][3]։ Արծվի արձանիկը պատրաստված է ոսկեջրած արծաթից, արձանիկի հիմքը պատրաստված է հազվագյուտ տեսակի իտալական մարմարից, որի վրա տեղադրված է բրենդի լոգոն՝ պատված ադամանդով։
2002 թվականի հունիսի 26-ին Մոսկվայի քսանչորսերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Կինեմատոգրաֆիկական գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացումը և «Ոսկե արծիվ» մրցանակի հանձնումը կինոարվեստի զարգացման և մեծ ավանդի համար [4]։ Մրցանակի դափնեկիրներն են դարձել Անդրեյ Տարկովսկին, Տատյանա Սամոյլովան, Միշել Լեգրանն, Բեռնարդո Բերտոլուչին, Գեորգի Ժժյոնովը, Ֆեոդոր Խիտրուկը, Տատյանա Սամոյլովան, Միշել Լեգրանը, Բեռնարդո Բերտոլուչին։
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լավագույն խաղարկային ֆիլմ
- Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինիսերիալ
- Լավագույն հեռուստատեսային սերիալ
- Լավագույն ռեժիսորական աշխատանք
- Լավագույն սցենարի համար
- Լավագույն կանացի դեր կինոյում
- Լավագույն կանացի դեր հեռուստատեսությունում (2014 թվականից)
- Լավագույն տղամարդու դեր կինոյում
- Լավագույն տղամարդու դեր հեռուստատեսությունում (2014 թվականից)
- Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր
- Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր
- Օպերատրական լավագույն աշխատանք
- Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք
- Զգեստների ձևավորման նկարչի լավագույն աշխատանք
- Դիմահարդարման լավագույն աշխատանք (2017 թվականից)
- Ֆիլմի լավագույն երաժշտություն
- Ֆիլմի լավագույն մոնտաժ
- Ձայնային ռեժիսուրայի լավագույն աշխատանք
- Լավագույն անիմացիոն ֆիլմ
- Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (2017 թվականից)
- Լավագույն տեսողական էֆեկտներ (2017 թվականից)
- Ռուսական վարձույթի լավագույն արտասահմանյան ֆիլմ
- Ոսկե արծիվ հատուկ մրցանակներ
Արարողակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարողակարգ | Ամսաթիվ | Անցկացման վայր | Հաղորդավարներ | Հիմնական մրցանակներ |
---|---|---|---|---|
առաջին | 2003 թվական հունվարի 25 | Կինոկոնցեռնի առաջին տաղավարը՝ «Մոսֆիլմ», Մոսկվա | Նիկիտա Միխալկով | • Լավագույն ֆիլմ - «Կկու» (ռեժ. Ալեքսանդր Ռոգոժկին) • Լավագույն ռեժիսոր - Ալեքսանդր Ռոգոժկին («Կկու») • Լավագույն կանացի դեր - Նատալյա Գունդարևա («Ռոստով-հայրիկ») • Լավագույն տղամարդու դեր - Վիկտոր Բիչկով («Կկու») |
երկրորդ | 2004 թվական հունվարի 31 | • Լավագույն ֆիլմ - «Վերադարձ» (ռեժ.Անդրեյ Զվյագինցև) • Լավագույն ռեժիսոր՝ Վադիմ Աբդրաշիտով («Մագնիսական փոթորիկ») • Լավագույն կանացի դեր - Իրինա Պեգովա («Զբոսանք») • Լավագույն տղամարդու դեր - Եվգենի Միրոնով («Ապուշը») | ||
երրորդ | 2005 թվական հունվարի 28 | • Լավագույն ֆիլմ - «72 մետր» (ռեժ. Վլադիմիր Խոտինենկո) • Լավագույն ռեժիսոր - Վալերի Տոդորովսկի («Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը») • Լավագույն կանացի դեր - Ալյոնա Բաբենկո («Վեռայի վարորդը») • Լավագույն տղամարդու դեր - Սերգեյ Գարմաշ («Մերոնք») | ||
չորրորդ | 2006 թվական հունվարի 29 | Դմիտրի Դիբրով | • Լավագույն ֆիլմ - «9-րդ վաշտը» (ռեժ. Ֆեոդոր Բոնդարչուկ) • Լավագույն ռեժիսոր - Ալեքսեյ Ուչիտել («Տիեզերքը որպես նախազգացում») • Լավադույն կանացի դեր - Ալլա Դեմիդովա («Կարգավորիչ») • Լավագույն տղամարդու դեր - Նիկիտա Միխիլկով («Պետական խորհրդական») | |
հինգերորդ | 2007 թվական հունվարի 27 | Իվան Ուրգանտ | • Լավագույն ֆիլմ - «Կղզի» • Լավագույն կանացի դեր - Աննա Միխալկովա («Միացում») • Լավադույն տղամարդու դեր - Պյոտր Մոմանով («Կղզի») | |
վեցերորդ | 2008 թվական հունվարի 25 | Ֆեոդոր Բոնդարչուկ և Մարիա Միրոնովա | • Լավագույն Ֆիլմ - «12» (ռեժ. Նիկիտա Միխալկով) • Լավագույն ռեժիսոր - Նիկիտա Միխալկով («12») • Լավագույն կանացի դեր - Եվգենի Դոբրովսկայա («Դերասանուհի») • Լավագույն տղամարդու դեր - Նիկիտա Միխալկով, Սերգեյ Մակովեցկի, Սերգեյ Գարմաշ, Ալեքսեյ Պետրենկո, Վալենտին Գաֆտ, Յուրի Ստայանով, Միխաիլ Էֆրեմով, Սերգեյ Գազարով, Վիկտոր Վերժբիցկի, Ալեքսեյ Գարբունով, Ռոման Մադևնով և Սերգեյ Արցիբաշև («12») | |
յոթերորդ | 2009 թվական հունվարի 27 | Լեոնիդ Յարմոլնիկ և Մարիա Շուկշինա | • Լավագույն ֆիլմ - «Վայրի դաշտ» (ռեժ. Միխաիլ Կալատոզիշվիլի) • Լավագույն ռեժիսոր - Կարեն Շահնազարով («Անհայտացած կայսրություն») • Լավագույն կանացի դեր - Կսենիա Ռապոպորտ («Յուրիի օրը») • Լավագույն տղամարդու դեր - Կոստանդին Խաբեսկի («Ծովակալ») | |
ութերորդ | 2010 թվական հունվարի 30 | Ալեքսանդր Օլեշկո, Իրինա Պախմանովա, Մաքսիմ Մատվև, Սվետլանա Խոդչերկնովա, Մարիա Շալաևա, Գրիգորի Դոբրիգին, Եկատիրինա Վիլկովա և Կոստանտին Կրուկով | • Լավագույն ֆիլմ - «Ստիլյագա» (ռեժ. Վալերի Տոդորովսկի) • Լավագույն ռեժիսոր - Կարեն Շահնազարով (« № 6 պալատ») • Լավագույն կանացի դեր - Նատալի Նեգոդա («Բուբեն Բարաբան») • Լավագույն տղամարդ դեր - Բոգդան Ստուպկա («Տարաս Բուլբա») | |
իններորդ | 2011 թվական հունվարի 21 | Դմիտրի Նագիև, Մարինա Ալեքսանդրովա, Եվգենի Ստիչկին և Ժաննա Ֆրիսկե | • Լավագույն ֆիլմ - «Ինչպես եմ ես անցկացրել այս ամառը» (ռեժ. Ալեքսեյ Պոպոգրեբսկի) • Լավագույն ռեժիսոր - Ալեքսեյ Ուչիտել («Երկրամաս») • Լավագույն կանացի դեր - Անորկա Շտրեխել («Երկրամաս») • Լավագույն տղամարդու դեր - Վլադիմիր Մաշկով («Երկրամաս») | |
տասներորդ | 2012 թվական հունվարի 27 | Միխաիլ Պոլիցեյմակո, Օլեսյա Սուդզիլովսկայա և Նոնա Գրիշևա | • Լավագույն ֆիլմ - «Ելենա» (ռեժ. Անդրեյ Զվյագինցև) • Լավագույն ռեժիսոր - Անդրեյ Զվյագինցև («Ելենա») • Լավագույն կանացի դեր - Կսենիա Ռապոպորտ («Երկու օր») • Լավագույն տղամարդու դեր - Ֆյոդեր Բոնդարչուկ («Երկու օր») | |
տասնմեկերորդ | 2013 թվական հունվարի 25 | Աննա Սնատկինա և Վիկտոր Վասիլև | • Լավագույն ֆիլմ - «Սպիտակ վագր» (ռեժ. Կարեն Շահնազարով) • Լավագույն ռեժիսոր - Անդրեյ Պրոշկին («Հորդա») • Լավագույն կանացի դեր - Աննա Միխալկովա («Ակցենտով սեր») • Լավագույն տղամարդու դեր - Դանիլա Կազմովսկի («Հոդիless») | |
տասներկուերորդ | 2014 թվական հունվարի 29 | Դմիտրի Գուբերնիև, Յուլիա Պերեսիլդ և Աննա Չիպովսկայա | • Լավագույն ֆիլմ - «№ 17 լեգենդ» (ռեժ. Նիկոլայ Լեբեդով) • Լավագույն ռեժիսոր - Ալեքսանդր Վալենդիսկի («Երկրաբանը խորտակեց իր գլոբուսը») • Լավագույն կանացի դեր - Ելենա Լյուդովա («Երկրաբանը խորտակեց իր գլոբուսը») • Լավագույն տղամարդու դեր - Կոստանդին Խաբենսկի («Երկրաբանը խորտակեց իր գլոբուսը») | |
տասներեքերորդ | 2015 թվական հունվարի 23 | Դարյա Զլատոպոլսկայա և Յուրի Ստայանով | • Լավագույն ֆիլմ - «Արևային հարված» (ռեժ. Նիկիտա Միխալկով) • Լավագույն ռեժիսոր - Անդրեյ Զվյագինցև («Լևիաթան») • Լավագույն կանացի դեր - Ելենա Լյադովա («Լևիաթան») • Լավագույն տղամարդու դեր - Ալեքսանդր Զբրուև («Ֆիլմ Ալեքսեևի մասին») | |
տասնչորսերորդ | 2016 թվական հունվարի 29 | • Լավագույն ֆիլմ - «Սիրո մասին» (ռեժ. Աննա Մելիքյան) • Լավագույն ռեժիսոր - Ստանիսլավ Գովորուխին («Ավարտ հիանալի դարաշրջանին») • Լավագույն կանացի դեր - Յուլիա Պերեսիլդ («Մարտ Սևաստոպոլի համար») • Լավագույն տղամարդու դեր - Ֆեոդոր Բոնդարչուկ («Տեսիլք») | ||
տասնհինգերորդ | 2017 թվական հունվարի 27 | Մարինա Զուդինա, Սաբինա Ախմեդովա, Եկատերինա Շպիցա, Պավել Տաբակով և Նիկիտա Վոլկով | • Լավագույն ֆիլմ - «Դրախտ» (ռեժ. Անդրեյ Կոնչալովկի) • Լավագույն ռեժիսոր - Անդրեյ Կոնչալովկի («Դրախտ») • Լավագույն կանացի դեր - Յուլիա Վիսոցկայա («Դրախտ») • Լավագույն տղամարդու դեր - Իվան Յանկովսկի («Դամա Պիկ») |
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Մենշով (Իտոգի ամսագրի հարցազրույցից 02․03․04)
![]() |
Չեմ ցանկանում ոչ ոքի վիրավորել, բայց Ոսկե արծիվ մրցանակի հարցաթերթիկը ես ստացել եմ այս տարի՝ արարողությունից մի քանի օր առաջ։ Անհրաժեշտ էր շտապ քվեարկել կողմ և դեմ։ Հասցրել են արդյոք մշակել վերջին պահին ստացված հարցումները, ընդհանրապես նրանցից որքանը չի հասնել մինչև քվեարկության՝ հարցեր են, որոնց պատասխանը չունեմ։ Լավ կլիներ ներկայացնել այն առավելագույն հրապարակայնությունը և թափանցիկությունը, որը մեզ խոստացել են մրցանակի տրման համար [5].: Քանի որ Ոսկե արծիվ մրցանակի արդյունքները վստահություն չեն ներշնչում, այս ամենը ավելի շատ հիշեցնում է մի փառատոն, որտեղ ժյուրին, չցանկանալով վիրավորել որևէ մեկին, հավասարաչափ բաշխում է բոլոր մրցանակները թեկնածուների միջև։ | ![]() |
![]() |
«Ոսկե արծիվ»՝ այն Նիկիտա Միխալկովի «գրպանի մրցանակն է»։ Փորձը ցույց է տալիս, որ մրցանակը նախապատվությունը տալիս է կա՛մ հենց Միխալկովի ֆիլմերին, կա՛մ նրա Տրի Տե ստուդիայի ֆիլմերին։ Նա ակնհայտորեն քաղաքականացված է [6]։ Չնայած նրանք, ովքեր այնտեղ քվեարկում են կինեմատոգրաֆիստներ են և ունեն կինեմատոգրաֆիկական ճաշակ, հոտառություն և վարպետության ըմբռնում։ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Список членов Национальной Академии кинематографических искусств и наук России
- ↑ «Mercury представила дизайн награды премии «Золотой орел»»։ Коммерсантъ։ Վերցված է 2016-01-31
- ↑ «"Золотой орел-2016": триумф ярких женщин в черных платьях»։ Hello! Россия։ 30 января 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-02-ին։ Վերցված է 2016-01-31
- ↑ Премия «Золотой орёл». Справка
- ↑ ««Все под „Оскаром“ ходим» Александр Колбовский. Интервью с Владимиром Меньшовым. No. 9 (403) (02.03.04) Итоги.ру»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-22-ին։ Վերցված է 2017-12-09
- ↑ Никита Михалков получил Золотого орла: Михалков получил премию, которую сам же основал. РБК Украина
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт премии «Золотой орёл»
- Премия «Золотой орёл». Справка
- «Создатели короткометражек и визуальных эффектов впервые претендуют на «Золотой орёл»»։ ТАСС։ 30 ноября 2016։ Վերցված է 2016-12-03
|