Jump to content

Տատյանա Սամոյլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Սամոյլովա
ռուս.՝ Татьяна Евгеньевна Самойлова
Ծնվել էմայիսի 4, 1934(1934-05-04)[1][2][3][…]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմայիսի 4, 2014(2014-05-04)[2][3][4][…] (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1956) և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
ԱշխատավայրՌուսաստանի թատերական արվեստի համալսարան, Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն, Վախթանգովի թատրոն և Կինոդերասանի պետական թատրոն
Ծնողներհայր՝ Եվգենի Սամոյլով
Ամուսին(ներ)Վասիլի Լանովոյ, Սոլոմոն Շուլման և Valery Osipov?
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Տատյանա Եվգենևնա Սամոյլովա (ռուս.՝ Татьяна Евгеньевна Самойлова, մայիսի 4, 1934(1934-05-04)[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 4, 2014(2014-05-04)[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1963 թ.)[5], Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1992 թ.)[6]։ 1958 թվականին «Թռչում են կռունկները» (1957 թ.) կինոնկարի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի «Նարնջենի» մրցանակին, որպես «ամենահամեստ և հրապուրիչ դերասանուհի»։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով[5][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Սամոյլովան ծնվել է հայտնի դերասան Եվգենի Սամոյլովի ընտանիքում։ 1937 թվականին նրանց ընտանիքը Լենինգրադից տեղափոխվել է Մոսկվա։ Դպրոցական տարիներին Տատյանան զբաղվել է բալետով և ավարտել է Կոնստանտին Ստանիսլավսկու և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնին կից բալետի ստուդիան[8][9]։ Սակայն Տատյանան, ով մեծացել էր իր հոր ֆիլմերի և ներկայացումների ազդեցության ներքո, երազում էր դերասանուհի դառնալ։

1953 թվականին նա ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտել է 1956 թվականին։ Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1955 թվականին։ Սակայն համընդհանուր ճանաչում ստացել է 1957 թվականին նկարահանված, Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները» կինոնկարով։ Դա նրա լավագույն աշխատանքն էր։ Կինոնկարն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին։ Փառատոնից հետո Տատյանան ընդունվել է թատերական արվեստի ինստիտուտ։ Աշխատանքի է անցել Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոնում, իսկ հետո, մինչ 1960 թվականն աշխատել է Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում։

1959 թվականին նա կրկին նկարահանվել էր Միխայիլ Կալատոզովի մոտ, այս անգամ «Չուղարկված նամակ» կինոնկարում։ Տատյանա Սամոյլովայի հաջողված դերերից էր նաև Աննա Կարենինան` Ալեքսանդր Զարխիի «Աննա Կարենինա» (1967 թ.) կինոնկարում։ 1967-1992 թվականներին նա աշխատում էր Կինոդերասանի թատրոն-ստուդիայում, իսկ հետո նաև Ժամանակակից պիեսի թատրոնում։

1990 թվականին Տատյանա Սամոյլովան եղել է Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը, որտեղ կինոարվեստում ունեցած ստեղծագործական ներդրումների համար արժանացել է հատուկ մրցանակի։ 1999 թվականին նկարահանվել է Ալեքսանդր Աթանեսյանի «24 ժամ» կինոնկարում։

2002 թվականին Տատյանա Սամոյլովան արժանացել է կինեմատոգրաֆիական գիտությունների ազգային ակադեմիայի «Ոսկե արծիվ» մրցանակին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Սամոյլովան ամուսնացած է եղել չորս անգամ.

2000 թվականին նկարահանված «Ինձ համար մահ չկա» վավերագրական ֆիլմում, Տատյանա Սամոյլովան պատմում է իր կյանքի, միայնության և որդուց բաժանված ապրելու մասին։

2014 թվականի[17][18] մայիսի 4-ին, իր 80-ամյակի օրը, Տատյանա Սամոյլովան սրտի իշեմիկ հիվանդության և գերճնշման պատճառով, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը մահացել է[19]։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանոցում[20]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1955 Մեքսիկացին Мексиканец Մարիա
1957 Թռչում են կռունկները Летят журавли Վերոնիկա
1959 Չուղարկված նամակ Неотправленное письмо Տանյա
1960 Լեոն Գարոսը փնտրում է ընկերոջը Леон Гаррос ищет друга (Vingt mille lieues sur la terre) Նատաշա
1961 Ալբա Ռեգիա Alba Regia Ալբա
1964 Նրանք գնում էին դեպի Արևելք Они шли на Восток (Italiani brava gente) Սոնյա
1967 Աննա Կարենինա Анна Каренина Աննա Կարենինա
1972 Քաղաքը Կովկասում Город на Кавказе Նադեժդա
1972 Երկար ճանապարհ` կարճատև օրում Длинная дорога в короткий день Եկատերինա Զոլոտորենկո
1973 Վերադարձ չկա Возврата нет Նաստյա Շևցովա
1974 Օվկիանոս Океан Մաշա
1975 Ադամանդներ պրոլետարիատի դիկտատուրայի համար Бриллианты для диктатуры пролетариата Մարիա Օլենեցկայա
2000 24 ժամ 24 часа մայր
2004 Մոսկովյան սագա Московская сага պրոֆեսոր
2005 Սանսետ-պուրակից հեռու Далеко от Сансет-бульвара Լիդիա Պոլյակովա
2008 Նիրվանա Нирвана Մարգարիտա Իվանովնա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Самойлова Татьяна Евгеньевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Տատյանա Սամոյլովա հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  6. Почётное звание присвоено указом президента РФ № 603 от 10 июня 1992 года
  7. Указ Президента РФ от 30 апреля 2009 г № 486
  8. Татьяна Самойлова на сайте Peoples.Ru
  9. «В моей семье погибли все». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. Шульман С. Е. (2013 թ․ նոյեմբերի 24). «Слава и позор». // Радио Свобода. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  11. Легенды советского кино. Татьяна Самойлова Արխիվացված 2014-05-04 Wayback Machine // imwoman.ru
  12. 12,0 12,1 «Биография Татьяны Самойловой». // ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ մայիսի 4. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  13. Татьяна Самойлова. До и после славы(չաշխատող հղում) // bemis.ru (о фильме «50 лет одиночества» режиссёра Геннадия Курлаева, 2007
  14. «Dmitri E. Samoilov, M.D.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. Dmitri E Samoilov, MD, Radiologist
  16. Последняя тайна Татьяны Самойловой. «Пусть говорят», 10 сентября 2013 года
  17. «4 мая 2014 года в день своего 80-летия в 23:30 скончалась народная артистка России Татьяна Самойлова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  18. «Скончалась народная артистка России Татьяна Самойлова». ИТАР-ТАСС. 5 мая 2014. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  19. «Татьяну Самойлову похоронят на Новодевичьем кладбище» (ռուսերեն). Вечерняя Москва. 5 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  20. «Скончалась Народная артистка России Татьяна Самойлова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Սամոյլովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 159