Ալեքսանդր Աթանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալեքսանդր Աթանեսյան
Ալեքսանդր Աթանեսյան
Alexandr Atanessian Odessa 2013.jpg
2013 թվականի Օդեսսայի միջազգային կինոփառատոնում
Ծնվել է1953 թվականի հոկտեմբերի 12
ԾննդավայրԹբիլիսի
ԿրթությունԵրևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Գործունեության տարիներ1988-ներկա
ԱզգությունՀայ
Մասնագիտացումռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
IMDbID 0040286

Ալեքսանդր Աշոտի Աթանեսյան (հոկտեմբերի 12, 1953(1953-10-12), Թբիլիսի, ԽՍՀՄ[1]), ռուսական պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ Նրա ամենաշատ արձագանք հավաքած ֆիլմը եղել է «Սրիկաները» ֆիլմը։

Հանդիսացել է «Կինոտավր» կինոփառատոնի գլխավոր պրոդյուսեր։ 2002 թվականից հանդիսանում է «Անգել ֆիլմ» Ոչկոմերցիոն Ինքնավար Ընկերության գլխավոր տնօրեն։

Ռուսաստանի Կինոպրոդյուսերների Ասոցիացիայի, Ռուսաստանի «Նիկա» կինոմշակույթի ակադեմիայի, Կինեմատոգրաֆիստների միության խորհուրդների անդամ, Մոսկվայի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 12-ին Թբիլիսի քաղաքում։ 1960 թվականից 1970 թվականը սովորել է թիվ 37 միջնակարգ դպրոցում։ 1970 թվականից 1975 թվականը սովորել և ավարտել է Երևանի Վ. Յ. Բրյուսովի անվան ռուսերեն և օտար լեզուների ինստիտուտը՝ ռուսերեն լեզվի բանասիրություն, ռուսաց լեզվի և գրականության դասավանդում մասնագիտությամբ։

1975-1977 թվականներին «ՎրացԳովազդ»-ի լուսանկարիչ։ 1977-1979 թվականներին ծառայություն բանակում (պահեստի սպա)։ 1979-1980 թվականներին Անդրկովկասի Ռազմական շրջանի գլխավոր ադմինիստրատոր (Շրջանային Սպայի Տուն)։ 1980-1982 թվականներին «Ժողովուրդների Բարեկամության Թատրոնի» տնօրենի տեղակալ (Վրաստանի Թատերական Ընկերություն)։ 1982-1987 թվականներին ռեժիսորի օգնական, «Վրաց-ֆիլմ» կինոընկերության երկրորդ ռեժիսոր։ 1987-1989 թվականներին ուսում ԽՍՀՄ Պետկինոյի ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացներում՝ գեղարվեստական կինոյի ռեժիսոր մասնագիտությամբ։ 1989-1991 թվականներին «Մշակույթի գործիչների միջազգային ասոցիացիայի» փոխ-նախագահ։ 1991−1994 թվականներին «Պատմոս» ընկերության նախագահ (կինո-հեռուստա արտադրություն) 1994-1997 թվականներին «Ինտերֆեստ» գլխավոր տնօրեն (Ռուսաստանի Պետկինոյի Միջազգային Կիոփառատոների Տնօրենություն) 1997-2001 թվականներին «Մեդիա-պարկ» ընկերության գլխավոր տնօրեն (կինո-հեռուստա արտադրություն) 2001-2006 թվականներին «Անգել ֆիլմ» ընկերության գլխավոր տնօրեն։

2006 թվականից մինչ այժմ անկախ պրոդյուսեր և կինոռեժիսոր։

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոսկովյան Կրեմլ» («Московский Кремль») - «Պատմոս-ֆիլմ», NDN-ի պատվերով, Ճապոնիա, 1991 թվական
  • «Ռիխարդ Զորգե» («Рихард Зорге») - «Պատմոս-ֆիլմ», NHK-ի պատվերով, Ճապոնիա, 1991 թվական
  • «ICBM» - «Պատմոս-ֆիլմ», NDN-ի պատվերով, Ճապոնիա, սերիալ, 1991 թվական
  • «Մոսկվայի երեխաները» («Дети Москвы») - «Պատմոս-ֆիլմ» TF-1-ի պատվերով, Ֆրանսիա, 2 մաս, 1992 թվական
  • «Մուսորգսկի։ Նկարներ ցուցահանդեսից» («Мусоргский. Картинки с выставки») - «Պատմոս-ֆիլմ», NHK-ի պատվերով, Ճապոնիա, 2 մաս, 1992 թվական
  • «Ռուսսական ուղղափառ եկեղեցի» («Русская православная церковь») - «Պատմոս-ֆիլմ», NHK-ի պատվերով, Ճապոնիա, 1992 թվական
  • «Հանցագործություն» («Преступность») - «Պատմոս-ֆիլմ», ATLANTA - TV-ի պատվերով, ԱՄՆ, 1993 թվական
  • «Ատոմի էկոլոգիա» («Экология атома») - «Պատմոս-ֆիլմ», NDN-ի պատվերով, Ճապոնիա, 1993 թվական
  • «Բալթիա» («Балтия») - «Պատմոս-ֆիլմ», ASAHI-TV-ի պատվերով, Ճապոնիա, 1993 թվական
  • «Փոկերի կղզին» («Остров „Тюлений“») - «Պատմոս-ֆիլմ», ASAHI-TV-ի պատվերով, Ճապոնիա, 1993 թվական
  • «Ձիեր» («Лошади») - «Պատմոս-ֆիլմ», 1993 թվական
  • «Ռուսաստանը ռուսների աչքերով» («Россия глазами русских») - «Պատմոս-ֆիլմ», BBC-ի պատվերով, 1993 թվական
  • «У. Е.» - հեռուստասերիալ, 8 մաս, ՆՏՎ, 2006 թվական
  • «Արդյունաբերական գոտի» («Промзона») - հեռուստասերիալ, 12 մաս

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մինչև վերջ դիմացածները» («Претерпевшие до конца») - «Նովոե Վրեմյա» ստուդիա, 1991 թվական
  • «Բլեզ» («Блез») - «Նովոե Վրեմյա» ստուդիա, 1992 թվական
  • «Երեք քույր» («Три сестры») - «Պատմոս-ֆիլմ» «Բնապատկեր երեք լողորդուհիներով» («Пейзаж с тремя купальщицами»), 1993 թվական
  • «Մոսկովյան ռոմանս» («Московский романс») - «Պատմոս-ֆիլմ» Կինոյի զարգացման Եվրոպական ֆոնդի հետ համատեղ, 1994 թվական
  • «Համր վկան» («Немой свидетель») - «Պատմոս-ֆիլմ» «Avrora movie’s productions»-ի հետ համատեղ, Գերմանիա, «Cobblestone pictures», Անգլիա (լավագույն պրոդյուսերի «Նիկա» մրցանակ[2]), 1994 թվական
  • «Զբաղվենք սիրով» («Займемся любовью») - «Անգել ֆիլմ», 2001 թվական(«Նիկա» մրցանակի անվանակարգում լավագույն խաղարկային ֆիլմի համար[3])
  • «Աշնանային անձրև» («Летний дождь») - «Անգել ֆիլմ», 2002 թվական
  • «Փոքրիկ լորդի ուրախությունները և թախիծները» («Радости и печали маленького лорда») - «Անգել ֆիլմ», 2003 թվական
  • «Կոշիկներ Ամերիկայից» («Ботинки из Америки») - Գերմանիա - Ռուսաստան, «Անգել ֆիլմ», 2003 թվական
  • «Մերձավոր թշնամի» («Близкий Враг» - դրամա, Ռուսաստան, 2009 թվական։ Սցենարը Ա. Աթանեսյանի, ռեժիսոր Ա.Աթանեսյան
  • «Դավաճանություն» («На измене») - կատակերգություն։ Սցենարը Ա. Աթանեսյանի, ռեժիսոր Ա.Աթանեսյան
  • «Սողոմոն արքայի մատանին» («Перстень царя Соломона») - լիամետրաժ անիմացիոն ֆիլմ։ Սցենարի հեղինակ Ա. Աթանեսյան, ռեժիսոր Վ. Բարբե
  • «Վերջին մարդը Ատլանտիդայից» («Последний Человек из Атлантиды») - լիամետրաժ անիմացիոն ֆիլմ։ Սցենարի հեղինակ Վ. Բարբե, Ա. Աթանեսյան, ռեժիսոր Վ. Բարբե
  • «Մահացու խոստում» («Смертельное обещание») - լիամետրաժ ֆիլմ, 2012 թվական

Թատերական բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճայ» («Чайка») - «Տագանկայի թատրոն» («Театр на Таганке»), 1993 թվական

Փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 - 1997 թվականների «Ինտերֆեստ» (Մոսկվայի Միջազգային կինոփառատոն) Միջազգային կինոփառատոների Գլխավոր Տնօրինության Գլխավոր տնօրեն, 1998 թվականի «Կինոտավր» (Ռուսաստանի բաց կինոփառատոն) կինոփառատոնի գլխավոր պրոդյուսեր։

Ռեժիսոր - բեմադրիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվական - «Մարքիզ դե Մոնտեմայորի նամակները» («Письма маркизы де Монтемайор») (կարճամետրաժ)
  • 1989 թվական - «Պար» («Танец») (կարճամետրաժ)
  • 2000 թվական - «24 ժամ» («24 часа») (լիամետրաժ, գեղարվեստական)
  • 2002 թվական - «Աշնանային անձրև» («Летний дождь») (լիամետրաժ, գեղարվեստական)
  • 2004 թվական - «Երկկենցաղ մարդը» («Человек-амфибия»)
  • 2006 թվական - «Սրիկաները» («Сволочи») (լիամետրաժ, գեղարվեստական)
  • 2008 թվական - «У. Е.»
  • 2008 թվական - «Մոնտանա» («Монтана») (լիամետրաժ, գեղարվեստական)
  • 2009 թվական - «Մերձավոր թշնամի» («Близкий враг») (լիամետրաժ, գեղարվեստական)
  • 2010 թվական - «Դավաճանություն» («На измене») (լիամետրաժ, գեղարվեստական)
  • 2012 թվական - «Մահացու խոստում» («Смертельное обещание») (լիամետրաժ, գեղարվեստական)
  • 2013 թվական - «Քանի ողջ ես» («Пока ещё жива»)

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամառային անձրև» («Летний дождь»), 2002 թվական (լիամետրաժ, գեղարվեստական) Վ. Գուլմասյանի հետ համատեղ
  • «Սրիկաները» («Сволочи»), 2006 թվական (լիամետրաժ, գեղարվեստական) Վ. Կունինի հետ համատեղ
  • «Մերձավոր թշնամի» («Близкий враг»), 2009 թվական (լիամետրաժ, գեղարվեստական)
  • «Դավաճանություն» («На измене»), 2010 թվական (կատակերգություն, գեղարվեստական)
  • «Քանի ողջ ես» («Пока ещё жива»), 2012 (լիամետրաժ, գեղարվեստական)

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր - էպիզոդիկ - «Իմ առաջին ուսուցչուհին» կարճամետրաժ 1998 թվական
  • Գալիմ Իլյասովիչ - երկրորդ կարգի, «24 ժամ», 2000 թվական (լիամետրաժ, գեղարվեստական)
  • Մուսաֆ Հարունով - երկրորդ կարգի, «У. Е.», 2006 թվական (հեռուստասերիալ, 8 մաս)
  • Սավելի Բլում - երկրորդ կարգի, «Մոնտանա», 2008 թվական (լիամետրաժ, գեղարվեստական)
  • Լաչո - երկրորդ կարգի, «Քանի ողջ ես», 2012 թվական (լիամետրաժ, գեղարվեստական)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվական - «Նիկա» Ազգային կինոակադեմիայի մրցանակ՝ «Լավագույն պրոդյուսեր» անվանակարգում[2]
  • 1995 թվական - «US Busenes Consulat» ոսկե մեդալ, 1995 թվականին կինեմատոգրաֆի բնագավառում ռուս-ամերիկյան հարաբերություններում ավանդի համար
  • 1996 թվական - Արտասահմանյան թղթակցության Ամերիկյան Ասոցիացիայի «Golden Globe» հատուկ դիպլոմ՝ 1995 թվականին լավագույն միջազգային կինոփառատոնի կազմակերպման և անցկացման համար
  • 2000 թվական - Կինոքննադատների Հիլդիայի «Ոսկե Խոյ» մրցանակ՝ լավագույն լիամետրաժ նորամուտի համար
  • 2001 թվական - Հանդիսատեսի «Արծաթե Բու» մրցանակ Վիբորգի փառատոնում
  • 2002 թվական - «Փոքրիկ լորդի ուրախությունները և թախիծները» լավագույն մանկական ֆիլմի մրցանակ ԱՊՀ և Բալթիայի երկրների փառատոնում
  • 2006 թվական - MTV-ի մրցանակներ («Սրիկաները»)
  • Տարվա լավագույն ֆիլմ, («Սրիկաները»)
  • Տարվա ամենատեսարժան դրվագ, («Սրիկաները»)
  • Տարվա բեկում, («Սրիկաները»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]