Վասիլի Լանովոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Լանովոյ
ռուս.՝ Василий Лановой
Դիմանկար
Ծնվել էհունվարի 16, 1934(1934-01-16)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 28, 2021(2021-01-28)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1957) և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունդերասան և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ԱմուսինԻրինա Կուպչենկո
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Լենինյան մրցանակ «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա) Պուշկինի մեդալ Q30888275? Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մրցանակ Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի Հերոս Q30889228? և Ոսկե դիմակ
ԱնդամությունQ4330217?
Կայքvakhtangov.ru/persones/lanovoi
Vasily Lanovoy Վիքիպահեստում

Վասիլի Սեմյոնի Լանովոյ (հունվարի 16, 1934(1934-01-16), Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 28, 2021(2021-01-28)[1], Մոսկվա, Ռուսաստան[2][3]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, գեղարվեստական ասմունքի վարպետ, հասարակական գործիչ, թատրոնի մանկավարժ, Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան (1957-2021), Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս (2019), ժողովրդական արտիստ (1985)[4], Լենինյան մրցանակի դափնեկիր (1980)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Լանովոյը ծնվել է 1934 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում ուկրաինացի գյուղացիների ընտանիքում։ Ծնողները 1931-1932 թվականներին Օդեսայի շրջանի Ստրիմբա գյուղից տեղափոխվել են Մոսկվա՝ աշխատել են քիմիական գործարանում։ 1941 թվականի հունիսի 23-ից գործարանում ձեռքով լցրել են Մոլոտովի կոկտեյլի շշերը, ինչի պատճառով իրենց և արտադրամասի մյուս՝ 72 աշխատակիցների ձեռքերի և ոտքերի նյարդային համակարգը վնասվել է և մինչև կյանքի վերջ հաշմանդամ են մնացել[5]։

Յոթնամյա Վասիլին Հայրենական մեծ պատերազմը դիմավորել է Ուկրաինայի Ստրիմբա գյուղում՝ պապենական տանը, ուր եկել ամառն անցկացնելու։ Գյուղը գրավել են գերմանացիները և զվարճանալու համար գերմանացի զինվորը կրակել է Վասիլիի գլխավերևով, որից հետո տղան սկսել է կակազել[6]։

1947 թվականին Լանովոյը սկսել է սովորել ԶԻԼ գործարանի մշակույթի պալատի թատերական ստուդիայում, որտեղ տացել է բեմական հմտությունների առաջին դասերը։ 1951 թվականին Սիրողական դերասանների համամիութենական մրցույթում Լանովոյն արժանացան պատվոգրի։

Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ 1953 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական ​​համալսարանի լրագրության ֆակուլտետ, որտեղ սովորել է ընդամենը վեց ամիս։ Հետո ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարան (այժմ ՝ Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ), որն ավարտել է 1957 թվականին։ Դեռ 1954 թվականին սովորելու տարիներին նա նկարահանվել է իր առաջին «Հասունության վկայական» ֆիլմում, իսկ 1956 թվականին խաղացել է «Պավել Կորչագին» ֆիլմի գլխավոր դերը։ Ուսման ընթացքում հանդիպել է դերասանուհի Տատյանա Սամոյլովային, ամուսնացել և մի քանի տարի ապրել նրա հետ։

1957-2021 թվականներին խաղացել է Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնում։ Նկարահանվել է բազմաթիվ կինոնկարներում։

Մահացել է կորոնավիրուսից 2021 թվականի հունվարի 28-ին Մոսկվայում[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Актер Василий Лановой скончался на 88-м году жизни (ռուս.)
  2. «Народный артист СССР Василий Лановой: «Генерал Вольф „Семнадцать мгновений весны“ посмотрел. Был этот господин ужасно толстым и старым, и когда Юлиан Семенов спросил его: „Как вам актёр, вас сыгравший?“, он недовольно буркнул: „Абсолютно на меня не похож“»»։ Վերցված է 2017-07-21 
  3. «Василий Лановой скончался»։ Известия (ռուսերեն)։ 2021-01-28։ Վերցված է 2021-01-28 
  4. ЛАНОВОЙ // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  5. Карпова, Руслана. Родители отдали за Родину здоровье // Metro Москва. — 2014. — № 46 за 11 апреля. — С. 5.
  6. Суворовцы Казанского суворовского военного училища встретились с народным артистом СССР Василием Лановым / mil.ru
  7. https://www.rbc.ru/society/28/01/2021/601323079a794700b25eaa4c
  8. Названа причина смерти Василия Ланового // РИА Новости / ria.ru