Կակազություն
Կակազություն | |
---|---|
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | Լոգոպեդիա |
ՀՄԴ-10 | F98.5 |
Stuttering Վիքիպահեստում |
Կակազություն, խոսքի բարդ խանգարում է։ Արտահայտվում է խոսքի բնականոն ռիթմի խախտումով, խոսելու ժամանակ ակամա դադարներով, առանձին հնչյունների և վանկերի հարկադրական կրկնություններով։ Լինում է ֆունկցիոնալ և օրգանական. ֆունկցիոնալ կակազության դեպքում չեն նկատվում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի խոսքի մեխանիզմների օրգանական ախտահարումներ։ Օրգանական կակազությունը հազվադեպ լինում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ) վնասվածքների և նյարդային համակարգն ախտահարող վարակիչ հիվանդությունների դեպքում։ Կակազությունը, որպես կանոն, առաջանում է վաղ մանկական հասակում (2—5 տարեկան), ծավալուն, ընդհանրացված ֆրազային խոսքի ձևավորման ընթացքում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կակազություն. որո՞նք են պատճառները և ինչպես օգնել երեխային Արխիվացված 2014-10-11 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 188)։ |