Դմիտրի Գուբերնիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Գուբերնիև
ռուս.՝ Дмитрий Викторович Губерниев
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1974(1974-10-06) (49 տարեկան)
ԾննդավայրԴրեզնա, Օրեխովո-Զուևսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան (1995)
Մասնագիտությունհաղորդավար, հեռուստամեկնաբան, հաղորդավար և հեռուստահաղորդավար
ԱմուսինOlga Bogoslovskaya?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքguberniev.tv
 Dmitriy Guberniev Վիքիպահեստում

Դմիտրի Վիկտորովիչ Գուբերնիև (ռուս.՝ Дми́трий Ви́кторович Губе́рниев, հոկտեմբերի 6, 1974(1974-10-06), Դրեզնա, Օրեխովո-Զուևսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավար, «Матч ТВ» հեռուստաալիքի սպորտային մեկնաբան, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության սպորտային հեռուստաալիքների միացյալ վարչության գլխավոր խմբագիր (2013-2015)։ ՏԷՖԻ մրցանակի դափնեկիր (2007, 2015)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Գուբերնիևը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 6-ին Մոսկվայի մարզի Դրեզնա քաղաքում։ Հայրը՝ ապակի հալող, մայրը՝ դեղագործ[1]։

Ավարտել է Սխոդնյայի № 2 միջնակարգ դպրոցը (ներկայումս՝ Խիմկի քաղաքի Սխոդնյա միկրոշրջանի № 22 միջնակարգ ընդհանուր կրթական դպրոց)[2][3]։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիայի մարզչական ֆակուլտետը[4]։ Սովորել է Ռադիո և հեռուստատեսության աշխատակիցների որակավորման բարձրացման ինստիտուտում։ Բուհն ավարտելով՝ Գուբերնիևն աշխատել է որպես ֆիթնես-հրահանգիչ[5], պահապան[5], «Լուժնիկներում» ֆիզպատրաստվածության մարզիչ[6]։ Ակադեմիական թիավարության վարպետ։ Դահուկային վազքի մեծահասակների առաջին կարգ[7]։

Ամուսնացած է եղել թեթև ատլետիկայի նախկին չեմպիոն, վազորդ Օլգա Բոգոսլովսկայայի հետ[8]։ Որդին՝ Միխայիլը[8], ծնվել է 2002 թվականին։

Կարիերան հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների կեսերին Գուբերնիևը հաճախ էր մասնակցում հեռուստատեսային մրցույթների, այդ թվում՝ «ՆՏՎ Պլյուս» հեռուստաալիքի սպորտային մեկնաբանների առաջին մրցույթին[5] և «ТВ-6» հեռուստաալիքով հաղորդավարների մրցույթին[5]։ Հաճախել է բեմական խոսքի դասընթացների[9] հայտնի մանկավարժ Սվետլանա Մակարովայի մոտ, ում աշակերտներից են եղել Եկատերինա Անդրեևան, Լեոնիդ Պարֆյոնովը, Թինա Կանդելակին, Սերգեյ Բրիլյովը, Միխայիլ Զելենսկին և շատ այլ հայտնի ժամանակակից հեռուստահաղորդավարներ[6]։ Գուբերնիևն այսպես է ասել ձեռք բերած փորձի մասին․ «Ես այս երկրում շուտասելուկներ ասելու չեմպիոն եմ և ամեն ինչի համար, անխոս, պարտական եմ մոլորակի մեծագույն կնոջը՝ Սվետլանա Մակարովային։ Որովհետև նա 2 մետրանոց ռնգախոս լողլողից նա 2 տարում այնպիսի մարդ ձևավորեց, որը նույնիսկ հիմա իր մեթոդներով է դասավանդում»[10]։

Հեռուստատեսություն է եկել միայն 1997 թվականին[11]․ այդ թվականին Դմիտրին մրցույթի արդյունքներով համալրեց նոր ձևավորված «ТВЦ» հեռուստաալիքի աշխատակիցների շարքը[5]։ 1997-2000 թվականներին աշխատել է որպես սպորտային մեկնաբան[12] և սպորտի նորությունների հաղորդավար[13]։ 1999-2000 թվականներին որոշ ժամանակ «ТВЦ»-ով վարել է ամենշաբաթյա «Սպորտային էքսպրես» հաղորդումը՝ «Սպորտ-էքսպրես»-ի լրագրող Վլադիմիր Գեսկինի հետ[6]։ Հետագայում անխրախուսաբար է արտահայտվել իր նախկին պետի՝ 1997-2006 թվականներին «ТВЦ»-ի սպորտային խմբագրության ղեկավար Սերգեյ Չեսկիդովի մասին, որը, Գուբերնիևի կարծիքով, «մի քանի անգամ փորձել է իրեն գործից ազատել և եթեր չէր թողնում»[6][14]։

1998[15]-2004 թվականներին զուգահեռաբար եղել է «Eurosport» հեռուստաալիքի մեկնաբանը[16][17], հաճախ է աշխատել «Եվրոգոլեր» և «Չեմպիոնների լիգայի ամսագիր» ֆուտբոլային ակնարկներում։ 1999 թվականին Գուբերնիևը պատրաստվում էր հեռանալ «ՆՏՎ Պլյուս», սակայն Աննա Դմիտրիևան նրան աշխատանքի չընդունեց։ Մոտավորապես նույն ժամանակ էլ «ТВЦ»-ի սպորտային հաղորդումների գլխավոր խմբագրի տեղակալ Վասիլի Կիկնաձեն Գուբերնիևին առաջարկեց տեղափոխվել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն[6]։

2000 թվականից «Ռոսիա 1» և «Спорт» (ավելի ուշ՝ «Ռոսիա 2») հեռուստաալիքների սպորտային մեկնաբանն է։ «Վեստի» տեղեկատվական հաղորդման սպորտային մասի հաղորդավարն է, «Բարի լույս, Ռուսաստա՛ն» (2002֊2005) հաղորդման համահաղորդավարը։ Վարել է նաև «Սպորտ մեկ շաբաթում» (2001֊2002), «Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրագիր» (2002, 2014)[5][18], «Վեստի-Սպորտ» (2002֊2013)[19], «Ռուսաստանի հավաքական» (2003֊2008)[20], «Սպորտի շաբաթ Դմիտրի Գուբերնիևի հետ» (2007֊2013)[21], «Մեծ սպորտ» (2013֊2015), «Մեծ ֆուտբոլ» (2014֊2015)[22] և «Բիաթլոն Դմիտրի Գուբերնիևի հետ» (2010֊2015) հաղորդումները։ Բազմիցս մասնակցել է նաև «Ֆորտ Բոյար»[23][24] և «Ամանորյա երկնագույն օգոնյոկ»[25] նախագծերին։

2000 թվականից աշխատել է որպես Օլիմպիական խաղերի մեկնաբան և օրագրերի հաղորդավար։ Զուգահեռաբար մեկնաբանել է Եվրատեսիլ երգի 2008[26], 2010, 2012[27], 2014 և 2016[28] թվականների մրցույթները։

Առաջին անգամ մեկնաբանել է բիաթլոնի մրցավազքը 2001 թվականի դեկտեմբերին, երբ «РТР» հեռուստաալիքը որոշեց ցույց տալ նախօրեին Սոլթ Լեյք Սիթիում ընթացող Օլիմպիական խաղերի Աշխարհի առաջնության գավաթի մի քանի տեսագրություն[6]։ Նրան այդ գործում օգնում էր Ռուսաստանի բիաթլոնիստների միության փոխնախագահ և հայտնի դատավոր Վադիմ Մելիխովը[6]։ Այնուհետև Գուբերնիևի հետ աշխատել են սպորտային լրագրողներ Վասիլի Վախետովը[29] և Անդրեյ Կոնդրաշովը[6]։ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հեռուստաալիքներով որպես բիաթլոնային եթերների հիմնական մեկնաբան Գուբերնիևն սկսել է աշխատել 2006-2007 թվականներին[6]։

2010 թվականին «Ռոսիա 1» հեռուստաալիքով վարել է «Ո՞վ է ուզում դառնալ Մաքսիմ Գալկին» ինտելեկտուալ շոուն։ 2014 թվականի օգոստոսից հոկտեմբեր նույն հեռուստաալիքով հեռարձակվում էր «Վանդակ» էքստրեմալ-ինտելեկտուալ հեռուստախաղը, որտեղ Գուբերնիևը կրկին հանդես էր գալիս որպես հաղորդավար[30]։

2013 թվականի օգոստոսի 29-ից[31] 2015 թվականի սեպտեմբերի 30-ը[32][33] եղել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության սպորտային հեռուստաալիքների միացյալ վարչության գլխավոր խմբագիրը։

2013 թվականի սեպտեմբերի 14-ից «Ռոսիա 1» հեռուստաալիքով մեկնաբանել է տանկային բիաթլոնի մրցումների հեռուստատեսային տարբերակը[34]։

2013 թվականի դեկտեմբերի 10-ին թողարկվել է Դմիտրիի «Բիաթլոնի քամին» դեբյուտային մաքսի սինգլը, որտեղ հանդես է եկել որպես վոկալիստ[35]։

2014 թվականի աշնանից Բորիս Սմոլկինի հետ «Ռոսիա 1» հեռուստաալիքով վարել է «Ծիծաղելի է» հումորային հաղորդումը[36]։ 2014 թվականի նոյեմբերի 2-ի գիշերը լույս 3-ին Դմիտրի Տերեխովի հետ «Դիսքավերի Ռաշա»-ով մեկնաբանել է Նիկ Վալենդայի ռեկորդի սահմանումը[37]։

2015 թվականի նոյեմբերի 1-ից աշխատում է «Матч ТВ» սպորտային հեռուստաալիքում։ Բիաթլոնի մեկնաբան է, վարում է «Բոլորը դեպի խաղ» և «Բիաթլոն Դմիտրի Գուբերնիևի հետ» հաղորդումները[38][39]։ Միևնույն ժամանակ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության աշխատակից է, «Ռոսիա 1» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի խորհրդականը[40]։

2016 թվականի մարտից ապրիլ «Че» հեռուստաալիքով մեկնաբանել է նաև «Մարդն ընդդեմ ճանճի» ժամանցային շոուն[41]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունարմիա շարժման առաջին հավաքի ժամանակ, Պատրիոտ պարկ, հունիս, 2016 թվական։

2006 թվականից «Միասնական Ռուսաստանի երիտասարդական գվարդիա» հասարակական խորհրդի անդամ է։

2012 թվականի փետրվարի 23-ին «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Օլգա Բատալինայի հետ ՌԴ նախագահի թեկնածու և վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմնակիցների համար ցույց է կազմակերպել[42]։

2016 թվականի մայիսին Ռազմամարտավարական խաղերի ասոցիացիայի նախագահ Միխայիլ Գալուստյանի, Ռուսական աշխարհագրական միության գործադիր տնօրեն Արտյոմ Մանուկյանի և տիեզերագնաց Սերգեյ Կրիկալյովի հետ մտել է «Յունարմիա» ռազմահայրենասիրական շարժման գլխավոր շտաբի կազմի մեջ։ Շարժումը վերստեղծվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ[43]։

2017 թվականի ապրիլից Խիմկի քաղաքային շրջանի Հասարակական պալատի անդամ է[44]։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Սպարտակ - ԲԿՄԱ խաղի լուսաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 28-ին «Սպարտակ» - ԲԿՄԱ խաղի ընդմիջման ժամանակ կոպիտ է արտահայտվել Վյաչեսլավ Մալաֆաևի հասցեին[45]։

Դմիտրի Գուբերնիևը, ռեպորտաժը վարող իր կոլեգայի հետ, նույնպես հիշատակել է «ուսանող Ագաֆոնովի» սպանությունը գիշերային ակումբի մոտ։ Ընդ որում մեկնաբանները համոզված էին, որ բոլոր բարձրախոսներն անջատված են[46] (ավելի ուշ՝ «Минаев LIVE» հաղորդման եթերում այդ դրվագի քննարկման ժամանակ, հնչեց տարբերակ այն մասին, որ մեկնաբանը գիտեր, թե ինչ է տեղի ունենում եթերում և ուր է գնում հեռարձակումը)[47]։ Ձայնը հեռարձակվում էր ուղիղ եթերում[45]։ Ավելի ուշ Գուբերնիևը, մեկնաբանելով տվյալ դրվագը, պնդում էր, որ չի որևէ բան չի ասել Վյաչեսլավ Մալաֆաևի կնոջ՝ Մարինա Մալաֆաևայի հասցեին[48]։

Մալաֆաևը հայտարարեց, որ այս գործը հենց այնպես չի թողնի[49]։

«БалтИнфо» թերթին տված հարցազրույցում Գուբերնիևը հայտարարեց[50]

Ես կարող եմ միայն ներողություն խնդրել։ Այն, ինչ իմ կոլեգայի ականջների համար էր, տարածվեց ամբողջ Խորհրդային Միությունով։ Ոճական արտահայտությունները վատ են եթերում․․․ Ես խոսում էի Դանիայի հավաքականի դարպասապահի մասին։ Ինչ է, այնտես ինչ-որ բան էր ասվում «Զենիթի» դարպասապահի մասին։ Նա պետք է դեռ հիմնական կազմում իր տեղը նվաճի։

Պետերբուրգի «Զենիթի» ղեկավարությունը պաշտոնական նամակ ուղղեց միանգամից 3 կազմակերպության (Ռուսաստանի ֆուտբոլային միություն, Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգա, «Ռոսիա 2» հեռուստաալիք) խնդրանքով՝ գնահատական տալ կատարվածին։

2012 թվականի փետրվարի 17-ին Վյաչեսլավ Մալաֆաևը Դմիտրիին դատի տվեց[51][52], հոկտեմբերի 29-ին հայցը մասնակի բավարարվեց[53]։ 2013 թվականի ապրիլին Մոսկվայի շրջանային դատարանը մերժեց Գուբերնիևի բողոքարկումը՝ ուժի մեջ թողնելով Մալաֆաևին 75 000 ռուբլի փոխհատուցում վճարելու և եթերում հնչած արտահայտությունները ժխտելու որոշումը[54]։

2013 թվականի դեկտեմբերին «Մեծ սպորտ» հաղորդման շրջանակներում հարցազրույց վերցրեցին Գուբերնիևից և Մալաֆաևից, որտեղ վերջիններս հայտարարեցին հաշտվելու և տարաձայնությունների հաղթահարման մասին[55]։

Ուզբեկստանի հավաքականի հետ միջադեպ (2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Դմիտրի Գուբերնիևն Ուզբեկստանի հավաքականին անվանել է Տաջիկստանի հավաքական[56]։ Այս վրիպակը բուռն դժգոհություններ առաջացրեց Ուզնեթում, իսկ «change.org» կայքում հանրագիր հրապարակվեց, որով Գուբերնիևից պահանջում էին պաշտոնական ներողություն խնդրել[57]։ Ուղիղ եթերում Գուբերնիևը Մոնղոլիայի հավաքականին անվանել է նաև Մոնակոյի հավաքական, Իսլանդիայի հավաքականին՝ Իռլանդիայի, Դոմինիկյան Հանրապետության հավաքականին՝ Դոմինիկա կղզու։

Հաջորդ օրը Դմիտրի Գուբերնիևը պաշտոնապես ներողություն խնդրեց Ուզբեկստանի բնակիչներից և ուզբեկ մարզիկներին հաջող ելույթներ մաղթեց[58]։

Միջադեպն իր շարունակությունը գտավ Ուզնեթում մեկ տարի անց, երբ լողի մրցումների աշխարհի առաջնության հեռարձակման ժամանակ Կազանում մեկնաբանը երկու անգամ ուզբեկ մարզիչ Վլադիսլավ Մուստաֆինին անվանեց բելառուս լողորդ[59]։

Եվրատեսիլ 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական մրցույթի ուղիղ հեռարձակման ժամանակ Գուբերնիևը խեղաթյուրեց ուկրաինացի երգչուհի Ջամալայի «1944» երգի իմաստը, որը նվիրված էր ԽՍՀՄ ժամանակ Ղրիմից թաթարների վտարմանը։ Մեկնաբանի կարծիքով երգը նվիրված էր լավ կյանք փնտրելու նպատակով հայրենիքը լքողներին և Եվրոպայում ներգաղթի ճգնաժամին[60]։

Այն հանգամանքը, որ սպորտային մեկնաբանը նշանակվել էր որպես երաժշտական մրցույթի մեկնաբան, քննադատական արձագանք առաջացրեց որոշ հեռուստամեկնաբանների մոտ․ լրագրող Վլադիմիր Կարա Մուրզա ավագը նշել է, որ չի կարելի ասել, որ «Եվրատեսիլ 2016»-ը մեկնաբանող Մացկյավիչյուսը և Գուբերնիևը «զբաղված են իրենց գործով»[61]։

Հոխֆիլցենի միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 9-ին «Матч! Арена» հեռուստաալիքի ուղիղ եթերում մեկնաբանելով Հոխֆիլցենում խառը էստաֆետայի աշխարհի առաջնության մրցանակաբաշխության արարողությունը՝ Գուբերնիևը բազմիցս վիրավորել է ֆրանսիացի բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադին։ Մասնավորապես ասել է․ «Մարտե՛ն, դու խոզ ես։ Եվ սա կարելի է ասել ամբողջ երկրով և ամբողջ աշխարհով մեկ։ Եվ գրեք սրա մասին Ֆուրկադին, որ ռուս մեկնաբանն ասել է․ «Ֆուրկա՛դ, դու խոզ ես»։ Այլ կերպ չէր էլ կարող լինել»[62]։ Նմանատիպ գրառում արվեց նաև մեկնաբանի Ինստագրամի էջում․ «Մերոնք երրորդն են։ Ապրե՜ք։ Մարտեն Ֆուրկա՛դ, դու խոզ ես»[63]։

Մի քանի օր անց Գուբերնիևը ներողությունը խնդրեց Ֆուրկադից Ինստագրամի իր մասնակցային հաշվից՝ գրելով, որ այժմ զղջում է իր ասածի համար․ ըստ նրա՝ այդ պահին «գործել է զգացմունքային»[64]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 - Բիաթլոնի քամին

Մաստեր խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - Համերգ՝ նվիրված խմբի 25-ամյակին

Արթուր Բերկուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дмитрий Губерниев: «Заполню любую паузу!» // «7 дней», 25.09.2008
  2. «Дмитрий Губерниев». ГРК «Маяк» — Школьная анкета. 2012 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «В Саратове Дмитрий Губерниев рассказал, как остался без брюк на «Последний звонок»». Саратовская областная газета. Информационное агентство «Регион 64» — Новости. 2015 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «ЗАНИМАЮТСЯ ЛИ СПОРТОМ КОММЕНТАТОРЫ?». МК-Бульвар. 2012 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Дмитрий Губерниев: "Приснилось, что помирился с Малафеевым"». Советский спорт. 2014 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 ««Моя жена им восхищается, он все делает по-русски». Губерниев как главный человек мирового биатлона». Sports.ru. 2017 թ․ մարտի 6.
  7. интервью sports.ru
  8. 8,0 8,1 «Дмитрий Губерниев: "Если бы я знал немецкий, Магдалена Нойнер вряд ли бы вышла за плотника"». ТВЦ. 2015 թ․ հունիսի 16.
  9. «Юрий Розанов: «Эфир принадлежит не комментатору – зрителю»». Sports.ru. 2017 թ․ մարտի 1.
  10. «Педагог Светлана Макарова принимает поздравления с юбилеем». Россия-К. 2013 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. «Дмитрий Губерниев, ведущий спортивных выпусков программы "Особое мнение"». Радио России. 2004 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «Подарок от ТВЦ». Московская правда. 1999 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին.
  13. Интервью. «Семейная газета» Днепропетровск, 26.11.2009(չաշխատող հղում)
  14. «Дмитрий Губерниев: «Если начну комментировать футбол - у моей дачи будет демонстрация». Известный телекомментатор стал гостем программы радио «КП» и ответил на вопросы читателей kp.ru и sovsport.ru». Комсомольская правда. 2015 թ․ նոյեմբերի 20.
  15. «ДМИТРИЙ ГУБЕРНИЕВ». DIVA Production.
  16. «Сергей Курдюков: «Мы с Губерниевым – яблоки с одного дерева»». Sports.ru. 2009 թ․ նոյեմբերի 30.
  17. Lenta.Ru: Пресс-конференции: Дмитрий Губерниев
  18. «ЧМ-2014: «Первый канал» и ВГТРК покажут, «НТВ-Плюс» и «Eurosport» расскажут. LiveSport.Ru рассказывает о том, кто будет освещать события мирового первенства в Бразилии». Livesport. 2014 թ․ հունիսի 4.
  19. «СПОРТА НА РТР СТАНЕТ БОЛЬШЕ». Спорт-Экспресс. 2003 թ․ հունվարի 13.
  20. «Телеведущие - двустаночники». Собеседник. 2006 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 15-ին.
  21. «Каким должно быть спортивное телевидение». Радио Свобода. 2007 թ․ ապրիլի 16.
  22. ««Большой футбол» по воскресным дням на «России 2»». Локомотив. 2014 թ․ ապրիլի 18.
  23. «Каменская, Алина Кабаева и Сергей Брилёв отправляются покорять форт Байяр». Комсомольская правда. 2002 թ․ հուլիսի 5.
  24. «Форт Боярд 2004». ВГТРК. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  25. ««Голубой Огонек»: ради Пугачевой Ситтель разулась». 7 дней. 2010 թ․ դեկտեմբերի 31.
  26. «Не лыком шит». Независимая газета. 2008 թ․ հունիսի 20.
  27. «Евровидение-2012 / Дмитрий Губерниев: «На „Евровидении" — только победа!» / Russia.tv». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  28. Анастасия Кузнецова (2016 թ․ մայիսի 8). «Комментаторы «Евровидения» Губерниев и Мацкявичюс прибыли поддержать Лазарева». life.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  29. «15 российских комментаторов биатлона». Sports.ru. 2013 թ․ դեկտեմբերի 11.
  30. «Не бойтесь, Губерниев в «Клетке» не кусается». Комсомольская правда. 2014 թ․ օգոստոսի 14.
  31. Дмитрий Губерниев возглавил «российский» спорт
  32. «Сотни сотрудников Дирекции спортивных программ ВГТРК будут уволены до 1 октября». Интерфакс — Спорт. 2015 թ․ հուլիսի 1. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  33. «Спортивная редакция ВГТРК перестанет существовать 30 сентября». Информационный портал «Лениздат.ру» — Медиановости / ТВ. 2015 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  34. «На поле танки грохотали, бойцы играли в биатлон...». Комсомольская правда. 2013 թ․ սեպտեմբերի 12.
  35. Mastersland — Дебютный макси-сингл Дмитрия Губерниева — Ветер биатлона (2013)
  36. «Борис Смолкин и Дмитрий Губерниев: ведущие шоу "Это смешно"». Телезвезда. 2014 թ․ նոյեմբերի 14.
  37. «Рекорд за рекордом». Портал Media Guide — Архив новостей. 2014 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  38. Дмитрий Губерниев рассчитывает на то, что многие сотрудники «России 2» переберутся на «Матч ТВ»
  39. Дмитрий Губерниев: постараюсь за свою работу отвечать, чтобы ни мне, ни кому-то ещё не было стыдно
  40. «ДМИТРИЙ ГУБЕРНИЕВ: "ВРЯД ЛИ Я БУДУ КОММЕНТИРОВАТЬ МАТЧИ EURO-2016"». Спорт-Экспресс. 2016 թ․ ապրիլի 18.
  41. «Убийство в телеэфире: на канале «Че» стартует провокационное шоу». Телепрограмма. 2016 թ․ մարտի 10.
  42. Путин собрал в Лужниках для битвы за Россию 130 тысяч сторонников «РИА-Новости», 23.02.2012
  43. Минобороны пообещал создать сотни центров для юнармейцев(չաշխատող հղում) «Meduza», 28.05.2016
  44. «Список членов Общественной палаты городского округа Химки Московской области». Городской округ Химки Московской области, официальный сайт — Округ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  45. 45,0 45,1 Комментатор в прямом эфире: «Впереди решающие матчи, а у нас говно в воротах будет стоять. В прямом смысле», «Комсомольская правда», 29.08.2011.
  46. Дмитрий Губерниев: «Я пока не видел никаких документов, связанных с иском Малафеева»
  47. «Минаев LIVE — Эфир 01-09-2011. Часть 1»
  48. «Это был технический сбой, за который мы приносим всем зрителям извинения», «Известия», 29.08.2011.
  49. «Малафеев прокомментировал высказывания телеведущего Губерниева». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  50. Скандал в эфире: а в Дании-то и не знают…, baltinfo, 29.08.2011.
  51. О ситуации с Дмитрием Губерниевым
  52. Малафеев намерен взыскать с Губерниева 1,5 миллиона рублей за нанесение морального вреда
  53. Химкинский городской суд Московской области
  54. Д.Губерниев заплатит В.Малафееву за оскорбления
  55. Футболист «Зенита» Малафеев и спортивный комментатор Губерниев пошли на примирение
  56. «Поприветствуем команду Таджикистана + видео момента. | iLike». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  57. | Губерниев Д. В. Должен принести официальные извинения спортсменам сборной Республики Узбекистан. | Change.org
  58. «Губерниев извинился перед узбекистанцами».
  59. «Дмитрий Губерниев перепутал Узбекистан с Белоруссией». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  60. «Евровидение-2016». Главное «Meduza», 15.05.2016
  61. «Владимир Кара-Мурза-ст.: Киселев сам угодил в яму, да еще и выгребную». Собеседник. 2016 թ․ մայիսի 15.
  62. RU HD 2017 (2017 թ․ փետրվարի 9). «Губерниев в прямом эфире «Фуркад, ты свинья!» Мартен не пожал руку Логинову и ушел с подиума». Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  63. «Дмитрий Губерниев в эфире назвал Фуркада «свиньей» (видео)». Советский спорт. 2017 թ․ փետրվարի 9.
  64. «Губерниев извинился перед Фуркадом за оскорбление в эфире». РИА Новости. 2017 թ․ փետրվարի 20.
  65. «Список отмеченных государственными наградами Российской Федерации» (PDF). Официальный интернет-портал Правительства Российской Федерации — Новости. 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  66. Указ Президента Российской Федерации от 5 апреля 2011 года № 402 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Գուբերնիև» հոդվածին։