Թինա Կանդելակի
Թինա Կանդելակի վրաց.՝ თინა კანდელაკი | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1975[1][2] (48 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Վրաստան և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան և Ռուսական պետական հումանիտար համալսարան (2008) |
Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար, պրոդյուսեր, ռեստորատոր, դերասանուհի, հասարակական գործիչ, հեռուստատեսային պրոդյուսեր, ռադիոհաղորդավար և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Vasily Brovko? |
Ծնողներ | հայր՝ Q121620676? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | third Civic Chamber of the Russian Federation? և Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015) |
Կայք | tinakandelaki.ru |
Tina Kandelaki Վիքիպահեստում |
Թինաթին (Թինա) Գիվիի Կանդելակի[3] (վրաց.՝ თინათინ კანდელაკი, նոյեմբերի 10, 1975[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր։ «Ափոսթոլ մեդիայի» համասեփականատերն է։ 2014-2015 թվականներին ռուսական «Ամենախելացի» հեռուստաշոուի հաղորդավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 10֊ին Թբիլիսիում։
Հայրը՝ Գիվի Շալվայի Կանդելակին (ծնված 1942 թվականի մայիսի 1֊ին[4]), Կանդելակի տոհմից է[5], հունական ծագմամբ վրացական ազնվական տոհմից։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է տնօրեն բուսական բազայում, Թբիլիսիում, իսկ մինչ թոշակի անցնելն ապրել է կնոջ հետ Մոսկվայում[4][6]։ Թինայի մայրը ՝ Էլվիրա Գեորգիի Կանդելակին (օրիորդական ազգանունն Ալավերդյան)՝ հայուհի է[7][8][9], աշխատել է բժիշկ֊նարկոլոգ Թբիլիսիում[6][10]։
Թինան ավարտել է 68֊րդ միջնակարգ դպրոցը, Թբիլիսիի կենտրոնում զինվորականների երեխաների համար[11]։
1993 թվականին սովորել է պլաստիկ կոսմետոլոգիա[12], հետո իր ծանոթ լրագրող Գեորգիա Տարգամաձեի օգնությամբ[13] հայտնվել է Թբիլիսիի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
2008 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը[14]։
Աշխատանքը ռադիոյում և հեռուստաընկերությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990֊ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համագործակցել է «Ռադիո 105» ռադիոալիքի և Վրաստանի հեռուստատեսությունների հետ (Երկրորդ ալիք)[15]։ Նույն ժամանակահատվածում պահպանել է կապը «Մխեդրիոնի» քրեական հեղինակությունների խմբի հետ[10], գործելով «օրենքով գող» Ջաբա Իոսելիանի գլխավորությամբ[13]։
1995 թվականին գնացել է Մոսկվա, որտեղ սկսել է համագործակցել Ստանիսլավ Սադալսկու և Ալեքսանդր Պրյանիկովի հետ տարբեր ռադիոկայաններում և հեռուստաալիքներում՝ «М-Ռադիո»[11], «РДВ»[15], «Ռադիո Ռոկս»[11], «Արծաթե անձրև»[11], «2×2»[15], «Մուզ-TV»[15]։ Վարել է «Ժամանակ» հաղորդումը ТВЦ հեռուստաընկերությունում[11], ինչպես նաև «Аллё, народ!» (Ալեքսանդր Շախմատովի հետ)[16], «Օյ, մայրիկներ» և «Ես գիտեմ ամեն ինչ»[17] «ТВ-6»֊ում[15]։
2000֊ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի սեպտեմբերին վարում էր «Դետալներ» հաղորդումը СТС հեռուստատեսությամբ, որտեղ վերցնում էր հարցազրույցներ շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից[18]։ 2006֊2007 թվականներին վարել է «Շրջադարձ» և «Առանձնահատուկ կարծիք» հաղորդումները «Մոսկվայի արձագանք» ռադիոյով[19]։
2007 թվականին վարել է միանգամից երկու ծրագիր СТС հեռուստաալիքում՝ «Հարսանեկան իրարանցում»[20] և «СТС֊ը վառում է լավագույն աստղը» երաժշտական մրցույթի առաջին փուլը[21]։
2008 թվականին եղել է «Անիրական քաղաքականություն» հեռուստածրագրի հաղորդավարը (РЕН ТВ[22], ՆՏՎ), որը փակվեց 2011 թվականին[23]։
2009 թվականին ընդունել է հրավերը մասնակցելու «Երկու աստղ» հեռուստանախագծին («Առաջին ալիք»)՝ հանդես գալով նախագծի վարողներից մեկը[24]։ Եղել է «Ինֆոմանիա» նախագծի պրոդյուսերը СТС հեռուստատեսությամբ[25] 2010 թվականից գլխավորել է նախագծի ամենշաբաթյա ընդհանրացնող թողարկումը[26]։ Ինչպես նաև 2009 թվականին դարձել է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի հայկական տարբերակի վարողը[27]։
2010֊ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին եղել է КВН֊ի բարձրագույն առաջնության ժյուրիի անդամ, СТС հեռուստատեսությամբ հեռարձակվող «Կատարյալ տղամարդ» հեռուստաշոուի վարողը[28], «Առաջին ալիք»֊ի «Մեծ տարբերություն Օդեսայում» կրկնօրինակման փառատոնի ժյուրիի անդամ[29]։
2012 թվականին դադարեց հեռարձակվել «Ամենախելացին» հեռուստախաղը, որի վարողն ու կազմակերպող ընկերության սեփականատերն էր Թինան[30]։ 2003 թվականի փետրվարից սկսեց հեռարձակվել այս հեռուստախաղը, որը երկու անգամ դարձավ «ТЭФИ»֊ի հաղթող (2004 թվական, 2009 թվական)[31][32]։
Հեռուստախաղի հեռարձակման գործունեության դադարումից հետո Կանդելակին ստացավ «Փարոս» ռադիոկայանի ծրագրային տնօրեն և «Вести FM»֊ի գլխավոր պրոդյուսեր Անատոլի Կուզիչևի առաջարկը շարունակել հեռարձակել ռադիոտարբերակը։ Դրանով հեռուստահաղորդավարուհին ցանկանում էր հաղորդել այն, որ «Ամենախելացին» նախագիծը ունի իրավատեր և այսպիսի հարցերը պետք է որոշի միայն նա։ Խաղի ռադիոտարբերակի հեռարձակման հարցը «Փարոս» ռադիոկայանով առաջ եկավ 2013 թվականի հունվարին[33]։
Փետրվարի 17֊ից մինչև 2013 թվականի հունիսը (Մարգարիտա Սիմոնյանի հետ) եղել է քաղաքական «Железные леди» թոք շոուի հաղորդավարը НТВ հեռուստատեսությամբ[34]։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Թինա Կանդելակին «Ապոստոլ» ընկերության համասեփականատերն է, որն արտադրում է հեռուստատեսային ծրագրեր առաջատար ռուսական ալիքների համար և ապահովում է ամբողջական ցիկլով PR-ծառայություններ։ 2011 թվականի մայիսից նոյեմբեր ամիսներին դարձել է «Вятка-банка»֊ի տնօրենի խորհրդական[35][36]։
2010 թվականին Թինան բացեց «Թինաթին» վրաացական ռեստորանը Մոսկվայում, Պլյուշխին փողոցում[37], ավելի վաղ այդտեղ գործում էր «Կնյազ Բագրատիոն» ռեստորանը[38][39][40][41][42]։ Ռեստորանի ուտեստների մեծ մասի բաղադրատոմսերը պատկանում են Թինայի մորը՝ Էլվիրա Կանդելակիին։ «Թինաթին» ռեստորանը ստացել է մրցանակ Menu.ru պորտալի կողմից՝ ճանաչվելով 2010 թվականի լավագույն ռեստորան[43]։
2012 թվականի հունվարի 29֊ին Թինան թողարկեց քաղաքական հաղորդում Դիմա Կամակաձեի հետ («Թռիչք Կամակաձեի հետ») և հանդիսանում է հաղորդման պրոդյուսերը[44]։
2012 թվականի մարտին Թինա Կանդելակին պայմանագիր կնքեց Oriflame ընկերության հետ, որի համաձայն նա պարտավորվում էր 2 տարի ներկայացնել Oriflame֊ի ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, ինչպես նաև մասնակցել ընկերության բոլոր միջոցառումներին։ Կանդելակիի հոնորարը կազմում է 2 մլն․ դոլլար[45][46]։
Քաղաքական և հասարակական ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի նոյեմբերին, Կանդելակին բացասաբար խոսեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործունեության մասին․ «Մարդը, ով համարվում էր ժողովրդավարության խոսափողը Վրաստանում, պարզվեց, որ միջնադարյան բռնակալ է»։ Նա կոչ է արել ամբողջ աշխարհի վրացիներին ուշադրություն դարձնել Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններին, կապված ընդդիմության ցույցերը ցրելու հետ և կանգնեցնել Սահակաշվիլիին[47]։
2009 թվականի հոկտեմբերից ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Թինան դարձել է Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ[11][48]։ ՌԴ Հանրային պալատի շրջանակներում Թինան կազմակերպել և իրականացրել է մի շարք քննարկումներ[49] «Ինտերնետը, որպես հասարակության խոցելի կողմը գտնելու գործիք» և «Ինչպես է փոխվում Ռուսաստանի կրթական համակարգը «ժողովրդագրական փոսի» պատճառով»։
2010 թվականին մասնակցել է Պետերբուրգի տնտեսական ֆորումի կազմակերպած մի քանի սեսիաների։ 2011 թվականին եղել է պետական կրթական չափորոշչի համար ձևավորված Կրթության նախարարության խմբի անդամ[11]։
2011 թվականի օգոստոսի 26֊ին Թինա Կանդելակին կազմակերպել և հավաքել է առաջին Ազգային կրթական ֆորումը «Բալչուգ» հյուրանոցում[50] և ներկայացրել է «Խելացի դպրոց» նախագծի պատվիրակներին։
Վերաբերմունք ընտրությունների ժամանակ կատարվող ընտրակեղծիքների դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի դեկտեմբերի 10֊ին տեղի է ունեցել ցույց Բոլոտնայա հրապարակում, որտեղ ներկա էր նաև Թինա Կանդելակին, ով քվեարկելով «Միացյալ Ռուսաստան» կուսակցության օգտին՝ եկել էր այդտեղ, որպեսզի ստեղծեր սեփական կարծիք բողոքի ակցիայի մասնակիցների մոտ[11][51]։ Այդ օրը գրող Վիկտոր Շենդերովիչը տեղեկացրեց այն մասին, որ դեկտեմբերի 8֊ին ժամը 19։00֊ին նախագահի աշխատակազմի առաջին պետի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը ունեցավ հանդիպում Սերգեյ Կուրղինյանի, Մաքսիմ Շևչենկոյի, Ալեքսեյ Պուշկինովի, Սերգեյ Դորենկոյի, Լեոնիդ Ռադզիխավսկու, Սերգեյ Մինաևի և Թինա Կանդելակիի հետ։ Թեմաներն էին [[Протесты против фальсификации выборов в России (2011֊2012 թվականներ)|հասարակական ներկայացումներ դումայի ընտրությունների կեղծման դեմ[52][53]։
Նույն օրը այդ հանդիպման մասին տեղեկացրեց Քսենյա Սոբչակը, ինչի համար պատճառ հանդիսացավ Կանդելակիի՝ Բոլոտնայա հրապարակում հայտնվելը։ Սոբչակը հաղորդավարուհուն անվանեց «ճահճային մարդագայլ» և «վարչակազմի տրոյական ձի»՝ ամփոփելով․ «Նա գնում է ցույցի, քանի որ երկու օր առաջ համաձայնվել է վարչակազմի հետ։ Ծիծաղելի է»[53]։
НТВ հեռուստատեսությամբ «Բողոքի անատոմիա» (ռուս.՝ Анатомия протеста) վավերագրական ժապավենի եթեր հեռարձակվելուց հետո հեղինակները, որոնց ապացուցել էն, որ Ռուսաստանի ընդդիմության ղեկավար Գիվի Թարգամաձեի գործողություններով, Սոբչակը պահանջում է նկարել մի առանձին ֆիլմաշար Կանդելակիի և վրացական այդ հարաբերությունների մասին[54]։
Ըստ Վրաստանի ազգային անվտանգության նախարարության «Բուկիոտի» հիմնադիր[55], «Ալֆա» հակաահաբեկչական բաժնի զորքերի գնդապետ Կոտե Շավիշվիլիի[56], ռուսական ընդդիմության[57], ինչպես նաև վրացական[58] և ռուսական մի շարք[59] հրապարակումների, Տարգամաձեն չկարողացավ կատարել ինքնուրույն դեր ռուսական բողոքի ցույցերի կազմակերպման մեջ, այնպես ինչպես ներգրավված էր Թինան, որպես վարձու հասարակական գործիչների դիմակավորումը ֆինանսավորման ուղիների ընդդիմության համար, կապված սեփականարեր Անդրեյ Բորոդինի հետ։
Վրացական ընտրություններ (2012 թվական)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո լուրեր առաջացան Կանդելակիի՝ պատմական հայրենիք վերադառնալու մասին, փոխվարչապետի և հանրային հաղորդակցման կապի նախարարի պաշտոնով[60]։
Մրցանակներ և ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեչենական հանրապետության վաստակավոր լրագրող (2013 թվականի ապրիլի 18)[61]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախկին ամուսինը (մինչև 2010 թվական) եղել է բիզնեսմեն Անդրեյ Անատոլևիչ Կոնդրախինը (ծնված 1975 թվականի սեպտեմբերի 30֊ին), նկարիչ, բազմապրոֆիլ «ԱՍԿՈՆ» (ռուս.՝ АСКОН) կլինիկայի սեփականատերը[62]
- Դուստրը՝ Մելանյա Կոնդրախինան է (ծնված 2000 թվականի հունվարի 1֊ին) և որդին՝ Լեոնտի Կոնդրախինը (ծնված 2002 թվականի ապրիլի 28֊ին )[4][6][63][64]
- Երկրորդ ամուսինը (2014 թվականից[65]) Վասիլիյ Բրովկոն է[66] (ծնված 1987 թվականի փետրվարի 6֊ին), «Ապոստոլ» և «АМ-Инвест» ընկերությունների հիմնադիրներից մեկը, «Ростех» կապի և ռազմավարական հետազոտությունների պետական կորպորացիայի տնօրեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Нереальная политика» Արխիվացված 2011-08-18 Wayback Machine Գարիկ Մարտիրոսյանի հետ, 00:33
- ↑ 4,0 4,1 4,2 Тина Канделаки не взяла детей на похороны своего отца, Gazeta.ua.
- ↑ «Интервью Тины Канделаки журналу Турнавигатор, 24.03.2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Тину Канделаки назвали в честь царской дочери». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ [1]Արխիվացված 2008-04-01 Wayback Machine Радио Маяк — Телеведущая Тина Канделаки — гость Антона Комолова и Ольги Шелест
- ↑ Тина Канделаки: Политика Саакашвили — Грузия для грузин… и американцев
- ↑ Тина Канделаки: детям не смогу объяснить только перемен в личной жизни(չաշխատող հղում), Теленеделя: Если тебе интересно, я наполовину грузинка, и эта половина у меня делится ещё пополам. Одна из этих частей — греческая. А моя мама — наполовину армянка, наполовину турчанка.
- ↑ 10,0 10,1 Тина Канделаки для журнала «Русский пионер»: «Героиновые зимы Тины К.»
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Андрей Козенко.Энергия Тины Канделаки «Meduza», 31.07.2015
- ↑ Тина Канделаки чуть не стала пластическим хирургом, Kleo.ru, 11.11.2008 (չաշխատող հղում)
- ↑ 13,0 13,1 «Биографический очерки Тины Канделаки, Газета о газетах, 15.07.2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Телеведущая Тина Каднелаки метит в парламент, Celebrities Грузия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Телеведущая Тина Канделаки. Биографическая справка». ՌԻԱ Նովոստի. 2006 թ․ նոյեմբերի 27.
- ↑ «НАРОД НЕ ПОШЕЛ В "РУБЛЕВУЮ ЗОНУ". В 2001 году телезритель не найдет в эфире нескольких программ». Городской дилижанс. 2001 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Сотрудники ТВ-6 не поделили акции». Газета.ру. 2002 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «"Детальная" Канделаки». Московский комсомолец. 2003 թ․ փետրվարի 6.
- ↑ «Канделаки в Ницце отмечала получение ТЭФИ». Росбалт. 2006 թ․ նոյեմբերի 27.
- ↑ «Тина Канделаки поможет с приготовлениями к свадьбе». Электронная газета «Век». 2007 թ․ հունվարի 12.
- ↑ «Смотрите телевизор». Известия. 2007 թ․ օգոստոսի 31.
- ↑ «Тина Канделаки подалась в политику». Կոմսոմոլսկայա պրավդա. 2008 թ․ սեպտեմբերի 11.
- ↑ «Снимите это немедленно! 7 октября по Москве поползли слухи». Московский комсомолец. 2011 թ․ նոյեմբերի 7.
- ↑ «Ведущими шоу "Две звезды" будут Ксения Собчак, Тина Канделаки и Татьяна Лазарева». Первый канал. 2009 թ․ մարտի 5.
- ↑ «Тина Канделаки запускает серьезный проект на СТС». Կոմսոմոլսկայա պրավդա. 2009 թ․ հոկտեմբերի 22.
- ↑ «Проект Тины Канделаки оценили телекритики». Аргументы.ру. 2010 թ․ սեպտեմբերի 21.
- ↑ «Тина Канделаки: "Ничто не красит женщину так, как сплетни"». Леди@Mail.Ru. 2009 թ․ հոկտեմբերի 9.
- ↑ «Канделаки и Собчак взялись за мужиков». Собеседник. 2010 թ․ ապրիլի 10.
- ↑ ««Большая разница» в Одессе. Фестиваль пародий» (ռուսերեն). Первый канал. 2010 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ СТС закрыло шоу «Самый умный» // Lenta.ru. 25.12.12.
- ↑ «Победители конкурса "ТЭФИ-2004"» (ռուսերեն). www.tefi.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Телевизионную премию «ТЭФИ-2009» получили знакомые все «Лица»» (ռուսերեն). Агентство национальных новостей — annews.ru. 2009 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Передача Канделаки Самый умный может появиться на радио Маяк — сообщают «Вести ФМ» на странице http://www.radiovesti.ru/articles/2012-12-26/fm/77559 // Вести ФМ. 26.12.12.(չաշխատող հղում)
- ↑ «Обратный отсчет для «Железных леди»». НТВ. 2013 թ․ փետրվարի 15.
- ↑ «Тина Канделаки вошла в совет директоров «Вятка-банка»» (ռուսերեն). Банкир.Ру. 2011 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Телеведущая Канделаки выходит из совета директоров Вятка-банка» (ռուսերեն). Банкир.Ру. 2011 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Тина Канделаки открыла ресторан грузинской кухни «Тинатин» / Новые открытия // Ресторанный рейтинг». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Москва | Справочник | Ресторан Князь Багратионъ (ресторан) — MosDay.ru
- ↑ «Тина Канделаки оказалась в центре скандала " Вечерние Вести». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Тина Канделаки + «Гинза» | Журнал «Ресторатор». Журнал «Шеф»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Тина Канделаки оказалась в центре скандала» (ռուսերեն). 27.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Тина Канделаки + «Гинза»» (ռուսերեն). Ресторатор. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Ресторан Тинатин» (ռուսերեն). menu.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Тина Канделаки запустит политическое ток-шоу на YouTube» (ռուսերեն). lenta.ru. 30.01.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Тина Канделаки получит от Oriflame $2 млн за рекламу» (ռուսերեն). RB.ru. 22.03.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Тина Канделаки и Орифлейм теперь работают вместе» (ռուսերեն). Oriflame. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Тина Канделаки просит грузин всего мира остановить Саакашвили». ՌԻԱ Նովոստի. 8 ноября 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Указ Президента РФ от 23.09.2009 N 1070 «Об утверждении членов Общественной Палаты Российской Федерации»(չաշխատող հղում)
- ↑ Т.Канделаки не будет министром образования в новом правительстве Արխիվացված 2012-01-10 Wayback Machine. РБК, 15.12.2011
- ↑ Марина Лемуткина (29 августа 2011). «Учительство переварило ЕГЭ» (ռուսերեն). Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Власти бояться нечего
- ↑ «Юстас-Алексу». Ej.ru. 10 декабря 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 53,0 53,1 «Участники тайной встречи у Суркова, посвящённой протестам после выборов, подвели её итоги». NEWSru.com. 12 декабря 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Собчак требует снять «Анатомию протеста» о Канделаки и Таргамадзе, АПН, 07.03.2013
- ↑ Из истории частей спецназначения и антитеррористической группы «Альфа» независимой Грузии, 19.05.2010
- ↑ «Котэ Шавишвили: «Оставляя в стороне личные проблемы Канделаки и Таргамадзе, я удивляюсь, что пока не рассказано большее», From-ua.com, 02.07.2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Лидер петербургского отделения партии «Другая Россия» о взаимоотношения Сергея Удальцов, Тины Канделаки и Гиви Таргамадзе, 03.07.2013
- ↑ Georgia Times, 04.07.2013
- ↑ «Новый Регион, 03.07.2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Тине Канделаки предложили пост вице-премьера в правительстве Грузии» (ռուսերեն). РБК. 11 октября 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Басков спел на чеченском
- ↑ Тина Канделаки ушла от мужа, забрав двоих детей? // KP.RU
- ↑ Звезды идут в класс
- ↑ Мелания и Леонтий — Spletnik.ru.
- ↑ «Стало известно имя супруга Тины Канделаки». «Cosmo». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 15 июня 2016-ին.
- ↑ «Тина Канделаки призналась, чем она покорила молодого мужа». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 29 июля 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թինա Կանդելակի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական ծագմամբ ռուսներ
- Ռուսներ հունական սերմամբ
- Ռուսներ վրացական ծագմամբ
- Ռուս հեռուստաանձինք
- Ռուս հաղորդավարներ
- Վրացիներ հայկական ծագմամբ
- Վրացիներ հունական սերմամբ
- Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի անդամներ
- Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի շրջանավարտներ
- Անձինք Թբիլիսիից
- Վրացի լրագրողներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս լրագրողներ
- Վրացի պրոդյուսերներ
- Վրացի հասարակական գործիչներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ