Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ
"Come Together"
«Միավորվենք»
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչՄայիսի 10, 2016
2-րդ կիսաեզրափակիչՄայիսի 12, 2016
ԵզրափակիչՄայիսի 14, 2016
Հյուրընկալություն
Անցկացման վայրԷրիքսոն Գլոբ
Ստոկհոլմ, Շվեդիա,
Հյուրընկալող հեռուստաալիքՇվեդիա Sveriges Television
ՀաղորդավարներՊետրա Մեդե և Մոնս Զելմերլով
Բացում1-ին կիսաեզրափակիչ
«Heroes» երգի կատարում
Մոնս Զելմերլովի կողից
2-րդ կիսաեզրափակիչ
«Սա Եվրատեսիլն է»
կատարում Մոնս Զելմերլովի
և Պետրա Մեդեի կողից
Եզրափակիչ
«Դրոշների զորահանդես. տուրք
շվեդական նորաձևությանը և
պարային երաժշտությանը»
Ընդմիջման ելույթ1-ին կիսաեզրափակիչ
«Մոխրագույն մարդիկ»՝
բեմադրված Ֆրեդրիք Րիդմանի
կողմից
2-րդ կիսաեզրափակիչ
«Մարդն ընդդեմ մեքենայի»՝
բեմադրված Ֆրեդրիք Րիդմանի
կողմից
Եզրափակիչ
"Can't Stop the Feeling" և "Rock
Your Body" երգերի կատարում
Ջասթին Թիմբերլեյքի կողից
«Սեր, Սեր, Խաղաղություն,
Խաղաղություն» եվրատեսիլյան
երգերի միքս
"Լինդա Ուդրոֆֆ" մանրապատում
ներկայացված Սարահ Դոուն
Ֆիների կողմից
"Fire in the Rain" և "Heroes"
երգերի կատարում Մոնս
Զելմերլովի կողմից
Գործադիր տնօրենՅոն Օլա Սանդ
Գործադիր պրոդյուսերՄարտին Օստերդալ[1] և Johan Bernhagen?[1]
Մասնակցություն
Երկրների քանակ42
Վերադարձել ենԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Բուլղարիա Բուլղարիա
Խորվաթիա Խորվաթիա
Ուկրաինա Ուկրաինա
Մեկնել ենՊորտուգալիա Պորտուգալիա
Ռումինիա Ռումինիա
Քվեարկություն
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
Eurovision 2015 Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ
eurovision.tv/event/stockholm-2016

«Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 61-րդ թողարկումն է, որը անցկացվել է Էրիքսոն Գլոբում՝ տեղակայված Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում շվեդ Մոնս Զելմերլովը իր Heroes երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա երրորդ անգամն էր, երբ Ստոկհոլմը հյուրընկալեց մրցույթը. նախկինում անցկացվել էր 1975 և 2000 թվականներին, ընդ որում 2000 թվականին հյուրընկալվեց նույն Էրիքսոն Գլոբում։ Մրցույթն անցկացվեց երկու կիսաեզրափակիչներով և մեկ մեծ եզրափակչով։ Կիսաեզրափակիչները տեղի ունեցան 2016 թվականի մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը՝ 14-ին։ Մրցույթի հաղորդավարներն էին Մոնս Զելմերլովը և Պետրա Մեդեն։ Ջամալայի կողմից կատարված «1944» երգը, հավաքելով 534 ձայն, Ուկրաինային 2-րդ անգամ հաղթանակ պարգևեց։ Սա առաջին տարին էր, երբ հաղթող երգը առաջին տեղը չէր զբաղեցրել ո՛չ ժյուրիի քվեարկությամբ (Ավստրալիա), ո՛չ հեռուստաքվերակությամբ (Ռուսաստան), այլ երկուսում էլ զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։

Մրցույթին այս տարի մասնակցեց 42 երկիր։ Դադարից հետո մրցույթ էին վերադարձել Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Ուկրաինան, իսկ Ավստրալիայի, որի առաջնաելույթը կայացավ նախորդ տարի որպես հյուր երկիր, մասնակցությունը հաստատվեց նաև այս տարի։ Պորտուգալիան հրաժարվեց մրցույթին մասնակցելուց՝ պատճառաբանելով մրցույթում իրենց ցույց տված անարդյունավետությունը, իսկ Ռումինիան թերևս պլանավորել էր մասնակցել մրցույթին, սակայն կազմակերպիչների կողմից ստիպողաբար հեռացվեց՝ ԵՀՄ-ին չվճարած պարտքերի պատճառով։ Եվրատեսիլի պատմության մեջ նաև առաջին մրցույթն է, որում գործեց քվեարկության փոփոխված համակարգ՝ սկսած 1975 թվականից։ Կատարված փոփոխությունների համաձայն՝ յուրաքանչյուր երկիր շնորհեց միավորների երկու խումբ՝ նախկինի պես 1-8, 10 և 12 միավորներից կազմված. առաջին խումբը ներկայացրեց պրոֆեսիոնալ ժյուրիի միավորները, երկրորդը՝ բացառապես հեռուստաքվեարկության արդյունքները։ Սկսած 1957 թվականից սա առաջին տարին էր, երբ եզրափակչում ելույթ ունեցավ մեկ Սկանդինավյան երկիր՝ հյուրընկալող Շվեդիան։ Չեխիան Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ կարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը և հայտնվել եզրափակչում, մինչդեռ Բոսնիա և Հերցեգովինան և Հունաստանը առաջին անգամ ձախողեցին. 2000 թվականից սկսած առաջին տարին էր, երբ Հունաստանը բացակայում էր եզրափակչում։ Մրցույթն այս տարի ունեցավ ռեկորդային 204 միլիոն դիտում, որը շուրջ 5 միլիոնով շատ էր նախկին ամենաբարձր ցուցանիշից՝ գրանցված 2015-ին։

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի դահլիճը Էրիքսոն Գլոբ, Ստոկհոլմ, Շվեդիա

2015 թվականի մայիսի 24-ին Sveriges Television (SVT)-ը հայտարարեց, որ որպես հյուրընկալող վայր՝ ընտրվել է Ստոկհոլմի Tele2 արենան։ Այնուամենայնիվ նոր քաղաքներ և արենաներ դեռևս կարող էին դիմել։ Վիեննայում Շվեդիայի հաղթանակից հետո հայտ ներկայացրած բոլոր թեկնածունեը ունեին մոտավորապես 3 շաբաթ այն ամրագրելու համար։ Հեռուսաընկերությունը ավելի ուշ հայտարարեց, որ անցկացման վայրի մասին պաշտոնապես կտեղեկացվի ամռան կեսերին[2]։

2015 թվականի հուլիսի 8-ին Էրիքսոն Գլոբը՝ տեղակայված Ստոկհոլմում, հայտարարվեց որպես հյուրընկալող դահլիճ։ Այն կարող է հյուրընկալել մոտավորապես 16,000 հանդիսական[3]։ Մրցույթը այստեղ անցկացվել է նաև 2000-ին։

Մրցութային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

SVT-ն հյուրընկալել ցանկակող արենաների առաջ դրել էր մի քանի նախապայմաններ.[4]

  • Հյուընկալող քաղաքը պետք է ապահովի անհրաժեշտ քանակությամբ հյուրանոցներ և հյուրանոցային համարներ դահլիճի մոտակայքում
  • Արենան պետք է պատրաստ լինի առաջարկել հանգրվաններ դահլիճի հարևանությամբ
  • Մամուլի կենտրոնը պետք է հասանելի լինի դահլիճում և ունենա համապատասխան չափս
  • Հյուրընկալման դահլիճը SVT-ին պետք է հանձնվի ամենաքիչը 4-6 շաբաթ առաջ, որպեսզի սկսեն անցկացնել բեմի շինարարությունը, լույսերի և ողջ տեխնիկայի տեղադրմամբ զբաղվեն
  • Հյուրընկալող քաղաքը պետք է մոտ լինի որևէ մեծ օդանավակայնի
Քաղաք Դահլիճ Տարողություն Տեղեկություններ
Գյոտեբորգ Սկանդինավիում 14,000 1985 թվականին հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը
Ուլլևի մարզադաշդ 75,000 Առաջարկը կապված էր մարզադաշտի տանիքի շինարարական աշխատանքների հետ, սակայն այն չկառուցվեց ֆինանսական խնդիրիների պատճառով[5]։
Լինչյոպինգ Սաաբ արենա 11,500
Մալմյո Մալմյո արենա 15,500 2013 թվականին հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը։ Չեղարկել են իրենց հայտը 2015 թվականի հունիսի 11-ին՝ մրցույթի փորձերի շաբաթների ընթացքում քաղաքի անմատչելիության պատճառով։
Էրնշյոլդսվիկ Ֆյելլրավեն կենտրոն 9,800
Սանդվիկեն և Գյևլե Գյորասսոն Արենա 10,000 Եթե այս տարբերակը հաստատվեր, ապա Սանդվիկենը հյուրընկալելու էր գլխավոր երեք մրցույթները, իսկ Գյևլեն՝ մնացած փոքր համերգները և շոուները[6]։
Ստոկհոլմ Աննեքսեթ 4,000
Էրիքսոն Գլոբ 16,000 1985 թվականին հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը և 2002-2012 Մելոդիֆեստիվալենը
Հովեթ 9,000
Ֆրենդս արենա 65,000 Ֆրենդս արենան Շվեդիայի ամենամեծ ֆուտբոլային մարզադահլիճը և փակ դահլիճն է։ 2013-2015 հյուրընկալել է Մելոդիֆեստիվալենի եզրափակիչները[7]։
Տելե2 արենա 45,000 Ըստ մամուլի տեղեկությունների՝ Շվեդիայի Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում հաղթանակից հետո SVT-ի առաջին ընտրությունը որպես հյուրընկալող վայր հենց Տելե2 արենան էր[8]։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվիրակությունների նախագահների հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ 2015 թվականի մարտի 16-ին, սահմանվեցին մրցույթի նախնական օրերը։ Մայիսի 10-ը և 12-ը՝ որպես կիսաեզրափակչի օրեր, և մայիսի 14-ը՝ եզրափակչի[9]։ Սրանք ենթակա էին փոփոխության միայն SVT-ի կողմից, բայց ավելի ուշ նրանց կողմից հաստատվեցին մրցույթի վերջնական օրերը։

ԵՀՄ-ի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան Հեռարձակման Միության միջև քննարկումներ տեղի ունեցան 2014 թվականին՝ նպատակ ունենալով մրցույթին մասնակից դարձնել ԱՀՄ TV երգի մրցույթի հաղթողին՝ որպես հյուր[10]։ 2015 թվականի հուլիսին ԵՀՄ-ն հաստատեց, որ նրանք քննարկված առաջարկության շուրջ ելքեր են փնտրում։

SVT-ի առաջարկությամբ՝ արևելաեվրոպական երկրներից ավելի շատ դիտողներ ունենալու համար սկսվեցին բանակցություններ ԵՀՄ-ի հետ, որ մրցույթը այսուհետ ցուցադրվի մեկ ժամ շուտ. նախկին 21:00 (CET)-ի փոխարեն՝ 20:00 (CET)-ին։ Այնուամենայնիվ հոկտեմբերի 28-ին ԵՀՄ-ն ներկայացրեց մրցույթի կանոնները, որտեղ հաստատվեց մրցույթի նախկին ժամը։ Ի լրումն, SVT-ն հայտարարեց, որ մրցույթի բյուջեն առավելագույնը կկազմի 125 միլիոն շվեդական կրոն (մոտ 13,3 միլիոն եվրո)։ Այն 50%-ով ավելի քիչ է, քան ծախսվել էր Կոպենհագենում Եվրատեսիլ 2014-ի ընթացքում և կազմում է Բաքվում Եվրատեսիլ 2012-ի ընթացքում ծախսված գումարի մեկ երրորդը[11]։

2015 թվականի սեպտեմբերի 23-ին հայտարարվեց, որ "Մեծ Հնգյակ"-ի երկրները և հյուրընկալող երկիրը ելույթ կունենան այն կիսաեզրափակիչներում, որտեղ հնարավորություն կստանան քվեարկել, սակայն կշարունակեն ավտոմատ կերպով անցնել Եզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակիչների տևողությունը չերկարացնելու համար՝ այդ ելույթները ներառելու են գլխավոր փորձի կրճատված տեսաձայնագրությունները, որոնք ցուցադրվելու են տվյալ երկրների երգերի պաշտոնական տեսահոլովակների փոխարեն, որոնք օգտագործվում էին նախկինում[12]։

Թողարկման գլխավոր կազմը հայտարարվեց 2015 թվականի հոկտեմբերին ԵՀՄ-ի և SVT-ի կողմից։ Մարտին Օստերդահլը և Յոհան Բերնհագենը լինելու են մրցույթի գործադիր պրոդյուսներները, իսկ Զվեն Ստոյանովիչը՝ ռեժիսորը։

Քվեարկության նոր համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 18-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ քվեարկության համակարգում պատրաստվում են իրականացնել նոր փոփոխություններ առաջին անգամ սկսած 1975 թվականից։ Այս նոր համակարգը ստեղծվել է՝ ոգևորվելով շվեդական Մելոդիֆեստիվալեն երգի մրցույթի քվեարկության ձևաչափից։ Ըստ կատարված փոփոխությունների՝ յուրաքանչյուր երկիր պետք է շնորհի միավորների երկու խումբ՝ նախկինի պես 1-8, 10 և 12 միավորներից կազմված. առաջին խումբը պետք է ներկայացնի պրոֆեսիոնալ ժյուրիի միավորները, երկրորդը՝ բացառապես հեռուստաքվեարկության արդյունքները։ Երբ արդեն հեռուստադիտողը ավարտած կլինի քվեարկությունը, յուրաքանչյուր երկրի խոսնակ պետք է ներկայացնի իր երկրի ազգային ժյուրիի շնորհած միավորները։ Պրոֆեսիոնալ ժյուրիի ձայների պարզ դառնալուց հետո, արդեն հաղորդավարի կողմից պետք է ներկայացվեն հեռուստաքվեարկության միավորները. բոլոր մասնակից երկրների միավորները, շնորհված յուրաքանչյուր երկրի, ներկայացվելու են համախմբված։ Հեռուստաքվեարկությամբ 11-րդ հորիզոնականից մինչև 26-րդը զբաղեցրած երկրների միավորները միանգամից հայտնվելու են ցուցատախտակին, իսկ հաղորդավարները հայտարարելու են միայն լավագույն 10 տեղերը զբաղեցրած երկրների միավորները։ Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա հաղթողին իմանալ ամենավերջին պահին։ Նոր համակարգը գործեց նաև կիսաեզրափակիչների ընթացքում, սակայն նախկինի պես հաջորդ փուլ անցածները հայտարարվեցին պատահական հերթականությամբ[13]։

Հաղորդավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի հաղթանակի գիշերը Մոնս Զելմերլովը հայտնեց իր հետաքրքրության մասին՝ լինել Եվրատեսիլ 2016 թվականի հաղորդավարներից մեկը[14]։ Մայիսի 25-ին Քրիսթեր Բյորկմենը Expressen թերթին հայտնեց, որ հաղորդավարի հավանական թեկնածուների ցանկում են նաև Ջինա Դիրավին, Պետրա Մեդեն և Սաննա Նիելսենը[15]։ Հունիսի 1-ին Expressen-ը հայտարարեց հեռուստաընկերության մտադրության մասին. որպես հաղորդավարներ ընդգրկել կինոդերասան Դոլֆ Լունդգրենին և Մոնս Զելմերլովին[16]։ Օգոստոսի 1-ին Նիելսենը ասաց, որ նա մեծ հաճույքով կհյուրընկալի մրցույթը, եթե SVT-ն դիմի նրան[17]։ Expressen-ը ավելի ուշ հայտարարեց, որ հաղորդավարների նախնական թեկնածուներ ընտրված են Մեդեն և Զելմերլովը[18]։ 2015 թվականի դեկտեմբերի 14-ին մամլո ասուլիսի ընթացքում պաշտոնապես հայտարարվեցին մրցույթի հաղորդավարները՝ Պետրա Մեդե և Մոնս Զեմերլով[19]։

Գրաֆիկական ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 25-ին հայտարարվեց մրցույթի այս տարվա կարգախոսը՝ «Միավորվենք» (անգլ.՝ Come Together)։ Եվրատեսիլ 2016 թվականի գլխավոր պրոդյուսեր Մարտին Օստերդահլը մեկնաբանեց կարգախոսը՝ ասելով. «Եվրատեսիլ երգի մրցույթը երբեք սահմանների, քաղաքականության կամ նմանատիպ այլ գաղափարախոսությունների մասին չի եղել։ Այն մեզ՝ մարդկային էակներիս, բաժանող բոլոր արգելքները վերացնելու մասին է»։ Նույն օրը ներկայացվեց նաև այս տարվա պատկերանիշը։ Այն իրենից ներկայացնում է խատուտիկ, որը խորհրդանշում է ոչ միայն դիմադրողականության և ճկունության ուժը, այլ նաև վերածնունդ. երբ խատուտիկի սերմերը թռչում և ընկնում են նոր վայր, այդտեղ նոր կյանք է սկսվում[20]։

Կիսաեզրափակիչների վիճակահանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

     Առաջին կիսաեզրափակչի երկրներ      Երկրներ, որոնք նույնպես քվեարկելու են առաջին կիսաեզրափակչում      Երկրորդ կիսաեզրափակչի երկրներ      Երկրներ, որոնք նույնպես քվեարկելու են երկրորդ կիսաեզրափակչում

Վիճակահանությունը, որը սահմանել է երկու կիսաեզրափակիչների մասնակիցներին, անցկացվեց 2016 թվականի հունվարի 25-ին Ստոքհոլմի քաղաքապետարանում (Stockholms stadshus)։ Վիճակահանությունը կատարվեց Ալեքսանդրա Պասկալիդուի և Յովան Ռադոմիրի կողմից։

Վիճակահանության առաջին մասում որոշվեց, թե Մեծ հնգյակի երկրներից յուրաքանչյուրը և Շվեդիան որ կիսաեզրափակչում են քվեարկելու, իսկ երկրորդ հատվածում որոշվեց՝ մնացած երկրներից յուրաքանչյուրը որ կիսաեզրափակչի որ հատվածում են հանդես գալու, իսկ ճշգրիտ հերթականությունը որոշվեց մրցույթի կազմակերպիչների կողմից ավելի ուշ։ ԵՀՄ-ն նախապես հայտարարել էր, որ հերթականությունը հրապարակվելու է ապրիլի 5-ին, սակայն անհայտ պատճառներով այն հրապարակվեց ապրիլի 8-ին։ 18 երկրներ մրցեցին 1-ին կիսաեզրափակչում, իսկ 19-ը նախատեսված էր, որ մրցելու էին 2-րդում, սակայն ապրիլի 22-ին, երբ Ռումինիան հեռացվեց մրցույթից, պարզ դարձավ, որ այս եզրափակչում կրկին մրցելու են 18 երկրներ։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից անցան 10 երկրներ, որոնց միացան միանգամից եզրափակչում տեղ գտած Մեծ հնգյակի երկրները և Շվեդիան. ընդհանուր առմամբ եզրափակիչ փուլում հանդես են գալու 26 երկրներ։

Կիսաեզրափակիչներին մասնակից 37 երկրները բաժանվել էին 6 զամբյուղների՝ հիմնվելով մրցույթի պաշտոնական գործընկեր Digame-ի՝ քվեարկության բնագավառում կատարած հաշվարկների վրա։ 6 զամբյուղները հրապարակվեցին ԵՀՄ-ի կողմից 2016 թվականի հունվարի 21-ին։ Տարբեր զամբյուղներից վիճակահանություն անցկացնելը միտված է հնարավորինս սահմանափակել հարևան երկրների միմյանց քվեարկելը և բարձրացնել ամկանխատեսելիությունը կիսաեզրափակիչներում։

Իսրայելը, որը ներառված էր 6-րդ զամբյուղում, հանդես կգա 2-րդ կիսաեզրափակչում, քանի որ 1-ին կիսաեզրափակչի նախանշված օրը համընկնում է երկրում հիշատակի օրվա։ Գերմանիան քվեարկելու է 2-րդ կիսաեզրափակչում ծրագրային խնդիրներից ելնելով, իսկ Շվեդիան՝ 1-ինում։

Զամբյուղներն ունեն այսպիսի տեսք՝

Զամբյուղ 1 Զամբյուղ 2 Զամբյուղ 3 Զամբյուղ 4 Զամբյուղ 5 Զամբյուղ 6

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 26-ին ԵՀՄ-ի կողմից հայտարարվեց, որ 2016 թվականի թողարկմանը մասնակցելու են 43 երկրներ, որը ռեկորդային ցուցանիշ կլիներ Եվրատեսիլի պատմության մեջ, սակայն 2016 թվականի ապրիլի 22-ին ԵՀՄ-ի կողմից պաշտոնապես հայտարարվեց, որ ռումիանական ազգային հեռարձակողի կողմից շուրջ 16 միլիոն շվեյցարական ֆրանկ կուտակած պարտքը շարունակաբար չվճարելու պատճառով մրցույթից երկիրը հեռացվել է. արդյունքում մրցույթին այս տարի մասնակցելու են 42 երկրներ։ Երեքամյա դադարից հետո մրցույթ է վերադարձել Բոսնիա և Հերցեգովինան, երկամյա բացակայությունից հետո վերադարձել են նաև Բուլղարիան և Խորվաթիան, իսկ Ուկրաինան նախորդ տարի բաց թողնելուց հետո կրկին մրցույթում է։ Հաստատվեց նաև Ավստրալիայի մասնակցությունը, որը մրցույթում իր առաջնայելույթը կատարեց 2015 թվականին՝ որպես հյուր երկիր, սակայն այս անգամ նրանք, ի տարբերություն 2015 թվականի, հանդես են գալու կիսաեզրափակիչներից մեկում։ Մինչդեռ Պորտուգալիան հրաժարվեց մասնակցել մրցույթի այս թողարկմանը։

Վերադարձած մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից Երկիր Նախորդ տարի(ներ)
Իռա Լոսկո Մալթա Մալթա 2002
Բոյան Յոյովի[Ն 1] Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա 2005[Ն 2]
Դին[Ն 3] Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 2009
Պոլի Գենովա Բուլղարիա Բուլղարիա 2011
Կալիոպի Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 2012
Գրետա Սալոմե Իսլանդիա Իսլանդիա 2012[Ն 4]
Դոննի Մոնտել Լիտվա Լիտվա 2012

Կալիոպին, ով 2012 թվականին ներկայացնելով Մակեդոնիան, զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը մրցույթի եզրափակչում, ներկայացրեց իր երկիրը նաև այս տարի։ Նա մասնակցել էր նաև 1996 թվականին նախաորակավորման փուլին՝ տեղ գրավելով 26-րդ հորիզոնականում։ Մրցույթ էր վերադարձել նաև բոսնիացի Դինը, ով 2004 թվականին եզրափակչում գրավեց 9-րդ հորիզոնականը։ Highway խմբի անդամ Բոյան Յովովիչը 2005 թվականին ներկայացրեց Սերբիա և Չեռնոգորիան No Name խմբի կազմում և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը եզրափակչում։ Մալթան ներկայացնող Իռա Լոսկան, ով, ներկայացնելով իր երկիրը, 2002 թվականին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, վերադարձավ մրցույթ։ Երկրորդ անգամ մրցույթին մասնակցեց բուլղարացի Պոլի Գենովան, ով ներկայացրել էր իր երկիրը 2011 թվականին՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը կիսաեզրափակչում։ Յոնսիի հետ Իսլանդիան 2012 թվականին ներկայացնելուց և եզրափակչում 20-րդ տեղը գրավելուց հետո, այս տարի իր երկիրը ներկայացրեց Գրետա Սալոմեն։ Մրցույթ վերադարձավ նաև Դոննի Մոնթելը, ով 2012 թվականին ներկայացրեց Լիտվան՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

18 երկրներ մասնակցեցին առաջին կիսաեզրափակչին, որոնցից 10 անցան եզրափակիչ։ Իսպանիա Իսպանիան, Շվեդիա Շվեդիան և Ֆրանսիա Ֆրանսիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում։

Երկիր Լեզու Մասնակից Երգ Թարգմանություն Տեղ Միավոր
01 Ֆինլանդիա Ֆինլանդիա անգլերեն Սանդյա "Sing It Away" «Սկսիր այն երգել» 15 51
02 Հունաստան Հունաստան հունարեն, անգլերեն Argo "Utopian Land" «Ուտոպիական երկիր» 16 44
03 Մոլդովա Մոլդովա անգլերեն Լիդիա Իսակ "Falling Stars" «Ընկնող աստղեր» 17 33
04 Հունգարիա Հունգարիա անգլերեն Ֆրեդդի "Pioneer" «Պիոներ» 4 197
05 Խորվաթիա Խորվաթիա անգլերեն Նինա Կրալյիչ "Lighthouse" «Փարոս» 10 133
06 Նիդերլանդներ Նիդերլանդներ անգլերեն Դաուվ Բոբ "Slow Down" «Դանդաղեցրու» 5 197
07 Հայաստան Հայաստան անգլերեն Իվետա Մուկուչյան "LoveWave" «Սիրո ալիք» 2 243
08 Սան Մարինո Սան Մարինո անգլերեն Սերհատ "I Didn't Know" «Ես չգիտեի» 12 68
09 Ռուսաստան Ռուսաստան անգլերեն Սերգեյ Լազարև "You Are the Only One" «Դու միակն ես» 1 342
10 Չեխիա Չեխիա անգլերեն Գաբրիելա Գունչիկովա "I Stand" «Ես կանգնում եմ» 9 161
11 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս անգլերեն Minus One "Alter Ego" «Ուրիշ "Ես"» 8 164
12 Ավստրիա Ավստրիա ֆրանսերեն Զոյի "Loin d'ici" «Այստեղից հեռու» 7 170
13 Էստոնիա Էստոնիա անգլերեն Յուրի Փոթսման "Play" «Խաղ» 18 24
14 Ադրբեջան Ադրբեջան անգլերեն Սամրա "Miracle" «Հրաշք» 6 185
15 Չեռնոգորիա Չեռնոգորիա անգլերեն Highway "The Real Thing" «Իրական իր» 13 60
16 Իսլանդիա Իսլանդիա անգլերեն Գրետա Սալոմե "Hear Them Calling" «Լսում եմ նրանց կանչը» 14 51
17 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա բոսնիերեն Դալալ, Դին մսն. Անա Ռուցներ, Յալա "Ljubav je" «Սերը դա» 11 104
18 Մալթա Մալթա անգլերեն Իռա Լոսկո "Walk on Water" «Զբոսանք ջրի վրայով» 3 209

2-րդ կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

18 երկրներ մասնակցեցին երկրորդ կիսաեզրափակչին, որոնցից 10 անցան եզրափակիչ։ Գերմանիա Գերմանիան, Իտալիա Իտալիան և Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում։ Նախապես նախատեսած էր, որ այս կիսաեզրափակչում ելույթ էին ունենալու 19 երկրներ, սակայն երբ Ռումինիան հեռացվեց մրցույթից շարունակաբար պարտքերը չվճարելու պատճառով, կիսաեզրափակչում մնացին 18 երկրներ։ ԵՀՄ-ի որոշման արդյուքնում Ռումինիան ելույթ էր ունենալու տասներկուերորդը, բայց հեռացվելուց հետո իրենից հետո տեղ գտած երկրների հերթականությունը թերևս պահպանվեց նույնը, սակայն վերջիններս արդեն ելույթ ունեցան մեկ համար շուտ։

Երկիր Լեզու Մասնակից Երգ Թարգմանություն Տեղ Միավոր
01 Լատվիա Լատվիա անգլերեն Յուսթս "Heartbeat" «Սրտխփոց» 8 132
02 Լեհաստան Լեհաստան անգլերեն Միխալ Շպակ "Color of Your Life" «Քո կյանքի գույնը» 6 151
03 Շվեյցարիա Շվեյցարիա անգլերեն Ռայկա "The Last of Our Kind" «Մեր տեսակի վերջինը» 18 28
04 Իսրայել Իսրայել անգլերեն Հովի Սթար "Made of Stars" «Աստղերից կազմված» 7 147
05 Բելառուս Բելառուս անգլերեն Իվան "Help You Fly" «Կօգնեմ քեզ թռչել» 12 84
06 Սերբիա Սերբիա անգլերեն ZAA Սանյա Վուչիչ "Goodbye (Shelter)" «Ցտեսություն (Ապաստան)» 10 105
07 Իռլանդիա Իռլանդիա անգլերեն Նիքի Բըրն "Sunlight" «Արևի լույս» 15 46
08 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա մակեդոներեն Կալիոպի "Dona" «Սիրեցյալ» 11 88
09 Լիտվա Լիտվա անգլերեն Դոննի Մոնտել "I've Been Waiting for This Night" «Ես սպասել եմ այս գիշերվան» 4 222
10 Ավստրալիա Ավստրալիա անգլերեն Դամի Իմ "Sound of Silence" «Լռության ձայնը» 1 330
11 Սլովենիա Սլովենիա անգլերեն ManuElla "Blue and Red" «Կապույտ և կարմիր» 14 57
12 Բուլղարիա Բուլղարիա անգլերեն, բուլղարերեն Պոլի Գենովա "If Love Was a Crime" «Եթե սերը հանցանք լիներ» 5 220
13 Դանիա Դանիա անգլերեն Lighthouse X "Soldiers of Love" «Սիրո զինվորները» 17 34
14 Ուկրաինա Ուկրաինա անգլերեն,

ղրիմերեն

Ջամալա "1944" 2 287
15 Նորվեգիա Նորվեգիա անգլերեն Ագնետե "Icebreaker" «Սառցահատ» 13 63
16 Վրաստան Վրաստան անգլերեն Նիկա Կոչարով & Young Georgian Lolitaz "Midnight Gold" «Կեսգիշերվա ոսկի» 9 123
17 Ալբանիա Ալբանիա անգլերեն Էնեդա Թարիֆա "Fairytale" «Հեքիաթ» 16 45
18 Բելգիա Բելգիա անգլերեն Լաուրա Թեզորո "What's the Pressure" «Ի՞նչ է ճնշումը» 3 274

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակչին մասնակցեցին 26 երկրներ, իսկ բոլոր 42 երկրները հնարավորություն ունեցան քվեարկելու։ Երկրների հերթականությունը հայտարարվեց երկրորդ կիսաեզրափակչից հետո։

Երկիր Լեզու Մասնակից Երգ Թարգմանություն Միավոր Տեղ
01 Բելգիա Բելգիա անգլերեն Լաուրա Թեզորո "What's the Pressure" «Ի՞նչ է ճնշումը» 181 10
02 Չեխիա Չեխիա անգլերեն Գաբրիելա Գունչիկովա "I Stand" «Ես կանգնում եմ» 41 25
03 Նիդերլանդներ Նիդերլանդներ անգլերեն Դաուվ Բոբ "Slow Down" «Դանդաղեցրու» 153 11
04 Ադրբեջան Ադրբեջան անգլերեն Սամրա "Miracle" «Հրաշք» 117 17
05 Հունգարիա Հունգարիա անգլերեն Ֆրեդդի "Pioneer" «Պիոներ» 108 19
06 Իտալիա Իտալիա իտալերեն, անգլերեն Ֆրանչեսկա Միկիելին "No Degree of Seperation" «Բաժանման ոչ մի աստիճան» 124 16
07 Իսրայել Իսրայել անգլերեն Հովի Սթար "Made of Stars" «Աստղերից կազմված» 135 14
08 Բուլղարիա Բուլղարիա անգլերեն, բուլղարերեն Պոլի Գենովա "If Love Was a Crime" «Եթե սերը հանցանք լիներ» 307 4
09 Շվեդիա Շվեդիա անգլերեն Ֆրանս "If I Were Sorry" «Եթե ես ափսոսայի» 261 5
10 Գերմանիա Գերմանիա անգլերեն Ջեյմի-Լի Կրիվից "Ghost" «Ուրվական» 11 26
11 Ֆրանսիա Ֆրանսիա ֆրանսերեն, անգլերեն Ամիր "J'ai cherché" «Ես փնտրել եմ» 257 6
12 Լեհաստան Լեհաստան անգլերեն Միխալ Շպակ "Color of Your Life" «Քո կյանքի գույնը» 229 8
13 Ավստրալիա Ավստրալիա անգլերեն Դամի Իմ "Sound of Silence" «Լռության ձայնը» 511 2
14 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս անգլերեն Minus One "Alter Ego" «Ուրիշ "Ես"» 96 21
15 Սերբիա Սերբիա անգլերեն ZAA Սանյա Վուչիչ "Goodbye (Shelter)" «Ցտեսություն (Ապաստան)» 115 18
16 Լիտվա Լիտվա անգլերեն Դոննի Մոնտել "I've Been Waiting for This Night" «Ես սպասել եմ այս գիշերվան» 200 9
17 Խորվաթիա Խորվաթիա անգլերեն Նինա Կրալյիչ "Lighthouse" «Փարոս» 73 23
18 Ռուսաստան Ռուսաստան անգլերեն Սերգեյ Լազարև "You Are the Only One" «Դու միակն ես» 491 3
19 Իսպանիա Իսպանիա անգլերեն Բարեյ "Say Yay!" «Ասա Yay!» 77 22
20 Լատվիա Լատվիա անգլերեն Յուսթս "Heartbeat" «Սրտխփոց» 132 15
21 Ուկրաինա Ուկրաինա անգլերեն,

ղրիմերեն

Ջամալա "1944" 534 1
22 Մալթա Մալթա անգլերեն Իռա Լոսկո "Walk on Water" «Զբոսանք ջրի վրայով» 153 12
23 Վրաստան Վրաստան անգլերեն Նիկա Կոչարով & Young Georgian Lolitaz "Midnight Gold" «Կեսգիշերվա ոսկի» 104 20
24 Ավստրիա Ավստրիա ֆրանսերեն Զոյի "Loin d'ici" «Այստեղից հեռու» 151 13
25 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա անգլերեն Ջո և Ջեյք "You're Not Alone" «Դու միայնակ չես» 62 24
26 Հայաստան Հայաստան անգլերեն Իվետա Մուկուչյան "LoveWave" «Սիրո ալիք» 249 7

Քվեարկության աղյուսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Քվեարկության արդյունքներ
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Ֆինլանդիա Հունաստան Մոլդովա Հունգարիա Խորվաթիա Նիդերլանդներ Հայաստան Սան Մարինո Ռուսաստան Չեխիա Կիպրոսի Հանրապետություն Ավստրիա Էստոնիա Ադրբեջան Չեռնոգորիա Իսլանդիա Բոսնիա և Հերցեգովինա Մալթա Ֆրանսիա Իսպանիա Շվեդիա
Ֆինլանդիա 51 35 4 2 8 7 2 5 3 4
16 1 7 2 6
Հունաստան 44 22 3 7 3 6 3
22 7 3 12
Մոլդովա 33 24 3 6 6 5 4
9 5 2 2
Հունգարիա 197 78 7 3 8 3 4 12 6 5 8 1 2 4 5 10
119 4 7 6 8 6 6 7 6 6 6 8 5 7 6 6 1 8 7 5 4
Խորվաթիա 133 80 5 5 3 12 2 1 1 6 7 7 3 7 7 5 6 3
53 2 4 2 5 3 4 2 1 6 8 12 1 2 1
Նիդեռլանդներ 197 102 12 1 4 6 2 4 12 10 6 12 2 12 1 8 4 6
95 6 2 6 5 4 6 3 4 10 10 4 10 7 4 6 10
Հայաստան 243 127 7 10 10 5 5 5 12 10 5 2 12 5 7 12 3 12 5
116 1 8 8 2 3 12 8 12 12 7 4 1 3 3 3 4 12 10 3
Սան Մարինո 68 19 3 10 6
49 3 6 4 5 4 5 4 10 2 1 5
Ռուսաստան 342 148 6 12 12 10 6 1 7 3 12 8 1 12 8 10 8 10 2 8 12
194 8 10 10 10 10 8 12 12 8 10 7 12 12 10 12 7 12 8 8 8
Չեխիա 161 120 10 8 8 12 4 5 4 5 5 10 6 2 4 8 12 3 1 6 7
41 3 3 3 4 2 2 2 1 1 3 1 4 2 3 7
Կիպրոս 164 71 8 7 2 10 10 8 1 10 1 8 4 1 1
93 7 12 7 2 3 8 5 8 4 2 6 1 5 5 2 6 5 3 2
Ավստրիա 170 37 3 2 6 5 2 4 1 12 2
133 10 5 7 8 7 10 5 3 10 5 3 10 6 8 6 1 10 12 7
Էստոնիա 24 9 1 2 2 1 1 2
15 12 1 2
Ադրբեջան 185 92 2 5 7 3 7 6 10 3 4 4 7 5 3 6 7 5 8
93 12 12 10 7 10 8 7 7 10 10
Չեռնոգորիա 60 46 6 10 10 3 7 3 7
14 6 8
Իսլանդիա 51 27 4 1 1 7 4 1 3 4 2
24 5 1 3 3 3 4 5
Բոսնիա և Հերցեգովինա 104 26 1 4 1 2 2 10 6
78 12 7 1 4 7 12 5 12 6 12
Մալթա 209 155 8 4 6 12 7 8 12 5 8 8 8 12 8 4 10 6 2 10 7 10
54 1 5 4 1 1 8 2 1 5 2 10 4 4 5 1

12 միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
5 Ռուսաստան Ռուսաստան Ադրբեջան, Կիպրոս, Հունաստան, Մոլդովա, Շվեդիա
4 Հայաստան Հայաստան Իսպանիա, Մալթա, Չեռնոգորիա, Ռուսաստան
Նիդերլանդներ Նիդերլանդներ Էստոնիա, Իսլանդիա, Սան Մարինո, Ֆինլանդիա
3 Մալթա Մալթա Ավստրիա, Հայաստան, Հունգարիա
2 Չեխիա Չեխիա Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա
1 Ավստրիա Ավստրիա Ֆրանսիա
Խորվաթիա Խորվաթիա Նիդերլանդներ
Հունգարիա Հունգարիա Չեխիա
Հեռուստաքվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
6 Ռուսաստան Ռուսաստան Ադրբեջան, Էստոնիա, Իսլանդիա, Հայաստան, Մալթա, Սան Մարինո
4 Հայաստան Հայաստան Նիդերլանդներ, Չեխիա, Ռուսաստան, Ֆրանսիա
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Ավստրիա, Խորվաթիա, Շվեդիա, Չեռնոգորիա
2 Ադրբեջան Ադրբեջան Հունգարիա, Մոլդովա
1 Ավստրիա Ավստրիա Իսպանիա
Էստոնիա Էստոնիա Ֆինլանդիա
Խորվաթիա Խորվաթիա Բոսնիա և Հերցեգովինա
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Հունաստան
Հունաստան Հունաստան Կիպրոս

2-րդ կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Քվեարկության արդյունքներ
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Լատվիա Լեհաստան Շվեյցարիա Իսրայել Բելառուս Սերբիա Իռլանդիա Հյուսիսային Մակեդոնիա Լիտվա Ավստրալիա Սլովենիա Բուլղարիա Դանիա Ուկրաինա Նորվեգիա Վրաստան Ալբանիա Բելգիա Գերմանիա Իտալիա Միացյալ Թագավորություն
Լատվիա 132 64 6 6 7 4 2 7 10 3 6 2 5 1 5
68 5 5 7 7 12 5 2 3 3 8 3 3 5
Լեհաստան 151 20 1 3 3 1 4 3 2 3
131 4 7 6 6 1 10 1 7 4 6 6 12 10 7 12 12 10 10
Շվեյցարիա 28 25 1 5 1 7 2 7 1 1
3 3
Իսրայել 147 127 2 8 10 1 7 7 6 6 10 4 5 5 7 5 6 4 10 12 8 4
20 1 2 6 2 2 1 1 1 2 2
Բելառուս 84 32 1 4 1 1 6 2 6 5 2 3
52 7 8 3 5 2 6 4 1 10 6 1
Սերբիա 105 55 5 1 3 5 12 3 8 3 8 2 5
50 12 10 2 12 5 2 1 6
Իռլանդիա 46 15 2 4 2 3 2 2
31 1 2 2 1 1 7 4 2 4 7
Մակեդոնիա 88 34 8 12 2 12
54 4 2 12 4 10 8 12 2
Լիտվա 222 104 12 3 8 4 10 5 3 5 7 1 3 10 8 8 1 3 3 1 8
118 10 3 5 10 12 8 3 7 6 12 10 4 8 4 4 12
Ավստրալիա 330 188 8 10 12 12 8 4 6 4 12 5 12 12 12 12 8 10 12 7 12 10
142 8 10 6 12 7 7 8 4 5 6 7 8 7 8 4 6 10 10 3 6
Սլովենիա 53 45 3 6 8 7 1 4 1 6 7 6
8 4 3 1
Բուլղարիա 220 98 7 5 4 3 4 2 10 8 2 8 6 7 10 7 6 4 5
122 3 4 3 10 8 8 5 8 3 10 5 3 5 6 5 7 7 7 7 8
Դանիա 34 10 3 4 3
24 2 1 1 4 3 1 5 2 5
Ուկրաինա 287 132 10 12 5 10 7 10 10 8 8 4 1 6 12 5 5 6 10 6
152 12 12 5 7 12 6 4 6 10 3 8 12 5 4 12 5 6 8 12 3
Նորվեգիա 63 29 2 6 4 5 6 1 4 1
34 3 3 2 2 2 1 10 1 10
Վրաստան 123 84 6 7 5 2 3 1 1 10 7 4 1 8 10 7 12
39 5 7 2 2 8 1 8 5 1
Ալբանիա 45 10 8 2
35 10 12 3 2 8
Բելգիա 274 139 4 2 7 6 12 12 3 5 12 12 10 8 10 7 10 8 4 7
135 6 6 8 8 4 10 6 5 4 12 7 10 12 3 7 4 8 6 5 4

12 միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
9 Ավստրալիա Ավստրալիա Բելգիա, Բուլղարիա, Դանիա, Իսրայել, Իտալիա, Լիտվա, Նորվեգիա, Շվեյցարիա, Ուկրաինա
4 Բելգիա Բելգիա Ավստրալիա, Բելառուս, Իռլանդիա, Սլովենիա
2 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա Ալբանիա, Սերբիա
Ուկրաինա Ուկրաինա Լեհաստան, Վրաստան
1 Իսրայել Իսրայել Գերմանիա
Լիտվա Լիտվա Լատվիա
Սերբիա Սերբիա Մակեդոնիա
Վրաստան Վրաստան Մեծ Բրիտանիա
Հեռուստաքվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
6 Ուկրաինա Ուկրաինա Բելառուս, Բուլղարիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Վրաստան
3 Լեհաստան Լեհաստան Բելգիա, Գերմանիա, Ուկրաինա
Լիտվա Լիտվա Իռլանդիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա
2 Բելգիա Բելգիա Ավստրալիա, Դանիա
Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա Ալբանիա, Սերբիա
Սերբիա Սերբիա Շվեյցարիա, Սլովենիա
1 Ալբանիա Ալբանիա Մակեդոնիա
Ավստրալիա Ավստրալիա Իսրայել
Լատվիա Լատվիա Լիտվա

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն Քվեարկության արդյունքներ
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Ալբանիա Հայաստան Ավստրալիա Ավստրիա Ադրբեջան Բելառուս Բելգիա Բոսնիա և Հերցեգովինա Բուլղարիա Խորվաթիա Կիպրոսի Հանրապետություն Չեխիա Դանիա Էստոնիա Ֆինլանդիա Ֆրանսիա Վրաստան Գերմանիա Հունաստան Հունգարիա Իսլանդիա Իռլանդիա Իսրայել Իտալիա Լատվիա Լիտվա Հյուսիսային Մակեդոնիա Մալթա Մոլդովա Չեռնոգորիա Նիդերլանդներ Նորվեգիա Լեհաստան Ռուսաստան Սան Մարինո Սերբիա Սլովենիա Իսպանիա Շվեդիա Շվեյցարիա Ուկրաինա Միացյալ Թագավորություն
Բելգիա 181 130 4 12 5 4 10 2 8 10 5 3 12 6 5 4 3 4 5 8 10 10
51 12 8 4 3 1 4 12 2 5
Չեխիա 41 41 1 4 1 6 10 3 2 5 2 4 3
0
Նիդերլանդներ 153 114 3 4 2 7 7 6 10 7 4 6 12 8 4 3 2 6 4 5 1 3 5 5
39 6 10 7 3 2 6 3 2
Ադրբեջան 117 44 2 1 2 1 7 1 1 10 2 10 7
73 8 8 1 6 7 1 2 3 6 8 7 6 10
Հունգարիա 108 52 1 4 5 4 10 3 7 1 2 3 10 2
56 1 3 7 3 1 3 4 3 2 2 2 5 3 6 1 10
Իտալիա 124 90 8 10 3 3 2 12 3 6 8 6 12 10 5 2
34 10 1 1 7 4 1 3 7
Իսրայել 135 124 3 10 3 2 7 5 2 7 3 12 4 8 2 6 5 1 7 3 7 7 2 1 8 6 3
11 6 2 3
Բուլղարիա 307 127 4 7 8 8 1 6 3 6 10 10 7 1 2 10 10 2 8 3 4 10 1 1 5
180 8 10 5 8 4 5 2 1 12 5 4 5 3 4 7 4 5 7 7 1 10 8 2 5 1 5 3 3 8 2 12 4 2 8
Շվեդիա 261 122 8 8 12 4 12 12 5 6 10 4 6 5 2 8 6 10 4
139 3 2 7 2 1 3 7 1 2 12 10 10 2 8 7 12 2 7 7 2 7 10 2 4 1 5 1 1 1
Գերմանիա 11 1 1
10 2 8
Ֆրանսիա 257 148 10 12 6 7 8 7 8 7 5 1 1 4 6 2 3 8 7 1 6 5 5 1 7 7 8 6
109 7 7 1 4 8 4 2 6 2 2 3 4 1 5 12 5 3 2 6 1 4 1 3 10 3 3
Լեհաստան 229 7 2 3 1 1
222 5 1 12 3 6 12 6 4 2 7 5 1 5 7 4 10 3 8 10 10 4 10 5 6 2 10 10 5 7 4 5 10 5 8 10
Ավստրալիա 511 320 12 5 12 7 6 12 10 8 12 10 10 10 8 6 8 6 7 12 10 10 6 5 12 8 3 10 4 12 10 10 2 6 6 8 12 12 5 8
191 12 3 2 1 4 3 5 5 5 1 10 4 7 1 5 5 3 8 6 5 6 5 3 12 5 5 8 7 4 5 6 3 4 12 1 4 6
     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Ալբանիա Հայաստան Ավստրալիա Ավստրիա Ադրբեջան Բելառուս Բելգիա Բոսնիա և Հերցեգովինա Բուլղարիա Խորվաթիա Կիպրոսի Հանրապետություն Չեխիա Դանիա Էստոնիա Ֆինլանդիա Ֆրանսիա Վրաստան Գերմանիա Հունաստան Հունգարիա Իսլանդիա Իռլանդիա Իսրայել Իտալիա Լատվիա Լիտվա Հյուսիսային Մակեդոնիա Մալթա Մոլդովա Չեռնոգորիա Նիդերլանդներ Նորվեգիա Լեհաստան Ռուսաստան Սան Մարինո Սերբիա Սլովենիա Իսպանիա Շվեդիա Շվեյցարիա Ուկրաինա Միացյալ Թագավորություն
Կիպրոս 96 43 6 1 4 8 1 5 2 4 5 7
53 6 7 3 1 12 5 6 1 7 3 2
Սերբիա 115 35 8 5 2 7 6 5 2
80 4 12 12 4 12 12 12 12
Լիտվա 200 104 7 1 5 10 1 3 5 5 6 5 1 3 1 10 4 2 2 8 2 7 12 4
96 4 1 3 6 5 5 4 12 2 8 3 2 12 8 6 3 12
Խորվաթիա 73 40 1 6 4 1 8 2 7 3 6 1 1
33 10 5 6 4 8
Ռուսաստան 491 130 7 2 3 12 12 5 6 6 12 1 12 8 7 4 7 8 7 1 4 6
361 7 12 5 8 12 12 6 6 12 8 10 10 4 12 8 6 8 12 10 10 7 8 10 8 12 8 8 10 12 10 3 6 8 10 12 10 8 8 6 12 7
Իսպանիա 77 67 6 3 5 1 4 1 3 5 4 12 2 8 7 5 1
10 2 1 1 2 4
Լատվիա 132 69 1 8 7 2 8 1 5 7 3 6 3 7 3 8
63 5 7 2 6 7 12 1 3 5 1 6 5 3
Ուկրաինա 534 211 2 10 7 3 12 12 7 12 7 2 12 10 12 8 12 12 3 4 12 12 12 12 6 10
323 6 10 8 10 10 10 2 7 10 10 7 12 3 8 12 10 10 6 6 12 4 8 12 10 10 6 4 10 8 7 4 12 10 12 7 7 7 7 4 5
Մալթա 153 137 2 8 10 6 5 7 6 6 2 5 4 4 10 4 5 4 3 12 8 3 10 6 7
16 5 6 5
Վրաստան 104 80 10 7 3 8 5 3 10 8 5 6 3 12
24 8 1 3 2 4 6
Ավստրիա 151 31 5 4 8 1 8 1 4
120 4 3 3 5 4 6 4 1 6 6 8 7 1 6 2 1 3 4 1 4 6 4 8 6 2 5 10
Մեծ Բրիտանիա 62 54 5 4 4 3 3 7 12 6 8 2
8 4 3 1
Հայաստան 249 115 2 3 2 12 4 8 2 10 1 2 6 4 7 5 10 2 12 3 4 12 4
134 2 7 7 8 8 8 12 12 2 8 6 1 7 7 8 2 12 2 2 6 7

12 միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են եզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
11 Ուկրաինա Ուկրաինա Բոսնիա և Հերցեգովինա, Դանիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Մակեդոնիա, Մոլդովա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Վրաստան
9 Ավստրալիա Ավստրալիա Ալբանիա, Ավստրիա, Բելգիա, Լիտվա, Խորվաթիա, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Շվեյցարիա
4 Ռուսաստան Ռուսաստան Ադրբեջան, Բելառուս, Կիպրոս, Հունաստան
3 Հայաստան Հայաստան Բուլղարիա, Իսպանիա, Ռուսաստան
Շվեդիա Շվեդիա Էստոնիա, Չեխիա, Ֆինլանդիա
2 Բելգիա Բելգիա Ավստրալիա, Իռլանիդա
Իտալիա Իտալիա Նորվեգիա, Ֆրանսիա
1 Իսպանիա Իսպանիա Իտալիա
Իսրայել Իսրայել Գերմանիա
Լիտվա Լիտվա Ուկրաինա
Մալթա Մալթա Չեռնոգորիա
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Մալթա
Նիդերլանդներ Նիդերլանդներ Իսլանդիա
Վրաստան Վրաստան Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա Հայաստան
Հեռուստաքվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են եզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N. Մասնակիցներ 12 միավոր տված երկրներ
10 Ռուսաստան Ռուսաստան Ադրբեջան, Բելառուս, Բուլղարիա, Գերմանիա, Էստոնիա, Լատվիա, Հայաստան, Մոլդովա, Սերբիա, Ուկրաինա
6 Սերբիա Սերբիա Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Մակեդոնիա, Շվեյցարիա, Չեռնոգորիա, Սլովենիա
Ուկրաինա Ուկրաինա Իտալիա, Լեհաստան, Հունգարիա, Չեխիա, Սան Մարինո, Ֆինլանդիա
3 Ավստրալիա Ավստրալիա Ալբանիա, Մալթա, Շվեդիա
Լիտվա Լիտվա Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա
Հայաստան Հայաստան Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա
2 Բելգիա Բելգիա Ավստրալիա, Նիդերլանդներ
Բուլղարիա Բուլղարիա Կիպրոս, Իսպանիա
Լեհաստան Լեհաստան Ավստրիա, Բելգիա
Շվեդիա Շվեդիա Դանիա, Իսլանդիա
1 Լատվիա Լատվիա Լիտվա
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Հունաստան
Ֆրանսիա Ֆրանսիա Իսրայել

Այլ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթին մասնակցելու իրավունք ունենալու համար պահանջվում է ունենալ ԵՀՄ անդամ ազգային հեռարձակող։ ԵՀՄ-ն հրավեր ուղարկեց բոլոր 56 ակտիվ անդամներին և համագործակցող անդամ Ավստրալիային. հրավերը ընդունվեց 43 երկրների կողմից, որոնք հաստատեցին իրենց մասնակցությունը մրցույթին։ Մարոկկոն, Թունիսը և 5 այլ երկրներ չեն ներկայացրել չմասնակցելու որևէ պատճառաբանություն, իսկ մյուս երկրները չմասնակցեցին ստորև բերված պատճառներով։

ԵՀՄ-ի ակտիվ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդորրա Անդորրա - Անդորրական հեռարձակող Ràdio i Televisió d'Andorra-ն 2015 թվականի սեպտեմբերի 2-ին հայտնեց, որ Անդորրան չի վերադառնա մրցույթ այս տարի[24]։
  • Թուրքիա Թուրքիա -2015 թվականի հոկտեմբերի 2-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ չնայած ենթադրվող արգելքներին, TRT-ն դեռ պետք է կատարի վերջնական որոշում[25]։ Այնուամենայնիվ նոյեմբերի 3-ին հայտարարվեց, որ Թուրքիան կրկին չի մասնակցի մրցույթին՝ ևս մեկ անգամ նշելով իրենց անհամաձայնությունը կապված մրցույթի քվեարկության ձևաչափի և Մեծ հնգյակի երկրների միանգամից եզրափակիչ անցնելու հետ[26]։
  • Լիբանան Լիբանան - Լիբանանյան հեռարձակող Tele Liban-ը 2015 թվականի հոկտեմբերի 15-ին էլեկտրոնային նամակով նշեց, որ դեռևս որոշումը կայացված չէ, այնուամենայնիվ, երբ արդեն հրապարակվեց երկրների վերջնական ցանկը երկիրը դրանց թվում բացակայում էր[27]։
  • Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ - 2015 թվականի սեպտեմբերի 4-ին լյուքսեմբուրգյան հեռարձակող Tele Letzebuerg-ը հայտարարեց, որ Լյուքսեմբուրգը 2015 թվականի մրցույթին չի վերադառնա՝ ֆինանսական խնդիրներից ելնելով[28]։
  • Մոնակո Մոնակո - Մոնակական հեռարձակող Télé Monte Carlo (TMC), ն հայտնեց, որ Մոնակոն այս տարի մրցույթ չի վերադառնա[29]։
  • Պորտուգալիա Պորտուգալիա - Rádio e Televisão de Portugal-ին հեռուստադիտողի կողմից առաջարկ էր ներկայացվել՝ փոփոխելու նախընտրական փուլի գործընթացը՝ ենթադրելով, որ ցանկանում են մասնակցել մրցույթին։ Պորտուգալիան ձախողել է անցնել եզրափակիչ սկսած 2010 թվականից, և շատերը գտնում են, որ դա RTP-ի գործող նախընդրական ձևաչափի պատճառով է[30]։ Կատիա Ավեիրոն՝ Քրիստիանո Ռոնալդուի քույրը, Twitter միկրոբլոգով հայտնել էր իր հետաքրքրությունը մրցույթին մասնակցելու մասին[31], բայց RTP-ն հոկտեմբերի 7-ին հայտարարեց, որ Պորտուգալիան հրաժարվում է մասնակցել մրցույթին՝ ավելացնելով, որ նրանք անհամբերությամբ կսպասեն փոփոխված նախընտրական ձևաչափով 2017-ին մրցույթին մասնակցելուն[32]։
  • Ռումինիա Ռումինիա - Ռումինիան նախապես հաստատել էր իր մասնակցությունը մրցույթին՝ ընտրելով Օվիդիու Անտոնի "Moment of Silence" երգը։ Այնուամենայնիվ ԵՀՄ-ն 2015 թվականի ապրիլի 22-ին հայտարարեց, որ Televiziunea Română (TVR)-ի կողմից կուտակած 16 միլիոն շվեյցարական ֆրանկ կազմող պարտքը շարունակաբար չվճարելու պատճառով երկիրը հեռացվում է մրցույթից[33]։
  • Սլովակիա Սլովակիա - Radio and Television Slovakia-ն վերադարձել էր Պատանի պարողների Եվրատեսիլ մրցույթին 2015 թվականին՝ նշելով, որ հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց ազգային մշակույթը եվրոպական հարթակում։ Այնուամենայնիվ 2015 թվականի սեպտեմբերի 28-ին հայտարարվեց, որ նրանք չեն մասնակցի այս տարվա Եվրատեսիլին[34]։

ԵՀՄ-ի հետ համագործակցող անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազախստան Ղազախստան - 2015 թվականի դեկտեմբերի 18-ին ԵՀՄ-ն հայտարարեց, ոչ Khabar Agency-ին համագործակցելու է ԵՀՄ-ի հետ 2016 թվականի հունվարի 1-ից։ Սակայն Ղազախստանը չկարողացավ մասնակցել մրցույթին, քանի որ անհրաժեշտ էր ունենալ ԵՀՄ անդամ ազգային հեռարձակող[35]։

ԵՀՄ-ի ոչ ակտիվ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիխտենշտայն Լիխտենշտեյն - Լիխտենշտեյնյան հեռարձակող 1FLTV-ն ֆինանսավորման պատճառով հրաժարվել է միանալ ԵՀՄ-ին[36]։
  • Կոսովո Կոսովո - Կոսովոյի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պետրիտ Սելիմին 2015 թվականի մայիսի 23-ին հայտարարեց, որ Կոսովոն, որը Եվրոպայի 15 երկրների կողմից չի ճանաչվել և ԵՀՄ անդամ ազգային հեռարձակող չունի, մրցույթում առաջնաելույթ կունենա։ Սելիմին նաև նշեց՝ նա գիտի, որ Կոսովոն մասնակցելու է մրցույթին, սակայն չգիտի՝ ինչպես։ Այնուամենայնիվ հունիսի 3-ին հայտարարվեց ԵՀՄ-ի կողմից, որ Կոսովոն չի կարող առաջնաելույթ ունենալ, քանի որ ո՛չ ԵՀՄ ակտիվ անդամ է և ո՛չ էլ համագործակցության մեջ է ԵՀՄ-ի հետ[37]։
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան - 2015 թվականի մայիսի 22-ին չինական Hunan Television-ը հայտնեց մրցույթին մասնակցելու իր հետաքրքության մասին, որին ԵՀՄ-ն պատասխանեց. «Մենք ազատ ենք և միշտ փնտրում ենք նոր տարրեր յուրաքանչյուր Եվրատեսիլ երգի մրցույթի համար»։ Սակայն հունիսի 3-ին հայտարարվեց ԵՀՄ-ի կողմից, որ Չինաստանը չի կարող առաջնաելույթ ունենալ, քանի որ ո՛չ ԵՀՄ ակտիվ անդամ է և ո՛չ էլ համագործակցության մեջ է ԵՀՄ-ի հետ[37][38]։
  • Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ - 2015 թվականի հունիսի 9-ին հայտարարվեց, որ ֆարերական Kringvarp Føroya-ն դիմել է ԵՀՄ-ին՝ ակտիվ անդամ դառնալու խնդրանքով։ Սակայն այն մերժվեց կղզու՝ Դանիական Թագավորության մաս կազմելու պատճառով[39]։

Այլ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Բեզենսոնի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Բեզենսոնի մրցանակ առաջին անգամ շնորհվել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Եվրատեսիլ 2002 երգի մրցույթի ընթացքում՝ ընծայվելով եզրափակչի լավագույն մրցակցող երգերին։ Հիմնադրվելով Եվրատեսիլ 1992 երգի մրցույթում Շվեդիայի մասնակից և Շվեդիայի պատվիրակության ներկայիս նախագահ Քրիսթեր Բյորկմանի և Եվրատեսիլ 1984 երգի մրցույթում հաղթանակ տարած շվեդ Ռիչարդ Հերրեյի կողմից՝ մրցանակը անվանվեց ի պատիվ ամենամյա մրցույթի մտահաղացման հեղինակի՝ Մարսել Բեզենսոնի։ Այս մրցանակը բաժանվում է երեք անվանակարգերի՝ մամուլի մրցանակ, արտիստական մրցանակ, ստեղծագործական մրցանակ։ Մրցանակները տրվեցին մայիսի 14-ին՝ կիսաեզրափակչից անմիջապես առաջ։

Անվանակարգ Երկիր Երգ Կատարող(ներ) Հեղինակ(ներ)
Արտիստական մրցանակ Ուկրաինա Ուկրաինա "1944" Ջամալա Ջամալա
Ստեղծագործական մրցանակ Ավստրալիա Ավստրալիա "Sound of Silence" Դամի Իմ Էնթոնի Էգիզի, Դևիդ Մուսումեցի
Մամուլի մրցանակ Ռուսաստան Ռուսաստան "You Are the Only One" Սերգեյ Լազարև Ֆիլիպ Կիրկորով, Դիմիտրիս Կոնտոպուլոս, Ջոհն Բելլարդ, Ռալֆ Չարլի

ՕԳԱԵ մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՕԳԱԵ-ն (Organisation Générale des Amateurs de l'Eurovision) հիմնադրվել է 1984 թվականին Ֆինլանդիայում։ Կազմակերպությունն ունի իր 40 մասնաճյուղերը ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի տարբեր ծայրերում։ Ամենամյա ավանդույթ է դարձել ՕԳԱԵ քվեարկությունը. յուրաքանչյուր մասնաճյուղի անդամներ տալիս են իրենց 1-12 միավորները մրցույթի իրենց ֆավորիտ երկրներին։ Այս տարի ՕԳԱԵ քվեարկությունը սկսվեց ապրիլի 4-ին և ավարտվեց մայիսի 2-ին։ Ստորև ներկայացված աղյուսակում ներկայացված են մրցույթի ամենաշատ միավորներ ստացած 5 երկրները.

Երկիր Երգ Կատարող(ներ) Արդյունք
Ֆրանսիա Ֆրանսիա "J'ai cherché" Ամիր 425
Ռուսաստան Ռուսաստան "You Are the Only One" Սերգեյ Լազարև 392
Ավստրալիա Ավստրալիա "Sound of Silence" Դամի Իմ 280
Բուլղարիա Բուլղարիա "If Love Was a Crime" Պոլի Գենովա 175
Իտալիա Իտալիա "No Degree of Seperation" Ֆրանչեսկա Միկիելին 170

Բարբարա Դեքսի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Դեքսի մրցանակը ամեն տարի հանձնվում է House of Eurovision ֆան ակումբի կայքում անցկացրած քվեարկության արդյունքում։ Մրցանակը հումորային է, որը շնորհվում է ամենավատ հագնված մասնակցին։ Այն իր անունը ստացել է ի պատիվ Եվրատեսիլ 1993 երգի մրցույթի Բելգիայի մասնակից Բարբարա Դեքսի, ով հանդես էր եկել իր կողմից կարված զգեստով։ Մինչդեռ այս տարի հայտարարվեց, որ House of Eurovision-ը վերջին անգամ է կազմակերպում Բարբարա Դեքսի մրցանակի քվեարկությունը[40]։

Տեղ Երկիր Մասնակից(ներ) Ձայներ
1 Խորվաթիա Խորվաթիա Նինա Կրալյիչ 770
2 Գերմանիա Գերմանիա Ջեյմի-Լի Կրիվից 335
3 Շվեյցարիա Շվեյցարիա Ռայկա 201
4 Բուլղարիա Բուլղարիա Պոլի Գենովա 140
5 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Դալալ, Դին մսն. Անա Ռուցներ, Յալա 127

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթից Ռումինիայի հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 19-ին Եվրոպայի հեռարձակողների միությունը հայտարաեց, որ Ռումինիայի մասնակցությունը վտանգի տակ է TVR-ի կողմից ԵՀՄ-ին պարտքերը պարբերաբար չվճարելու համար։ 2007 թվականից սկսած պարտքը կազմում է շուրջ 16 միլիոն շվեյցարական ֆրանկ (14.5 միլիոն եվրո)։ ԵՀՄ-ն կոչ արեց ռումիանական խորհրդարանին վճարել պարտքը մինչև ապրիլի 20-ը, այլապես հնարավորություն չեն ունենա մրցույթին մասնակցել։ Ապրիլի 22-ին ԵՀՄ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշեց, որ ստիպված են մրցույթից հեռացնել Ռումինիային, քանի որ վճարումը այդպես էլ չէր կատարվել։ Քանի որ երգիչը և երգը արդեն ընտրված էին, և մրցույթի ձայնասկավառակը արդեն թողարկված էր, այն չհեռացվեց ձայնասկավառակից[41][42][43]։

Գերմանիայի ներկայացուցչի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 19-ին ARD հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Քսավիեր Նաիդուն լինելու է Գերմանիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում։ Այնուամենայնիվ 2 օր անց Նաիդուն հեռացվեց մրցույթից իր բնավորության և մոտեցումների շուրջ հնչեցված ծանր քննադատությունների պատճառով, որոնք կարող էին վնասել մրցույթի ընդհանուր տեսքը. փաստացի հեռուստաընկերությունը ստիպված էր արագորեն որոշել ընտրության նոր ձևաչափը։ ARD-ի համակարգող Թոմաս Սխրայբերը կատարվածը բացատրեց այսպես. «Քսավիեր Նաիդուն փայլուն երգիչ է, ով, իմ անձնական կարծիքով, ո՛չ ռասիստ է, ո՛չ հոմոֆոբ։ Դա պարզ էր, որ նրա առաջադրումը տարբեր կարծիքներ էր առաջ բերելու, բայց մենք զարմացանք բացասական արձագանքից։ Եվրատեսիլ երգի մրցույթը ուրախալի մրցույթ է, որում առանցքայինը պետք է լինի երաժշտությունը և փոխըմբռնումը եվրոպացիների միջև։ Այս բնութագիրը պետք է պահպանվի ցանկացած գնով»[44]։

Բողոքներ դրոշների արգելման շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի ապաքաղաքականությունը և ներկաների անվտանգությունը ապահովելու նպատակով 2016 թվականի ապրիլի 29-ին ԵՀՄ-ն ներկայացրեց դրոշների պաշտոնական ցանկ՝ ներառելով այնպիսի դրոշներ, որոնք կարգելվեն Էրիքսոն Գլոբի կողմից։ Բասկերի երկրի նախագահը և Իսպանիայի արտաքին գործերի նախարարը բողոքարկեցին Բասկերի Երկրի դրոշի ներառումը ցուցակում, որտեղ տեղ էին գտել չճանաչված որոշ ազգերի և Իսլամական պետության դրոշները, և պահանջեցին կազմակերպիչներից հարցը շտկել[45]։ ԵՀՄ-ն այս ամենին պատասխանեց՝ ասելով, որ մասնավորապես Բասկերի երկրի դրոշը արգելված չէ, այլ սա արգելված դրոշների մեկ օրինակ է՝ միաժամանակ նշելով, որ մրցույթում բացառապես թույլատրվում են մասնակից 42 երկրների պաշտոնական դրոշները, մրցույթից վերջերս հեռացած երկրների դրոշները, Միավորված ազգերի կազմակերպության կողմից ճանաչված ցանկացած այլ երկրի դրոշ, Եվրոպական Միության դրոշը, Ծիածանի դրոշը[46]։

ԵՀՄ-ն ավելի ուշ՝ մայիսի 6-ին, հրապարակեց որոշում՝ փաստելով, որ մի քանի երկրների պատվիրակությունների հետ քննարկելուց հետո մրցույթի կազմակերպիչները համաձայնվեցին մեղմացնել արգելված դրոշների ցանկը՝ թույլատրելով նաև մասնակիցների ազգային, շրջանային, տեղական դրոշները, ինչպես օրինակ Ուելսի դրոշը (Մեծ Բրիտանիակի մասնակիցներից Ջոն Ուելսից է), Սամիի դրոշը (Նորվեգիայի մասնակից Ագնետեն ծագում է Սամիից)[47]։

Հայ-ադրբեջանական հակամարտություն Արցախի դրոշի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 10-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, Հայաստանը ներկայացնող մասնակիցը նկատվեց Արցախի դրոշը պահած, ինչը բորբոքեց ադրբեջանական մամուլը[48]։ Իրավիճակը հետագայում քննարկվեց նաև առաջին կիսաեզրափակչի հաղթողների մամլո ասուլիսի ընթացքում, որը տեղի ունեցավ համերգից անմիջապես հետո։ Ադրբեջանական մամուլը ներկայացնող լրագրողը մեղադրական ճառով հանդես եկավ՝ ուղղելով հայկական պատվիրակությանը և ԵՀՄ-ին. վերջինս բողոքում էր դրոշը կանաչ սենյակում ծածանելուց։ Հայ ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը այդ ամենի վերաբերյալ ասաց. «Իմ մտքերը հայրենիքիս հետ են։ Ես խաղաղություն եմ ուզում ամենուր»[49]։ Իսկ ադրբեջանցի մասնակիցը արձագանքեց հետևյալ կերպ. «Եվրատեսիլը երգի մրցույթ է, և այն ամբողջությամբ երաժշտությանն է վերաբերում»։

Հաջորդ օրը ԵՀՄ-ն և վերահսկիչ խումբը հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ նրանք լրջագույնս դատապարտում են Արցախի դրոշի ծածանումը առաջին կիսաեզրափակչի ուղիղ հեռարձակման ընթացքում և դրոշի հայտնվելը համարում են խիստ վնասակար մրցույթի որակին։ Արդյունքում վերահսկիչ խումբը պատժի ենթարկեց հայկական ազգային հեռարձակող Հանրային հեռուստաընկերությանը «ոչ մի հաղորդագրություն, որն աջակցում է ինչ-որ կազմակերպության, հաստատության, քաղաքական և նմանատիպ այլ ծագում ունեցող օբյեկտի թույլատրված չէ» օրենքը խախտելու համար։ Բացի այդ, վերահսկիչ խումբը նշեց, որ մրցույթի կանոնների ցանկացած այլ խախտում կարող է հանգեցնել երկրի որակազրկմանը մրցույթից հետևյալ տարում կամ հաջորդ տարիներին[50]։

Ռուսական ժյուրիի ձայները[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 10-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի ազգային ժյուրիի անդամների կողմից հայտնաբերվել են խախտումներ։ Մայիսի 9-ին՝ Ժյուրիի եզրափակչի ընթացքում, անդամներից Անաստասիա Ստոտսկայան սոցիալական ցանցերից մեկում ուղիղ եթերով հեռարձակել է ռուսական ժյուրիի քննարկումը։ Վիդեոյում պարզ երևում է, որ ժյուրիի անդամը ուշադրություն չի դարձնում Նիդերլանդների ելույթին, միաժամանակ որոշ դրվագներում երևում են ելույթ ունեցած երկրներին իր տված գնահատակաները։ Մեկ այլ ժյուրիի անդամ Հայաստանի ելույթի ընթացքում նշում է, որ նա սատարելու է Հայաստանին, քանի որ իր ամուսինը հայ է։ Վիդեոյում պարզ երևում է նաև, որ ժյուրիի անդամները մասնակիցների ելույթների ընթացքում օգտվում են իրենց հեռախոսներից, մինչդեռ մրցույթի կանոններում հստակ նշվում է, որ ժյուրիի բոլոր անդամները պետք է գնահատեն ելույթները անհատականապես՝ չքննարկելով մյուս անդամների հետ[51]։

Ավելի ուշ ԵՀՄ-ն հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ, որտեղ նշվեց, որ RTR-ի հետ քննարկելուց հետո որոշվել է ժյուրիի տվյալ անդամին որակազրկել և նախքան Մեծ եզրափակչի օրը նրա փոխարեն այլ անդամի ներկայացնել։ Արդյունքում ԵՀՄ-ն ժյուրիի տվյալ անդամի ձայները անվավեր համարեց[52]։

Դանիական ժյուրիի ձայները[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 15-ին դանիական BT-ն հայտարարեց, որ Դանիայի ժյուրիի անդամ Հիլդա Հեյքը 2-րդ կիսաեզրափակչում և եզրափակչում իր տված դասակարգումը ներկայացրել է սխալ ձևով։ Վերջինս իր ամենասիրելի մասնակցին ներկայացրել է 26-րդ հորիզոնականում, իսկ ըստ իրեն ամենավատ մասնակցին առաջինում. այսինքն դասակարգումը արել է հակառակ ուղղությամբ։ Հեյքի՝ դասակարգումը ճիշտ իրականացնելու դեպքում դանիական ժյուրիի արդյունքները միանգամայն տարբեր կլիներն.

  • 10 միավորի փոխարեն Ավստրալիան կստանար 12
  • 7 միավորի փոխարեն Նիդերլանդները կստանար 10
  • 5 միավորի փոխարեն Լիտվան կստանար 1
  • 4 միավորի փոխարեն Շվեդիան կստանար 7
  • 2 միավորի փոխարեն Իսրայելը կստանար 4
  • 1 միավորի փոխարեն Իսպանիան կստանար 5
  • միավոր չստանալու փոխարեն Ֆրանսիան և Ռուսաստանը համապատասխանաբար կստանային 2 և 3 միավորներ
  • Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ոչ մի միավոր չէին ստանա

Չնայած ընդհանուր արդյունքում ոչ մի փոփոխություն չէր գրանցվի, այնուամենայնիվ եզրափակչում հաղթանակած Ուկրաինայի և 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Ավստրալիայի միավորների տարբերությունը 23-ից կնվազեր՝ դառնալով 9-ը[53]։

Արդյունքերը չեղյալ համարելու պահանջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահանջը նախևառաջ ներկայացվեց Change.org կայքի միջոցով 2016 թվականի մայիսի 15-ին։ Պահանջվում էր ԵՀՄ-ից, որ վերանայվեն մրցույթի արդյունքերը, և Ուկրաինայի հաղթանակը չեղյալ համարվի, քանի որ Ջամալան չէր հաղթել ո՛չ ժյուրիի քվերակությունը, ո՛չ հեռուստաքվերակությունը։ ԵՀՄ-ն ավելի ուշ ներկայացավ հայտարարությամբ, որտեղ նշվեց, որ Ուկրաինայի հաղթանակը որոշվել է ազգային ժյուրիի կողմից և հեռուստաքվերակությամբ։ ԵՀՄ-ն փաստեց, որ Ուկրաինան շարունակելու է մնալ հաղթող, չնայած այս պահանջին։

Միջազգային հեռարձակում և քվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՀՄ-ի կողմից հայտարարվեց, որ այս տարի մրցույթը դիտել են ռեկորդային թվոց շատ մարդիկ. շուրջ 204 միլիոն դիտում է ունեցել՝ անցնելով նախկին ամենաբարձր ցուցանիշից, որը գրանցվել էր նախորդ տարի և կազմում էր շուրջ 197 միլիոն։

Քվեարկություն և խոսնակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսնակները իրենց երկրների ազգային ժյուրիների քվեարկության արդյունքները հաղորդվեցին հետևյալ հերթականությամբ՝

  1. Ավստրիա Ավստրիա - Կատարինա Բելովիչ
  2. Իսլանդիա Իսլանդիա - Ուննստեին Մանուել Ստեֆանսոն
  3. Ադրբեջան Ադրբեջան - Թուրալ Ասադով
  4. Սան Մարինո Սան Մարինո - Irol MC
  5. Չեխիա Չեխիա - Դանիելա Պիսարովիցովա
  6. Իռլանդիա Իռլանդիա - Սինեդ Քենեդի
  7. Վրաստան Վրաստան - Նինա Սուբլատտի [Ն 5]
  8. Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա - Իվանա Ցրնոգորաց
  9. Մալթա Մալթա - Բեն Քամիլ
  10. Իսպանիա Իսպանիա - Խոտա Աբրիլ
  11. Ֆինլանդիա Ֆինլանդիա - Յուսի-Պեկա Ռանտանեն
  12. Շվեյցարիա Շվեյցարիա - Սեբալտեր[Ն 6]
  13. Դանիա Դանիա - Ուլլա Էսսենդրոպ
  14. Ֆրանսիա Ֆրանսիա - Էլոդի Գոսուա
  15. Մոլդովա Մոլդովա - Օլիվիա Ֆուրտունա
  16. Հայաստան Հայաստան - Արման Մարգարյան
  17. Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս - Լուկաս Համածոս
  18. Բուլղարիա Բուլղարիա - Աննա Անգելովա
  19. Նիդերլանդներ Նիդերլանդներ - Թրիենչե Օստերհոյս[Ն 7]
  20. Լատվիա Լատվիա - Թոմս Գրեվինշ
  21. Իսրայել Իսրայել – Օֆեր Նախշոն
  22. Բելառուս Բելառուս - Յուզարի[Ն 8]
  23. Գերմանիա Գերմանիա - Բարբարա Շյոնբերգեր
  24. Ռուսաստան Ռուսաստան - Նյուշա
  25. Նորվեգիա Նորվեգիա - Էլիզաբեթ Անդրեասսեն[Ն 9]
  26. Ավստրալիա Ավստրալիա - Լի Լին Չին
  27. Բելգիա Բելգիա - Ումեշ Վանգավեր
  28. Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա - Ռիչարդ Օսման
  29. Խորվաթիա Խորվաթիա - Նևենա Ռենդելի
  30. Հունաստան Հունաստան - Կոնստանտինոս Կրիստոֆորու[Ն 10]
  31. Լիտվա Լիտվա - Ուգնե Գալադաուսկաիտե
  32. Սերբիա Սերբիա - Դրագանա Կոսյերինա
  33. Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա - Դիյանա Գոգովա
  34. Ալբանիա Ալբանիա - Անդրի Ջահու
  35. Էստոնիա Էստոնիա - Դանիել Լևի Վինալաս
  36. Ուկրաինա Ուկրաինա - Վերկա Սերդյուչկա[Ն 11]
  37. Իտալիա Իտալիա - Կլաուդիա Անդերատտի
  38. Լեհաստան Լեհաստան - Աննա Պոպեկ
  39. Սլովենիա Սլովենիա - Մարիետկա Վովկ[Ն 12]
  40. Հունգարիա Հունգարիա - Չիլա Թաթար
  41. Չեռնոգորիա Չեռնոգորիա - Դանիել Ալիբաբիչ[Ն 13]
  42. Շվեդիա Շվեդիա - Ջինա Դիրավի

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Highway-ի անդամ
  2. No Name-ի անդամ
  3. Դալալի, Աննա Ռուցների և Յալայի հետ
  4. Յոնսիի հետ
  5. Վրաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015-ում
  6. Շվեյցարիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում
  7. Նիդերլանդների ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015-ում
  8. Բելառուսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015-ում Մայմունայի հետ
  9. Եվրատեսիլ 1982-ի Շվեդիայի նորկայացուցիչը Chips խմբի կազմում, Եվրատեսիլ 1985-ի հաղթող նորվեգական Bobbysocks! խմբի կազմում, Նորվեգիայի ներկայացուցիչը 1994-ին, 1996-ին
  10. Կիպրոսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 1996-ին, 2002-ին՝ որպես One խմբի անդամ, 2005-ի մասնակից
  11. Ուկրաինայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում
  12. Maraaya-ի կազմում Սլովենիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում
  13. Սերբիա և Մոնտենեգրո երկրի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2005 երգի մրցույթում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 De ska göra Eurovision Song Contest 2016Sveriges Television, 2015.
  2. «Eurovision Eurovision 2016: Preparations in full swing in Sweden». esctoday.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. ago, Anthony Granger • 5 months. «ESC'16: Stockholm To Host Eurovision 2016». Eurovoix. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Eurovision Eurovision 2016: Malmö to host Eurovision again?». esctoday.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «Inget Eurovision på Ullevi». www.gp.se. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. ago, Anthony Granger • 6 months. «ESC'16: Gävle & Sandviken Submit Joint Bid». Eurovoix. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Xifaras, Billy. «Eurovision 2016 Host City: Stockholm applies Globen Area, not Friends». Eurovision 2016 Predictions, Polls, Odds, Rankings | wiwibloggs. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Eurovision 2016: What do we know so far? - ESCDaily.com || The latest Eurovision 2016 news from across Europe and Australia». ESCDaily.com || The latest Eurovision 2016 news from across Europe and Australia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «When is Eurovision 2016? Date, location, entry details». mirror. https://plus.google.com/u/0/b/105580316071937139547. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  10. ago, Anthony Granger • 5 months. «Eurovision: EBU To Look At Possibility Of Asian Guest Star». Eurovoix. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Quinn, Angus. «SVT: Eurovision 2016 budget is 125 million». Eurovision 2016 Predictions, Polls, Odds, Rankings | wiwibloggs. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. «'Big Five' and host country more prominently in the Semi-Finals». Eurovision.tv. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  13. «Biggest change to Eurovision Song Contest voting since 1975». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  14. «Måns Zelmerlöw öppnar för att leda Eurovision Song Contest 2016». svt.se. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  15. «Måns Zelmerlöw öppnar för nytt jobb efter ESC-succén». Expressen. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  16. Adams, William Lee. «Eurovision 2016: Dolph Lundgren to host alongside Måns Zelmerlöw». Eurovision 2016 Predictions, Polls, Odds, Rankings | wiwibloggs. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  17. Alex, A. «Eurovision 2016: round up of latest news». OIKOTIMES.COM | STOCKHOLM 2016 EUROVISION SONG CONTEST. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  18. «SVT vill att Mede och Zelmerlöw leder Eurovision». Expressen. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  19. «Eurovision Song Contests programledare 2016 avslöjas». svt.se. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. «CEO of SVT: "Europe needs to Come Together"». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  21. «2016 First Semi-Final Scoreboard». Eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  22. «2016 Second Semi-Final Scoreboard». Eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  23. «2016 Final Scoreboard». Eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  24. Jiandani, Sanjay (2015 թ․ սեպտեմբերի 2). «Andorra: RTVA will not return to Eurovision in 2016». esctoday.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  25. «Turkey : TRR yet to decide on Eurovision participation».
  26. ago, Mustafa Fidan • 1 month. «It's now official: Turkey will not be in Eurovision 2016». Eurovoix. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  27. «Lebanon: Not Ruled Out 2016 Participation». Eurovoix. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  28. Jiandani, Sanjay (2015 թ․ սեպտեմբերի 4). «Luxembourg: RTL will not return to Eurovision in 2016». esctoday.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  29. Jiandani, Sanjay (2015 թ․ հուլիսի 21). «Monaco: TMC will not return to Eurovision in 2016». esctoday.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  30. Kiernan, Emma (2015 թ․ հունիսի 9). «Portuguese websites call for changes to Portugal's 2016 Eurovision selection». escreporter.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  31. «Mirror — Cristiano Ronaldo's sister launches bid to represent Portugal in Eurovision Song Contest». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  32. Granger, Anthony. «Portugal: Withdraws From Eurovision 2016». Eurovoix.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  33. «TVR (Romania) no longer entitled to take part in Eurovision 2016». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  34. Jiandani, Sanjay (2015 թ․ սեպտեմբերի 28). «Slovakia: RTVS will not participate in Eurovision 2016». esctoday.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  35. «Eurovision Kazakhstan: Khabar Agency becomes EBU associate member» (ամերիկյան անգլերեն). esctoday.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  36. Jiandani, Sanjay (2015 թ․ սեպտեմբերի 16). «Liechtenstein: 1 FL TV will not debut in Stockholm». esctoday.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  37. 37,0 37,1 Muldoon, Padraig (2015 թ․ հունիսի 3). «Eurovision 2016: EBU denies Kosovo and China rumours». wiwibloggs.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  38. Lee Adams, William (2015 թ․ մայիսի 22). «China: Exclusive: China'S Hunan TV exploring Eurovision participation». wiwibloggs. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  39. Granger, Anthony (2015 թ․ հունիսի 10). «Faroe Islands: Wants To Participate In The Eurovision Song Contest». eurovoix.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  40. «eurovisionhouse.nl | barbara dex award». eurovisionhouse.nl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  41. (EBU), European Broadcasting Union. «EBU - EBU withdraws member services from Televiziunea Română (TVR) following repeated non-payment of debt». www3.ebu.ch. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  42. «Եվրատեսիլ 2016. Ռումինիան հեռացվել է մրցույթից | NEWS.am Style - Ամենը՝ նորաձևության և ոճի մասին». style.news.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  43. Gallagher, Robyn. «EBU withdraws Romania from Eurovision due to debt». Eurovision 2016 Predictions, Polls, Odds, Rankings | wiwibloggs. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  44. «Xavier Naidoo withdrawn to represent Germany». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  45. «Eurovision bans Basque flag alongside that of Isis terrorists». www.thelocal.es. 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  46. «ESC'16: Kosovo and Spain Challenge Flag Rules». Eurovoix. 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  47. «ESC'16: Sami Flag No Longer Banned From Audience». Eurovoix. 2016 թ․ մայիսի 6. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  48. Hardy, Catherine. «Armenia faces Eurovision ban for flag-waving». euronews. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  49. «Իվետա Մուկուչյանը մեկնաբանել է, թե ինչու է բարձրացրել Արցախի դրոշը». 168 Ժամ. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  50. «EBU - Official statement on use of Nagorno-Karabakh flag... | Ֆեյսբուք». facebook.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  51. Gallagher, Robyn (2016 թ․ մայիսի 10). «EBU to investigate Russian jury vote video». Eurovision 2016 Predictions, Polls, Odds, Rankings | wiwibloggs. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  52. «EBU - Official Statement: The EBU has been investigating... | Ֆեյսբուք». facebook.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  53. ago, Anthony Granger • 2 months (2016 թ․ մայիսի 15). «Denmark: Incorrect 12 Points To Ukraine». Eurovoix. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]