Լուր (ժանր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուրեր (այլ կիրառումներ)
Լուր, օպերատիվ տեղեկատվություն, որն իր թարմ տեսքով մատուցվում է հասարակությանը՝ ելնելով քաղաքական, հասարակական կամ տնտեսական կարևորությունից։ Իրազեկելով մարդկանց, նրանց տալով կշռադատելու և որոշումներ կայացնելու հնարավորություն՝ թղթակիցները նպաստում են հասարակական բարեկեցությանը։ Լուրը ժուռնալիստիկայի հիմքն է։ Միայն դրա հիման վրա հետագայում կարող է թղթակցություն կառուցվել, ռեպորտաժ, հոդված կամ ակնարկ։ Ցանկացած ժանրի կամ բնագրի հիմքը լուրն է։ Լուրը իր առաջին արտահայտությունները գտել է այրապատկերներում և ժայռապատկերներում, որոնցից յուրաքանչյուրը եթե, իհարկե, ռեպորտաժ կամ թղթակցություն չէ՝ լուր է[1]։
Լուրի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուրը լինում է երկու տեսակի՝ փափուկ և չոր[2]։
Փափուկ լուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Փափուկ լուր է կոչվում այն լուրը, որն ընդգրկում է կատարված իրադարձության մանրամասներն ու դետալները։
Չոր լուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չոր կամ կոշտ լուր է կոչվում այն լուրը, որի խոսքը միայն կատարված փաստի կամ նորության մասին է։
Հիմնական լուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլոր լուրերը բաժանվում են երկու մեծ խմբի «ծանր» լուր (hard news) և «թեթև» լուր (soft news)[3][4]:
Ծանր լուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն տեղեկատվությունն է, որտեղ կարևորը հրատապության և օպերատիվության տարրն է։ Ծանր լուրերը կոչվում են նաև հիմնական լուրեր։ Հիմնական լուրը (basic news) կարճ, հետաքրքիր և պարզ հաշվետվությունն է կատարվածի մասին։ Այն պարունակում է այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք տալիս է հոդվածի համար փաստեր հավաքող թղթակիցը՝ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ինչո՞ւ, ինչպե՞ս։
Թեթև լուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ կարևոր է նորույթի մարդկային հետաքրքրության, գրավչության տարրերը։ Դրանք ավելի շատ նկարագրում են ոչ թե իրադարձությունը, այլ իրավիճակը կամ գործընթացը։ Օպերատիվության գործոնը «թեթև» լուրերում այնքան կարևոր չէ, որքան «ծանր» լուրերում։
Շրջված բուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավել արժեք և կարևորություն ներկայացնող լուրը մատուցելու նպատակով հիմնականում դիմում են «շրջված բուրգի» սկզբունքին,երբ սկսում են առավել նշանակալից փաստից (բուրգի հիմքից), իսկ մնացած փաստերը շարադրում են ըստ կարևորության և հետաքրքրության նվազման։ Նյութի սկիզբը, որով հաղորդում են դրա էությունը կոչվում է լիդ, այսինքն, նախնական, կամ, եթե բառացի թարգմանենք անգլերեն «lead» բառը, առաջատար պարբերություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «bruit» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ «vascular murmur» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ "News", Oxford English Dictionary, accessed online, 5 March 2015. "Etymology: Spec. use of plural of new n., after Middle French nouvelles (see novel n.), or classical Latin nova new things, in post-classical Latin also news (from late 13th cent. in British sources), use as noun of neuter plural of novus new (compare classical Latin rēs nova (feminine singular) a new development, a fresh turn of events). Compare later novel n."
- ↑ «Online Etymology Dictionary»։ Online Etymology Dictionary։ Վերցված է հուլիսի 7, 2012