Մարտեն Ֆուրկադ
| Մարտեն Ֆուրկադ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | ֆրանսերեն՝ Martin Fourcade |
| Մականուն(ներ) | L'ogre catalan |
| Մասնագիտացում | բիաթլոնիստ, դահուկորդ և ռազմական գործիչ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 14, 1988[1][2][3][…] (37 տարեկան) |
| Ծննդավայր | Սերե (Ֆրանսիա) |
| Հասակ՝ | 185 սանտիմետր |
| Քաշ | 75 կիլոգրամ |
Մարտեն Ֆուրկադ (ֆրանսերեն՝ Martin Fourcade, սեպտեմբերի 14, 1988[1][2][3][…], Սերե (Ֆրանսիա))[5], ֆրանսիացի բիաթլոնիստ, օլիմպիական հնգակի չեմպիոն (ամառային և ձմեռային խաղերի ֆրանսիացի մարզիկների շրջանում ռեկորդակիր), Օլիմպիական խաղերի արծաթե երկակի մեդալակիր, 11-ակի աշխարհի չեմպիոն (այդ թվում 10 անգամ անհատական մրցումներում), Բիաթլոնի աշխարհի վեցակի գավաթակիր ընդհանուր միավորներով 2011/2012 թվականներից մրցաշրջանից մինչև 2016/2017 թվականներ (առաջինը պատմության մեջ տղամարդկանց բիաթլոնում, ում հաջողվել է նվաճել աշխարհի գավաթ 6 անգամ անընդմեջ), Ֆրանսիայի բազմակի չեմպիոն։ Առաջին տեղը կիսել է Մագդալենա Ֆորսբերգի հետ մեկ մրացաշրջանում Աշխարհի գավաթի փուլերում հաղթանակների քանակով։ 2018 թվականին մտել է 2024 թվականին Փարիզում Ամառային օլիմպիական խաղերը անցկացնող Միացյալ ազգերի կազմակերպություն կոմիտեի կազմ[6]։
Մարտեն Ֆուրկադը բիաթլոնի պատմության մեջ անհատական մրցաշարերում հաղթանակների թվով ռեկորդակիր է։
Կրտսեր եղբայրը բիաթլոնիստ Սիմոն Ֆուրկադն է։
Մարզական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտեն Ֆուրկադը սկսել է բիաթլոնով զբաղվել 2002 թվականից, երբ 14 տարեկան էր։ Ֆրանսիական բիաթլոնի ազգային հավաքականի անդամ է դարձել 2006 թվականին, ելույթ է ունեցել 2007 և 2008 թվականներին Ֆրանսիայի պատանեկան կազմում, նվաճել է բրոնզե մեդալ 2007 թվականի էստաֆետում։
Առաջին անգամ Ֆուրկադը մասնակցել է Բիաթլոնի աշխարհի գավաթի առաջնությանը Օսլոյում 2008 թվականի մարտին՝ ավարտելով մրցավազքը վաթսունից առաջինը։
Հաջորդ մրցաշրջանը նրա համար շատ ավելի հաջող է եղել, քանի որ նա նվաճել է առաջին միավորները Հոհֆիզենի Աշխարհի գավաթի ժամանակ՝ ավարտելով անհատական մրցաշրջանը երեսունվեցերորդ, իսկ սպրինտը՝ 10-րդ տեղով։ Նրա լավագույն արդյունքը 2009 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ էր, որտեղ նա ավարտել է մրցաշարը 20 լավագույնների շարքում։ Աշխարհի գավաթի այդ մրցաշրջանը Ֆուրկադը ավարտել է ընդհանուր հաշվով 24-րդ տեղով։
2009/10 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտենը բարելավել է իր ցուցանիշը 2009-2010 թվականների մրցաշրջանում՝ Օլիմպիական խաղերում Ֆրանսիայի կազմում մշտապես ավարտելով մրցաշարը 10 լավագույնների շարքում։ Զանգվածային մեկնարկում Ֆուրկադը ստացել է արծաթե մեդալ։
Մարտենը տարել է իր առաջին հաղթանակը Կանտյոլահտի մրցաշարում, հետագայում Օսլոյում երկու անգամ գրավել է առաջին տեղը՝ սպրինտում և հետապնդման մեջ։ 2009-2010 թվականների Աշխարհի գավաթի մրցույթում Ֆուրկադը երկու անգամ հաղթանակ է տարել հետապնդման ծրագրում՝ առաջ անցնելով ավստրիացի Սիմեն Էդերից մեկ միավորով։ Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ առաջ անցնելով իր եղբայր Սիմոնից, որն ավարտել է մրցարշարը իր համար լավագույն յոթերորդ տեղում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000036786525
- ↑ Мужская сборная Франции «А» по биатлону (сезон 2010/2011) Արխիվացված 2011-09-05 Wayback Machine Сайт Французской федерации лыжного спорта(ֆր.)
- ↑ {fr}Tony Estanguet dévoile les cinq sportifs qui incarneront Paris 2024. Front de l'information, 02.03.2018 Արխիվացված 2018-03-03 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт
- Профиль IBU(անգլ.)
- Профиль на сайте Федерации биатлона Украины
- Профиль на сайте Sports.ru
- Пресс-портрет Мартена Фуркада на Sportbox.ru
- Мартена Фуркада Ֆեյսբուքում
- Мартен Фуркад Ինստագրամում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտեն Ֆուրկադ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի օլիմպիական չեմպիոններ
- Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամներ
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Ֆրանսիացի բիաթլոնիստներ