Լեոնիդ Յարմոլնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Յարմոլնիկ
LeonidYarmolnik .jpg
Ծնվել էհունվարի 22, 1954(1954-01-22) (65 տարեկան)
ԾննդավայրԳրոդեկովո, Ռուսաստան կամ Պոգրանիչնի (Պրիմորսկի երկրամաս), Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, դերասան, ստենդ ափ երգիծաբան, հեռուստահաղորդավար, հաղորդավար, ռադիոհաղորդավար և երգիծաբան
ԺանրերԿինեմատոգրաֆիա և Հեռուստատեսային կենտրոն
Ամուսին(ներ)Օքսանա Յազրմոլնիկ
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության Պետական մրցանակ, Ոսկե խոյ, Նիկա և Նիկա
leonidyarmolnik.ru

Լեոնիդ Իսահակովիչ Յարմոլնիկ (ռուս.՝ Леони́д Исаа́кович Ярмо́льник, հունվարի 22, 1954(1954-01-22), Գրոդեկովո, Ռուսաստան և Պոգրանիչնի (Պրիմորսկի երկրամաս), Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հրեա խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, պրոդյուսեր, հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար: Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր (2000 թ.): «Նիկա» մրցանակի կրկնակի դափնեկիր (2000, 2015 թթ.): Նա հանդես է եկել Ալեքսեյ Հերմանի «Դժվար է լինել Աստված» (ռուս.՝ Трудно быть богом) ֆիլմի գլխավոր դերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի հունվարի 22-ին զինծառայողի՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Իսահակ Յարմոլնիկի (1930-2010 թթ.) և կլինիկայի լաբորանտ[1] Ֆաինա Յարմոլիկի ընտանիքում: Երեխա ժամանակ զբաղվել է լողով, գեղասահքով, երաժշտությամբ, հաճախել է դրամատիկական ստուդիա, հետաքրքրվել է «Բիթլս»[2] երաժշտական խմբով։ Մանկության և դպրոցական տարիները անցել են Լվովում։

1976 թվականին եղել է Բ․Վ․ Շչուկինի անվան թատերական դպրոցի Յուրի Կատին-Յարցևի կուրսի շրջանավարտներից։ Լեոնիդը Յուրիին համարում էր իր ուսուցիչը: 1976-1984 թվականներին եղել է Տագանկայի թատրոնի դերասան։ Զուգահեռ նկարահանվել է ֆիլմերում։

Լեոնիդ Իսահակովիչը կարծում է, որ «որոշակի հայտնիություն» իրեն բերել է «Դետեկտիվ» ֆիլմի հանցագործ Գնուսի դերը։ 1979 թվականին շատ պատանիներ կրկնում էին Յարմոլնիկի կողմից հորինված «գողական» ժեստը՝ թքում էին մատի վրա և հպում կզակին արտասանելով «Մի՛ գոռա, ապուշ» արտահայտությունը։ Այս արտահայտությունը չէր պատկանում Գնուսին, այլ նրա գործընկերոջ՝ տվյալ դրվագի հերոս Վ․ Զաղարչենկոին: Հիշվել էր նաև նույն Ֆիոֆիլի կերպարը, որը Յարմոլնիկը խաղացել էր նույն թվականին նկարահանված «Հենց նույն Մյունհաուզենը» ֆիլմում[3]։

Ըստ նրա Յարմոլնիկին «վիթխարի ժողովրդականություն» և «համատարած ճանաչում» բերեց «Ճտի տապակա» էստրադայի մանրապատումը, որը ավելի ուշ նա խաղացել է հումորային մնջախաղի ժանրում և ցուցադրվել է «Ծիծաղի շուրջ» համաժողովրդական հեռուստատեսային ծրագրում[3]: 1980-ական թվականների վերջին նա և Անդրեյ Մակարևիչը հյուրախաղերով շրջագայել են ԱՄՆ-ում։

1990-ականների սկզբին ձևավորվող ռուսական շոու-բիզնեսում Յարմոլնիկը դառնում է ամենատարածված հերոսներից մեկը։ Այս ընթացքում նա խորհրդային ռադիոյում ղեկավարել է «Լեոնիդ Յարմոլնիկի» հաղորդումը[4]: 1991 թվականին Վլադիսլավ Լիստևի հետ մասնակցել է «Հրաշքների դաշտ» շոուի վերջին թողարկմանը: Լեոնիդը նաև «L-ակումբ»-ի (ֆիլմերի բաշխման) հիմնադիրն ու նախագահն է։ Եղել է հաղորդավար «Ֆորտ Բոյար», «Հյուրանոց», «Ոսկե տենդ» և «Ավտոտնակ» հեռուստախաղերում։

Մինչև 2012 թվականը նա եղել է ՈՒՀԱ-ի ժյուրիի անդամ, իսկ ավելի ուշ Ալեքսանդր Մասլյակովի[5] հետ տարաձայնությունների հետևանքով չի մասնակցել ՈւՀԱ-ի ժյուրիի աշխատանքներին։

2014 թվականի մարտի 2-ից մինչև հունիսի 8-ը եղել է կրկնօրինակման՝ «Մեկը մեկին», հաղորդման ժյուրիի կազմում։ Աշխատել է «Սավրեմենիկ» թատրոնում։

1990-ականներին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Լեոնիդ Յարմոլնիկը ֆինանսապես աջակցել է հայտնի խորհրդային դերասաններին, ովքեր հայտնվել են աղքատության շեմին: ԱՄՆ-ից ամեն ամիս ուղարկում էր 200 $[6] գումար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրը՝ Լյուդմիլա Յարմոլնիկը ծնվել է 1961 թվականին։ 1993 թվականից սկսած ծնողների և դստեր[7] հետ բնակվում է Նյու Յորքում։
  • Կինը՝ Օկսանա Պավլովնա Յարմոլնիկը[8] (ծնունդով՝ Աֆանասևա, ծնվել է 1960 թվականի հունվարի 29-ին) Լեոնիդ Յարմոլնիկի հետ ամուսնացել է 1983 թվականին։ Օկսանան դիզայներ է, բայց միաժամանակ տիրապետում է նաև դերասանական հմտությունների։ Նա աշխատում է թատրոնում որպես թատերական զգեստների ձևավորող և դերասանուհի։ Նրան իր ամուսինը նվիրել է արվեստանոց Արբատում, որտեղ պատրաստում է խաղալիքների և տիկնիկների հավաքածուներ[9][10]։ Օկսանայի նախկին սիրեցյալը եղել է երգիչ և դերասան Վլադիմիր Վիսոցկին, ում հետ եղել է ընդհուպ մահը (1980 թվական)[11][12]։
  • Աղջիկը՝ Ալեքսանդրա Յարմոլնիկը ծնվել է 1983 թվականին։ Ավարտել է Մոսկվայի Ստրոգոնովի գեղարվեստի ակադեմիյան[13][14]։
  • Թոռնիկը՝ Պյոտրը, ծնվել է 2014 թվականի նոյեմբերի 12-ին։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններում եղել է Միխայիլ Պրոխորովի վստահված անձը[15]։

2012 թվականի հոկտոմբերի 27-ի «Քաղաքացիական պլատֆորմ» քաղաքական կուսակցության համագումարին ընտրվեց դաշնային քաղաքացիական հանձնաժողովի անդամ։

2012 թվականի հոկտեմբերի 30-ին նա մեկն էր այն կազմակերպիչներից, ով ելույթ ունեցավ կենդանիների պաշտպանության համար, որի ժամանակ սպառնացել է, որ կսպանի շներին սպանողներին (դոգկիլլեր)։

Լեոնիդ Յարմոլնիկը Համազգային «Հուսադրողները» բարեգործական ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Նրանք զբաղվում են անօթևան և անտեր կենդանիների խնդիրներով։

2014 թվականի մարտին աջակցում էր Ռուսաստանին Ղրիմի միանալու ծրագիրը, համարելով այն ռուսական հողի մի մասնիկ։ Այդ նույն հարցազրույցում մեղադրել է արևմտյան Ուկրաինացիներին այլատյացության մեջ (Լվովի դեպքի հիման վրա)։

«Եռալաշ ֆիլմում կատարած դերերը»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 թվականին՝ «Միլիոն տարի առաջ, կամ ինչպես է առաջացել մարդկային խոսքը»
  • 1990 թվականին՝ «Եղել է ժամանակ»

Մուլտֆիլմերի հնչունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 թվական՝ «Փղիկը հիվանդացավ»
  • 1987 թվական՝ «Երջանիկ Գրիգորին», «Երեք գորտիկները»
  • 1988 թվական՝ «Վստահող վիշապը», «Երեք գորտիները 2 եթերաշրջան»
  • 1992 թվական՝ «Լեատոն և ֆիոֆա»
  • 1994 թվական՝ «Ռուսական պատմության էջը («Պապական հողերը»)»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зайцева Т.։ «Леонид Ярмольник: «Свидетель на моих свадьбах был один», с. 2»։ 7days.ru։ Վերցված է 2013-12-06 
  2. Зайцева Т.։ «Леонид Ярмольник: «Свидетель на моих свадьбах был один», с. 10»։ 7days.ru։ Վերցված է 2013-12-06 
  3. 3,0 3,1 Вевер А.  Леонид Ярмольник: Главное — точно и вовремя пошутить // Восточный округ. — 2015. — № 23 (112) за 3 июля. — С. 14.
  4. Пульсон, 1991, էջ 54
  5. Леонид Ярмольник: «Люди в Улан-Удэ ужасно добродушные»
  6. «Почему актер Борис Новиков умер в забвении?»։ shkolazhizni.ru։ Վերցված է 2016-05-14 
  7. Зайцева Т.։ «Леонид Ярмольник: «Свидетель на моих свадьбах был один», с. 3»։ 7days.ru։ Վերցված է 2013-12-06 
  8. Леонид и Оксана Ярмольник: «Нас познакомил Высоцкий»
  9. handmadeteddy Оксана Ярмольник
  10. Оксана Павловна Ярмольник на kino-teatr.ru
  11. Лунина Л. (2012-01-24)։ «Оксана Афанасьева-Ярмольник о Владимире Высоцком»։ Карьера, № 7, июль 1999։ civility.ru; archive.org։ Վերցված է 2013-12-12 
  12. Велигжанина А. (2010-07-22)։ «Последние дни Высоцкого: его снабжал наркотиками КГБ?»։ kp.ru։ Վերցված է 2013-12-12 
  13. Чёрный С. (2009-05-29)։ «Леонид Ярмольник: «Выбор профессии дочери уважаю!»»։ kp.ru։ Վերցված է 2013-12-12 
  14. «Александра Ярмольник (художник по стеклу)»։ Галерея АртБашмак։ artbashmak.ru։ Վերցված է 2013-12-12 
  15. Вопрос Леонида Ярмольника Геннадию Зюганову в программе Поединок на канале Россия-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]