Jump to content

Ստանիսլավ Գովորուխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Գովորուխին
ռուս.՝ Станислав Сергеевич Говорухин
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1936(1936-03-29)[1][2]
ԾննդավայրԲերեզնիկի, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Մահացել էհունիսի 14, 2018(2018-06-14)[4][5][2] (82 տարեկան)
Մահվան վայրԲարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Բարվիխա, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն
Կրթություն94th gymnasium?, Կազանի Դաշնային համալսարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ԵրկերThe Russia We Lost?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, քաղաքական գործիչ, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր, ռեժիսոր և պառլամենտի անդամ
ԱմուսինYunona Kareva?
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան, Ռուսաստանի ժողովրդավարական կուսակցություն և Հայրենիք՝ համայն Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա, 7th State Duma of the Russian Federation?, 6th State Duma of the Russian Federation?, Ռուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական ​​դումա, 4th State Duma of the Russian Federation?, 3rd State Duma of the Russian Federation?, 2nd State Duma of the Russian Federation? և 1st State Duma of the Russian Federation?
ԵրեխաներՍերգեյ Գովորուխին
🌐
 Stanislav Govorukhin Վիքիպահեստում

Ստանիսլավ Սերգեևիչ Գովորուխին (ռուս.՝ Станислав Сергеевич Говорухин, մարտի 29, 1936(1936-03-29)[1][2], Բերեզնիկի, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - հունիսի 14, 2018(2018-06-14)[4][5][2], Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Բարվիխա, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային և ռուսական ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, հրապարակախոս, գեղանկարիչ, քաղաքական և հասարակական գործիչ։ Ուկրաինական ԽՍՀ-ի արվեստների վաստակավոր գործիչ (1986թ.), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2006)[6], Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[7]։ 2005 թվականից եղել է «Միասնական Ռուսաստան» քաղաքական կուսակցության անդամ[8][9], 2011 թվականին նշված կուսակցության կողմից ընտրվել է պետդումայի պատգամավոր և եղել պետդումայի մշակութային հարցերի գծով նախագահ[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Գովորուխինը ծնվել է Սվերդլովսկի մարզի Բերեզնիկի քաղաքում (ներկայումս Պերմի երկրամաս)։ Հայրը` դոնի կազակներից էր և մահացել է Սիբիրում` 1938 թվականին, իսկ մայրը` դերձակուհի էր։ Ծնողները ամուսնալուծվել էին մինչ Ստանիսլավի ծնվելը։ Նրան և ավագ քրոջը` Ինեսային, մեծացրել էր մայրը[11]։

1958 թվականին Ստանիսլավ Գովորուխինը ավարտել է Կազանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը և շուրջ մեկ տարի աշխատել է որպես երկրաբան։ 1959-1961 թվականներին որպես ռեժիսորի օգնական և խմբագիր, աշխատել է Կազանի հեռուստաստուդիայում[12]։ 1966 թվականին[13][14] ավարտել է ԿՀՊԻ-ի ռեժիսորական ֆակուլտետը։ Նրա դիպլոմային աշխատանքը «Մորաքույր Կատյան» կինոնկարն էր։ Մինչև 1987 թվականն աշխատել է Օդեսայի կինոստուդիայում[12], իսկ 1987 թվականից մինչև 1993 թվականը` «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորներից էր։ 1987 թվականին հանդիսացել է միջազգային «Ոսկե Դյուկ» կինոփառատոնի հիմնադիրն ու նախագահը[12][13]։ Նկարահանել է բազմաթիվ գեղարվեստական և հրապարակախոսական կինոնկարներ։ Խաղարկային կինոյում նրա ամենահայտնի ֆիլմերից են «Ուղղահայաց» (1967թ.), «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (1979թ.), «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները» (1981թ.), «Տաս նեգրիկները» (1987թ.), «Վորոշիլովյան հրաձիգը» (1999թ.), «Օրհնեցեք կնոջը» (2003թ.), «Ուղևորուհին» (2009թ.), «Հիասքանչ ժամանակաշրջանի ավարտը» (2015թ.) և այլ կինոնկարներ։

Ստանիսլավ Գովորուխինը գրել է շուրջ քսան ֆիլմի սցենար, որոնցից են «Մաքսանենգություն» (1974թ.), «20-րդ դարի ծովահենները» (1979թ.), «Ներխուժում» (1980թ.), «Կապիտան Գրանտի որոնումները» (1985թ.) և այլ ֆիլմեր։ Խաղացել է ոչ քիչ հիշարժան դերեր։ Հասարակական մեծ արձագանք են ստացել Ստանիսլավ Գովորուխինի «Այդպես ապրել չի կարելի» (1990)[15] և «Ռուսաստանը, որը մենք կորցրել ենք» (1992թ.) վավերագրական կինոնկարները։

2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ստանիսլավ Գովորուխինը ղեկավարել է Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը։ Հրատարակել է գրքեր։ Նրա նախասիրություններից է նաև գեղանկարչությունը։ Գովորուխինի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսներ են անցկացվել 1998 թվականին Կինոյի տանը, 2006 թվականին՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարանային-ցուցահանդեսային համալիրում՝ «Զուրաբ Ծերեթելու արվեստների պատկերասրահում», 2011 թվականի փետրվարին՝ Կիևում։ 2001 թվականին Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի սրահում անցկացվել է նկարչի «Խորհրդարանական արձակուրդներ» (ռուս.՝ «Парламентские каникулы») ցուցահանդեսը, 2006 թվականին անցկացվել է ցուցահանդես՝ նվիրված նկարչի յոթանասունամյակին, 2011 թվականին՝ նրա ութսունամյակին[16][17][18][19][20]։

Ստանիսլավ Գովորուխինը մահացել է 2018 թվականի հունիսի 14-ին[21] Բարվիխա առողջարանում, երկարատև հիվանդությունից հետո[22][23]։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Գովորուխինի առաջին կինը թատրոնի դերասանուհի և մանկավարժ Յունոնա Կարևան էր, ում հետ նա ամուսնացել էր 1961 թվականին։ Նրանց որդին ռեժիսոր Սերգեյ Գովորուխինն (1961-2011) է։ Երկրորդ անգամ Ստանիսլավ Գովորուխինը ամուսնացել է 1966 թվականին՝ Գալինա Գովորուխինայի (ծնվել է 1948 թվականին) հետ, ով աշխատել է Օդեսայի կինոստուդիայում որպես մոնտաժող[16][24][25][26]։

Ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումՆերդրում
1964Դեղատան աշխատակցուհինАптекаршаռեժիսոր
1967ՈւղղահայացВертикальռեժիսոր
1968Հրեշտակի օրըДень ангелаռեժիսոր
1969Սպիտակ պայթյունБелый взрывռեժիսոր, սցենարիստ
1972Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածներըЖизнь и удивительные приключения Робинзона Крузоռեժիսոր
1974ՄաքսանենգությունКонтрабандаռեժիսոր, սցենարիստ
1977«Նադեժդա»-յի քամինВетер «Надежды»ռեժիսոր, սցենարիստ
1978Հեղափոխության մարշալըМаршал революцииդերասան (Ալեքսանդր Կուտեպով)
1979Հանդիպման վայրը փոխել չի կարելիМесто встречи изменить нельзяռեժիսոր
197920-րդ դարի ծովահեններըПираты XX векаսցենարիստ
1980ՆերխուժումВторжениеսցենարիստ
1981Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածներըПриключения Тома Сойера и Гекльберри Финнаռեժիսոր, սցենարիստ
1982Բատերֆլյայի վերադարձըВозвращение Баттерфляйդերասան (Միխայիլ Պավլիկ)
1983Գումարտակի հրամանատարներըКомбатыդերասան (գեներալ-մայոր)
1983Գորշ քարերի միջևСреди серых камнейդերասան (հայր)
1985Կապիտան Գրանտի որոնումներըВ поисках капитана Грантаռեժիսոր, սցենարիստ
1986Մադամ Վոնգի գաղտնիքներըТайны мадам Вонгսցենարիստ
1987Տաս նեգրիկներըДесять негритятռեժիսոր, սցենարիստ
1987ԱսսաАссаդերասան (Կրիմով)
1988Շամպայնի ցայտերըБрызги шампанскогоռեժիսոր, սցենարիստ
1989Երկակի էքսպոզիցիա (Մարգարետ Բուրկ-Ուայթ)Margaret Bourke-White (Двойная экспозиция)դերասան (Գերման Անդրեևիչ)
1990Շան որդիներըСукины детиդերասան (գրող Սերգեյ Պոպով)
1990Այդպես ապրել չի կարելիТак жить нельзяռեժիսոր, սցենարիստ
1991Եվ վերադառնում է քամին...И возвращается ветер...դերասան (Սերգեյ Գերասիմով)
1992Անկոր, կրկին անկորАнкор, ещё анкор!դերասան (դիվիզիայի հրամանատար)
1992Կա-կա-դուКа-ка-дуդերասան (պարագլուխ)
1992Ռուսաստանը, որը մենք կորցրել ենքРоссия, которую мы потерялиռեժիսոր, սցենարիստ
1992Ալեքսանդր ՍոլժենիցինАлександр Солженицынռեժիսոր
1994Մեծ կրիմինալ հեղափոխությունВеликая криминальная революцияռեժիսոր, սցենարիստ
1994Մերձմոսկովյան երեկոներПодмосковные вечераսցենարիստ
1995Սև շղարշЧёрная вуальսցենարիստ
1995Գիր և ղուշОрёл и решкаդերասան (Զոսիմա Պետրովիչ)
1996Վաղուց մոռացված տարիների քնքուշ ընկերМилый друг давно забытых лет...դերասան (Միխայիլ Պետրովիչ)
1997Պատերազմն ավարտված է. ՄոռացեքВойна окончена. Забудьте...դերասան (կամեո)
1999Վորոշիլովյան հրաձիգըВорошиловский стрелокռեժիսոր, սցենարիստ
2000Ռուսական ապստամբությունРусский бунтսցենարիստ
2001Թոմ ՍոյերТом Сойерռեժիսոր
2002Կանացի տրամաբանությունЖенская логикаդերասան (Անդրեյ Ստրելցով)
2002Կանացի տրամաբանություն 2Женская логика 2դերասան (Անդրեյ Ստրելցով)
2003Կանացի տրամաբանություն 3Женская логика 3դերասան (Անդրեյ Ստրելցով)
2003Փոքրիկ լորդի ուրախություններն ու թախիծներըРадости и печали маленького лордаդերասան (կոմս)
2003Օրհնեցեք կնոջըБлагословите женщинуռեժիսոր, դերասան (դիվիզիայի հրամանատար)
2004Կանացի տրամաբանություն 4Женская логика 4դերասան (Անդրեյ Ստրելցով)
2004ՇախմատիստըШахматистռեժիսոր
2005Ոչ միայն հացիվНе хлебом единымռեժիսոր, դերասան (նախարար)
20059-րդ վաշտ9 ротаդերասան (գնդի հրամանատար)
2006Կանացի տրամաբանություն 5Женская логика 5դերասան (Անդրեյ Ստրելցով)
2007ԱրտիստուհինАртисткаռեժիսոր
2007ՄեկնաբաններըРепортёрыդերասան (հյուր 1)
2008ՈւղևորուհինПассажиркаռեժիսոր, սցենարիստ, դերասան (ռուսական հյուպատոս)
200841-ի հունիսինВ июне 41-гоսցենարիստ
2010Jazz ոճի մեջВ стиле jazzռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2010Սեր - գազար 3Любовь-морковь 3դերասան (գեներալ)
2013WeekendWeekendռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2014Առաջին դասարանցու մոր օրագիրըДневник мамы первоклассникаպրոդյուսեր
2014Մութ սենյակի գաղտնիքըТайна тёмной комнатыպրոդյուսեր
2015Հիասքանչ ժամանակաշրջանի ավարտըКонец прекрасной эпохиռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2016Տրվում է տուն` բոլոր անհարմարություններովСдается дом со всеми неудобствамиպրոդյուսեր
2016Վտանգավոր արձակուրդներОпасные каникулыպրոդյուսեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #103504893 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 1 2 Умер режиссер Станислав Говорухин (ռուս.)
  5. 1 2 Умер Станислав Говорухин (ռուս.)
  6. Указ Президента Российской Федерации от 20 апреля 2006 года № 405 «О награждении государственными наградами Российской Федерации». Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  7. Члены Российской академии художеств. Современный список. Говорухин Станислав Сергеевич. Официальный сайт Российской академии художеств // rah.ru
  8. Андрей Лошак (24 марта 2010 года). ««Всё едино». В течение года журналист Андрей Лошак пытался выяснить у творческих людей, зачем они вступили в партию «Единая Россия»». Журнал «Esquire», № 54. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  9. Члены партии «Единая Россия». Говорухин Станислав Сергеевич, кинорежиссёр, сценарист, актёр. Биография. Արխիվացված 2016-03-15 Wayback Machine Официальный сайт российской политической партии «Единая Россия» // er.ru
  10. Состав и структура Государственной думы (ГД). Комитеты и комиссии ГД. Комитет ГД по культуре. Председатель комитета ГД по культуре — Говорухин Станислав Сергеевич.(չաշխատող հղում) Официальный сайт Государственной думы России // duma.gov.ru
  11. Станислав Говорухин. Биография. Արխիվացված 2016-03-13 Wayback Machine Сайт режиссёра // govoruhin.ru
  12. 1 2 3 Говорухин Станислав Сергеевич. Полная биография. Արխիվացված 2004-01-09 Wayback Machine Информационное агентство «РосБизнесКонсалтинг» (РБК) // rbc.ru
  13. 1 2 Говорухин Станислав Сергеевич. Должность в организации — председатель комитета Государственной думы по культуре. Образование, биография Արխիվացված 2016-03-12 Wayback Machine Советы при Председателе Государственной думы Федерального собрания Российской Федерации// sovety.duma.gov.ru
  14. Артём Геодакян. Энциклопедия. Говорухин Станислав Сергеевич. Председатель Комитета Государственной думы РФ по культуре. Биография Информационное агентство России «ТАСС» // tass.ru
  15. Ведущий: Дмитрий Быков. ВИДЕО. Ток-шоу «Картина маслом» с Дмитрием Быковым. Тема: «„Так жить нельзя“. 20 лет спустя». Выпуск от 5 сентября 2010 года (00:48:51). — Культовые журналисты, политики начала 1990-х годов вспоминают, как они впервые посмотрели фильм тогда, и расскажут, что увидели в нём сегодня. Сам режиссёр — Станислав Говорухин — признаётся, что винит себя — он не смог ничего изменить своим документальным свидетельством.(չաշխատող հղում) «Пятый канал» // 5-tv.ru
  16. 1 2 Станислав Сергеевич Говорухин. Биографическая справка. «РИА Новости» // ria.ru (обновлено: 17:20 08.12.2011)
  17. Живопись Станислава Говорухина. Արխիվացված 2016-03-11 Wayback Machine Телеканал «Россия-Культура» // tvkultura.ru (20 марта 2006 года)
  18. Выставка произведений Станислава Говорухина. — Российская академия художеств представляет выставку произведений известного кинорежиссёра, видного государственного и общественного деятеля, почётного члена Российской академии художеств Станислава Сергеевича Говорухина (выставка работала с 30 марта по 30 апреля 2011 года). Արխիվացված 2016-03-15 Wayback Machine Официальный сайт Российской академии художеств // rah.ru (30 марта 2011 года)
  19. Новости. «Станислав Говорухин — режиссёр, которому интересно всё». — Своё 75-летие автор легендарных фильмов «Вертикаль» и «Место встречи изменить нельзя» отметил персональной выставкой в Российской академии художеств. Արխիվացված 2016-03-15 Wayback Machine Телеканал «Мир 24»// mir24.tv (2 апреля 2011 года)
  20. Ольга Даранова, заведующая отделом развития и связей с общественностью Ульяновской областной научной библиотеки имени В. И. Ленина. «Станислав Говорухин. Живопись. Графика». Выставка картин. Արխիվացված 2016-03-12 Wayback Machine Официальный сайт Министерства культуры Российской Федерации // mkrf.ru (10 мая 2011 года)
  21. Умер режиссёр Станислав Говорухин
  22. «Умер Станислав Говорухин». Эхо Москвы. 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  23. «Певец прекрасной эпохи.Каким мы запомним режиссера Станислава Говорухина». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  24. Досье. Говорухин Станислав Сергеевич. Газета «Аргументы и факты» // aif.ru (обновлено: 28 июля 2013 года)
  25. Беседовали Наталья Ртищева и Мария Березина. Станислав Говорухин: «У меня много грехов. Гореть мне в аду». Արխիվացված 2012-10-15 Wayback Machine «Родная газета», № 11 (147), 24 марта 2006 года, полоса 12. // rodgaz.ru
  26. Галина Говорухина. Дорога к Славе. Коллекция журнала «Караван историй» (март 2011 года) // 7days.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Գովորուխին» հոդվածին։