Սպիտակ պայթյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ պայթյուն
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
Սցենարի հեղինակԷդուարդ Վոլոդարսկի և Ստանիսլավ Գովորուխին
ԴերակատարներԱրմեն Ջիգարխանյան, Սերգեյ Նիկոնենկո, Լյուդմիլա Գուրչենկո[1] և Վլադիմիր Վիսոցկի[1]
ՕպերատորՎասիլի Կիրբիժեկով
ԵրաժշտությունՍոֆիա Գուբայդուլինա
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն75 րոպե

«Սպիտակ պայթյուն» (ռուս.՝ «Белый взрыв»), խորհրդային գեղարվեստական սև-սպիտակ ֆիլմ, ռազմական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը 1969 թվականին Օդեսայի կինոստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի է ունենում Հայրենական մեծ  պատերազմի տարիներին Կովկասի լեռներում։ Երրորդ ռայխի «Էդելվեյս» լեռնահրաձգային դիվիզիայի զինվորները դիրք են զբաղեցրել լեռներում, որտեղից գնդակոծում են լեռնաշղթան անցնող փախստականներին և վիրավորներին։

Լեյտենանտ Արտյոմ Արսենովը (Արմեն Ջիգարխանյանը) համարձակ ծրագիր է առաջարկում՝ բարձրանալ գագաթը և պայթեցնել ձյան շերտը, որպեսզի գոյացած ձնահոսքը հասնի գերմանական դիրքերին։ Նա ապարդյուն փորձում էլ բարձրանալ այդ գագաթը դեռ նախապատերազմյան ժամանակ։ Առաջադրանքը կատարելու համար նա հավաքում է վեց հոգուց բաղկացած խումբ, որոնց թվում կան ինչպես փորձառու լեռնագնացներ, այնպես էլ նորեկներ։

Կորուստներով խումբը հասնում է բարձունքին և կատարում առաջադրանքը։ Բացված լեռնանցքով սկսում են անցնել Կարմիր բանակի ուժերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստանիսլավ Գովորուխինի երկրորդ ֆիլմն է, որը նվիրված է լեռնագնացներին (առաջինը՝ «Ուղղահայաց»
  • Ֆիլմի խորհրդատուն լեռնագնացության սպորտի վարպետ Լեոնիդ Ելիսեևն է, որը մասնակցել էր նաև «Ուղղահայաց» ֆիլմի նկարահանումներին[2]։
  • Ֆիլմը նախատեսվում էր նկարահանել Կովկասում, սակայն ուղղաթիռային վթարի ժամանակ Գովորուխինի, Ելիսեևի և օպերատոր Վասիլի Կիրժիբեկովի ստացած վնասվածքների պատճառով նկարահանումները տեղափոխել են Ղրիմ՝ Անգարի լեռնանցքից ոչ հեռու՝ Էլխկ Կայա լեռան լանջերին[2][3][4]։
  • Վլադիմիր Վիսոցկու մասնակցությունը ֆիլմին պատահական էր։ Ղրիմում հանգստի ժամանակ նա որոշել է այցելել Գովորուխինին, որը նրան համոզել է նկարահանվել դրվագում։ Ավելի ուշ Վիսոցկին հատուկ ֆիլմի համար գրել է երկու երգ՝ «Но вот исчезла дрожь в руках» և «К вершине»՝ նվիրված Միխայիլ Խերգիանիի հիշատակին։ Նա ձայնագրություններով ժապավեն է ուղարկել ռեժիսորին, բայց նա ինչ-ինչ պատճառներով դրանք չի ներառել ֆիլմի մեջ, ինչի համար ավելի ուշ զղջացել է[5][6]։
  • Վլադիմիր Վիսոցկու հերոսին հնչյունավորել է մեկ այլ դերասան[7]։ Օդեսայի կինոստուդիայի ներկայացուցչի խոսքով՝ Վիսոցկին չի կարողացել ներկա գտնվել հնչյունավորմանը, և Ստանիսլավ Գովորուխինն օդեսացի դերասան Բորիս Զայդենբերգին խնդրել է հնչյունավորել նրա դերը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Записал Игорь Роговой. «О В. Высоцком вспоминает Леонид Филиппович Елисеев». Высоцкий: время, наследие, судьба.
  3. Владимир Высоцкий в Крыму
  4. Высоцкий в Крыму. Արխիվացված 2017-02-02 Wayback Machine
  5. Сушко, Ю. М. Высоцкий. На Краю. — М.: АСТ, 2016. — С. 283—285. — 576 с. — ISBN 978-5-17-094287-9
  6. Новиков В. И. Высоцкий / науч. конс. А. Е. Крылов и И. И. Роговой. — М.: Молодая гвардия, 2013. — С. 146. — 492 с. — ISBN 978-5-235-03554-6
  7. Марк Цыбульский (2012 թ․ հունիսի 19). «На съёмках "Белого взрыва"». Владимир Высоцкий. Каталоги и статьи.
  8. «Комментарий представителя Одесской киностудии». Официальный Youtube канал.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]