Ուղղահայաց (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ուղղահայաց
Вертикаль
Ուղղահայաց (ֆիլմ).jpeg
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԺանրQ4220915?
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
Բորիս Դուռով
Սցենարի հեղինակՍերգեյ Տառասով
Նիկոլայ Ռաշեև
ԴերակատարներՎլադիմիր Վիսոցկի, Գենադի Վորոպաև, Larisa Luzhina?, Margarita Kosheleva?, Aleksandr Fadeyev? և Բուխուտի Զաքարիաձե
ՕպերատորԱլբերտ Օսիպով
ԵրաժշտությունՍոֆյա Գուբայդուլինա
Վլադիմիր Վիսոցկի
ԿինոընկերությունОдесская киностудия
Տևողություն73 րոպե
IMDbID 0182512

«Ուղղահայաց» (ռուս. "Вертикаль")՝ նկարահանվել է 1967 թվականին ԽՍՀՄ-ում "Одесская киностудия" կինոընկերության կողմից։ Ֆիլմի ռեժիսորներն են ՝ Ստանիսլավ Գովորուխինը և Բորիս Դուռովը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է լեռնագնացների խմբի մասին, որոնք մեկնում են Սվանեթ, որպեսզի բարձրանան Օր-Տաու լեռը։ Խումբը ղեկավարում էր փորձառու լեռնագնաց Վիտալիյ Լոմովը։ Ժամանելով Սվանեթ խումբը իջևանում է Լոմովի ընկեր տեղացի Վիսսարիոնի մոտ։ Վերջինիս ավագ տղան ևս լեռնագնաց էր եղել և մահացել էր Օր-Տաու լեռը բարձրանալիս։ Վերելքից առաջ Վիսսարիոնը խնդրում է Լոմովին գտնել որդի դին, ով 1 տարի առաջ էր վահճանվել։ Խումբը կիսվում է երկու մասի ՝ երկու հոգի մնում է լեռան ստորոտին, իսկ չորսը բարձրանում են։ Ստորոտին մնում է խմբի հետ կապը պահող Վոլոդյան և բժիշկ Լարիսան։ Վոլոդյան հաղորդագրություն է ստանում, որ մոտենում է ցիկլոն և հայտնում է ընկերներին դրա մասին, բայց հաղորդագրությունը ստացած լեռնագնացը չի հայտնում խմբին արհավիրքի մասին։ Խումբը հասնում է լեռան գագաթին, սակայն վերադարձի ճանապարհին նրանք ընկնում են ցիկլոնի մեջ։ Նրանցից մեկը շանթահարվում է իսկ մյուսը ժամանակավոր կորցնում է տեսողությունը (ձյան պատճառով)։ Խմբի ղեկավարը ստիպված է լինում միայնակ վերադառնալ ճամբար։ Բարեբախտաբար բոլորը փրկվում են և վերադառնում են տուն։

Դերասանները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Վիսոցկի (ռուս. Владимир Высоцкий) - Վոլոդյա
  • Լարիսա Լուժինա (ռուս. Лариса Лужина) - Լարիսա
  • Գեորգի Կուլբուշ (ռուս. Георгий Кульбуш) - Լոմով
  • Գենադի Ոռոպաև (ռուս. Геннадий Воропаев) - Գենադի
  • Մարգարիտա Կոշելևա (ռուս. Маргарита Кошелева) - Րիտա
  • Ալեքսադր Ֆադեև (ռուս. Александр Фадеев) - Նիկիտին
  • Բուխութի Զակարիաձե (ռուս. Бухути Закариадзе) - Վիսսարիոն

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հայտի է իր երգերով/երաժշտությամբ։ Երգերի հեղինակն ու կատարողն է հանրահայտ պոետ և կատարող Վլադիմիր Վիսոցկին։ Ֆիլմում հնչում են Վիսոցկու հետևյալ երգերը ՝

  • «Песня о друге» Երգ ընկերոջ մասին
  • «Свои обиды каждый человек…» Ամեն մարդ իր վիրավորանքները...
  • Вершина («Здесь вам не равнина, здесь климат иной…») Գագաթ
  • Баллада об альпийских стрелках («Мерцал закат, как блеск клинка…») Բալլադ ալպիական հրաձիգների մասին
  • Прощание с горами Հրաժեշտ լեռների հետ