Բորիս Զայդենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Զայդենբերգ
Ծնվել էմայիսի 21, 1929(1929-05-21)[1][2]
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էհոկտեմբերի 20, 2000(2000-10-20)[2] (71 տարեկանում)
Մահվան վայրՕդեսա, Ուկրաինա կամ Օդեսա, Ուկրաինա[2]
ԿրթությունՈւզբեկստանի արվեստի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Բորիս Զայդենբերգ (ուկր.՝ Зайденберг Борис Ілліч, մայիսի 21, 1929(1929-05-21)[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - հոկտեմբերի 20, 2000(2000-10-20)[2], Օդեսա, Ուկրաինա և Օդեսա, Ուկրաինա[2]), թատրոնի և կինոյի ուկրաինացի դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ 1961 թվականից[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Զայդենբերգը ծնվել է 1929 թվականի մայիսի 21-ին Ուկրաինական ԽՍՀ-ի Օդեսա քաղաքում։ Նախնական և միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Ուզբեկստան և 1950 թվականին ավարտում Ալեքսանդր Օստրովսկու անունը կրող Տաշքենդի թատերա-նկարչական ինստիտուտը։

1953 թվականին, որպես դերասան սկսել է աշխատել Մագնիտոգորսկի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում, 1953-1962 թվականներին՝ Բրյանսկի երկրամասի դրամատիկական թատրոնում, իսկ 1962-2000 թվականիններին՝ Իվանովի անվան Օդեսայի ռուսական դրամատիկական թատրոնում։

Կինեմատոգրաֆիայի ասպարեզում Բորիսն իր գործունեությունը սկսել է 1965 թվականին, երբ կատարել է Եմելյանովի դերը «իժը» ֆիլմում։

1961 թվականին ստացել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ Հայտնի է եղել նաև, որպես ռեժիսոր։ Օդեսայի ռուսական դրամատիկական թատրոնում, Օդեսայի երաժշտա-դրամատիկական թատրոնում և Օդեսայի օպերային դահլիճում ցուցադրել է շուրջ 30 հեղինակային թատերախաղ։

Բորիս Զայդենբերգը մահացել է 2000 թվականի հոկտեմբերի 20-ին Օդեսայում՝ 71 տարեկան հասակում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Catalog of the German National Library
  3. 3,0 3,1 «Բորիս Զայդենբերգ՝ ուկրաինացի դերասան և ռեժիսոր»։ odesskayakinostudiya.narod.ru։ Վերցված է 2017-05-16