Սերգեյ Գովորուխին
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1961 |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 2011 (50 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1988) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, գրող և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 3351155 |
Սերգեյ Ստանիսլավովիչ Գովորուխին (ռուս.՝ Сергей Станиславович Говорухин, սեպտեմբերի 1, 1961, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 2011, Մոսկվա, Ռուսաստան), ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Գովորուխինը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 1-ին Խարկովում, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի և դերասանուհի Յունոնա Կարևայի ընտանիքում[1][2]։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Կազանում։ 1988 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի սցենարական ֆակուլտետը։ Աշխատել է որպես եռակցող, մոնտաժող, շինարար Հեռավոր հյուսիսում, աշղղեկ։
1994-2005 թվականներին որպես ռազմական թղթակից մասնակցել է Տաջիկստանի, Չեչնիայի, Աֆղանստանի և Հարավսլավիայի տարածքում ռազմական գործողությունների։ Մասնակցել է 20 մարտական և երեք հատուկ գործողությունների։ Արժանացել է մի քանի մարտական պարգևների։ 2000 թվականին ռազմական թղթակից Եվգենի Կիրիչենկոյի հետ միասին երկար ժամանակ վարել է ՆՏՎ հեռուստաալիքի «Մոռացված գունդը» (ռուս.՝ «Забытый полк») թոք-շոուն[3]։
1994 թվականին սկսել է Ռուսաստանում ժամանակակից պատերազմների մասին ֆիլմի նկարահանումները։ 1995 թվականի փետրվարին Գրոզնիում անցկացված նկարահանումներից վերադառնալիս գնդակոծման է ենթարկվել չեչեն գրոհայինների կողմից և ստացել հրազենային վնասվածք, որը հանգեցրել է ոտքի անդամահատման[4]։ Իննա Վանեևայի համահեղինակությամբ ստեղծված «Անիծված են և մոռացված» (ռուս.՝ «Прокляты и забыты») գեղարվեստական-հրապարակախոսական ֆիլմով նշել է նորամուտը որպես ռեժիսոր։
1996 թվականին ստեղծել է Տաջիկստանում և Չեչնիայում միջտարածաշրջանային հակամարտությունների հաշմանդամ վետերանների տարածաշրջանային հասարակական կազմակերպություն։ Զբաղեցրել է զինված հակամարտությունների վետերանների և հաշմանդամների «Ռոկադա» հիմնադրամի նախագահի պաշտոնը։
Ռուսաստանի գրողների միության և կինեմատոգրաֆիստների միության անդամ է։ Եղել է «Послесловие» կինոընկերության ղեկավար։ Եղել է Ռուսաստանի նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության ինստիտուտների և մարդու իրավունքների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ։
Հեղինակել է «Պղտոր մայրցամաք» (ռուս.՝ «Мутный материк»), «Ոչ ոք, բացի մեզանից...» (ռուս.՝ «Никто, кроме нас…»), «Ինձ հետ և առանց ինձ» (ռուս.՝ «Со мной и без меня»), «Թափանցիկ անտառներ Լյուքսեմբուրգի մոտ» արձակի ժողովածուները, տպագրել մի շարք հրապարակումներ Ռուսաստանի կենտրոնական մամուլու և ամսագրերում։
Սերգեյ Գովորուխինը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 27-ին։ Մահվան պատճառ է դարձել կաթվածը, որից հետո Գովորուխինը մի քանի օր եղել է կոմայի մեջ[2]։ Թաղվել է հոկտեմբերի 29-ին Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրորդ կինը՝ Իննա[5][6],
- Երրորդ կինը՝ Վերա Ցարենկո[5][7],
- Արտամուսնական դուստր՝ Վարվառա (ծնվ.՝ 2010)[6]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր[8][9]․
- «Անիծված են և մոռացված» (ռուս.՝ «Прокляты и забыты», 1997)
- «Ոչ ոք բացի մեզնից․․․» (ռուս․՝ «Никто, кроме нас...», 2008)
- «Մարդկանց երկիրը» (ռուս․՝ «Земля людей», 2011)
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Никто, кроме нас… — М.։ Молодая гвардия, 2004
- Со мной и без меня. — Киев։ Наири, 2008 ISBN 978-966-8838-22-4
- Прозрачные леса под Люксембургом. — М.։АСТ, 2010 ISBN 978-5-17-064823-8
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետական պարգևներ
- Արիության շքանշան(1995)
- «Արիության համար» մեդալ (1998)[10]
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (2008 թվականի ապրիլի 30) – քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և մարդու ու քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման համար[11]
Մրցանակներ
- Մոսկվայի քաղաքի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում «Շարադրություն հեռացող թեմայի վերաբերյալ» (ռուս.՝ «Сочинение на уходящую тему») ֆիլմի համար
- «Անիծված են ու մոռացված» ֆիլմի համար։
- 1998 - «Ռոսիա» ոչ գեղարվեստական կինոյի IX բաց փառատոնի գրան պրի (Եկատերինբուրգ)
- 1999 - «Նիկա» մրցանակ լավագույն ոչ խաղարկային ֆիլմի համար
- 2005 - «Ոսկե կադր» մրցանակ («Կինոտարեգրություն» միջազգային փառատոն)
- «Ոչ ոք, բացի մեզանից...» ֆիլմի համար․
- Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի երկու «Արծաթե նավակ» մրցանակ
- Ռուսաստանի կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 ГОВОРУХИН Станислав Сергеевич — Диктат.Ру
- ↑ 2,0 2,1 «Умер режиссёр Сергей Говорухин»։ www.interfax.ru։ 27 октября 2011 года 10:43։ Վերցված է 2011-10-27
- ↑ «Новости телевидения»։ Телеобъектив։ 2000-06-15։ Արխիվացված է օրիգինալից 2000-06-15-ին։ Վերցված է 2022-01-28
- ↑ Сергей Говорухин. Сто сорок лет одиночества // «Знамя» № 5, 2003
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Другой Говорухин Archived 2012-10-23 at the Wayback Machine.: [Интервью с Сергеем Говорухиным] // СПИД-инфо. — 2007.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Розанова Лия. У сына Станислава Говорухина перед смертью родилась внебрачная дочь // Собеседник, 14 ноября 2012
- ↑ Сны Ахиллеса, 2005 — Документальное кино — Первый канал
- ↑ «Земля людей» на megacritic.ru
- ↑ «Земля людей» Archived 2021-04-23 at the Wayback Machine. на РусКино
- ↑ Указ Президента Российской Федерации № 1251 от 14 октября 1998(չաշխատող հղում)
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 30 апреля 2008 № 234-рп «О поощрении членов Совета при Президенте Российской Федерации по содействию развитию институтов гражданского общества и правам человека»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերգեյ Գովորուխինի հիշատակին նվիրված կայք
- Սերգեյ Գովորուխինը ПрофиСинема կայքում
- Սերգեյ Գովորուխինը «Энциклопедия Отечественного кино» կայքում
- СВОЯ ВЕРТИКАЛЬ СЕРГЕЯ ГОВОРУХИНА. - Газета "Новая Неделя", выпуск от 29 ноября 2013 г.
- Статья "Нормальный режиссёр не может ездить на Bently"
- Սերգեյ Գովորուխինի վերջին հարցազրույցը
- Андрей Ведяев (2019-05-24)։ «Вертикаль мужества» (ռուսերեն)։ Завтра։ Վերցված է 2020-07-31
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Խարկով քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 27 մահեր
- 2011 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս կինոօպերատորներ
- Ռուս սցենարիստներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Կաթվածից մահացածներ
- Սցենարիստներ այբբենական կարգով