Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Գեղարվեստի ակադեմիայի նախագահության շենքը (նախկինում՝ Իվան Մորոզովի առանձնատուն) | |
Տեսակ | ակադեմիա և կազմակերպություն |
Հիմնադրված է |
|
Նախագահ | Զուրաբ Ծերեթելի |
Երկիր | ![]() ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Պարգևներ | Լենինի շքանշան |
Կայք | rah.ru |
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա (ռուս.՝ Российская академия художеств, РАХ), պետական գիտական հաստատություն Ռուսաստանի Դաշնությունում, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իրավահաջորդը: Հասարակական-մշակութային հաստատություն, կերպարվեստի, ճարտարապետության, դեկորացիայի, դիզայնի և գեղարվեստական կրթության բնագավառներում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գործընկերը: Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր է համարվում Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան համարվում է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իրավահաջորդը: Հիմնադրվել է 1947 թվականին՝ Համառուսական գեղարվեստի ակադեմիայի հենքի վրա: ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի բոլոր իրավունքները ԽՍՀՄ փլուզումից հետո անցել են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիային, իսկ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամները դարձել են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամներ և թղթակից անդամներ:
Ըստ իրավական կարգավիճակի՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան հանդիսանում է դաշնային պետական բյուջետային հաստատություն:
- 1757-1917 թթ.՝ Գեղարվեստի կայսերական ակադեմիա
- 1947-1991 թթ.՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիա
- 1991 թ.՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան ստեղծագործական, գիտական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ասպեկտներից մեկը կրթությունն է: Աշխատանքներ են տարվում պահպանելու և զարգացնելու ակադեմիական դպրոցի հայրենական ավանդույթները, գեղարվեստական կրթության կազմակերպումն ու կատարելագործումն է, համաշխարհային ճանաչման արժանացած ռուսական մշակույթի գեղարվեստական մեծագույն արժեքների պահպանումն ու զարգացումը: Ակադեմիայի գեղարվեստական դպրոցի համակարգի զարգացման խթանման նպատակով ակադեմիայի նախագահությունը հիմնադրել է արվեստի կրթության խորհուրդ, որը, սերտ համագործակցելով Ակադեմիայի գիտական և մեթոդական կառավարման և ակադեմիական հաստատությունների ղեկավարության հետ, համակարգում է ակադեմիական գեղարվեստական կրթության հարցերը[2]:
Ակադեմիայի ուսումնական հաստատություններն են ՝
- Սուրիկովի անվան Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
- Իլյա Ռեպինի անվան Սանկտ Պետերբուրգի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության պետական ակադեմիական ինստիտուտ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Մոսկվայի ակադեմիական գեղարվեստական դպրոց
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Բ. Յոհանսոնի անվան Սանկտ Պետերբուրգի ակադեմիական գեղարվեստական դպրոց
Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան հիմնված է գիտական ճյուղային և տարածքային սկզբունքների վրա: Ակադեմիայի կառուցվածքում ընդգրկված են՝
- Ստորաբաժանումներ ըստ ստեղծագործական և գիտական գործունեության տեսակի
- Գեղանկարչության բաժին
- Քանդակի բաժին
- Գրաֆիկայի բաժին
- Ճարտարապետության բաժին
- Դեկորատիվ կիրառական արվեստի բաժին
- Դիզայնի բաժին
- Արվեստագիտության և արվեստի քննադատության բաժին
- Թատերա- և կինոդիզայնի արվեստի բաժին
- Լուսանկարչության և մուլտիմեդիա տեխնոլոգիաների բաժին
- Նորարար գեղարվեստական միտումների բաժին
- Տարածքային ստորաբաժանումներ
- Հարավային բաժին
- Մերձվոլգյան բաժին
- Ուրալի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի բաժին
Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-1997 թթ.՝ Նիկոլայ Պոնոմարյով
- 1997 թվականից՝ Զուրաբ Ծերեթելի
Տպագիր հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան սկսեց հրատարակել իր սեփական «ԱԿԱԴԵՄԻԱ» ամսագիրը[3]: Ամսագիրը ստեղծվեց հասարակությանն Ակադեմիայի գործունեության մասին տեղեկացնելու նպատակով, ինչպես նաև խթանելու և մեծացնելու մշակույթի հանդեպ հետաքրքրությունը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ (unspecified title) — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ Академическая система художественного образования
- ↑ http://www.rah.ru/the_academy_today/zhurnal_academia/ Журнал ACADEMIA
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա կատեգորիայում։ |